Վահագնաձոր գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար
Posted on Սեպտեմբեր 17, 2010 by bulghadaryan
Գուգարքի ոստիկանությունը Եղեգնուտի անտառում անօրինական հատում իրականացնելու համար տուգանել է Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանին:
Ոստիկանության տվյալներով, Մհեր Ղուկասյանը 11 ծառ է հատել: Ղուկասյանը անօրինական հատումների համար 600.000 դրամ տուգանք է վճարել:
Վահագնաձորի մեկ այլ բնակիչ Արմեն Եղոյանը եւս բերման է ենթարկվել ոստիկանություն Եղեգնուտի անտառում անօրինականորեն ծառ կտրելու համար։
Եղեգնուտի անտառում անօրինական ծառ կտրած վահագնաձորցիների պատճառած վնասն անտառին այսքանով չի սահմանափակվում:
Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանն «Ազատություն« ռադիոկայանին փոխանցեց, թե հատված ծառերի շարքում նաեւ «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակներ կան՝ 5 տանձենի եւ 1 ընկուզենի: Սա, ըստ Փափազյանի, քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսանում:
Ոստիկանությունը սակայն քրեական գործ առայժմ չի հարուցում: Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ասում է, թե քրեական գործ կհարուցեն Գուգարքի անտառում ընթացող ուսումնասիրությունների ընդհանուր ծավալների վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո: Իսկ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:
воскресенье, 19 сентября 2010 г.
Վահագնաձոր գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար
Автор: bnamard на 00:38
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий