воскресенье, 18 мая 2008 г.

ԲՈԼՈՐԻՆ!


ԲՈԼՈՐԻՆ!
ԲՈԼՈՐԻՆ!


Մայիսի 22-ը Կենսաբազմազանության Միջազգային Օրն է :

Վերջին տարիներին Հայաստանի բնությունը մեծապես վնասվել է և շարունակում է քայքայվել մեծ արագությամբ:

Հենց այս պահին վերանում է Թեղուտի ամբողջ էկոհամակարգը:

Բնությունն անձայն է, սակայն նրա փոխարեն պարտավոր ենք խոսել բոլորս:


Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է իր պայքարը հանուն հայ ազգի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

Հինգշաբթի օրը, մայիսի 22-ին` Կենսաբազմազանության Միջազգային Օրը,
Ժամը 11:00-ին մենք իրականացնելու ենք հերթական բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Թեղուտի պաշտպանության խումբը հետամուտ է լինելու
բարձրացված հարցերի բանական և արդարացի լուծմանը...


Սակայն դրա համար մենք ունենք Բնության Արժեքը Գնահատող բոլոր Մարդկանց աջակցության կարիքը....


Ցանկալի է ձեր հետ ունենաք որևէ
բույս կամ կենդանի '

խորհրդանշող

~{0}դիմակ{o}~



Ի խորհուրդ ոչնչացման վտանգի առջև կանգնած Բույսերի և Ծառատեսակների,
Անօթևան մնացած կենդանիների ~


Պահպանե'նք Մեր Մոլորակի Կենսաբազմազանությունը~ :

________________________________
Թեղուտի պաշտպանության խումբ
Teգհut2008@gmail.com · http://bigfamily.am/eco

1 комментарий:

Анонимный комментирует...

You need to be a part of a contest for one of the greatest blogs on the net.
I most certainly will recommend this web site!

My website ... online stopwatch with laps.