пятница, 30 мая 2008 г.

~Ուղերձ~


Վտանգված է մեր և մեր անմեղ երեխաների առողջությունը, գենոֆոնդը…

Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված հանքաշերտի, գետերը կվերածվեն պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ....կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ:

Եվ այդ ամենը ` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու ` ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է:

Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը` պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:

Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում (առաջիկա 30 տարիների ընթացքում)`

  • Կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ

  • Առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին

  • Զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդների և այլ:

Արդեն իսկ Հայաստանը անոմալ ծնունդների աճով ԱՊՀ երկրների ցանկում երկրորդն է Ղրղստանից հետո:

Հետևյալ Գործարքում խախտվել են բազմաթիվ օրենքներ

  • ՀՀ "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները,
  • ՀՀ <Բուսական աշխարհի մասին> օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները
  • և այլն:


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`

  • վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.
  • կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

_________________________

Թեղուտի Պաշտպանության Շարժում

Teghut2008@gmail.com, http://bigfamily.am/eco

՚ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարության շենքի մուտքից քիչ հեռու ամբողջ գետինը նկարազարդ էր: Հենց գետնին նստած ի պաշտպանություն Թեղուտի անտառների պահպանման բողոքի ակցիայի դուրս եկած մի խումբ քաղաքացիներ գունազարդ մատիտներով նկարում էին բնության թեմաներով նկարներ եւ դրանք փռում գետնին:

Այս անսովոր ցուցահանդեսի նպատակն էր, ինչպես մասնակիցներից մեկը ներկայացրեց ՀՀ կառավարության անդամներին եւ անցնող-դարձողներին իրազեկել Թեղուտի, բնության խնդիրների մասին: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մի ուսանողուհի՝ Սեդա Գրիգորյանը, որը սովորում է կինոռեժիսուրայի բաժնում, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը, սակայն. ՚Եթե օդ մնա, ես շնչեմ, ապրեմ, ապա կկարողանամ հաջողությամբ ավարտել եւ զբաղվել իմ սիրելի մասնագիտությամբՙ:
Ոստիկանության աշխատակիցները, շղթա կազմած, այսօր արգելել էին ցուցարարներին կանգնել կառավարության մուտքի դիմաց՝ պատճառաբանելով, թե իրենց կոչերով խանգարում են կառավարության աշխատանքը: ՚Միայն այսօ՞ր դա հասկացաք: Նախորդ անգամներին կարծես թե չէինք խանգարումՙ,- ասաց ակցիայի մասնակիցնեից մեկը, որն իր ընկերների հետ առանձնացել էր մյուսներից ու նստել կառավարության մուտքի դիմաց՝ հենց գետնին: ՚Սա ինքնաբուխ նստացույց է: Ես իմ երկրում եմ գտնվում ու իմ իրավունքն է՝ ինչ կուզեմ կանեմՙ,- ասաց մեկ այլ մասնակից:
Ոստիկանության աշխատակիցներից ոմանք մոտենում, կարդում էին գետնին փռված նկաներն ու նաեւ հետաքրքրվում ակցիայի մասնակիցներից՝ ինչ գետ է, ինչ անտառ է նկարում: Ակցիայի մասնակիցները հանգամանալից պատասխանում էին նրանց հարցերին եւ ընդգծում, որ պղնձամոլիբդենային այդ գործարանի կառուցմամբ ինչ խնդիրներ կարող էին առաջ գալ: ՚Ալավերդիում բոլոր ծնունդներն անորմալ են: Այստեղ ծառ տնկելու հարցը չէ, որ մեկ ուրիշ տեղ տնկենք, այլ այստեղ մեր առողջ սերնդի գոյության կռիվ է: Երկրագնդի մակարդակով աղետ ենք հասցնում մարդկությանը: Այս իշխանությունները պատերազմ են հայտարարել բնությանըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Թեղուտի պաշտպանության շարժման անդամներից Մարիամ Սուխուդյանը:
Այս ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվելու էին VTB բանկ, որը ֆինանասավորում է պղնձամոլիբդենային հանքաարդյունաբերության ՚չարաբաստիկՙ գործարքը: Այստեղ եւս ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, որպեսզի ՚նա ետ կանգնի չարագործ գործարքի ֆինանսավորումիցՙ: Այստեղ էին նաեւ ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներից: Նրանցից Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՚բնության պահպանման այս ակցիաները ինչ-որ մեկի կողմից ուղղորդված չեն, այլ ինքնաբուխ ենՙ:
Բացի նկարներից, գետնին փռված էին նաեւ ակցիայի պահանջներն ու կոչերը՝ ՚Հետո՞, արա վերջը ինչ ա լինելուՙ, ՚Ձեռքներդ հեռու Թեղուտիցՙ, ՚Հայաստան-հանքահումքային կցորդՙ, ՚Թեղուտ՝ աշխարհի ամենամեծ պոչամբարՙ եւ այլն: Երբ ավարտվեց կառավարության նիստը եւ տարբեր գերատեսչությունների պատասխանատուները սկսեցին հերթով դուրս գալ շենքից, ակցիայի մասնակիցները սկսեցին ամոթանք տալ ու գոռալ նրանց ետեւից: Իսկ պաշտոնյանները, նման վերաբերմունքի արժանանալիս, շուտափույթ փախչում էին դեպի իրենց մեքենաները: Ոստիկանության աշխատակիցներից բացի, կառավարության մոտ կամաց-կամաց սկսեցին հավաքվել նաեւ կարմիր բերետավորները:
Բացի Թեղուտի խնդիրներով հավաքված խմբից, այստեղ էին նաեւ Երեւան քաղաքի վտարված գոտիների բնակիչները, ի պաշտպանություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի բողոքի դուրս եկած մարդիկ: Հենց կառավարությունից դուրս եկավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, օտրաման գոտու բնակիչները շրջապատեցին նրան ու սկսեցին յուրաքանչյուրն իր բողոքը ներկայացնել նրան: Վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրանց եւ խոստումներ տալ:
15:16] 29 Մայիսի, 2008

вторник, 27 мая 2008 г.

BOLORINBOLORINBOLORINBOLORIN~~

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ,

Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրդների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության
:

Ս.թ. մայիսի 29-ին լրանում է ՀՀ վարչապետին ուղղված մեր դիմումի 14-օրյա ժամկետը և մենք դեռևս սպասում ենք համապատասխան արձագանքի:

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆ Ն Է


Անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ, նոյեմբերի 1-ի N1278-ն ու N1279-ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից.
Կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքաօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

Մայիսի 29 –ին Ժամը 11:00-ին
ՀՀ կառավարության առջև

ԼՈՒՌ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՄԲ
Կշարունակվի բողոքը Թեղուտի անտառների ոչնչացման դեմ:

Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ.
Լռությունը մասնակցություն է:
________________________________
Թեղուտի Պաշտպանության Խումբ
(093) 080485 ● teghut2008@gmail.com www.bigfamily.am/eco

понедельник, 26 мая 2008 г.

Дорогие коллеги!

Приглашаем вас на семинар "Актуальные экологические проблемы Армении", который состоится в понедельник, 26-го мая в зале представительства ООН. Регистрация и показ фильма о Севане в 13.30, доклады, выступления и дискуссии в 14.00-18.00. (более подробно .
Սևանի հիմնահարցեր, Արմաշի արհեստական լճերում բնակվող թռչունների խնդիրը, Թեղուտի հանքավայրի խնդիրըi ~
Всего доброго,
Карине Даниелян

воскресенье, 25 мая 2008 г.

WATCH ON YOUTUBE..../ENVIRONMENTAL VIDEOS/.....SAVE TEGHUT

Environmental action in front of the Parliament against exploiting the Teghut mine by ACP Company. They demand stopping the mine exploitation and conducting a new, international environmental expertise....Armenia Teghut environment Armenian environmental organizations conducted an action of protest against exploiting the Teghut mine by ACP Company. They demand stopping the mine exploitation and conducting a new, international environmental expertise.Save Teghut Forest (Bicycle Trip to Teghut)

We prefer sustainable development http://www.bigfamily.am/eco...Teghut Armenia Bicycle Trip Protest Enviroment Ecology Forest Mining Copper ACP
Mining & Environment & Health

lets save our environment! http://bigfamily.am/eco...environment armeniadeforestation mining copper teghut forest health mine ecology eco autism lead
Love nature, protect nature, be nature. Save Teghut forest!

Shutov Erevanum~~~

De patkeracreq~~

Eko Riksha {Erek O/`oo anivani Hetsaniv Riksha} Ecologiapes Maqur poxadramijoc shrjum e Erevani Kentronakan Poxocnerov , Ayn el vran Bnapahpanakan Lozungnerov~Kocherov "PRKENQ TEGHUTE"~

gravelov mardkanc USHadrutyune~ inchpes nayev tsarayelov vorpes ECO TAXI~~~

imanalov vor yntrelov ays poxadramijoce` npastum es shrjaka mijavayri pahpanmane~, kartsum em petq e vor ASHXATI~~

ev verjapes ayn mezanic e kaxvats, te inchpes kyndunen Hayastancinere nman hianali arajarke~ De de ete mtqer uneq~~~greq!!!
Gaythakxuma che ?....
I dep Varpet http://hvzbike.blogspot.com Arden charel enq {Ov kirakanacni nman hianali mtahxacume:)))~~

суббота, 24 мая 2008 г.

*******\/********
Hargeli gortsynkerner,
Mayisi 27-in, dzam@ 15-in,
Groxneri tan mec dahlichum
texi e unenalu
Hayastani Kanachneri miutyan xorhrdi @ndlaynvac nist@.
nvirvac`
atomakayani,
urani,
antarrneri yev hanqardyunaberutyan,
ayd tvum` Texuti xmdirnerin:
Mutqn azat e:


Anhradzeshtutyan depqum zangaharel
281411
Harganqov,Hakob Sanasaryan
__._,_.___

пятница, 23 мая 2008 г.



Voxjuyn !!!

Mer payqare sharunakvum e, ev ayn ir mech gnalov yndgrkum e tarber volortneri, mtatsoxutyan, masnagitutyan mardkanc, voronc miacnum e MEKYNDHANUR Gaghapar:
Ayn e

~: BNUTYAN PAHPANUTYUNE~

:vore ughakioren kapvats e "AROXCH SERNDI" het` Mer Genofondi het~

Shat enq karevorum tarber mijocarumneri anckacume~,....

Hetsanvaerther, Boxoqi akcianer, Cucahandesner, Hamergner voronqmitvats en Bardzradzaynelu Eko mtatsoxutyune mer mech~

Qani vor ayn CHAPAZANC KAREVOR E AYSOR MER EV MER EREXANERI PASHTPANUTYAN HAMAR

erb hektarnerov anxna hatvum en bazmamya tsarer ev veratsvum en ekohamakarger...........
Vorpes urakh norutyun asem, vor Bambir xmbi tghanere nuynpes karevorumen Teghuti xndire ev nranc arajarkov MEK HAMERG KNVIRVI TEGHUTI ANTARNERI PASHTPANUTYANE

Mayisi 24 zham@ 15:00 Petakan Hamalsaran, Exishe Charenc dahlich(mutq@ Romano-Germanakan facultetov),
mutqe vcharovi e tomsi arzheqn e 1000 dram.

bardzradzaynenq aroxch kyanqi mer iravunqnere.
spasum enq dzer hajord arajarknerin
Sirov` Teghuti Pashtpanutyan Xumb

четверг, 22 мая 2008 г.

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՇՈՒՐՋ 100 ՈՒՍԱՆՈՂ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԹԵՂՈՒՏ .....http://mcsochi.livejournal.com/84390.html

Сегодня около 100 студентов нашего Российско-Армянского(Славянского) университета г. Еревана приняли участие в акции, направленной на сохранение уникальных лесов Техута(неподалеку от Алаверди, Лорийская область, Армения)

В Армении леса занимают всего 5% территории, вся территория 30тыс км^2А Техутские леса занимают 1207га... в масштабах Армении это огромная территория. Однако в этом месте медные и молибденовые меторождения...



приехали в Алаверди


вырубка лесов уже начата...


поехали мы туда в очень подходящей одежде...
местнота нас встречает очень недружелюбно... всячески пыталась спровоцировать на конфликт

им мозги обработали так, что им кажется, что денег скоро у них будет больше, чем у арабских шейхов... хотя любому ясно что их тупо обманывают... а они пиплы наивные...

Организатор поездки хочет предложить нашему ректору несколько путей развития данного региона таким образом, чтоб и местным было хорошо и леса остались нетронутыми
а) экотуризм в эту деревню
б) открытие магазинчика "Техут" в Ереване, в котором будут продавать мед, варенья и т.п. из Техута.

Сами техутчане привозить свои товары не могут, т.к. это слишком дорого выходит. Начнут они с Техута, а потом и остальные ж леса в покое не оставятВдруг еще чего найдут в ином месте - и опять весь лес пилить


все профинансировано Поездки нашим ректором кстати...=)

понедельник, 19 мая 2008 г.

TEGHUT FOREST's ANIMALS~~ ARE IN RED BOOK~


Felis lynx Northern cat Լուսան

ՄԵՆՔ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ




Tadarida teniotis European free-tailed bat լայնականջ ծալքաշուրթ


Ursus arctos The brown bear Գորշ Արջ


Lepus europeus European Rabbit Շեկ Նապաստակ


Felis silvestris caucasica Caucasian forest Cat Անտառային Կատու


Erinaceus auritus Eared hedgehog Ականջեղ Ոզնի

.........................................

http://freenet.am/~br/Bird%20List%20Teghut.xls

http://freenet.am/~br/Red%20Book%20Animals%20of%20Teghut(1).xls

воскресенье, 18 мая 2008 г.

ԲՈԼՈՐԻՆ!


ԲՈԼՈՐԻՆ!
ԲՈԼՈՐԻՆ!


Մայիսի 22-ը Կենսաբազմազանության Միջազգային Օրն է :

Վերջին տարիներին Հայաստանի բնությունը մեծապես վնասվել է և շարունակում է քայքայվել մեծ արագությամբ:

Հենց այս պահին վերանում է Թեղուտի ամբողջ էկոհամակարգը:

Բնությունն անձայն է, սակայն նրա փոխարեն պարտավոր ենք խոսել բոլորս:


Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է իր պայքարը հանուն հայ ազգի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

Հինգշաբթի օրը, մայիսի 22-ին` Կենսաբազմազանության Միջազգային Օրը,
Ժամը 11:00-ին մենք իրականացնելու ենք հերթական բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Թեղուտի պաշտպանության խումբը հետամուտ է լինելու
բարձրացված հարցերի բանական և արդարացի լուծմանը...


Սակայն դրա համար մենք ունենք Բնության Արժեքը Գնահատող բոլոր Մարդկանց աջակցության կարիքը....


Ցանկալի է ձեր հետ ունենաք որևէ
բույս կամ կենդանի '

խորհրդանշող

~{0}դիմակ{o}~



Ի խորհուրդ ոչնչացման վտանգի առջև կանգնած Բույսերի և Ծառատեսակների,
Անօթևան մնացած կենդանիների ~


Պահպանե'նք Մեր Մոլորակի Կենսաբազմազանությունը~ :

________________________________
Թեղուտի պաշտպանության խումբ
Teգհut2008@gmail.com · http://bigfamily.am/eco

суббота, 17 мая 2008 г.

Մայիսի 22ը կենսաբազմազանության օրն է:

2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր / 55/201 բանաձև/:

Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը:

Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը` մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացումը:

Նշենք, որ այս գործընթացը տարեց տարի ավելի ինտենսիվ է դառնում:

Հաշվարկել են, որ այս հազարամյակում անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%:

Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:

"The victims of black bull"

Եթե Ուզում եք Դիտել «ՍԵՎ ՑՈՒԼԻ ԶՈՀԵՐԸ» Ֆիլմը
Teghut, Alaverdi, Akhtala
Գրեք մեզ right227@gmail.com հասցեով:

Ֆիլմի հեղինակն է «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք «թեժ կետերին»` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա հանքավայրերի վնասակար հետևանքներին:
Ներկայացնենք ֆիլմը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքն անբավարար է. կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, ինչը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար:
«Վալեքս Գրուպ» ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ:
2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թեղուտի ծրագրին, որը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին:
Ֆիլմը պնդում է, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, որ ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որ մարդիկ ստիպված կհեռանան իրենց բնակավայրերից:
Ֆիլմում նաև ներկայացվում է Ախթալայի հին, լքված պոչամբարի վնասակար հետևանքները:
Պոչանբարը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին ( «Մեթալ Փրինս» ընկերություն), գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև:
Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Դրա հետևանքով թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Անցած տարի կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը:
Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ, Շնող գյուղերի համայնքային ու սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը:
Ֆիլմի հերոսները` խոշոր ֆերմերները, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները, թեև` շատ դժվարությունների և արգելքների են հանդիպում:
Աղբյուր` Panorama.am

четверг, 15 мая 2008 г.

http://armenianow.com/?action=viewArticle&AID=3037&lng=eng&IID=1186&start=10#comments





  • Replanting trees won't do and other wishfull acts won't reverse the disaster. Once the trees are cut the whole biodiversity disappears. Another patch of land will be destroyed for ever.I think, this is a good test for Sarkysan as I can't imagine he doesn't have shares in the Liechtenstein company (along with Robert). If he truly understand that Armenia is now entering the last and final phase of its downfall he would stop all projects aimed at delapidating, getting quick money and sticking it in a foreign bank account for a safe retirement.If he doesn't then that means he still hasn't understood how he needs to develop the economy without without selling the familly jewels for a days worth of food.
    - Henry , 2008-05-15 02:06:07

  • What concerns me is the destruction of 350 hectares of virgin forest in a country which is already void of any healthy and viable forests. Having said that, Armenia, rich in minerals(excluding oil) must develop its mining industry. If the mining conglomerates plant 100 hectares of new trees for every hectare cut, then by all means they should be given the "red light." We cannot sit and feel sorry for ourselves and let the country go undeveloped, by undeveloped I mean having a stable and successful mining industry. But, the mining industry should compansate the people by paying them "respectable wages" and plant new forests in place of the ones cut down.
    - John, 2008-05-14 20:40:44

  • As an economy blossoms an ancient capital suffocatesby Mariam HarutunianThu Mar 1, 11:10 AM ETWaking one cold winter morning, Yerevan resident Susanna Pogosian drew back the curtains and got a shock: workmen had razed the trees opposite her home, literally overnight.“Trees that had stood there for decades were lying on the ground. We were all in shock. It happened right in front of the eyes of the police, who didn’t lift a finger,” said Pogosian, recalling the day last month when the trees in the nearby playground were cut down.Residents of this ex-Soviet republic are finding that after the dire economic straits they experienced in the 1990s, the runaway growth they now enjoy also has a downside: destruction of greenery and creeping desertification.The Soviet Union’s 1991 collapse brought this country a war with neighbouring Azerbaijan and the shut-down of factories, but also the destruction of thousands of trees as energy supplies failed and people scoured the hills for fuel.The war has since been replaced by an uneasy ceasefire and despite closed borders with both Azerbaijan and Turkey, the economy is on the rise, thanks partly to investment by emigres from Russia and the United States.Economic growth in Armenia has averaged 10 percent annually for the last 10 years, according to the World Bank, and last year’s growth rate was 13.4 percent, according to official statistics.But this upswing has not been matched by improved governance in the Armenian capital, where poor oversight means that the land is drying up in and around this city of some 1.2 million people.Yerevan, famous for the pink colouring of city centre buildings, dates from before the eighth century BC and, like many Soviet urban centres, has since seen a sprawl of high-rise apartment blocks on the outskirts.Residents take pride in the lush city centre parks and in Yerevan’s unique position, within sight of nearby Mount Ararat, a revered national symbol that actually lies in Turkey.But now they find desert animals such as snakes and scorpions increasingly turning up in their apartment blocks located in the valley in which Yerevan was built.Pogosian says she and others fought a legal battle to prevent the development near her house, but to no avail and the foundations are now being dug.“A well-known businessman caught sight of the land, and wants to build a hotel complex… Eventually, as he had a permit from the ministry for nature protection, they decided to carry out their barbaric plans at night,” she said.Ecologist Karine Danielian, of Yerevan’s State University, says the city has lost 12 percent of its green space in recent years.“Big businesses have built on any large or small space between buildings,” said Danielian.“The capital is reverting to semi-desert with all the climatic characteristics, flora and fauna that implies…. The tall buildings appearing in the centre reduce air circulation. The city is being suffocated,” she said.The head of the city’s environmental protection department, Avet Martirosian, says he is concerned by the loss of green space and developers are now required to plant additional trees and grass when they build.City authorities also plan an ambitious “re-greening” programme.This will include planting 50,000 trees and 30,000 shrubs, with special attention paid to restoring vines and creepers that once covered many buildings, shielding them from noise, dust and the sun, says Martirosian.He says 150,000 dollars (114,000 euros) has been allocated to growing saplings at a nearby nursery, including varieties that can cope with pollution.Under the plans, the amount of green territory in the city will increase by 4,500 hectares (11,000 acres) by 2020, he says.This does not satisfy ecologists or sceptical local residents in a country where corruption and poor governance are serious problems however.Danielian says that the new saplings will be no replacement for the mature trees that are being lost. “Why should we repeat the mistakes other cities have made?” she queried.Local resident Aik Bersegian, a 60-year-old mechanic, is also distrustful: “These plans only exist on paper. The authorities adopted a law on protecting the environment but themselves don’t respect it. It’s happening in front of our eyes.”
    - Liana, 2008-05-14 18:42:32

  • Շատ բան այսօր մեզանից կախված է:Չլինելով Հայաստանի քաղաքացի` այսօր նրանք որոշում են մեր սերնդի ապագան:Այնինչ Բնությունը բոլորին է, այլ ոչ` Հատված Անհատներինը:Ով եթե ոչ մենք ?Երբ ,եթե ոչ այսօր Պիտի Սատար կանգնենք Բնությանը :Գնացեք Թեղուտ Տեսեք Թե ինչպես են Բազմադարյա ընուզենիները հավասարացվում հողին~Գնացեք Ալավերդի `Լռեք հանքարդյունավերության հետևանքով զավակներին կորցրած Մոր Հետ:Եվ հարց տվեք ինքներդ ՁԵԶ..........Արդյոք? կա ավելի կարևոր բան? քան այն, ինչ կորցնում ենք ՄԵՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:ՎԵՐՋ ՏԱՆՔ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԿԱՄ ԱՆԳԻՏԱԿԻՑ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ:ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ...ԵՎ ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂԸ~
    - mariam, 2008-05-14 07:40:35

  • Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարըհանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության ևուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է`վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին ժամը 11:00-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:Lռությունը համաձայնություն է:________________________________Թեղուտի պաշտպանության խումբ(091) 433278 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/ecohttp://www.flickr.com/photos/86132777@N00ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE
    - bnamard, 2008-05-14 07:31:23

  • Apreq! Verjapes harcy &isht lusabanum e gtnum!
    - Seda, 2008-05-14 06:55:16

  • Չգիտեմ ինչն է դրդել մեր հրաշք կառավարությանը ստորագրել այդ թույլտվության տակ, սակայն այն բնապահպանական աղետը որ սպասվում է հայաստանին հանքը շահագործելու դեպքում միայն կույրը կարող է չտեսնել:
    - Ներսես, 2008-05-14 06:20:29

  • I would be interested to know if those opposed to the Teghut deal presented any expert scientific research, or experts in the field, to back up their claims during the "public hearings" before the government gave its OK?
    - Mher, 2008-05-14 06:12:10

  • Ուզում եմ ամեն օր անտար ու կանաչ տեսնել, մաքուր օդ շնչել, ոչ թե ապրել զարգացած ու բնապահպանական տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող երկրում: Մի' սպանեք բնությունը:
    - Հերմինե, 2008-05-14 05:17:55

  • In the website "Save Teghut", you will find lots of information about the problemvisit- http://www.bigfamily.am/eco
    - Vardan, 2008-05-14 05:13:10

среда, 14 мая 2008 г.





Շատ բան այսօր մեզանից կախված է:
Չլինելով Հայաստանի քաղաքացի` այսօր նրանք որոշում են մեր սերնդի ապագան:
Այնինչ Բնությունը բոլորին է, այլ ոչ` Հատված Անհատներինը:
Ով, եթե ոչ ՄԵՆՔ ?
Երբ ?, եթե ոչ ԱՅՍՕՐ Պիտի Սատար կանգնենք Բնությանը :

Գնացեք Թեղու~տ ....
Տեսե'ք, Թե ինչպես են Բազմադարյա ընկուզենիները հավասարացվում հողին~
Գնացեք Ալավերդի `Լռեցեք հանքարդյունավերության հետևանքով զավակներին կորցրած Մոր Հետ:
Եվ հարց տվեք ինքներդ ՁԵԶ..........Արդյոք? կա ավելի կարևոր բան? քան այն, ինչ կորցնում ենք ՄԵՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ,

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:

ՎԵՐՋ ՏԱՆՔ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԿԱՄ ԱՆԳԻՏԱԿԻՑ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ:
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ...ԵՎ ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂԸ~

ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE

Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը
հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:
Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության ևուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է`
վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.

կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին ժամը 11:00-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:
Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:


________________________________
Թեղուտի պաշտպանության խումբ
(091) 433278 ● teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco
http://www.flickr.com/photos/86132777@N00
ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE

Eco Echoooooo(o)'s~~

http://www.panorama.am/am/society/2008/05/13/texut/

http://www.panorama.am/am/economy/2008/05/13/bnapahpanutyun/

http://www.panorama.am/am/economy/2008/05/13/teghut

http://hetq.am/arm/photostory/1041/1/http://tert.am/am/news/2008/05/07/teghut/

Հեծանվարշավի Մասնակիցներից`


*******************************ANI****************
hecanvarshavn indz hamar miayn hecanvarshav chmnac, es chei patkeracnum, vor Texuti harc@ aydqan lurj u bard e, antarn el indz vra mi urish kargi azdecutyun toxec. Lurj em asum, ed orvanic heto kisat toxac bani zgacum e mtel mejs, anyndhat Teghuti masin em mtacum, mi ban piti anenq, prkennq antar@, te che amboxj kyanqum ed zgacum@ kmna...

*************************Sirov tsomak
Menq shat tpavorvac enq veradarcel qaxaq, bavakanintanjalic payqaric heto.Ev misht kuzenanq masnakcel dzer kazmakerpacakcianerin

ՄԻԱՑԻ'Ր ԷԿՈՇԱՐԺԻՆ~~

Թեղուտի Պաշտպանության Նախաձեռնող Խումբ

http://bigfamily.am/eco

teghut2008@gmail.com

http://www.facebook.com/group.php?gid=7210009831

Ընդերքուսումնասիրություններ մոլիբդենի համար. Բնապահպանները բողոքում են Թեղուտի հանքերի շահագործման դեմ

Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է փրկել երկիրը բնապահպանական աղետից:


«Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը» այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ներկայացրեց իրենց ծրագրերն ու անցած մեկ ամսում արդեն իսկ իրականացրած միջոցառումները՝ բողոքի ցույց Ազգային ժողովի շենքի մոտ, հեծանվարշավներ Երևանում ու Երևանից Թեղուտ:

Նախաձեռնող խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը նշեց, որ իրենց այցելած Թեղուտ ու Շնող գյուղերի բնակիչների մեծ մասը դեմ է, որ հանքերը շահագործեն. «Գյուղացիները մեր օգնության կարիքն ունեն, որ մենք այլընտրանքային միջոցներ առաջարկենք, որպեսզի նրանք չկորցնեն այդ տարածքները»:

Ինչպես պարզել են Թեղուտ այցելած ակտիվիստները՝ երկու գյուղերի մոտ 6000 բնակիչներից ընդամենը 400-500-ն է բանվորական աշխատատեղ ունենալու հանքում՝ 30-40 հազար դրամ վարձատրությամբ, այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում կարող են էկոզբոսաշրջություն զարգացնել:


Լիխտենշտեյնում գրանցված ընկերությանը (81%) ու Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեժլումյանին (19%) պատկանող ACP ընկերությանը Թեղուտի հանքի շահագործման թույլտվության որոշումը կառավարությունը տվել է 2007-ի աշնանը:

Այն նախատեսում է մոտ 350 հա անտառի հատում, ինչպես նաև գործարանի կառուցում, որի թափոնների կործանարարությունը բնապահպանները անդառնալի են համարում:

Նախաձեռնությանը միացած բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ Բնապահպանության նախարարության անցկացրած փորձաքննությունը հաշվի չի առել փաստերն ու իրական թվերը ու ամբողջությամբ չի հաշվարկել այն վնասները, որ կրելու են Հայաստանի բնությունն ու կենսաբազմազանությունը հանքի շահագործումից:


«Էականը ոչ միայն այն 350 հա-ն է, որ համատարած պետք է ոչնչացվի, այլ տասնյակ հազարավոր հեկտարները, որ այդ հանքավայրի ազդեցության ծիրում են գտնվում: Իրականում պետք էր հաշվարկել` ոչ թե ինչ վնաս է լինելու 8 կամ 16 տարի հետո, այլ առաջիկա 100 տարվա ընթացքում»,- նշեց «Բուրգ» բնապահպանական ՀԿ նախագահ Արման Վերմիշյանը:

«Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբին» միացած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրությունից, հավելեց Վերմիշյանին, որ մոլիբդենի նման ռազմավարական հանքանյութի երկրորդ հանքի շահագործումը Հայաստանում (Քաջարանի հանքին զուգահեռ) խելամիտ չէ հիմա:


Փոստանջյանը տեղեկացրեց, որ նախաձեռնող խումբը պատրաստվում է մի քանի հայցերով դիմել դատարան՝ վիճարկելու Թեղուտի հանքի շահագործումը արտոնող կառավարության որոշումը, ինչպես նաև Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ուրանի հանքերի ցանկացած հետազոտության թույլտվություն:

«Ուրանի ընդերքօգտագործման ուսումնասիրությունները պետք է դադարեցվեն առաջիկա 100 տարիների համար, քանի որ անգամ հետազոտությունները շատ վտանգավոր են,- ասաց ԱԺ պատգամավորը: - Եթե մենք այսօր չկանգնեցնենք Թեղուտի շահագործումը, մեր ապագան Հայաստանում ապրելը չէ»:


http://armenianow.com/?action=viewArticle&AID=3037&CID=2956&IID=1186&lng=arm

понедельник, 12 мая 2008 г.

Վտանգավոր գոտու կենտրոնում մարդն է...

Սույն թվականի մայիսի 13-ին, ժամը 15:00-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կոնֆերանսի դահլիճում տեղի է ունենալու

ՙՍև ցուլի զոհերը՚

ֆիլմի շնորհանդեսը (արտադրությունը` ՙԷկոլուր՚ ՀԿ) և Կլոր սեղան`

ՙՎտանգավոր գոտու կենտրոնում մարդն է՚

վերնագրով` կազմակերպված ՙՀայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի՚ ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է ՙԷկոլուր՚ տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ:

Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք ՙթեժ կետերին՚` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա:

Կլոր սեղանին մասնակցում են ներկայացուցիչներ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններից, ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունից, Թեղուտ և Շնող համայնքներից, ՀԿ -ներից, ինչպես նաև` անկախ փորձագետներ:

Ալավերդի.Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքի անբավարար քանակի պատճառով կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, որը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար: ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ: 2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:

Թեղուտ.Թեղուտի ծրագիրը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին: Անկախ փորձագետները հաստատում են, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, և ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որտեղից մարդիկ կհեռանան: Սակայն, 2007թ. կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը: Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ և Շնող գյուղերի համայնքային և սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը:

Ֆիլմի հերոսները խոշոր ֆերմերներն են, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները և պատմում են, թե ինչ դժվարությունների և արգելքների են հանդիպում:

Ախթալա.Ախթալան բնության հանդեպ սպառողական և անվերահսկելի վերաբերմունքի տխուր օրինակ է: Ֆիլմում ցուցադրվում է Ախթալայի հին, լքված պոչամբարը, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին (ՙՄեթալ Փրինս՚ ընկերություն):

Պոչամբարը գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև: Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Ճոճկան գյուղի համայնքի ղեկավար Վարուժան Թամանյանը արդեն մի քանի տարի փորձում է հրավիրել մարդկանց ուշադրությունն այն սպառնալիքներին, որոնք ներկայացնում է պոչամբարն այդ երկու գյուղերի բնակիչների համար: Թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Գյուղաբնակների բոլոր դիմումներն առայժմ մնում են անպատասխան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Հեռ. 52-36-04Էլ. փոստ. office@awhhe.am

...................~Թե'ՂուՏ~






http://www.flickr.com/photos/86132777@N00
See also Ruzanna's Bike Tour Picture's
http://www.flickr.com/photos/26568662@N08

пятница, 9 мая 2008 г.

Дорогие друзья!

********************************************************
Мне сообщили, что завтра, 9-го мая, в 21.30 по "Армения -ТV", наконец, покажут нашу (запрещенную ранее) теледуэль по Техуту. Анаонс крутится по "Армении" уже 2 дня.
Если действительно не передумают и покажут, пожалуйста. следите и звоните в студию, так как там должно идти голосование зрителей.
Прошу распространить эту информацию по всем возможным сетям.

Всего доброго,
Карине Даниелян
******************************************************