2010 թվականի հունիսի 24-ին ես ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին հայտարարություն` ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնի կողմից 11.02.2009 թվականին հարուցված թիվ 12105809 քրեական գործի շրջանակում իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայտարարությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Չնայած դրան, որ Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը հայտնեց, որ Էրեբունու քննչական բաժնում Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունը կատարվել էր ոչ օբյեկտիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչ Վ.Ռ.Հարությունյանի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 04-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի նախկին քննիչ Վիգեն Մեսրոպյանի գործողություններում հանցակազմի բացակայության
պատճառաբանությամբ:
Իմ կարծիքով քննիչի կողմից նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ստուգվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցների գործողությունները չեն արժանացել համապատասխան իրավական գնահատականի, հետևապես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը անօրինական է:
Նշեմ նաև, որ քննիչի կողմից ինձանից ընդհանրապես բացատրություն չի վերցվել և չեն պահանջվել համապատասխան փաստաթղթեր գործի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե նպատակ է եղել մերժել քրեական գործի հարուցումը:
Ի դեպ որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին կայացվել է օրենքով սահմանված 10 օրվա փոխարեն մոտ 2.5 ամիս հետո:
Դիտել Ոչ օբյեկտիվ նախաքննություն Մարիամ Սուխուդյանի գործով Հ1-ի հեռարձական հաղորդումը youtube-ում
http://www.youtube.com/watch?v=oqfUQbsNkyY
www.mariamsukhudyan.info
четверг, 23 сентября 2010 г.
Հիմա օբյեկտիվ? թե ոչ օբյեկտիվ? նախաքննություն
Автор: bnamard на 12:34
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий