воскресенье, 19 сентября 2010 г.

Գուգարքի հետաքննությունը շարունակվում է


Առանց պետհամարանիշի տրակտորով ճանապարհ են հարթել ու ծառեր հատել

16:12 • 18.09.10

Սեպտեմբերի 17-ին` ժամը 22։30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1971 թ. ծնված Սասուն Ա.-ին և 1980 թ. ծնված Կորյուն Ա.-ին:

Պարզվել է, որ նրանք օգոստոսի վերջին Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության «Զամառլու» հանդամասում «Ս-130» մակնիշի առանց պետհամարանիշի տրակտորով ճանապարհ են հարթել, ապա ապօրինի հատել 15-20 հաճարենի և բոխենի տեսակի ծառեր ու չհասցնելով փայտանյութը տեղափոխել` ամբողջությամբ թողել են տեղում:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Комментариев нет: