понедельник, 29 августа 2011 г.




Հարգելի պրն. Վարչապետ.

Թույլ տվեք բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպությունների և վստահ ենք նաև հազարավոր մտահոգ քաղաքացիների անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` 2007թ-ի մայիսի 24-ին կառավարության կողմից ընդունված N673-Ն որոշմամբ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում Գիլան պետական արգելավայրի ստեղծման վերաբերյալ մեր խիստ մտահոգությունը և բերված փաստարկները հաշվի առնելու, խնդիրը և ընդունված որոշման հետևանքները ևս մեկ անգամ քննության առնելու կապակցությամբ:
Ս.թ. հունիսի 23-ին կառավարության կողմից ընդունված N866-Ն որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվում նախորդ` N673-Ն որոշումը, մեծ խանդավառությամբ ընդունվեց բոլոր մտահոգ կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:
Այս որոշումն ընդունելով, որպես բնապահպանների և կառավարության միջև արդյունավետ և, որ ամենակարևորն է, երկրի համար շահավետ համագործակցության հնարավոր սկիզբ` ցանկանում ենք հանդես գալ հետևյալ երկու գործնական առաջարկություններով.
Առաջարկ 1. Քանի որ N 673-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել և Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին կրկին վերադարձվել է նախկին կարգավիճակը, և հյուրատան շենքի կառուցումն այդ տարածքում այլևս ապօրինի է, պահանջում ենք պարտադրել օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այս շինությունը իրենց իսկ միջոցներով դեմոնտաժ անել(քանդել) այն,մենք պատրաստ ենք մեր անդամների, ինչպես նաև արգելոցի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ օգնել իրականացնելու վերոնշյալ կիսակառույց շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից:
Առաջարկ 2. Քանի որ կառավարության ս.թ. հուլիսի 14-ի նիստում հաստատվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում, մեր դաշինքը իր աջակցությունն է առաջարկում այդ աշխատանքներում:
Կարծում ենք, որ մեր ունեցած մարդկային ներուժի ներգրավումը այս երկու աշխատանքներում կնպաստի ոչ միայն արգելոցի և դրա տարածքում գտնվող հուշարձանների պահպանմանը, այլ նաև հրաշալի նախադեպ կստեղծի և հոգատար վերաբերմունք կձևավորի մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդների շրջանում մեր պատմամշակույթային արժեքների և հայրենի բնության նկատմամբ:

Հարգանքով և համագործակցության ակնկալիքով`

«Էկոլոգիական Հասարակական դաշինքի անունից» դաշինքի համակարգող` Ս. Ս.Ադամյան
Բացառությամբ դաշինքի 2 կազմակերպությունների<<Հանուն կայուն մարդկային զարգացման>> Կ. Դանիելյան, Գ.Օգանեզովա<<Բուսաբանական ընկերություն>>, որոնք դեմ են շինության ապամոնտաժմանը:



суббота, 20 августа 2011 г.

Քամին թեթև սերմն համբուրեց,
Արևն հեռվից հողը շոյեց,
Ջուրը տակից հողը սնեց,
Հողը թաքուն իր գործն արեց,
Գործը ծաղկեց պտուղ բերեց,
Գործն աշխարհին սնունդ տվեց:
Փա~ռք էն թաքուն - ծածուկ Հողին,
Է~ն թափանցիկ մաքուր Ջրին,
Էն աննկատ Քամու թևին,
Սիրուց ծնված ոսկե Սերմին~

երբ ես փոքր է` Աստված հեռու էր եվ անհաս...երբ մեծացա, ես նրան վերգտա վայրի բնության մեջ, հետո` երբ գետերը դժվարությամբ էին շարժվում, օդն է'լ թափանցիկ չէր, անտառ է'լ չկար, մարդն էլ արդեն ծանր էր շնչում, մի տեսակ աստված կորցրեց իր գունավոր դեմքերը, էլ առաջվա պես ինձ հետ չէր խաղում...., այդ բոլոր խաղերից միայն պախկվոցին մնաց, ահա ուզում եմ կրկին բացել իմ աչքերը ու վերգտնել ՔԵԶ ԵՐԿՐԻ ՎՐԱ........


Գարնան վաղը, ամռան կեսօրը, աշնան աղջամուղջը, ձմռան գիշերը~~~


Ակտիվիստը պետք է լինի
ականջը լարած,
աչքը չորս արած,
լեզուն դուրս քցած,
նիհար, սոված, քրտնած:
Միշտ լինի
պատրաստ,
չբավարարված,
ձեռքերն ամենուր բոլորին պարզած:
Ձիգ, հպարտ, սիրվող,
մեկ-մեկ էլ տափակ....
Ու էդ ամենի հետ լրիվ ներդաշնակ))))))))))


Գնացե'ք Խոսրով, դարձեք ընկեր բզեզներին, ճանճերին~ թիթեռներին, արջերի հետ կիսեք ձեր ընթրիքը, ջրվեժների դեմ խոնարհվեք~նայեք հպարտ սարերին, շնչեք եղևնիներին, կոթողների մեջ ձեր դեմքը գտեք, պոպոքներով ներկեք ձեր շուրթերը, սարդերի ցանցը ընկեք~ ու էլ երբեք դուրս չգաք էդ ցանցից~ Պահպանեք այն ինչ ունեք!!! ՊԱՀՊԱՆԵՆՔ!!!!

Ում են պետք?
պատերից կախված,
ցեպերին գամված,
խաչերին խաչված,
գրքերում սոսնձված,
փոշիներում կորած,
վանքերում բանտարկված սրբաստվածները????????
........................ եթե ՈՉ ՄԵԶ?
Մարդիկ, ազատե'ք աստվածներին ՁԵՐ ճանկերից, թողե'ք ապրեն ազատ, մեր մեջ, մեր հետ, այստեղ, հիմա, մեր կյանքում~~:




լավ է թերի գործունյա քան կատարյալ անգործ

մրսելու տաքանալն եմ....
ծարավի հագենալն եմ....
բաժանման կարոտն եմ....
մոլախոտի խոտն եմ.....

լարովի կյանք, կախովի այգիներ, թթու դրած զգացմունքներ,նստած տրամադրություն, կանգնած ցանկություններ, հանգստացող դեզեր, մա սուր հայացքներ, ջրով բացած ժպիտ, չորացած արցունքներ, իրար գրկող կռնատ ծառեր ու ~~~լրտես քամի....

երբ կինը տղամարդանում է, իսկ տղամարդը կնանմանվում, մարդկության զանազան -զարմանազան կենսաբազմազանությունը անկում է ապրում~:

пятница, 12 августа 2011 г.

ՆԱԽԱԳԻԾ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2011 թվականի N -Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշմամբ հաստատված N1 և N2 հավելվածների, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` <<Դիլիջան ազգային պարկի>> ռեկրեացիոն գոտու (Դիլիջան տեղամասի 1 քառակուսու 1, 4, 5 և 7 անտառամասեր)` տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել 22.535 հա հողամաս համաձայն հավելվածի` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականաց­վում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

четверг, 11 августа 2011 г.


пятница, 5 августа 2011 г.