«Այս պահին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ԱԺ դարպասների մոտ և բողոքում են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել հանքավայրի շահագործումը, ներգրավել անկախ, այդ թվում` միջազգային փորձագետների և նրանց մասնակցությամբ անկախ փորձաքննություն իրականացնել պարզելու համար այդ որոշման վտանգավորության աստիճանը»,- այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այդ առնչությամբ մեկնաբանություններ խնդրելով ՀՀ կառավարությունից:
Նա տեղեկացրեց, որ որոշ փորձագետների գնահատմամբ, Թեղուտի շահագործման որոշումով խախտվել են 7 միջազգային կոնվենցիաներ և մի շարք ՀՀ օրենքներ:
Նշված դիտարկմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց. «Թեղուտի ծրագիրն սկսվել է 2001 թվականին: Օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերն անցել է, ընդ որում` բոլոր գերատեսչություններում քննարկվել է, համապատասխան եզրակացություններն ստացվել են և, հաշվի առնելով նաև հարցի կարևորությունը, ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ:
Դրանց մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը, հասարակական կազմակերպությունները, բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ»: Նրա խոսքով, ներկայումս ուղղակի պետք է ուժեղ վերահսկողություն իրականացնել թույլատրելի կամ հաստատված ծրագրից չշեղվելու համար` պահպանելով բոլոր բնապահպանական և շահագործման նորմերը, ինչպես նաև նախատեսված անտառվերականգնման ծրագրերի իրականացումը: «Առաջիկա 10 տարիների համար նախատեսվում է հատել շուրջ 150 հեկտար անտառատարածք, իսկ առաջին երկու տարիների համար` շուրջ 35-37 հեկտար: Անտառվերականգնման ծրագիրն իրականացվելու է 100 հեկտարի համար, որն սկսվելու է հենց Թեղուտի շրջակայքից»,- ընդգծեց նախարարն ու հավելեց. «Մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր այն հարցերը, որոնց շուրջ կա անհանգստություն, նորից լսումներ իրականացնելու, քննարկելու և պարզաբանումներ տալու համար»:
Աղբյուր` Panorama.am
1 комментарий:
I need to to thank you for this good read!! I definitely enjoyed every little bit
of it. I've got you book marked to look at new stuff you post…
my blog: online stopwatch countdown.
Отправить комментарий