Սյունիքի մարզպետարանի դիմացի արծաթափայլ եղեւնիները արմատախիլ են արվել
Սյունիքի մարզպետարանի դիմացի եղեւնիներն արմատախիլ են արվում
Սյունիքի մարզպետարանի շենքի դիմաց տնկված արծաթափայլ երկու եղնիները արմատներով հանվել են։
Տապալված եղեւնի
Ըստ բնապահպանության տեսչության Սյունիքի մարզային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի, եղևնիները հանվել են, քանի որ դրանք չորանում էին։ Ըստ մարզի թիվ 1 բնապահպանի, եղևնիների արմատները արդեն ձգվում էին դեպի ընդերքի ջրային մասը, որն էլ խանգարում էր ծառերի աճին։
14-15 տարեկան եղևնիները տեղափոխվել և տնկվել են «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի տարածքում։ Ըստ Պետրոսյանի, այստեղ ծառերի աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ։
Տեղափոխում են եղեւնին
Մեր վարկածով, 2 եղևնիները հատվել են, որովհետև խանգարում էին մարզպետարանի նորոգված շենքի տեսքին: Ավելին, անկախ բնապահպանները նշում են, որ արմատախիլ արված եղևնինները դժվար թե աճեն:
Նոր տեղում այս եղեւնին կշարունակի՞ ապրել
«Կարելի էր ավելի նուրբ հանել դրանք, բայց քանի որ դա ինչպես պատահել է, հանել են, դժվար թե արմատակալեն ու աճեն»,-նշում են անկախ բնապահպանները:
http://antarner.net
пятница, 24 сентября 2010 г.
Տոնածառ ջան տոնածառ, ինչ սիրուն ես ու .....
Автор: bnamard на 19:05
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий