понедельник, 2 марта 2009 г.

«GEOPROMINING»-Ն ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՑ

Հրապարակում ենք Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ Սիլվա Ադամյանի՝ «Փորձագիտական աֆերա» վերնագրով նամակը, որը տարածվել է Դաշինքի (37 էկոլոգիական հասարակական կազմակերպություններ) եւ Burg.Forum ցանցերի միջոցով:

Հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքը, որ խոսվում է Geopromining Gold» ընկերության՝ Սեւանի ավազանի տարածքում ոսկու արդյունահանման գործարանի կառուցման նախագծի փորձագիտական գնահատականի փաստացի պատվերի մասին, որն ընկերությունն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կառույցների միջոցով:
«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ակտիվ մասնակցություն ունի «Geopromining Gold» ընկերության փորձաքննության անցկացման հետ: Փորձաքննության մեջ մասնակցել են նաեւ թռչնաբանները: Փորձագետների սկզբնական ցուցակում ներկայացվել է կ.գ.դ. Մարտին Ադամյանի թեկնածությունը: Պարոն Ադամյանը ներկայացրել է իր բացասական փորձաքննությունը, որից հետո նրան տեղյակ են պահել, որ ինքն այլեւս չի մասնակցում այդ փորձաքննական խմբի աշխատանքներին:
Փորձում եմ կռահել եւ հասկանալ, որ «Geopromining Gold» ընկերության գործադիր տնօրեններից մեկը` մասնավորապես պարոն Միխաիլ Կուկուլյանը, քաջ ծանոթ էր իմ եւ Դաշինքի տեսակետին այս հարցով, եւ նաեւ գիտեր, որ Մարտին Ադամյանն իմ հայրն է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել Թեղուտի հանքավայրի հետ կապված անկախ փորձագետների խմբի աշխատանքներին: Հետեւությունները կարող եք ինքներդ անել:
Սիլվա Ադամյան՝ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ»: ԷկոԼուր. «Ներկայացնում ենք նաեւ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի պատասխանը, որն ընդունվել է 2008թ. սեպտեմբերի 9-ին «Geopromining Gold» ընկերության հետ հանդիպման արդյունքում»:
«Հայտնում ենք Ձեզ, որ Հասարակական Բնապահպանական Դաշինքը 05.09.2008թ. քննարկել է 28.08.2008թ. Սոտքում կայացած հանդիպումը եւ կայացրել է հետեւյալ որոշումը. Դաշինքը պատրաստ է շարունակել համագործակցությունը ընկերության հետ
• Դաշինքը դեմ չէ, որ ընկերությունը սկսի Արարատի ոսկու գործարանի եւ պոչամբարի համար նախատեսված բնապահպանական հետազոտությունները
• Դաշինքը ողջունում է ընկերության նախաձեռնությունը՝ Արարատի պոչամբարում իրականացնել բնապահպանական միջոցառումներ
• Սոտքի հանքավայրի շահագործման, հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման, հանքաքարի տեղափոխման եւ այլ հարցերի վերաբերյալ Դաշինքն ունի հստակ դիրքորոշում՝ ընկերության գործունեությունը պետք է համապատասխանի «Սեւանա լճի մասին» օրենքին, եւ Սեւանա լճի ավազանում պետք է բացառել հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը»:

http://ecolur.org/hy/news/2009-02-26/206/

Комментариев нет: