[մրսած անտառ]
Հիշեցնենք, որ Էկոլուրը հարցում էր արել բն.նախարարին,տես`
http://ecolur.org/hy/news/2010-02-25/750/, դեռ պատասխան չեն ստացել....
փոխարենը ՀԵՏՔ-ից տեղեկացանք
Տավուշի մարզի անտառտնտեսությունների կողմից Տավուշի ՏԲ վարույթին հանձնված անտառխախտման 13 արձանագրությունների ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկվել է բնությանը հասցված 4414.55 հազ.դր գումարի վնաս, որից 2.801.250 դրամը հաշվարկված է վերջերս «Դիլիջան» ԱՊ /Աղվեսի թալա/ կոչվող հանդամասում ապօրինի ծառահատումների դիմաց, նյութերը ուղղարկվել են ոստիկանություն:
http://hetq.am/am/ecology/bn-5/
Սակայն այս հաղորդագրության մեջ բացակայում է, թե ով կամ ովքեր են այնուամենայնիվ իրականացրել մասսայական անտառհատումը: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունը չի ուզում անդրադառնալ Դիլիջան "Ազգային Պարկի" կատարած ապօրինի ծառհատումներին:
Ինչու? եթե կան Դիլիջան ազգային պարկի ներկայացրած կեղծ ժամկետնանց փաստաթղթերը, վկաներ, որոնք տեսել են , նկարել առողջ, հաստաբուն ծառերի դիերը, ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են վախեցած ձայներով փորձում համոզել,համագործակցության եզրեր գտնել Դիլիջան ազգային պարկի սանիտարական հատում իրականացնող աշխարողներն և ոչ միայն?
Ինչ է մնում մտածել...
ՈՐ ԱՆՏԱՌՀԱՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.....
Այս ամենից քրեական գործի հոտ է փչում, նախարարություն սթափվի քանի շուտ է, թե չէ կծիկի քարկապները քեզ մոտ են բացվում....
четверг, 4 марта 2010 г.
...~գզզված կծիկ~
Автор: bnamard на 12:41
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий