среда, 15 сентября 2010 г.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 0051,Երևան,Մամիկոնյանց39ա
Tel. 20-15-98
forestmonitor@mail.ru

ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի Բնապահպանական պետական
տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
պարոն Ա. Սահակյանին

Հարգելի պարոն Սահակյան

§Չորրորդ իշխանություն¦ օրաթերթի ս/թ սեպտեմբերի 8-ի թիվ 180 համարում Լոռու մարզի անտառներում իրականացվող ապօրինի հատումների հրատարակման կապակցությամբ մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցների կողմից ս/թ սեպտեմբերի 9-ին ուսումնասիրություններ կատարվեցին Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի և Եղեգնուտի անտառպետություններում:
Վահագնիի անտառպետությունում իրականացված ուսումնասիրություններին մասնակցում էին նաև լրագրող Է.Արզումանյանը, §Թեղուտի պաշտպանություն¦ խմբի անդամներ Վ.Վարդումյանը և Մ.Սուխուդյանը:
Եղեգնուտի անտառպետություն
Անտառպետության տարածքում ուսումնասիրությունները կատարվել են §Լոռի¦ հանգստյան տանը հարող անտառային տարածքներում` հանգստյան տնից մոտ 3կմ հեռավորության վրա: Ուսումնասիրությունների և դիտարկումների ժամանակ արձանագրվել է թվով 88 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր /փայտանյութը տեղափոխված էր/, որից 57 հատ հաճարենի, 25 հատ բոխի, 5 հատ տանձենի և 1 հատ ընկուզենի:
Շարունակելով դիտարկումները §Սիսի-բերդ¦ անունը կրող հանդամասում հայտնաբերվել և արձանագրվել է ևս 28 ապօրինի հատված ծառերի կոճղեր` բոլորը հաճարենի տեսակի:
Վահագնիի անտառպետություն
Մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցների մեկ այլ խումբ ուսումնասիրություններ է իրականացրել Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության տարածքում: Ուսումնասիրություններն ընդգրկել են §Զամառլու¦ կոչվող կամրջից դեպի ձախ տանող ճանապարհով մինչև 9-10կմ հեռավորության վրա գտնվող անտառային տարածքները: Ուսումնաիրությունների և դիտարկումների արդյունքում արձանագրվել է 184 հատ ապօրինի հատումներ, որից 50 հատ հաճարենի, 82 հատ բոխի, 34 հատ հացի, 7 հատ կաղնի, 2 հատ բալենի, 5 հատ թխկի և 4 հատ լորենի:
Ակնկալում եմ, որ Ձեր կողմից կտրվեն համապատասխան հանձնարարականներ սահմանված կարգով գործին ընթացք տալու համար:
Կից ներկայացնում եմ ապօրինի հատումների լուսանկարները էլեկտրոնային կրիչով:


Հարգանքով` Ա.Փափազյան

1 комментарий:

Анонимный комментирует...

It would bе great to sеe Berenіce elevаte her red carρet style thiѕ awаrds season by choosing her hairstyle and acсеssoгieѕ mοгe carefully.

Ηe ωore a simple black jacket oѵer a blaсk button-down, and she wore a little floωеreԁ dress with fitted bodice.
Any of the ԁrеssеs from theѕe websites will set
you аρаrt from eveгуone else.



Heгe is my web-site; flapper dress