вторник, 30 марта 2010 г.

Նա փոքրիկ քաղաքին ոտքի կանգնեցրեց, իսկ հսկա ընկերությանը ծնկի բերեց:

Պատրաստվենք,
ոգեշնչվենք ակտիվիստական աշխատանքի համար: Վաղը` չորեքշաբթի 31.03.10,
ժամը 18:30 հրավիրում ենք ՄԻԺԻ Կենտրոն "Էրին Բրոկովիչ" /ռուսերեն լեզվով/
ֆիլմի դիտմանն ու
քննարկմանը: Հասցեն Այգեձոր 4/1, հեռախոս 264712.


"Էրին Բրոկովիչ" ֆիլմի դիտում-քննարկում
Location:ՄԻԺԻ Կենտրոն, Այգեձոր 4/1, Երևան
Time:6:30PM Wednesday, March 31st

понедельник, 29 марта 2010 г.

Այսօր ժամը 18:10 պակաս Հ1-ով դիտեք, թե ինչպես ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չպատասխանեց իրեն առաջադրված հարցերին..


1.այն բանի մասին, որ Սուխուդյանի մասին հայտարարություններ տարածելիս խախտել է անմեղության կանխավարկածը, ինչպես նաև ոստիկանապետը ուղղակիորեն ուղղորդել է գործի հետագա ընթացքը:

Ինքնուրույն դատողություններ անելու համար մեղջբերվում է Ալիկ Սարգսյանի խոսքը.

«Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել , զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասին դրդել պատժելի արարքների»: Այս բառերով ոստիկանապետը , բացահայտելով, որ ինքը լրիվ անտեղյակ է գործից /հիշեցնում ենք, որ այն ժամանակ Մ.Սուխուդյանը մեղադրվում էր ոչ թե զրպարտության այլ սուտ մատնություն համար / միարժամանակ վերարտադրում է մեկ այլ հանցագործության դիսպոզիցիան /հանցավոր արարքի նկարագրությունը/ որի կատարման մեջ /դեռ?/ չի մեղադրվում անձը:...

http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post_09.htm

2.
- Էդ պահանջագիրը զուգարանում կախելու թուղթ ա: Ո՞վ են դրանք, որ ինչ պահանջեն: Ձեր ձեռքի տակ նյութեր կա՞ն, բացատրություն, ցուցմունք ունե՞ք:

http://www.taregir.am/am/news/10_09_2009/4/810

3.
ինչպես նաև Էրեբունու քննչականի իրականացրած դիտավորյալ կողմնակալ նախաքննության մասին...
http://www.genproc.am/main/am/49/6144/

воскресенье, 28 марта 2010 г.


փետը դու ես, ԵՍ ԾԱՌ ԵՄ.

հանքը դու ես, ԵՍ ՍԱՐ ԵՄ.

cola-ն դու ես, ԵՍ ՋՈՒՐ ԵՄ.

petrol-ը դու ես, ԵՍ ՀՈՒՐ ԵՄ.

մորթը դու ես, ԵՍ ՀՈՐԹ ԵՄ.

կաշին դու ես, ԵՍ ԳՈՐՏ ԵՄ.

դմակը դու ես, ԵՍ ԳԱՌ ԵՄ.

ցամաքը դու ես, ԵՍ ԱՆՏԱՌ ԵՄ.

ասֆալտը դու ես, ԵՍ ՀՈՂ ԵՄ.

վոլտը դու ես, ԵՍ ՇՈՂ ԵՄ.

ծուխը դու ես , ԵՍ ՕԴ ԵՄ.

ակը դու ես, ԵՍ ՈՏ ԵՄ.

անցորդը դու ես, ԵՍ ՃԱՄ...ՓՈՐԴ ԵՄ.

որսորդը դու ես, ԵՍ ԴԻՏՈՐԴ ԵՄ.

կիսատը դու ես , ԵՍ ԱՄԲՈՂՋ ԵՄ

ԵՍ ԻՆՔՆ ԵՄ, ՍԵՐՆ ԵՄ, ԿՅԱՆՔՆ ԵՄ, ՈՂՋՆ ԵՄ

ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶԵՐ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ




Երեք օր առաջ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում (100 մետր երկարություն,100 մետր լայնություն, 5 մետր խորություն) անհայտ անձինք բուլդուզերով բացվածք են իրականացրել, ինչից դուրս են գալիս թունավոր գազեր: Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի խոսքով, այնտեղ լցված են 18-20 տեսակի թունաքիմիկատներ, որոնք պետք է ոչնչացվեն, սակայն դրանց ոչնչացումը ծրագրված է 2-3 ամսից միայն: Հարցին` ի՞նչ գտնելու նպատակով այնտեղ կարելի է մտնել, Արմենակ Դովլաթյանը պատասխանում է, որ նպատակն անհայտ է, քանի որ թունաքիմիկատներ գողանալն անիմաստ է: “Հայի ուղեղը յուրահատուկ է աշխատում”, մեզ հետ զրույցում նշեց Կանաչների կուսակցության նախագահը: Նաև տեղեկացրեց, որ երեկ երեկոյան բացված տեղն արդեն լցվել է, հարթեցվել, որպեսզի քիմիկատների մուտք չլինի: Ըստ նրա` խնդիրն այն է, որ այնտեղ տարիների ընթացքում ջուր է լցվել, տոպրակաների մեծ մասը քայքայվել են, թունաքիմիկատները խառնվել են իրար, և անհասկանալի ինչ-որ նյութ է առաջացել:

Առաջիկայում ծրագրվում է դրանց վերամշակման, ոչնչացման աշխատանքներ: “Խնդիրն այն է, որ որոշ հեռավորության վրա անց է կացվում Արարատյան դաշտավայր տանող ջրագիծը: Չնայած 1-2 կմ հեռավորության վրա է, բայց այստեղ սահանքային գոտի է, գերեզմանոցն ինքը արդեն մի տասը մետր տեղաշարժվել է, ինչն էլ վտանգավոր է: “Եթե թունաքիմիկատների գերեզմանոցը չվերանա, բնականաբար, անձրեւաջրերը լցվում են, և քանի որ այստեղ բետոնապատված չէ, մի քանի մետր խորության վրա հողը նույնպես աղտոտված է: Այստեղ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն”, ասաց Արմենակ Դովլաթյանը` նշելով թունաքիկիատի գերեզմանոցի հետ կապված վտանգները. առաջինը` սահանքային գոտի է, երկրորդը` այդ թույները անձրևաջրերի, ձնհալի ջրերի հետ ներծծվում են հողի շերտ և ներքին ստորգետնյա ջրերին խառնվելով`չգիտես որտեղ են դուրս գալիս: Այսինքն` բոլոր հարցերի պատասխանը մեկն է` որքան հնարավոր է շուտ պետք է իրականացվեն վերամշակման, վերացման աշխատանքները:

пятница, 26 марта 2010 г.

SOS



SOS.........Ժողովուրդ........ որոշ տեղեկությունների համաձայն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ինչ-որ կազմակրպություն բուլդուզերով բացվածք է իրականացրել: Այդ բացվածքից դուրս են գալիս բավականին թունավոր գազեր: Ոչ հեռու անց է կացվում դեպի Արարատյան դաշտ ձգվող ջրամուղ: Ով է իրականացրել ա...յդ անհասկանալի ու հանցագործ արաքը դեռ պարզ չի:
Ցանկացած ինֆորմացիա ստանալու դեպքում խնդրում եմ զանգել և տեղեկացնել....094 733 402 Armenak Dovlatyan

Harut Kbeyan added
Ես երեկ անձամբ եղել եմ ողջաբերդից 5 կմ դեպի հարավ գտնվող ԹունաՔիմիկամտների դամբարանում, չգիտեմ եդ նույնն ա թե չէ, բայց որ ենտեղ բուլդոզերները ինչ որ բան քանդել էին եդ հաստատ ա, ու ահավոր հոտ էր գալիս։

четверг, 25 марта 2010 г.

ԻնքնամերԺում


- Արդյոք ճիշտ որոշում այսօր կայացվեց?...
-Լավ կլիներ այդ հարցին պատասխանեին բնապահպանները ......... պատասխանեց ՀՀ բնա"պահպանության" նախարարության աշխատակցուհին,,


- Համաձայն ե?ք դատարանի որոշման հետ...?
-Այո, այո,դատարանները ընդունում են վճիռներ, որոնք մենք չեն որոշում - ավելացրեց ՀՀ բն.նախարարության մյուս աշխատողը....


- Ցնցող է -

ՎԻԴԵՈ
http://www.azatutyun.am/video/6418.html


ետ վերադարձրե'ք մեր հողերը կամ եկեք ազատագրենք Թեղուտը...Ոտքի' դատավորն է մեռել...անկախ դատարանի անմահ հիշատակին

http://www.youtube.com/watch?v=rDRXyW1_oSA&feature=youtube_gdata

среда, 24 марта 2010 г.









«Դատարանը չուզեց, որ լինի հրապարակային կարգով քննություն, որովհետեւ այդ դեպքում կբացահայտվեին այն շատ լուրջ խախտումները, որոնք իրականում տեղի են ունեցել: Այս աբսուրդը, որ հիմա տեղի է ունենում, ընդամենը կարող է ծառայել կարճատեւ նպատակների՝ հենց հիմա ինչ-որ բան քողարկել հասարակությունից: Բայց վերջին հաշվով, ես համոզված եմ, որ մենք այս գործը շահելու ենք», - ասաց Ալումյանը:

http://www.azatutyun.am/content/article/1991360.html





վարչական օրենսգրքի թաղումը վարչական դատարանի դիմաց, Թեղուտի "դատից" հետո

http://www.facebook.com/profile.php?id=1027516022#!/video/video.php?v=380541728765&oid=7210009831

вторник, 23 марта 2010 г.

ԾՈՄ


ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

понедельник, 22 марта 2010 г.

Հանուն արդարության վերականգնման

Վաղը, երեքշաբթի 23.03.10, ժամը 11:00-ին Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ դատն է լինելու: Քննվելու է "Էկոդար" ՀԿ-ի հայցը ընդդեմ ՀՀ կառավարության: Եկեք միասին հանրային ճնշում գործադրելու` հանուն արդար դատավճռի: Ցույց տանք, որ մենք շատ ենք: Ձեր թանկագին ժամանակը մի ափսոսեք: Դատարանի հասցեն Նժդեհի 23 է, կինո Հայրենիքից 3-րդ մասին տանող ճանապարհին:

воскресенье, 21 марта 2010 г.

Hascen – Nzhdehi 23, Veraqnnich datarani dzakh koxmi masnashenqy... Kino Hayreniki mot a, 3rd mas tanogh chanaprhi vra, koghqe veraknnich datarann a


"Երեքշաբթի, մարտի 23-ին, ժամը 11.00-ին Վարչական դատարանում քննվելու է
Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ դատական հայցը: Այդ ժամին վարչական
դատարանի դիմաց ճյուղերով, պոզերով, մրգերով, հյութերով, կոճղերով, ակցիա
ենք անելու: Միացեք~: Որոշել ենք այդ օրը նաև ծոմ պահել` հրաժարում պակաս
կարևոր բանից, հանուն ավելի կարևորի: Ծոմ հանուն արդար դատավճռի.... .



NATURE ROCKSSSSSSSSSS


COME TO HAVE A ROCK TOGETHER~~~

понедельник, 15 марта 2010 г.

ARMENIA 2010
























on the way to
LAKE GHOSH, IJEVAN


«Ա1+»-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Գոշավանքից դեպի Գոշի լիճ տանող ճանապարհին մեծաքանակ ծառահատումներ են իրականացվել:

«Թեղուտի պաշտպանության» խմբի ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանի վստահեցմամբ` դրանք 50-ից ավելի հաստաբուն, առողջ ծառեր էին, որոնք ըստ նրա` ոչ թե սանիտարական հատման էին ենթարկվել, այլ անօրինաբար կտրվել:

Պարզաբանումների համար դիմեցինք «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանին: Նա մեզ հավաստիացնում էր, որ այդ տարածքում գոյություն ունի օրինական հատատեղի, որտեղ աճող շուրջ 40 ծառն էլ հենց կտրել են: Նա նաեւ տեղեկացրեց, որ դրանք բոլորն էլ համարակալված, անտառահատման տոմսերը դուրս գրված, «գումարները մուծված ծառեր են»: Մեր այն հարցին, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակներով է այդ «գումարները մուծվել», պարոն Դավթյանը տվեց շատ կոնկրետ պատասխան. «Գումարները մուծել է Դիլիջանից անհատ ձեռներեց` Արմեն Հովսեփյանը: Ես չգիտեմ` այդ փայտն ինչ է անելու` կարող է տանն օգտագործի, կարող է վաճառի»:

Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա ազգային պարկի տնօրենը այսպես մեկնաբանեց. «Նորմալ, պաշտոնական սանիտարական հատումներ են, որոնք թույլատրվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2006-11թթ.-ի մեր կառավարման պլանով»: Ըստ այդ պլանի` իրենք ամեն տարի պետք է հատեն 1500 խմ տարածք: Այս տարի, նրա ասելով` Գոշ լճի տարածքում այլեւս ծառահատում չի լինի: Իսկ հաջորդ տարի հատում կանեն, եթե կառավաման պլանով հաստատվի ծառերի նոր խմբաքանակը:

Նա վստահեցնում էր, որ դրանք գերհասուն ծառեր են, որոնց խիտ շարքը վնասակար է անտառզարգացմանը: «Վերեւի կամ ներքեւի հատվածից սկսելով փտել` գերհասունները կարող են հիվանդություն տարածել իրենց շուրջ»,- ընդգծեց Աշոտ Դավթյանը:
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եւս այդ մասին ահազանգ են ստացել եւ պատրաստվում են գնալ Դիլիջան` տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Մենք նաեւ այլ ահազանգեր ենք ստանում, որ այնտեղ բացի սանիտարական հատումներից, բազմաթիվ այլ, անօրինական հատումներ են իրականացվում: Դա պետք է հասարակական մոնիթորինգի առարկա դառնա, քանի որ «Դիլիջան» ազգային պարկն ամեն տեղից հատվում ու հատվում է»,- հայտարարեց նա:

воскресенье, 14 марта 2010 г.

Sos Pushkin~Sos Erevan~



MayraPETyani shvaqe sharunakum e thaparel pushkin 1, 2, 3 poxocnerov....



http://hetq.am/am/society/pushkin-3/

пятница, 12 марта 2010 г.

TEGHUT ALERT




Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը կքննի Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության:

Վարչական դատարանն իբրև հայցվոր է ճանաչել միայն «Էկոդար» բնապահապանական հ/կ-ին` գտնելով, որ դատարան դիմած մյուս` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն պատշաչճ հայցվոր չէ:

Կքննարկվեն Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերը


Մարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում կքննարկի Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով հայաստանյան հասարակական կազմակերպությունների հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը:

2009թ. սեպտեմբերի 15-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Էկոդար» բնապահպանական ՀԿ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ դիմել էին Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն առ այն, որ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ պետական մարմինների որոշումների ու գործողությունների արդյունքում խախտվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածը` սահմանափակելով հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին: Մասնավորապես, հաղորդում ներկայացնող կազմակերպությունների կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում (հոդված 6(2)), հանրության արդյունավետ մասնակցությունը (հոդված 6(4)), հասարակայնության կողմից ներկայացված կարծիքների հաշվի առումը որոշումների ընդունման գործընթացներում (հոդված 6(8)), որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկումը (հոդված 6(9)), պայմանների փոփոխության վերաբերյալ իրազեկումը (հոդված 6(10)):

Հասարակական կազմակերպությունների հաղորդման մեջ ասվել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից նրանց դիմումի և հետագա բողոքի մերժմամբ սահմանափակվել է նաև նրանց արդարադատության մատչելիությունը և խախտվել կոնվենցիայի 9 (2) հոդվածը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից հայաստանյան ՀԿ-ների հաղորդումն ընդունելուց հետո միայն, տեղեկացրել է, որ բողոքը բավարարում է «Էկոդար» բնապահպանական ՀԿ մասով: Սակայն դատարանը, փաստորեն, չի ճանաչել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ որպես շահագրգիռ հասարակայնություն Օրհուսի կոնվենցիայի սահմանումների համաձայն:

Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպություններին Ժնևում կներկայացնի փաստաբան Հայկ Ալումյանը:

четверг, 11 марта 2010 г.

Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հարուցվել է նոր քրեական գործ

http://www.genproc.am/main/am/49/6144/

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել:

Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ՝ ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Նախաքննության արդյունքների մասին տեղեկություններ կտրամադրվի լրացուցիչ

вторник, 9 марта 2010 г.

ՈՎ ՀԱՅ~ ԺՈՂՈՎՈՒՐԴ


ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԵՋ Է

пятница, 5 марта 2010 г.

Tags: Armenia, Environmental disaster, FYM, No more anomal births, STOP uranium mining, Green Live




URANIUM PHOBIA [PART 1] http://www.vimeo.com/9929899

URANIUM PHOBIA [PART 2] http://www.vimeo.com/9928678

четверг, 4 марта 2010 г.

...~գզզված կծիկ~



[մրսած անտառ]

Հիշեցնենք, որ Էկոլուրը հարցում էր արել բն.նախարարին,տես`

http://ecolur.org/hy/news/2010-02-25/750/, դեռ պատասխան չեն ստացել....


փոխարենը ՀԵՏՔ-ից տեղեկացանք

Տավուշի մարզի անտառտնտեսությունների կողմից Տավուշի ՏԲ վարույթին հանձնված անտառխախտման 13 արձանագրությունների ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկվել է բնությանը հասցված 4414.55 հազ.դր գումարի վնաս, որից 2.801.250 դրամը հաշվարկված է վերջերս «Դիլիջան» ԱՊ /Աղվեսի թալա/ կոչվող հանդամասում ապօրինի ծառահատումների դիմաց, նյութերը ուղղարկվել են ոստիկանություն:

http://hetq.am/am/ecology/bn-5/

Սակայն այս հաղորդագրության մեջ բացակայում է, թե ով կամ ովքեր են այնուամենայնիվ իրականացրել մասսայական անտառհատումը: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունը չի ուզում անդրադառնալ Դիլիջան "Ազգային Պարկի" կատարած ապօրինի ծառհատումներին:

Ինչու? եթե կան Դիլիջան ազգային պարկի ներկայացրած կեղծ ժամկետնանց փաստաթղթերը, վկաներ, որոնք տեսել են , նկարել առողջ, հաստաբուն ծառերի դիերը, ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են վախեցած ձայներով փորձում համոզել,համագործակցության եզրեր գտնել Դիլիջան ազգային պարկի սանիտարական հատում իրականացնող աշխարողներն և ոչ միայն?


Ինչ է մնում մտածել...

ՈՐ ԱՆՏԱՌՀԱՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.....


Այս ամենից քրեական գործի հոտ է փչում, նախարարություն սթափվի քանի շուտ է, թե չէ կծիկի քարկապները քեզ մոտ են բացվում....

вторник, 2 марта 2010 г.

Hey Ministry of Nature Protection....Say something!








Dilijan Deforestation: Are Officials Turning a Blind Eye to Illegal Cutting of Trees?
[ 2010/03/01 | 16:16 ]

Feature Stories ecology
Arman Gharibyan


Mariam Sukhudyan and Friends Stumble on Some Disturbing Evidence in Forest

On February 20, a group of young people travelled to Dilijan for a hike in the woods. Upon entering the forest they heard a familiar but unwelcome sound.

“We had just started to hike when we heard the sound of an electric chainsaw. It seemed like there were several saws going off from different directions; a symphony of saws if you will. The noise went on all day. That evening, my friends and I set off in the direction of the buzzing saws to see who was cutting down trees in the forest. Along the way, we stumbled upon a number of thick stumps surrounded by fresh sawdust and cut branches. Victims of the chainsaw,” said Mariam Sukhudyan, one of the hikers.

Please, no photographs…

The hikers first encountered two men. “One was carrying an axe and the other had a saw. They had evidently cut down a bunch of trees and were rolling down the limbs and branches into a ravine to make it easier to transport out,” Mariam said. “I asked if what they were doing was legal and they answered, ‘of course’. I suggested that I photograph them in the midst of their ‘legal work’. The young guy with the saw immediately turned and left. The other one turned his face from the camera.”



That day, Mariam notified Hetq about what she had witnessed. We, in turn, contacted the Ministry of Nature Protection.

Artur Gevorgyan, Deputy Head of the State Environmental Inspectorate, told Hetq that after receiving the news ministry inspectors went to site of the incident accompanied by staff of the Dilijan National Park Protection Unit. They saw that seven healthy trees had been illegally felled in an area known as “Aghvesi Tala”.

Illegal tree choppers identified



Artur Gevorgyan said, “An investigation was conducted by the Park’s Protection Unit and members of the Dilijan Police and those responsible for the illegal tree felling have been identified. A case file was prepared and sent to the Tavush Environmental Inspectorate for processing.”

The Tavush Regional Inspectorate is charged with assessing the extent of the damage. If it exceeds 400,000 AMD ($1,050), the case is then sent to the police and a criminal case is launched.

Mariam Sukhudyan said that they witnessed other cases of trees being cut down.

“When we left that site, we happened upon another terrible sight. We saw more than thirty healthy trees that had been felled. Despite being a bit removed from the site, I tried to take some pictures with my video camera. (Hetq has the photos – Ed). We saw a car and a truck parked at the site. I assume they were about to ferry out the tree,” recounts the young environmental activist.

But we have permission to chop and cut…

The people there saw that they were being photographed from afar and yelled out to Mariam to stop taking pictures.

“They were probably following our movements using binoculars, since we were a good distance away. A bit later, two men approached and asked who had given permission for us to take pictures. I replied that if they weren’t doing anything illegal why were they scared of the camera lens. The men were quite aggressive so I called up Artur Gevorgyan, the Deputy Head of the Inspectorate, at the number given to me by Hetq. I wanted him to talk to the guys chopping down the trees. Naturally, they refused to talk to Gevorgyan. They called up someone else instead and then quickly left us,” Mariam recounts.

Inspectors arrived at the site after Mariam’s call. “Afterwards, the ministry inspectors approached us with the men we had early encountered. The officials said that after investigating the site, they concluded that some of the cuttings were legal and others weren’t,” Mariam said.

To prove that they were legally cutting down trees, the men produced a copy of a tree cutting permit from the Ministry of Nature Protection, spelling out a 20009 work project for the Dilijan National Park. According to the permit, 25 trees were to be felled; 16 hornbeams, 8 beech and 1 maple.

“But I saw more than 30 cut trees in just one day. I also saw stumps that were being burnt to make it look like the trees had been dried out and old. They were healthy trees, however,” Mariam said.

Dilijan Park Director Poghosyan – Nothing illegal going on

Ashot Poghosyan, Director of the Dilijan National Park, assured Hetq that the men who produced the permit were engaged in legal activities and that illegal cutters were responsible for the other damage.

Hetq asked Ashot Poghosyan if was possible that those with permission to fell 25 trees might actually exceed their limit. He replied that his office had examined their work and that no illegal cutting had been conducted.

We also asked Artur Gevorgyan, the Inspectorate Deputy Head, the same question. “Is it possible? We are living in the age of monkeys. Everything is being closely monitored,” was his reply.

Environmental Inspectorate – “People cutting down trees only answerable to us”

Artur Gevorgyan noted that wood harvesters were under no obligation to show Mariam Sukhudyan any permit. “They have to prove to us that what they are doing is legal and not to anyone else.”

Mariam Sukhudyan believes that those with permission from the ministry were also engaging in illegal cutting. If they were legally felling trees then why, Mariam argues, would there be any need from them to prove anything to her?

“If all that deforestation was legal why did they initially try to scare me off and then try to reason with me? When they realized that I was steadfast and wouldn’t give in, they tried to bribe me into silence. Anyway, I got the strong impression from the way they acted that what they were doing was also illegal,” Mariam says, adding, “If this violation isn’t investigated and those responsible not punished, then there can be no doubt that they enjoy the protection of high-ranking officials.”


http://hetq.am/am/ecology/carahatum-7/#more-27480