среда, 11 марта 2009 г.

"Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ"

08.03.09 18:43

դիտեք Երկիր Մեդիայի նկարահանած ռեպորտաժը վիդեո` http://67.18.130.178/?lang=arm&page=1&id=3267&nc=6#


"Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ":
Մայրաքաղաքի սրտում մի խումբ բնապահպան երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է հեծանվավազք` նվիրված մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ձգվող կանանց միամսյակին: Տոնական հեծանվավազքի մասնակիցները տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ են, որոնց միավորում է միեւնույն մտահոգությունը. բնությունը, ասել է թե` գեղեցիկը, պետք է պահպանել:
Հեծանվավազքի երթուղին ձգվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգուց եւ շարունակվել քաղաքի կենտրոնական փողոցներով:
Բացի այդ, մասնակիցները շրջել են քաղաքով եւ բաժանել տոնականբացիկներ` բնապահպանական աֆորիզմներով, ինչպես նաեւ ծաղիկներ` իբրեւ կյանքի խորհրդանիշ:
Զարուհի Փոստանջյան /ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ/ - Գիտեմ հեծանիվ վարել, միշտ մասնակցում եմ բոլոր նման ակցիաներին: Եվս մի անգամ հնարավորություն ունենք բնության հետանմիջական շփվենք եւ ստանալ բնությունից էներգիան, որը բոլորիս անհրաժեշտ է:
Մարիամ Սուխուդյան /ակցիայի մասնակից/ - Մենք բոլորս զարդարվել ենք կանաչ ժապավեններով, ծաղիկներով, զատիկներ, թիթեռներ, գարնան խորհրդանիշներ, ու մենք կոչ ենք անում, որ թողնեն բնությանը հանգիստ, թողնեն, որ գարունը գա, ոչ թե ավիրեն, որ ծառ չլինի, որ բողբոջ դուրս գա ու մեր գարունը սկսի ծառատունկով:



Комментариев нет: