առաջիկա դատական նիստին ակնկալում է մեր` քաղաքացիների աջակցությունը մասնակցության տեսքով:
Եկեք մեկ մարդու նման այս եռանդուն կնոջ` արդարության, մեր իրավունքների կողքին լինենք ու պաշտպանենք մեր առողջ և անվտանգ ապրելու իրավունքը մինչև վերջ: Նմանատիպ դեպքերն են կերտում քաղաքացիական գիտակցություն թե մեր մեջ , թե մեր շրջապատում:
Խնդրում եմ կարդացե'ք այս պատմությունը,որն արդեն ՀԱՅՑԻ տեսք է ստացել և մտել է դատարան!!!!!!!!!!!
Երևանի վարչական դատարանին
Հայցվոր` Անահիտ Անդրանիկի Խաչատրյան
Անձ. AA0500841
(ք. Երևան, Դավիթաշեն 1-ին թաղ., 26 շ., 35 բն.)
Պատասխանող` Երևանի քաղաքապետարան
(ք. Երևան, Արգիշտիի 1)
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
Երևանի քաղաքապետի 18.09.2006թ. թիվ 1483-Ա և 15.08.2007 թ. թիվ 2878-Ա
որոշումները անվավեր ճանաչելու պահանջի մասին
1949թ-ից մեր ընտանիքը բնակվել է Աղբյուր Սերոբի (նախկին Ձերժինսկու փ.) 52 շենքում: 1951թ-ին սկեսրայրս` Արտաշես Խաչատրյանը, ՀՊՄ, երկրորդ խմբի հաշմանդամ, անհատական թոշակառու, աշխատանքի վետերան (70 տարվա աշխատանքային ստաժ), 7 զավակների հայր, ինքնակամ զբաղեցրել է տանը հարակից անջրդի, ամայի, քարքարոտ շուրջ 1500քմ հողատարածք, որը ցանկապատել ենք, մաքրել քարերից, տոննաներով հող լցրել, տնկել բազմաթիվ մրգատու ծառեր և թփեր, խաղողի վազեր, տեղադրել ջրի պոմպ, անցկացրել ոռոգման ջրի խողովակներ: Ընտանիքի երկար տարիների անդուլ, տքնաջան աշխատանքի և մեծ ծախսերի շնորհիվ ամայի հողատարածքը դարձել էր կանաչ դրախտային այգի: Այգում կառուցել ենք շինություն, ջրավազան, թոնիր և 1951թ-ից բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել որպես սեփական գույք:
Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ խորհրդային կարգերի փլուզումից հետո բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ստանալու խնդրանքով, սակայն ստացել ենք անհիմն մերժումներ: Դրանով ոտնահարվել է մեր բազմամյա ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու մեր իրավունքը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1 Հոդվածով դիտվում է որպես սեփականության իրավունք:
Երևանի քաղաքապետի 18.09.2006թ. թիվ 1483-Ա որոշմամբ, ոտնահարելով օգտագործման վաղեմիության և գնման նախապատվության օրենքով երաշխավորված մեր իրավունքները, մեր այգու 520քմ տարածքը հատկացվեց ոմն Հասմիկ Ավդալյանին: Դիմեցինք դատարան մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, սակայն դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան) 11.09.2007թ. ակնհայտ անարդար վճռով մերժեց մեր հայցապահանջը` գտնելով, որ «գնման նախապատվության իրավունքը ծագում է դիմողների կողմից իրավասու պետական մարմիններին դիմում տալու օրվանից»:
2007թ. հոկտեմբեր-նոյեմբերին ապօրինի ծառահատվեց վերոնշյալ 520քմ տարածքը` մեծ էկոլոգիական վնաս պատճառելով շրջապատին, առանց որևէ փոխհատուցման հատվեցին 20-25 հաստաբուն մրգատու ծառեր, բազմաթիվ խաղողի վազեր, պտղատու թփեր, ջարդվեց ցանկապատը, ոռոգման խողովակները, գողացվեց ամբողջ փայտը: Ապա տարածքը փորվեց և այժմ տեղում բազմաբնակարան շենք է կառուցվել:
Սկսած 05.12.2006թ. ես բազմաթիվ դիմումներ եմ տվել Երևանի քաղաքապետարան` մեր ինքնակամ կառույցները այգու մնացած տարածքի հետ միասին օրինականացնելու համար: Սակայն կրկին ոտնահարվեցին մեր իրավունքները:
Քազաքապետի 20.06.2007թ. թիվ 1683-Ա որոշմամբ, նախորդ դատական գործընթացը դեռևս չավարտված, անտեսելով մեր բազմաթիվ դիմումները, ոտնահարելով ՀՀ հողային օրենսգրքի 72 հոդվածով նախատեսված գնման նախապատվության մեր իրավունքը և դրսևորելով Եվրոպական կոնվենցիայի 14 Հոդվածով արգելված խտրական վերաբերմունք, մեր այգու 584.6 քմ տարածքը ուղղակի վաճառքով հատկացվեց ոմն Խաչիկ Դավթյանին, իրականում գեներալ Արշալույս Փայտյանին բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:
29.07.2007թ. կատարվեց անդառնալի չարագործություն. առանց ծառահատման իրավունքի, դաժանաբար ու բարբարոսաբար, բերքը վրան, հատվեցին ամբողջ 1000քմ այգու բոլոր մրգատու ծառերը, պտղատու թփերը, խաղողի վազերը, ջարդվեցին և կողոպտվեցին ցանկապատը, սեղանը, նստարանները, ջրի խողովակները, գյուղատնտեսական գործիքները, փայտը: Նույն օրը դիմեցինք ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ միայն վեց ամիս անց` 23.01.2008թ. ապօրինի ծառահատման հատկանիշներով հարուցվեց թիվ 14102708 քրեական գործը, որը 08.04.2008թ. ընդդատության կարգով տեղափոխվեց ՊՆ ՀԿԳ քննչական վարչություն: Թեև ծառահատներին` Ռուդիկ Հարությունյանին և Էդիկ Բեգլարյանին, կացինը և էլեկտրական սղոցը ձեռքին մենք բռնել ենք հանցագործության վայրում հանցագործության պահին, 23.10.2008թ. սույն քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձն անհայտ լինելու պատճառով:
Ըստ Բնապահպանական պետական տեսչության փորձաքննության` հատված ծառերի արժեքը կազմում է 8.445.000 դրամ:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության «Խաղողագինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված փորձաքննության արդյունքների` սպասվելիք տարեկան բերքի քանակը կազմում է 924 կգ:
Ապօրինի ծառահատման հաջորդ օրը` 30.07.2007թ., քաղաքապետ Ե. Զախարյանը թիվ 2291-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 1683-Ա որոշումը և մեր այգու 584.6 քմ տարածքը ետ է վերցրել Խ. Դավթյանից: 15 օր անց` 15.08.2007թ. թիվ 2878-Ա որոշմամբ կրկին նույն տարածքը ուղղակի վաճառքով հատկացրել է Խ. Դավթյանին:
Քաղաքապետի 25.10.2007թ. թիվ 4416-Ա որոշմամբ մեր ինքնակամ կառույցները ճանաչվեցին օրինական և մնացած 466.52քմ հողատարծքի հետ միասին գնման նախապատմության իրավունքով կադաստրային արժեքով վաճառվեցին ինձ:
Քաղաքապետի 18.09.2006թ. թիվ 1483-Ա, 20.06.2007թ. թիվ 1683-Ա, ապա 15.08.2007թ. թիվ 2878-Ա որոշումների դեպքում, բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, օտարվել է կանաչ տարածք, որտեղ առկա էին բազմաթիվ մրգատու ծառեր, պտղատու թփեր, խաղողի վազեր:
Կարևոր է այն հանգամանքը, որ երկու որոշումների դեպքում էլ բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով օտարվել են ոչ միայն վերոնշյալ որոշումներով հատկացված տարածքները, այլև հարևան կանաչ տարածքները, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում է 1000 քմ-ը:
Դիմել եմ քաղաքապետարան, խնդրելով տրամադրել տեղեկատվություն վերնշյալ որոշումների դեպքում բնապահպանական փորձաքննության առկայության վերաբերյալ, սակայն, պատասխան չստանալով, դիմել եմ Բնապահպանության նախարարություն, որտեղից 07.08.2010թ. ստացել եմ պատասխան գրություն:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4- րդ հոդվածի համաձայն` կանաչ տարածքը մինչ օտարելը պետք է ենթարկվեր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Դրական եզրակացության առկայության պայմաններում միայն կարող էր կայացվել օտարման որոշում: Մինչդեռ ինչպես փաստում է Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը, քաղաքապետի 18.09.2006թ. թիվ 1483-Ա և 15.08.2007թ. թիվ 2878-Ա որոշումների դեպքում չի կատարվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Այսինքն խախտվել է ՀՀ օրենքը:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1 կետի ա ենթակետի`
1. անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Պետք է նշենք նաև, որ այդ ոչ իրավաչափ վարչական ակտերի գործողության մեջ գտնվելը մեծ վնաս է պատճառել մեր ընտանիքի իրավունքներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1 մասով`
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ
անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.09.2006թ. թիվ 1483-Ա և 15.08.2007 թ. թիվ 2878-Ա որոշումները:
Կից ներկայացվում են`
1. հայցադիմումի օրինակներ,
2. տեղեկանք բնակավայրից,
3. անձնագրի պատճենը,
4. գեոդեզիական գծագրերի պատճեններ,
5. Բնապահպանական պետական տեսչության փորձաքննության եզրակացությունը,
6. Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոնի փորձաքննության եզրակացությունը,
7. քաղաքապետարանին ուղղված տեղեկատվության տրամադրման հարցման ծանուցումների պատճենները,
8. քաղաքապետարանից ստացված պատասխանի պատճենը,
9. Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ուղղված տեղեկատվության տրամադրման հարցման պատճենը,
10. ՀՀ Բնապահպանության նախարարության ԲՊՏ պետի ժ/պ Ա. Սահակյանի գրության պատճենը,
11. քաղաքապետի թիվ 1483-Ա որոշման պատճենը,
12. քաղաքապետի թիվ 1683-Ա որոշման պատճենը,
13. քաղաքապետի թիվ 2878-Ա որոշման պատճենը,
14. քաղաքապետի թիվ 4416-Ա որոշման պատճենը,
15. հարևանների կողմից տրված հայտարարության պատճենը,
16. պետտուրքի անդորրագիրը (4000 դրամ):
Հայցվոր` Անահիտ Խաչատրյան
вторник, 7 сентября 2010 г.
Այս քաջ կինը ....
Автор: bnamard на 13:49
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
3 комментария:
aseq incha petq ognelu hamar? inchov karanq ognenq???
aseq incha petq ognelu hamar? inchov karanq ognenq???
Անոնիմ ջան ես իրա մեյլը տվել եմ նաւ հեռախոսը`
093575596
010367384
նախ կարող եք հենց բժշկուհի Անահիտի հետ անձամբ կապվել~~ Մեզ էլ տեղեկացրե'ք թե ինչ օգնություն է ակնկալում! Լավ?
Մինչև դատական նիստի սկսվելը, ինչով կարող ենք նպաստել խնդրի լուծմանը
Отправить комментарий