Հունվարի 17-ին Երևանի կենտրոնական փողոցներով ժամը 13-15-ն ընկած ժամանակահատվածում կարելի էր տեսնել հետիոտն և հեծանիվներով խմբերի` կանաչ ժապավեններով` ի նշան բնության պահպանության:
Վերջիններիս պարզած ցուցանակներին կարելի էր կարդալ` «Փրկենք Թեղուտի անտառը», «Ես ուզում եմ շնչել», «Ինձ անհրաժեշտ է մաքուր ջուր» և այլն:
«Էկոլոգների հասարակական կազմակերպության» նախաձեռնած ակցիան առաջնորդում էր «Ռիկշա» անվանում ունեցող եռանիվ, բնության համար անվտանգ հեծանիվանման մեքենան:
Դեռևս 2008թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում ունեցել են ակցիայի կազմակերպիչները, և այդ ժամանակ որոշվել է, որ “Արմենիա քափր փրոգրամը“ ընկերության հետ համատեղ պետք է կառավարություն ներկայացվեր Թեղուտի անտառների շահագործման նոր նախագիծ:
Նախաձեռնությունն ու պայմանավորվածությունը, սակայն, օդում կախված է մնացել:
Բնապահպանների այս կազմակերպությունն այս տարի նախատեսում է շեշտը դնել առողջապհության վրա և տեղեկացնել, որ Թեղուտի թունավոր թափոնները վատ են ազդում մարդկանց առողջության վրա :
Արուսյակ Սիմոնյան http://www.natnews.info/index.php?news=1256
Комментариев нет:
Отправить комментарий