четверг, 12 апреля 2012 г.

Աբովյան 32 իրադարձությունները:
Երբ սկսվեց մեր շենքի նկուղից շինարարական աղմուկ էր լվսում և վիբրացիա կար: Հարևանները իջնում էին հերթով և մի տարիքով մարդ բոլորին հանգստացնում էր և հետ էր ուղղարկում՝ հենքային պատ չեմ քանդելու, ես 60 տարեկան մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ խաբել: Բայց արդեն երևում էր, որ հենքային պատ է քանդելու: Գրեցինք դիմումներ տարբեր ատյաններ՝ թաղապետարան, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և նախագահի աշխատակազմ, որ նկուղի նոր սեփականատերը շինարարական նորմաները բացարձակ խախտում է և մեր 80 տարեկան պատմական շենքում հենքային պատ է քանդում: Ի պատասխան մեր դիմումների կառուցապատողը հրավիրվեց բնակիչներին հանդիպոման: Բանակցությունների ընթացքում կառուցապատողը ցույց տվեց քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծ, ըստ որի այդ պատը կարելի էր քանդել, պատմական հուշարձան շենքի դիմային պատը ձևափոխել և հովհար կպցնել, զավթել փողոցի նկուղից մինչև մեր մուտք ընկած տարածքները, կտրելով այնտեղ տեղակայված ծառը(!), բակում կառուցել 1 հարկանի կցակառույց: Մենք խիստ զայրացած էինք բայց չգիտեինք թե ինչ կարող ենք ձեռնարկել: Պատը քանդվեց... Հետո, կառուցապատողը փորձեց գրավել փողոցը և իկատար անել նախագծի երկրորդ մասը: Կանչեցինք ԱՐ-ի «Ազդարար»-ին, որը հենց շինարարության վայրից հնչեցրեց մեր բողոքները, ցուցադրեց մեր բնակարեններում առաջացած Ճաքերը և զրուցեց քաղաքապետարանի չինովնիկի հետ: Անմիջապես նկարահանումից հետո կառուցապատողը հավաքեց իր փասա-փուսեքը փողոցից և թակնվեց նկուղում, ազատելով փողոցը: Դիմեցինք «Հետք»-թերթին նա էլ հրապարակեց այդ ամենը: Մենք դիմեցինք քաղաքապետարան և ստացանք այդ օրինական բայց փաստացի անգրագետ նախագիծը: Մեզ ծանոթ մասնագետների օգնությամբ մանրամասն անալիզի ենթարկեցինք քաղաքապետարանից ստացված նախագիծը և գրեցինք նոր դիմում-բողոքներ քաղաքապետարան, միաժամանակ պատճենները ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայություն և ՀՀ Մշակույթի նախարարություն շարադրելով նախագծւոմ մեր գտած բոլոր անօրինականությունները և հակասությունները կետ-առ-կետ, պահանջելով անվավեր ճանաչել այդ նախագիծը, հետ կանչել ՃՀԱ-ն (ճարտարապետա-հատակագծային առաջադրանք) և շին-թույլտվությունը ինչպես նաև կատարել շենքին պատճառված վնասը պարզելու համար փորձաքննություն: Միաժամանակ ուղղարկեցինք հարցում ՀՀ Մշակույթի նախարարություն ցանկանալով տեղեկանալ այդ լիազոր մարմնից, թե ինչքանով է այն տեղյակ հուշարձան-շենքում առկա շինարարության մասին: «Հետք»-ը հրապարակեց մեր դիմումը: Ստացանք քաղաքապետարանից տրաֆարետ-պատասխան, որ ամենինչ արվում է ըստ օրենքի և փորձաքննություն անցած հաստատված նախագծով: Մշակույթի նախարարությունը պատասխանեց, որ տեղյակ չի շենքում կոնստրուկտիվ փոփոխոթյունների մասին (!!!) և իրենց ներկայացվել է միայն աստիճանների նախագիծ: ՀՀ նախագահի վերահսկողություն այս անգամ մեր դիմումն ուղղել էր քաղաքաշինության նախարարություն, որն կատարեց ուսոմնասիրություն և որտեղից ստացանք բոլոր մեր դիմումում նշված թերությունները հաստատված ու ձևակերպված փաստացի(շատ էական փաստ !!!) և, որ շինարարությունը դադարեցված է մինչև սեյսմիկ փորձաքննության ավարտը: Սեյսմիկ փորձաքննության պատասխանը մեզ չհասավ, բայց կառուցապատողը ինչ որ թղթեր ուներ, ըստ երևույթին այնտեղ էլ ամենինչ հարթ չե, որ մեզ չի հասել (դեռ կպարզենք !): Ապրիլի 7-ին առավոտյան, շաբաթ նախատոնական օրով արթնանում ենք շինարարության ձայներից և տեսնում ենք, որ դուրս են եկել փողոց, արգելափակել են փողոցի նկուղին կպած տարածքը: Անմիջապես փորձեցինք զանգել թեժ գծերին – մարդ չկար, ահազանգեցինք SOS facebook-ով և դիմեցինք խորհուրդ և օգնություն ստանալու ակնկալիքով Մաշտոցի պուրակի ակտիվիստներին: Մեզ խորհուրդ տվեցին զանգել ոստիկանություն միակ աշխատող ատյանը այդ տոն օրով և տրամադրեցին լրատվամիջոցների տվեալները ու նպաստեցին լուրը տարածելուն: Լրատվամիջոցները ժամանեցին և քիչ հետո ոստիկանությունը, ստորագրվեց համաձայնագիր բնակիչների և կառուցապատողի միջև մինչև ամսի 10-ը՝ տոների ավարտը, երբ քաղաքապետարանի աշխատողներից իրազեկ կգան, կառուցապատողը դադարեցնում է շինարարությունը և բնակիչները չեն քանդում շինարարական արգելապատնեշը: Ապրիլի 10-ի առավոտյան կառուցապատողը դիմում է բնակիչներին խնդրանքով դադարեցնել բողոքները և անցնել բանակցությունների 2-օրից, իսկ մինչև այդ նա պարտավորվեց վերականգնել շենքին պատկանող մայթը նախկին տեսքով:
Բոլոր դիմումները և հոդվածների հղղումները կգտնեք՝ Abovyan Eresun Erku facebook-profile-ում

նամակները հարկավոր է այսպես գրել՝ նամակ թաղապետարան, պատճենը քաղաքապետարան, քաղաքապետարան - պատճենը նախագահի վերահսկողություն, ՀՀ Բնապահպանական Պետական Տեսչության
Երևանի տարածքային բաժին - պատճենները ՀՀ Բնապահպանության նախարարություն և ՀՀ կառավարություն: Վստահ եղեք, կոլլեկտիվ հայցը պետական ատյան պատճենը վերահսկող կառույցին կամ զուգահեռ ատյանին դա իրական գլխացավանք պատասխանողի համար եթե կան օրինախախտումներ: Դիմում գրելու փոխարեն ավելի ճիշտ է ձևակերպել հարցում կոնկրետ կետերով մենակ հստակ պատասխանի համար տեղ թողնելով: Հարցման ժամանակը 1 շաբաթ է, իսկ դիմումինը 1 ամիս ինչքան գիտեմ: Հարցման կետը ձևակերպեք այսպես՝ Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն «....»: Նամակներին ժամանակին չպատասխանելու դեպքում գրանցեք նրանց http://givemeinfo.am/ կայքում: Օգտվեք http://transparency.am/ կայքից: Փորձեք օգտվել թեժ գծերիծ և ներգրավեք մամուլը, այս նախնտրական վիճակներում դա անվրեպ աշխատող զենք է: Եթե դիմում եք գրել պետական ատյաններ միքիչ սպասելուց հետո տեղյակ պահեք թղտակիցներին, հասկացնելով, օր հետաքրքիր նյութ կարող են քաղել զրուցելով դիմումին պատասխանող պաշտոնյայի հետ(դիմում գրանցելու ժամանակ այդ անունը Ձեզ հայտնի դառնում, իդեպ, միշտ գրանցեք Ձեր նամակները և օնլայն հետևեք ընթացքին): Ծառերի առկայության դեպքում միշտ ունեցեք դրանց լուսանկարները, կցեք նրանց նամակներին, նրանք կարող են հաշվառման մեջ չլինեն և կտրելուց հետո դժվար կարող է լինել որևէ բան ապացուցելը:



http://www.panorama.am/am/society/2012/04/07/abovyan-32-2/