понедельник, 30 ноября 2009 г.

Soon armenia will appear in RED BOOK!!! hurry up!

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. դեկտեմբերի 1 - ին, ժամը 15.00 - ին ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենան հասարակական լսումներ նվիրված §Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին¦ և §Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերին:

Քանի որ նյութերը ծավալուն են, հնարավոր չէ դրանք տեղադրել նախարարության կայքում:

Նյութերի էլեկտրոնային տարբերակը կարող եք ստանալ /Flesh - ով/ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչությունից / Տատյանա Դանիելյան, Հասմիկ Գևորգյան հեռ. 585326/:



ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռ. 523835, 091512575

How we Love Nature /mi orva patmutyun,hascen` Moldovakan 15/


Տո ժե մնե, հարևաններ, տեսե'ք հա, հարևանի թասիբն են պահում, մի հատ ախմախ ծառի համար, մի հատ հիմար, դմբո, անպետք, ոջլոտ , փտած, ալերգիկ, հիվանդությունների բուն ծառի համար:
Իսկ ես` գործ տվող, աննամուս, աստծո կողմից պատժված աղջիկս, թքում եմ հարևանների խնդրանքների և անեծքների վրա հանուն какой нибудь ոջլոտ, դեբիլ, մեռած ծառի:

Ներիր ինձ....


Ինչու եք գալիս, ինչու եք խնդրում, որ ներեմ, խայտառակ չանեմ, ինչու եք իմ մոտ գալիս, գնացե'ք չոքեք ծառից ներողություն խնդրեք, ձեր հատված թոքերով երեխաներից, գուցե ներեն?:Օ ո'չ, ես դաժան եմ, ես չեմ ճանաչում հարազատ- բարեկամ- հարևան- խնամի, ու չեմ ուզում կրկնել այն ավանդույթը, որ օրենքը միայն տարածվում է խեղճերի և ծանոթ չունեցողների վրա:Ո'չ այն բոլորիս համար է, մ'ենք ենք. որ պիտի կյանքի կոչենք , հոգի փչենք, ապրեցնենք:Փառք աստծո, ես քահանա չեմ,ես հասարակ բնակիչ եմ, որն իր քաղաքացիական պարտքն է համարում հանցագործության մասին հայտնելը:Ավելին, եթե ես համաձայնվեյի Ձեր "լավ էլի ,գարնանը քսան ծառ կտնկեմ" վաղուց արդեն ավանդույթ դարձած կարգախոսին, ես կանաչ լույս կվառեյի բոլոր կանաչասպանդների համար:Կտրենք, տնկենք, կտրենք, տնկենք, կտրենք, կտրենք, կտրենք ու չպատժվենք ու պատասխան չտանք................Երբեմն, հենց այս նախատումը` գումարային տուգանքը, որն անմիջապես խփում է գրպանիդ շատ ավելի մեծ դաս է լինում , քան եկեղեցում մոմ վառելով քեզ մխիթարելը:Իսկ թե ինչու ես դու քեզ խայտառակված զգում, ազնիվ խոսք ինձ զարմացնումա, դու ամաչեյիր Ձեռքդ կացին վերցնելուց, դու ամաչեյիր կյանք սպանելուց:Իսկ հիմա դու արդեն ամաչում ես?, որ քո նկարները կհայտնվեն ամսագրերում, պատերին: Իսկ հանցանք չէ? ծառի վրա կացին բարձրացնելը. ապա ինչու ես ամաչում?:Օ ոչ~, օրենքը շատ դաժան բան է, համաձայն եմ, երբ այն ներսից չի գործում , երբ այն քեզ պարտադրում են , բայց հիշի'ր, դու ես վաստակել քո բաժին պատիժը:Ես ընդամենը քեզ նվիրում եմ առիթ` ենթարկվելու այդ օրենքին:Իսկ ինչ վերաբերվում է քո ներքին ընկալումներին կյանքի, ընտանիքին, բնության մասին, հավատացած եմ մեկ օր քո ուղեղի դուռը կթակեն մտքերն այն մասին, թե աղջնակին այս քայլին ինչը ստիպեց գնալ, ինչու նա անտեսեց հարևան -հարևան կապը, ինչու~, ինչու~Ու թեև արժանի չեմ Ձեր մռայլ, իբրև դավաճանին նայող հայացքներին, բայց գիտեմ, ամենքին իր դերն է բաժին ընկած, ու այն պետք է պատվով կատարել, Իսկ դու շնորհակալ եղիր քեզ բաժին ընկածի համար ու հիշի'ր, որ այսօրվա քո պատիժը վաղը կարող է նախադեպ դառնալ շատ ու շատերի համար, որ ոչ թե կացին այլ Ձեռք մեկնեն մայր ԲՆՈՒԹՅԱՆԸ` իրենք իրենց:

суббота, 28 ноября 2009 г.


Զանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեյից:
 
- Մարի~շ, մեր բակում ծառ են կտրում, 
- Ինչ ծառ, ոնց , երբ: Աղմուկ բարձրացրա, հարևաններին կանչի, որ արգելեն, մինչև մասնագետ չբերենք, չտեսնի ենթակա է հատման, թե ոչ, ոչ մի ճյուղ անգամ չթողեք:
- Մարիշ, հարևանները դուրս չեն գալիս, իսկ իրանք շարունակում են կտրել, ինչ անեմ,- լացակումած ասում է Գայանեն…
Ես արագ աշխատանքի վայրից սլանում եմ մորս հետ դեպի մեր բակ…
 
Այն տեսարանը, որ ես տեսա, քիչ էր տարբերվում սպանդից….
 
Դուրս քցեցի ինձ ավտոյից, ով եք, ինչ եք անում, թույլտվություն ունե՞ք:
 
- Երիտասարդացնում եմ ծառերը,- կացինը ձեռքը պատասխանեց մի տարեց մարդ:
 
Ես սկսեցի նկարահանել, իմ առջև բացվում էին աննկարագրելի տեսարաններ… ոչ միայն խորը էտ, նաև մեր հատաբուն առողջ ծառը չկար, նա վայր էր նետված, առողջ, կյանքով լի երբեմնի այդ ծառը, որի շուրջ նա շատ հաճախ համախմբում էր մեզ` բնապահպանական խմբի անդամներիս, իր շվաքը շռայլում մեզ, իր բերքը հյուրասիրում, հիմա նա անդառնալի վայր էր ընկած:
Գայանեն լուռ էր, միայն նկատելի էին նրա հոսող արցունքները….
 
- Ո՞վ եք դուք:
- Ես շենքի բնակիչ եմ:
 
Փոքր ինչ հետո, երբ սկսեցի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը ներկայացնել և պահանջեցի բացատրել, թե ինչով կբացատրի քոքից այս ծառը կտրելու փաստը, նա արդեն փոխեց երիտասարդացնելու վարկածը և ասեց, որ ամռանը ոջիլ է բաց թողնում:
 
- Փաստորեն եթե ոջիլ է բաց թողնում, պետք է գլուխը կտրե՞լ, մարմնահատե՞լ, դուք այդպե՞ս եք վարվում կյանքում: Չե՞ք մտածել բուժելու մասին:
 
Նա չպատասխանեց….
 
Չէինք հասկանում ինչն է դրդել այս կացնապաշտին ավիրել, գետնին հավասարեցնել, կանաչասպանդ անել մեր բակը…
 
Մի փոքր անց իմացանք, որ նա ոմն ՀԱՄԼԵՏԻ կամակատարն է, նա հրամայել է որոշ ծառեր մաքրել բակից` իրեն խանգարելու պատրվակով:
 
Երբ մենք հարցրեցինք, ով է այդ Համլետ կոչեցյալը, մենք ուզում ենք իրեն տեսնել, նա խոսք տվեց, որ կփոխանցեն:
 
Ես ապշում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարդն իր արմատն է չորացնում, չեմ հասկանում այս ինքնակործանման պաշտամունքը:
 

Դե իհարկե նման բան հնարավոր չէ: ՀՀ-ում ծառ կտրելը պատժվում է օրենքով: Իսկ բոլոր նրանք, ովքեր, այնուամենայնիվ, հավատում են, որ ՀՀ-ում ծառ կտրելը համարվում է պատվի խնդիր ու ցանկացած արժանապատվության հարց, այսօրվանից հրավիրում եմ Կոմիտասի պողոտայի 26 և 28 շենքերի միջև գտնվող հերթական փոքրիկ կանաչ գոտու /որի տարածքում կա ամենաքիչը 7-8 առողջ ծառ/ սպանդի գործընթացին ներկա լինելու:

Տարածքը արդեն պարսպապատվել է, և տեղում կառուցվելիք երկաթբետոնե <> նկարը արդեն տեղադրված է, մնացածը արդեն ժամանակի խնդիր է:

пятница, 27 ноября 2009 г.

четверг, 26 ноября 2009 г.

Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզացնից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: Երկուշաբթի, 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագենում (Դանիա)` որոշելու, թե ինչպես լուծել այս խնդիրը:

Ամբողջ աշխարհում, շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ այս օրը հեծանվային ակցիաներ են կազմակերպելու, նպատակ ունենակով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար:

Ձեր մասնակցությունը կօգնի լսելի դարձնել մեր ձայնը, հանուն Երկիր մոլորակի և մարդկության:

Եթե կիսում եք գլոբալ տաքացման մասին մտահոգությունը և ցանկանում եք ներդրում ունենալ ակցիայում մասնակցեք երթին կամ կապվեք մեզ հետ .

e-mails: right227@gmail.com
aghajanyan@gmail.com
vhovhan@gmail.com
g_arpine@yahoo.com

Tel. 093426654

This is Tom's opinion , cyclist from England :
My name's Tom Allen and I'm from England. I currently live in Yerevan with my wife Tenny who is Armenian. I've travelled by bicycle nearly 20,000km through more than 30 countries in Europe, Asia and Africa.

Over more than two years of travelling in foreign countries, I've met thousands of good people who have helped me, and not a single bad person who has tried to hurt me. Because of this I believe that all people are naturally good. But it is obvious that most of us are unaware of the effect that we are having on the Earth's environment.

When one person drives a car, eats meat from a farm, puts chemicals in their toilet, throws away a few plastic bags, cuts down a tree, or lights a gas stove, it doesn't cause any problems for the earth. But if six billion people all do those things every day, it really is a problem for the earth.

But six billion people is a number far too large to imagine. For most of us, our worlds are very small. I think this is the main reason that society is not more concerned about environmental issues. We simply cannot imagine the size of the problem. If we could, and we understood all of the details, I am sure we would all be very, very concerned indeed.

The world is going to change a lot over the next century, and we and our children are going to be here to watch it happen. Our collective impact is going to grow more and more visible all over the world, from Himalayan glaciers melting due to climate change, to desertification because we cut down too many trees, to water contamination from mining operations such as already exist in Alaverdi.

Each of us has an impact, because we are part of a much greater whole. As well as choosing to change the way we live, we can also act in society to educate those around us and affect their actions also.

Each of us must choose from only two options: to be part of the problem, or part of the solution. What's your choice?

среда, 25 ноября 2009 г.


Aysor Kananc nkatmamb brnutyunneri payqari Mijazgayin Orn e~~

Ays kapakcutyamb kananc resursneri kentrone kazmakerpum e Erth~

Skizbe jame 4.30, zarubyan 34-its Kananc resursneri ketronits

Nubarasheni tiv 11 dproci kamavornere nuynpes mianalu en erthin!!!

Gora, Bora, bajc Mi Lrir~~

Lrutyune hamadzaynutyun e ....

Stop Violence!

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ը պաշտոնական մեկնաբանություն չունի, քանի դեռ գործը քննության փուլում է


ՄԱԿ Վաղուց ժամանակն է ցույց տաք Ձեր դիրքորոշումը այս ոճրագործությունների վերաբերյալ, չէ որ հենց դուք եք հանդես գալիս երեխաների նկատմամբ բռնությունների դեմ.....

Իհարկե դուք գիտեք, մենք բոլորս գիտենք , թե ինչեր են կատարվում կամ կատարվել հատուկ դպրոցներում, լռությունը միայն հարմար դաշտ է ստեղծում մանկապիղծ բռնարարների համար:

Կատարիր քո վճռորոշ քայլը, փրկիր կյանքեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիսովան ընդգծեց, որ հատկապես կանայք պետք է խոսեն իրենց նկատմամբ տեղի ունեցող բռնությունների մասին: Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին աշակերտուհիները 2008 եւ 2009 թվականներին բարձրաձայնել են իրենց նկատմամբ կատարված սեռական բռնություների մասին, ի՞նչ է արել ՄԱԿ-ը նրանց իրավունքները պաշտպանելու համար: «Հետքի» այս հարցին, Ջինա Սարգիսովան պատասխանեց.

«Այդ հարցով զբաղվում է երեխաների մանկական հիմնադրամը, ես, լինելով այլ գործակալության ներկայացուցիչ չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Բացի դա` մենք հետաքրքրվել ենք եւ քանի որ այս գործը գտնվում է քննության փուլում, որեւէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի լինի»:

Նշենք, որ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում աշխատած երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին ավելի վաղ էին հայտնել սեռական բռնությունների վերաբերյալ, երբ դեռ քրեական գործ հարուցված չէր եւ հանրությունը տեղյակ չէր այդ մասին: Սակայն ՄԱԿ-ի կողմից գործուն քայլեր այս ուղղությամբ չնկատվեցին:

http://hetq.am/am/society/brnutyun/

Տերևաթափ ~ դրսում ներսում

понедельник, 23 ноября 2009 г.

Մասնակցի'ր եվ դու~


.

ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ


Նոյեմբերի 14-ին Թեղուտի պաշտպանության շարժումից երկու երիտասարդներ մասնակցեցինք Vallex Group-ի կազմակերպած միջոցառմանը` ծառատունկ, Թեղուտի մշակութային հուշարձանների դիտում, <Թեղուտ. զավակների հացը> ֆիլմի դիտում և քննարկում: Մեզ հիմնականում հետաքրքրում էր ֆիլմի քննարկումը մասնակցելը, քանի որ սա հնարավորություն էր` ուսանողներին ներկայացնելու ACP-ի տեսակետից տարբերվող, հակադիր կարծիքներ և փաստարկներ: 

Փաստորեն, այդ օրվա ծրագրին մասնակցող 120-140 ուսանողների մեծ մասը սովորում էին հանքերի, բնական ռեսուրսների շահագործման ու նման մասնագիտություններ, այսինքն արդեն մասնագիտության բերումով ինչ-որ չափով հանքերի շահագործումը դրական ու տնտեսություն զարգացնող ճյուղ են ընկալում:

Բացի այդ, Vallex-ը իհարկե շատ լավ PR ունի` ցույց է տալիս ու բացատրում է երիտասարդներին, թե ինչ ժամանակակից տեխնոլոգիաներով են իրենք աշխատում/աշխատելու, ինչ լավ գործ են անում, որ աշխատանք են տալիս տեղի աղքատ գյուղացիներին և այլն: Իհարկե ընդունում են, որ բնապահպանական վնասներ լինելու են, բայց բացատրում են, որ դա անխուսափելի է, այսինքն` ուզում ենք տնտեսությունը զարգացնել, դե մի քանի ծառ էլ թող կտրվի, բան չկա – սա է Vallex-ի մոտեցումը, որը լավ մտել է նաև գյուղացիների գլուխը և մասամբ էլ ուղանողների գլուխը:


Ֆիլմի քննարկմանը նաև Շնողից երկու գյուղացիներ էին եկել, որոնք հրաժարվում են իրենց հողերը հանքի համար վաճառել, ու իրենց օրինակով պատմեցին հողերը ձեռք բերելու համար գյուղացիների վրա գործադրվող ճնշումների ու անարդարությունների մասին:

Մի քանի կարևոր բաներ, որ քննարկման ժամանակ խոսել ենք.

Հարց ու պատասխանի հենց սկզբում ուսանողների վրա շատ ազդեց մեր տված հետևյալ հարցի պատասխանը` թե հողի քառակուսի մետրի համար քանի դրամ են վճարել գյուղացիներին. պատասխանեցին` 70-150 դրամ: Արդեն մնացած արդարացումները, թե գյուղում գինը դա է և այլն, անիմաստ էին, արդեն պարզ էր ինչ զավթում է տեղի ունեցել, մանավանդ որ Vallex-ի ներկայացուցիչն էլ ասաց, թե այդ հողերի 80%-ը ձեռք էին բերել դեռ մինչև կառավարության որոշումն ու ծրագրի հաստատումը: 

Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպես է հանքն ու մշակումն ազդելու մարդկանց առողջության վրա. Ալավերդու օրինակն ունենք, որը հենց Vallex-ն է տնօրինում և որտեղ անցյալ 10 տարիների ընթացքում հիվանդությունների մեծ աճ է գրանցվել, անոմալ ծնունդների թվով Ալավերդին Հայաստանի էպիկենտրոնն է, իսկ Հայաստանն էլ ԱՊՀ տարածքում 2-րդ տեղն է գրավում: 

Նեկայացրեցինք նաև այն օրենքները, միջազգային կոնվենցիաները և սահմանադրության հոդվածները, որոնց հիման վրա ՀՀ կառավարությունը դատի է տրվել հասարակական կազմակերպությունների կողմից: Նաև հայտարարեցինք, որ նույն օրը Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի վճիռը ու Թեղուտի մասին հայցը պիտի քննվի դատարանում: Սա շատ կարևոր է, քանի որ նույնիսկ եթե Հայաստանի դատական ատյաններում հայցը չբավարարվի, հնարավորություն կա դիմելու Եվրոպական դատարան:

Խոսվեց նաև, որ այն երկրներում, ու օրենսդրական և հասարակական վերահսկողության մեխանիզմները թույլ են, հանքահանությունը չի կարող օգուտ տալ, օրինակը` Աֆրիկայի և Միջին Ասիայի երկրների օրինակները, որտեղ հարուստ բնական պաշարների շահագործումից օգուտներ քաղեցին օտարերկրյա ու մասնավոր ընկերությունները, իսկ ժողովուրդները շարունակում են ծայրահեղ աղքատության մեջ ապրել, բացի այդ էլ ծայրահեղ բնապահպանական ու առողջապահական աղետների առջև են հայտնվել: Իհարկե, ACP-ի ներկայացուցիչը նշեց, թե մենք պիտի համեմատվենք եվրոպական երկրների հետ, և որ արևմտյան զարգացած պետությունների տնտեսությունը նույնպես ժամանակին լեռնահանքայի արդյունաբերությամբ է զարգացել: Այնտեղ այլևս առիթ չեղավ պատասխանելու, բայց եթե ուզում ենք եվրոպական երկրների հետ համեմատվել, ուրեմն ասեմ, որ օրինակ Նորվեգիան, որը նավթ է արդյունահանում, նույնպես մասնավորեցրել է այս ոլորտը, բայց այնտեղ կառավարությունը խստագույն նորմեր է դրել մասնավոր ընկերությունների վրա, միայն բնապահպանական խախտումների համար վճարները մոտ 1000 անգամ գերազանցում են ACP-ին վերապահված վճարներին, պետական բյուջե մուծվող հարկերը 40%-ից ավել են, իսկ ստացվող եկամուտն էլ հիմա չի օգտագործվում, այլ մտնում է հատուկ պահուստային ֆոնդ, որը պիտի ծախսեն ապագա սերունդները, երբ երկիրը այլևս նավթ չի ունենա: Դե հիմա եկեք համեմատվենք Եվրոպայի հետ: Ինչ վերաբերվում է նախկինում նրանց ունեցած լեռնահանքային արդյունաբերությանը, չմոռանանք, որ դա 19-20-րդ դարերում, արդյունաբերական ժամանակաշրջանում էր, երբ մարդկությունը բնապահպանական գիտակցություն չուներ, երբ խիստ չարաշահվում էր մարդկային աշխատուժը, և այլն, և այլն... 

Vallex-ին որպես բարեգործ նայելը նվազագույնը միամտություն է. սա օտարերկրյա մասնավոր ընկերություն է և ունի մեկ հիմնական նպատակ` նյութական շահույթ ստանալը: Բնապահպանություն, մարդկանց առողջություն, կենդանական ու բուսական աշխարհ, իրավունքներ... այս ամենը նման տիպի ընկերություններին` Vallex լինի թե Nike թե ուրիշ, չի հետաքրքրում: Մենք իրենց վրա ազդեցության մեխանիզմներ էլ չունենք, մենք կարող ենք պահանջատեր լինել միայն մեր կառավարությունից, որն էլ հաստատել է նման հանցագործ ծրագիրը և որի վնասներն առնվազն մի քանի հարյուր անգամ գերազանցում են օգուտները: 

Չնայած Թեղուտի հանքահանության ծրագիրը հանրային շահ է հռչկվել, սակայն մինչև օրս ՀՀ կառավարությունը խուսափում է անկախ փորձաքննություն անցկացնելուց, այնինչ այդ մասին վարչապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ 6 ամիս առաջ: Իսկ Թեղուտի պաշտպանության խումբը 10 օրում 5000 ստորագրություն է հավաքել առ այն, որ Հայաստանի բնակիչները դեմ են այս ծրագրի իրականացմանը և պահանջում են ՀՀ նախագահից ու կառավարությունից անմիջապես կասեցնել այն: 

Պարզվեց, որ Vallex-ը ծրագիր ունի նաև հանքի տարածքում տուրիստական գոտի բացել: Միայն պատկերացնենք, թե պոչամբարի թունավոր թափոնների հետևանքով ինչ վիճակում են լինելու այդ շրջանի հողը, օդը և ջուրը – այստեղ տուրիստական գոտի բացելը նման կլինի Չեռնոբիլում տուրիզմ զարգացնելուն:

Ուսանողների կողմից շատ լավ հարցեր եղան: Օրինակ, մի տղա ասաց` մեզ դպրոցում սովորեցնում են, որ հայրենի հողում ապրենք, տեր կանգնենք մեր երկրին, իսկ հիմա փաստորեն մարդկանց ձեռքից հողը առնում եք ու ստիպում եք որ իրենց հողերը վաճառեն ու գնան ուրիշ հողերի վրա աշխատեն: 

Մեկ ուրիշ հարց եղավ, որ` չի բացառվում, որ մի քանի տարի անց Vallex-ը կուզենա հանքն ավելի ընդլայնել` ինչ է լինելու մնացած գյուղացիների վիճակը, մարդկանց պիտի ստիպեն իրենց տներից թողնել հեռանալ: 

Մեկը ասաց, որ փոխանակ պղնձի խտանյութ արտահանելուն, ավելի լավ է ավելի բարձ տեխնոլոգիաներ ստանալու համար պղինձը օգտագործեն և եթե չեն կարողանում հիմա դրան հասնել, նման վիճակով պետք չէ ընդհանրապես այս հանքը շահագործել:

Քննարկումից հետո շատերը մոտեցան և Թեղուտի պաշտպանության շապիկներից ու սոսնձվող նշաններից վերցրին, շատերը մոտեցան տարբեր հարցերով, նույնիսկ նրանք, որ մի քանի ժամ առաջ մեծ կատաղությամբ պաշտպանում էին հանքը և մեզ գրանտակեր կազմակերպություններ էին հռչակում, լրիվ այլ տրամադրվածությամբ մեզ հետ խոսեցին միջոցառման վերջում:

Vallex-ի աշխատողներից ոմանք էլ մոտեցան, բայց նրանք կարծես չեն ուզում հավատալ կամ ուղղակի մխիթարում են իրենց, որ իրենց արած գործն այդքան էլ վատ չէ, այնինչ իրականում նույն փող կուտակող, մարդասպան ու բնասպան մեքենային են իրենք ծառայում. ինչքան էլ ասեն, որ Հայաստանը սիրում են ու հայ մարդու համար են այս գործն անում, ի վերջո ծառայում են մի ծրագրի, որով Հայաստանի մի շրջանը շուտով դատարկվելու է, քանի որ մաքուր օդ չենք կարողանալու գնել, ջուրը և հողը կաշառքով կամ համոզելով չեն մաքրվելու:


 


Unite to End Gender-based Violence in Armenia

For Immediate Release:
November 12, 2009
Contact: Tatevik Aghabekyan
Tel: 010 51 91 68 or 094 56 56 26
Email: armwomen@namag.com

On November 25th, the International Day for the Elimination of Violence against Women, the Women’s Resource Center in Yerevan will mobilize community members and other NGOs to protest gender violence. The events planned for November 25th will mark the beginning of 16 days of activism to end violence against women and girls, which will include an exhibition and film screening at Kino Moscow in December. This will be the fourth year that the Women’s Resource Center has joined countries around the world in organizing events on November 25th to raise awareness about the issue of gender violence.

According to the United Nations Declaration on the Elimination of Violence Against Women (1993), “violence against women” means any act of gender-based violence that results in, or is likely to result in, physical, sexual, or psychological harm or suffering to women, including threats of such acts, coercion or arbitrary deprivation of liberty, whether occurring in public or private life [Article 1]. Violence against women is not limited to physical violence; for example, it includes sexual and psychological violence, harassment, and emotional abuse. Gender-based violence can occur in intimate relationships, in the home, in the community, or in the workplace.
Violence against women is a widespread human rights abuse worldwide and domestic violence has been shown to be a serious issue in every country in which it has been studied . Armenia is no exception: Local surveys have found high rates of domestic violence in Armenia, in many cases resulting in serious injury or even death. At this time, there are few remedies or supports available for women in Armenia who experience violence. In our patriarchal society, violence against women acts as a mechanism for maintaining male dominance, power, and authority, and female submissiveness. Gender violence is connected to other issues of gender inequality, such as women’s limited access to social, political, and economic power. As a signatory member of the United Nations Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women, Armenia has committed to promoting equality and fostering women’s rights.

By denouncing violence against women and changing gender stereotypes and expectations in our culture, we are working to create a society in which all people are equal and have the same basic human rights, including the right to live free from violence or abuse.

Don’t be silent! Join us on November 25th!

Events planned for November 25, 2009 include:
• Peaceful March Protesting Violence Against Women (Meet at the Women’s Resource Center at 34 Zarubyan Street at 16:00)
• Candle lighting ceremony and open stage (Kino Moscow at 18:00)
• Collective art exhibition and film screening at kino Moscow on “Violence against women” – December 5-7, 2009

воскресенье, 22 ноября 2009 г.


Նոյեմբերի 25-ը համարվում է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանում Կանանց ռեսուրսային կենտրոնը այդ օրը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրականացնել: Կենտրոնի ծրագրերի օգնական Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը իրենք նախատեսում են իրականացնել կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի 16-օրյակ:

«Ամսի 25-ին մենք երթ ենք իրականացնելու: Այնուհետև Կինոմոսկվայի դիմաց մոմավառություն է իրականացվելու: Դեկտեմբերի 5-7-ը Կինոմոսկվայում տեղի կունենա ցուցահանդես, իսկ 5-6-ը` ֆիլմերի ցուցադրություն` ուղղված կանանց նկատմամբ բռնությունների պայքարին»,- ասաց նա:

Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003թ-ին: Արդեն չորրորդ տարին է, որ նոյեմբերի 25-ին Հայաստանում նմանատիպ միջոցառում է իրականացվում:

Տ. Աղաբեկյանը նշեց, որ իրենք ունեն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ծառայությունը, որն արդեն մեկ տարի է` գործում է:

«Այն կանանց, ում հանդեպ բռնություն է իրականացվել, մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն` հոգեբանական, իրավաբանական: Դիմողները շատ ավելի քիչ են, քան իրականում բռնության ենթարկվածները: Կանայք չեն զանգում, առավել ևս` սեռական բռնության համար»,- ասաց նա:

Սեռասանձարձակ ուսուցիչը "տուժո՞ղ"

Director of the schoolKids
Մեկ տարի առաջ երեւանցի մի օրիորդ՝ դեռեւս անհայտ Մարիամ Սուխուդյան անուն-ազգանունով, "Հայլուրին" հայտնեց հատուկ դպրոցի ուսուցչի անառակ վարքի մասին: Ռեպորտաժի նյութերով հետաքննություն սկսվեց, եւ երկու ամիս անց քրեական գործ հարուցվեց սուտ մատնության, հետո նաեւ զրպարտության մեղադրանքով, իսկ անչափահասների դեմ սեռական ոտնձգության պատմությունը հանրությանը հայտնի դարձավ որպես Մարիամ Սուխուդյանի գործ:
Մեկ տարուց ավելի քննվող գործը հանրության աչքի առաջ էր: Նախաքննության ընթացքը լայնորեն լուսաբանվում էր մամուլում, Մարիամ Սուխուդյանի ընկերները բազմաթիվ ակցիաներ էին անում, հատուկ դպրոցում կրթության նախարարությունը մի քանի անգամ ստուգումներ անցկացրեց: Չնայած այս ամենին, գործը մինչ այժմ էլ բազմաթիվ մութ անցքեր ունի, ինչն օրերս ընդունեց նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների վերահսկող դատախազը եւ այն հետ ուղարկեց քննիչներին: Ըստ Մարիամ Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստյանի, նախաքննությունն իրականացվել էր օրենքի կոպիտ եւ բազմակի խախտումներով:
- Որո՞նք են դրանք, եւ ինչո՞ւ այնուամենայնիվ 1 տարուց ավելի քննված այս գործը ոչ մի կերպ ավարտին չի հասնում:
- Նախ, ոստիկանության Էրեբունու բաժինն այս գործը հարուցելու եւ քննելու իրավասություն չուներ, քանի որ, այսպես կոչված, "զրպարտությունը" տեղի է ունեցել Նորք-Մարաշ համայնքում, որտեղ գտնվում է Հանրային հեռուստատեսությունը: Երկրորդ, նյութերի նախապատրաստումը սահմանված առավելագույն ժամկետի՝ 10 օրվա փոխարեն տեւել է շուրջ երեք ամիս: Երրորդը՝ Մ. Սուխուդյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն "Հայլուրով" 13.11.08 հեռարձակված Դ. Ա.-ի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը: Նշված սյուժեից 9 օր անց նույն "Հայլուրը" եթեր տվեց երկրորդ տեսանյութը, որում դպրոցի նախկին աշակերտուհի Հ. Ս.-ն պատմել է նույն ուսուցչի կողմից իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: Վերջապես, ձեր թերթի սեպտեմբերի 1-ի համարում "Էլի մեկ զոհ" վերտառությամբ հոդվածում զետեղված էր հարցազրույց 11-րդ դպրոցի եւս մի նախկին աշակերտուհու՝ Մ.Ժ.-ի հետ, որում նա հայտնում էր, որ նույն գործողությունը կատարվել է նաեւ իր նկատմամբ: Աղջիկներն իրենց ցուցմունքները պնդել են նաեւ առերես հարցաքննությունների ժամանակ, սակայն համարվել են անարժանահավատ:
- Ի՞նչ պատճառաբանությամբ:
- Նրանք պատճառաբանում են, որ դպրոցի սաները չեն կարող ճիշտ ընկալել եւ վերարտադրել օբյեկտիվ իրականությունը: Սակայն նրանց նկատմամբ չի նշանակվել նման դեպքերում պահանջվող դատահոգեբանական փորձաքննություն:
- Ճի՞շտ է, որ Դ. Ա.-ն հետագայում քննիչներին ցուցմունք է տվել, թե ստել է "Հայլուրին", իսկ Սուխուդյանի խմբի երիտասարդներից մեկին հեռախոսով ասել է, որ իրավապահներին ստիպված է լինելու ստել:
- Ձեր ասած հեռախոսազրույցն իրոք եղել է, այն ձայնագրված է, սակայն այդ ձայնագրությունը որպես ապացույց չի ճանաչվել, ավելին, կեղծվել է այս ձայնագրության վերծանությունը: Այլ խախտումներ էլ կան: Դ. Ա.-ն առերես չի հարցաքննվել ուսուցչի հետ, նրա ցուցմունքներում կան բազմաթիվ չպարզաբանված հակասություններ: Դպրոցի այն սաները, որոնք նախաքննության ընթացքում հերքել են իրենց նկատմամբ բռնություններ եւ ոտնձգություններ կատարելու հանգամանքները, հարցաքննվել են բացառապես մանկավարժների ներկայությամբ:

EBRD-Ի ԿՈՂՄԻՑ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 25 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՄԱՐՏԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
«Հնարավոր է՝ EBRD-ն չի տիրապետում Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ «Deno Gold Mining» ընկերության գործունեության հետեւանքով առաջացած իրական իրավիճակի մասին տեղեկատվությանը: Էկոլոգների գնահատականների համաձայն՝ արդեն երեք համայնքներ՝ Գեղանուշը, Սյունիքը եւ Շահումյանը, կանգնած են էկոլոգիական եւ սոցիալական աղետի շեմին»,- հայտնեց Ինգա Զարաֆյանը:

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԾԱՌԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՏՈՒՄԸ
Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերն այսօր փորձ է արել իր խանութն անկյունից մի փոքր ստվերող հերթական ծառը կտրել:

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ կասկածվողներին:

ԻՆՔՆԱՁԻԳԻ ԿՐԱԿԱՀԵՐԹԻՑ ՍՊԱՆՎԵԼ Է ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՇԱԲՈՅԱՆԸ
Երեկ երեկոյան, Մյասնիկյան պողոտայում հնչած կրակոցներից սպանվել է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանը:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ
Ալավերդու պղնձաձուլային գործարանի արտանետումների խնդիրը չի լուծվի միայն տուգանքներով, այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում եւ պատասխանելով պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հարցին:

ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԱՔԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ 2 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ 2 հազար մարդ է հանդես եկել:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքը:

ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐԻ ՓՈՐՁԸ. ՀԷԿ-ԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՁԿՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆԸ
Եթե ժամանակին Կարճաղբյուր գետը, Սևանի էնդեմիկ` տեղածին ձկների ձվադրման տեղ լինելով, նպաստում էր Սևանի ձկան շատացմանը, ապա այժմ Կարճաղբյուր գյուղի համար միայն ոռոգման դեր է խաղում:

DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔՈՒՄ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Ինչպես հայտնի դարձավ Էկոլուրին, «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15-ին մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են:

VALLEX GROUP-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

Թեղուտ եւ Շնող համայնքների մոտ 3000 մետր վարչական տարածքում նոյեմբերի 14-ին տնկվեց շուրջ 1000 հացենի:

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԵԿԱՆԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մենք այսօր լուր ստացանք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը»,- հայտարարեց Մարդու իրավունքների եվ ժողովրդավարացման ինստիտուտի նախագահ Արփինե Գալաֆյանը Թեղուտում՝ նոյեմբերի 14-ին:

նյութերը, ինչպես նաեւ էկոլոգիական այլ թեժ նորություններ:

Հարգանքներով՝

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Բջջ.՝ (+37491) 92 12 64
Էլ. հասցե.՝ info@ecolur.org
Էլ. կայք՝ www.ecolur.org

суббота, 21 ноября 2009 г.


Կիրակի օրը մեր բակի կյանքապաշտ բնապահպաններով, որոնց տարիքը տատանվում է 6-11-29ը...հյուր ենք գնալու բոլոր էտած, կտրված, դեռ կանգուն ծառերին: Գրկենք նրանց, մաքրենք ծառի շուրջ գոյացած աղբակույտերը, մեր սերն հաղորդենք նրանց....իսկ մարդկանցից ծնկաչոք խնդրելու ենք հոգատար լինեն իրենց շրջապատող կենաց ծառերի նկատմամբ:

Երեխաները իրենց մեջքներին կրելու են բնապահպանական ցուցահանդեսում ցուցադրված իրենց աշխատանքները, ինչպես նաև նոր պաստառներ.....

Վերջում սպասվում է մրգային խնջույք հենց այնտեղ խոր աշնան գրկում` բուսաբանական այգում~~

Ձեր ուշադրությունը կտաքացնի օրը

շրջան, շրջաաաաաաաան~~ եկ միասին շրջան կազմենք!!!
Սկիզբը մոլդովական փողոցից ժամը 13:-ին


 My name's Tom Allen and I'm from England. I currently live in Yerevan with my wife Tenny who is Armenian. I've travelled by bicycle nearly 20,000km through more than 30 countries in Europe, Asia and Africa.

Over more than two years of travelling in foreign countries, I've met thousands of good people who have helped me, and not a single bad person who has tried to hurt me. Because of this I believe that all people are naturally good. But it is obvious that most of us are unaware of the effect that we are having on the Earth's environment.

When one person drives a car, eats meat from a farm, puts chemicals in their toilet, throws away a few plastic bags, cuts down a tree, or lights a gas stove, it doesn't cause any problems for the earth. But if six billion people all do those things every day, it really is a problem for the earth. 

But six billion people is a number far too large to imagine. For most of us, our worlds are very small. I think this is the main reason that society is not more concerned about environmental issues. We simply cannot imagine the size of the problem. If we could, and we understood all of the details, I am sure we would all be very, very concerned indeed.

The world is going to change a lot over the next century, and we and our children are going to be here to watch it happen. Our collective impact is going to grow more and more visible all over the world, from Himalayan glaciers melting due to climate change, to desertification because we cut down too many trees, to water contamination from mining operations such as already exist in Alaverdi.

Each of us has an impact, because we are part of a much greater whole. As well as choosing to change the way we live, we can also act in society to educate those around us and affect their actions also. 

Each of us must choose from only two options: to be part of the problem, or part of the solution. What's your choice?

Ծառը վնասողը տուգանվեց 80 հազար դրամով



[ 2009/11/20 | 11:48 ] 
բնապահպանություն, կարևոր 
Լիլիթ Նուրիջանյան 



«Հետքը» գրել էր, որ Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերը փորձել է հատել խանութի հարեւանությամբ գտնվող ծառը: Այս մասին տեղեկացրել էինք նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Վերջինս մասնագետներ էր ուղարկել` ծառը զննելու: Այսօր նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին հայտնեց, որ խանութի տերը տուգանվել է 80 հազար դրամով:

Հիշեցնենք, որ ծառահատը գործն ավարտին չէր հասցրել բնակիչների ակտիվ միջամտության շնորհիվ, սակայն ծառը վնասվել է, որի համար նշանակվել է տուգանք: Հասմիկ Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ մասնագետների կանխատեսմամբ` չնայած հասցված վնասին, ծառի աճը չի դադարի:

Նշենք, որ Դավիթաշենի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ սա առաջին ծառը չէ, որ հատվել է այս խանութի պատճառով. «Այս խանութը տարիներով կիսակառույց է եղել: Վերջերս սկսեցին կառուցել եւ աստիճանաբար խանութի կողքի բոլոր ծառերը վերացան: Մնացել էր այս մեկը, բայց սրա հախից էլ եկան»,- ասել է տիկին Իրինան:

Բնակիչները պնդում են, որ վերջին շրջանում Դավիթաշենում ծառահատումներն ավելացել են եւ «դրանց դեմն առնող չկա», իսկ իրենք չեն կարող ամեն ծառի կողքին կանգնել:

пятница, 20 ноября 2009 г.


Այսօր երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հարցաքննվել է Էրեբունու քննչական վարչությունում: «Քննիչը իմ նախկին ցուցմունքների վերաբերյալ որոշ մանրամասներ էր ճշտում, նա միայն հիմա էր հետաքրքրվում այն տեղեկություններով, որ ես տվել էի մեկ տար առաջ»,- «Հետքին» հայտնեց Մարիամ Սուխուդյանը:

«Զրպարտության» մեջ մեղադրվող երիտասարդը նշեց, որ քննիչի հարցադրումներում առանձնապես փոփոխություններ չի նկատել: «Նույն ոճն էր, դարձյալ իմ անձի շուրջ էր ընթանում հարցաքննությունը, իսկ սեռական ոտնձգությունների մասով այդքան էլ չէր հետաքրքրվում»,- իր տպավորություններով է կիսվում Մարիամը:

Ի դեպ, քննիչը հարցաքննության ընթացքում դարձյալ հետաքրքրվել է Մարիամի բնապահպանական գործունեությունով. «Ես «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկով էի գնացել, Մեսրոպյանն էլ հարցրեց, թե այսօր քանի ծառ եմ տնկել: Եթե նա այդքան մտահոգված է շրջակա միջավայրով, կարելի է նրան մեր հաջորդ ակցիաներից մեկին հրավիրել»,- ասում է Մարիամը:

http://hetq.am/am/society/mariam-sukhudyan-6/

««Վալլեքս գրուպի» ծառատունկը PR ակցիա էր»

Թեղուտի պաշտպանության խմբի անդամներ Արփինեն ու Վարդանը նախորդ շաբաթ մասնակցել են Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս գրուպ» խմբի ընկերությունների կողմից Թեղուտում կազմակերպված ծառատունկին. «Դա PR ակցիա էր իրենց համար, ոչ թե բնապահպանական միջոցառում, ուսանողների մոտ ավելի շատ զվարճանալու տրամադրություն կար, իրար հարցնում էին, թե մեզ ինչու են այստեղ բերել»,- կարծում է Արփինե Գալաֆյանը:
Արփինե Գալաֆյանը ծառատունկին մասնակցել է «Փրկենք Թեղուտի անտառը» գրությամբ շապիկով: «Այնտեղ կային Լոռու երիտասարդների միության անդամներ, որոնք գոռում էին մեզ վրա, ասում էին` դուք ինչու եք նման գործ անում, դուք ծախված հ/կ-ներ եք, ուզում եք, որ մենք սոված մեռնենք: Այդ երիտասարդներն ակնհայտորեն «Վալլեքս գրուպի» հետ կապ ունեին: Վերջում էլ ասում են, թե այս քննարկումից հետո դուք ձեր շապիկները ձեր ձեռքով կճղեք: Իհարկե, այդպես չեղավ, մենք շապիկներ էինք տարել, շատ ուսանողներ վերցրեցին այդ շապիկները»,- պատմում է Արփինեն:

Երիտասարդներն այն տպավորությունն են ստացել, որ գյուղացիները ստիպված են համակերպվել Թեղուտի հանքի շահագործմանը, քանի որ գրեթե բոլոր ընտանիքներից գոնե մեկ անդամ աշխատում է հանքավայրում: «Գյուղացիներից շատերը աշխատավարձ ստանալու դիմաց համաձայն են անտառի ոչնչացմանը, իսկ Թեղուտ գնացած ուսանողները հիմնականում լեռնամետալուրգիական կամ բնական ռեսուրսների օգտագործման մասնագիտությամբ են սովորում, այնպես որ` հանքի շահագործումը ճիշտ են համարում»,- ասում է Արփինեն:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամները հարց են ուղղում ՀՀ կառավարությանը: «25 տարի անց, երբ «Վալլեքս գրուպը» շահագործի հանքը եւ գնա, ո՞վ է հետեւելու պոչամբարի անվտանգությանը, չէ որ դա հսկայական ծախսեր է պահանջում, պղինձը տարիների ընթացքում չի վերանում, թունավոր թափոնները մնալու են: Հսկայական գումարներ են անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար»:

«Նրանք իրենց շահն են հետապնդում, չեն մտածում, որ Հայաստանի ընդամենը 6 տոկոսն է անտառածածկ, որի 10 տոկոսը Թեղուտի անտառն է: Այդ անտառը կվերանա հանքի շահագործման արդյունքում, Թեղուտ գետի ջուրը հնարավոր չի լինի օգտագործել»,- ասում է Վարդան Հովհաննիսյանը:

Երիտասարդները մտահոգված են ոչ միայն Թեղուտի, այլեւ Հայաստանի մյուս տարածքների հանքավայրերի շահագործմամբ: «Ավելի լավ է՝ զարգացման այլ ճանապարհներ ընտրեն, գյուղատնտեսությունը զարգացնեն, որն ավելի կայուն է, իսկ հանքի շահագործումից հետո, մարդիկ կհեռանան այդ տարածքներից, գյուղերը կդատարկվեն, Հայաստանի սահմանները կվտանգվեն»,- ՀՀ կառավարությանը զգուշացնում է Արփինե Գալափյանը:

Teghutciner ....

ACP-i dzeragire!!

.anverj haverj kanach hingshabthi orere cheyinq dadarum karavarutyan shenqi dimac mer boxoqi dzayne bardzracnel Hanun kanach taratsnqeri, mer hogheri, bnutyan, hanun kyanqi u lineliutyan!!!

Teghut ART by Mariam Melkumyan

Teghute tanum en!!

Goghanum en mer harstutyune, AKEROV DAGAGH

Arajin kananc storagrutyune ynddem Teghuti antarneri vochnchacman?!

Angliaci champord Tom Allene miacel e Teghuti antarneri hamar payqarin!! nkarum e Film, vore taratselu e ashxarhov mek ir hetsanivov champordutyan jamanak!!!


Love Nature

Hishecum!!


Aysor Mariam Sukhudyani pashtpanin jame harmar chlinelu poxaren harcaqnnutyune hetadzgvum e ....[ayn naxatesvats er jame 12:00-in] menq lracucich teghyak kpahenq te vor jamin e linelu harcaqnnutyune

четверг, 19 ноября 2009 г.

Հայի գենը ծանրանում է, հայը վտարվում է դրախտից

ԱԶԳ-» ՕՐԱԹԵՐԹ #211, 19-11-2009

Հետաքննություն


ԼՈԲԻ ՈՒ ԿԱՆԱՉԻ ՈՒՏԵԼԸ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կապան-Երեւան

Անկախ ներկա սպառման նվազեցումիցՙ Կապանը օգտվել է Սյունիք համայնքի գյուղմթերքից, որ թունավորված էր եւ է ծանր մետաղներով

Սյունիք գյուղական համայնքում, որ Հայաստանի հարավում ծվարած փոքր համայնքներից է ու հինգ գյուղ է ներառում, ամենքի նման, երբ հիվանդությունը մտնում է մեկի տուն, ավելի հաճախ նախ դեղ ու դարման են փնտրում, այստեղ ու այնտեղ բժիշկ փնտրում, երկար ու ծանր ճանապարհ կտրում, հասնում Երեւան` վիրահատության:

Հարց, թե ինչու այդպես եղավ, քիչ են տալիս` տարօրինակ սառնասրտությամբ բացատրելով, թե, գիտեք, Կապանն այսպիսի տեղ է, օդն ու ջուրը, հողն էլ վրադիր, աղտոտված են: Գիտակցում են ասվածը, կարծես տեղյակ են հետեւանքներին, բայց ապրելու տեղի ու հնարավորության այլընտրանքի բացակայությունը մարդկանց պահում է այնտեղ, ուր, թեկուզ ոչ լիարժեք, մարդիկ գիտեն իրենց լրջագույն խնդիրների մասին:


Արմեզա Ստեփանյանը Սյունիք համայնքի Սյունիք գյուղի բնակիչ է, 48 տարեկան, արդեն 30 տարի ապրում է այդ գյուղում: «Երեք տարի առաջ իմացա, որ ուռուցք ունեմ, այդ ժամանակ էլ վիրահատվեցի, միոմա էր», պատմում է երեք զավակի մայրը, որ արդեն թոռ ունի, բայց ամեն պահ նաեւ վախ ունի, թե երկար չի ուրախանա իր հարազատների հետ:

«Կապանում շատ կան ինձ նման հիվանդներ, մեր գյուղում` հատկապես: Իմ վիրահատության տարին իրար հետեւից վիրահատություններ էին լինում Գորիսում կամ Երեւանում, կամ այստեղ, մեր մանկավարժներից, հարեւաններից: Մի տեսակ այնպիսի տպավորություն է, թե միոման մեր գյուղում դարձել է վարակիչ հիվանդություն», ասում է Արմեզան, որի առողջական վիճակը չի ներում էլ հող մշակել:

Երբեմն ցավի ընդհանրական լինելն էլ մխիթարանք է դառնում, որքան էլ դաժան հնչի: Արմեզան դրանով էլ է մխիթարվում. «Վիրահատությունից հետո էլ ինձ լավ չեմ զգում, ճնշումս իջնում-բարձրանում է, սուր ցավեր եմ ունենում, գլխացավեր, տեսողությունս է վատացել, երեք տարի է, կարելի է ասել, որ չեմ ապրում: Ատամներս են թափվում, նյարդերս տեղի են տվել: Հա, ճիշտ է, մենակ ես չեմ, շրջապատում շատերը կան, բայց իսկապես վիճակը վատ է: Հիմա էլ երեք ամիսը մեկ սոնոգրաֆիայի եմ գնում»: Արմեզային վիրահատության ժամանակ որեւէ մեկը չի օգնել:

Այն գյուղը, որտեղ ապրում է Արմեզան, դարձել է ուսումնասիրության առարկա` ի դեմս համայնքի հողերի եւ այդտեղ արտադրվող սննդամթերքի, քանի որ սննդամթերքը հայտնվում էր Կապանի շուկայում` «բեռնված» ծանր մետաղներով: «Հանքարդյունաբերության պոչամբարների եւ Կապանի պղնձի կոմբինատի գործունեության ազդեցության գնահատումը Կապան քաղաքի շրջակա միջավայրի վրա» ուսումնասիրությունը կատարվել է 2007-ին ԳԱԱ էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից:

Ինչպես «Ազգին» տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, որ ապահովել է ուսումնասիրության ֆինանսավորումը, Հարավային Կովկասի ազգային փորձագետների պատրաստած Շրջակա միջավայրի անվտանգության զեկույցի հիման վրա Կապան-Քաջարան տարածքը նշվել է որպես բնապահպանական «թեժ վայր»:

«Քաջարանի քաղաքապետարանի խնդրանքով առաջին էկոլոգիական բազմակողմ ուսումնասիրությունն իրականացվել է Քաջարան քաղաքում 2005-ին, որի հիման վրա տեղական բնապահպանական ծրագիր մշակվեց Քաջարանի համար: 2007-ին արդեն Կապանի քաղաքապետարանի խնդրանքով նմանօրինակ ուսումնասիրություն անցկացվեց Կապանում», տեղեկացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Բնությունն ու մարդն աղտոտման դեմ` անպաշտպան

2007թ. լայնածավալ հետազոտություն կատարվեց Կապանի եւ հարակից տարածքների` ծանր մետաղներով աղտոտման գնահատման ուղղությամբ: «Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ չնայած Կապանը հանքափորների քաղաք է, գործում է կոմբինատ, քաղաքի մի մասը գտնվում է հանքավայրի վրա, կան անգամ հին հանքախորշեր ու հանքաթափոններ, բայց, ընդհանուր առմամբ, տարածքը շատ ուժեղ չէր աղտոտված ծանր մետաղներով», ուսումնասիրությունը ներկայացնում է ԳԱԱ էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը :

Ըստ Արմեն Սաղաթելյանիՙ բուն Կապանի տարածքում միակ խնդիրը մկնդեղի շատ բարձր առկայությունն էր: Մկնդեղի աղբյուրը Կապանը շրջապատող բոլոր լանջերն են, անձրեւահոսքերով այդ լանջերից մկնդեղը լցվում է քաղաքի տարածք, քանի որ լավ չի սարքված դրենաժային համակարգը: Ժանգագույն ջրերն այդպես տարածվում են, չորանում, գոյանում է նուրբ փոշի մկնդեղի շատ բարձր պարունակությամբ ու տարածվում քաղաքում:

«Կապանի իշխանությունները, որ դիմել էին հետազոտություն անցկացնելու խնդրանքով, ներկայացնում էին, թե զգում են` բնակչությունը հիվանդ է, շատ են ուռուցքային հիվանդությունների դեպքերը: Ուստի սկսեցինք ման գալ ռիսկի գործոնները` ուշադրություն դարձնելով սննդի շղթայի, այսինքնՙ գյուղմթերքի վրա, որ սպառում էին բնակիչները», ներկայացնում է Սաղաթելյանը:

Նրա խոսքերով, առանձին ուսումնասիրվել են հողերը, ապա բանջարեղենը, որ աճեցվում էր այդ հողերում: Այդ հետազոտությունները հասցրել են Կապանին եւ Քաջարանին կերակրող հիմնական գյուղատնտեսական Սյունիք գյուղական համայնք, որտեղ հողերն ակտիվ օգտագործվում են: «Ամռանը, երբ մենք այնտեղ աշխատում էինք, ամեն օր մեքենաներով այդ մթերքը գնում էր դեպի շուկա: Հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ հողերը թույլատրելի սահմանային խտություններից բարձր աղտոտված են ծանր մետաղների շատ լայն շարքով: Այնտեղ կային պղինձ, մոլիբդեն, նիկել, քրոմ, մկնդեղ, կապար եւ այլն: Մենք գրանցեցինք նաեւ ըստ տոքսիկության առաջինը համարվող սնդիկի առկայություն»:

Հետազոտվել է սննդի շղթայի շատ լայն տեսականի` պոմիդոր, վարունգ, տաքդեղ, ձմերուկ, սմբուկ, դդմիկ, կանաչեղեն, լոբի, որոնցից վերջին երկուսում շատ բարձր է ծանր մետաղների կուտակումը: Սաղաթելյանի խոսքերով, աղտոտվածությունը աղետալի չափերի է. «Ի զարմանս մեզՙ նույնիսկ մրգերում դարձյալ շատ բարձր էր ծանր մետաղների պարունակությունը, ինչը վկայում է հողի խորքային աղտոտվածության մասին»:

Սյունիք համայնքում երեք ձոր կա` Նորաշենիկ, Սյունիք եւ Արծվանիկ, որոնցում աղտոտվածությունը տարբեր է, բայց երեքում էլ, ըստ մասնագետի, բավականին բարձր: «Սկսեցինք հետազոտել ոռոգման համակարգը: Պարզվեց, որ այնտեղ ընթանում են լայնածավալ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ, կան նաեւ դեռ սովետական ժամանակներից լքված հանքախորշեր եւ այսօր գործող լեռնային փորվածքներ, որոնցից հանքային ջրեր են դուրս գալիս եւ խառնվում ոռոգման ցանցին, գյուղացիները ստիպված օգտվում են այդ ոռոգումից, եւ ունենք այդ սոսկալի աղտոտումը»:

Արմեն Սաղաթելյանի խոսքերով, դրությունը շատ լուրջ է, ուստի այս տարի էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնը մշակել է մի նախագիծ, որ ուղղված է գտնելու այդ հողերը վնասազերծելու տեխնոլոգիա: «Գտանք գործընկերներ, օրինակ, ի դեմս Դարմշտատի ինժեներային համալսարանի, որ հողերի եւ ջրերի մաքրման տեխնոլոգիաների լավ փորձ ունի: Մենք էլ ունենք կենսաքիմիայի լաբորատորիա` այդ ուղղությամբ լավ գիտելիքներով: Այդ ծրագրով եթե իրականացվի, կգտնենք հնարավորինս էժան տեխնոլոգիա, որպեսզի աղտոտման այդ մակարդակը եթե ոչ չեզոքացնենք, ապա գոնե նվազեցնենք: Այդ նախագիծը հիմա միջազգային փորձաքննության է եւ եթե անցնի, ապա հետազոտությունները կսկսվեն հաջորդ տարի»:

Ամեն դեպքում, ուսումնասիրության կատարումից հետո իրավիճակի փոփոխություն լինել չէր կարող, քանի որ բնությունը ծանր մետաղներից աղտոտման ինքնամաքրման մեխանիզմներ չունի: ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի 2007թ. զեկույցում միջազգային փորձագետները ծանր մետաղներով աղտոտումը դասել են սրության նույն աստիճանի, ինչ կլիմայի փոփոխոթյունն ու օզոնի շերտի քայքայումը:

Արմեն Սաղաթելյանի ներկայացմամբՙ «Ծանր մետաղների ազդեցությունը մարդու համար անմիջապես զգալի չէ, քանի որ ոչ հոտ ունի, ոչ համ: Տոքսիկ սննդամթերքի օգտագործման ազդեցությունն ի հայտ է գալիս տասնյակ տարիներ անց: Ի հայտ է գալիս ամենավատ ձեւով` քաղցկեղով, եւ ազդում երկու հիմնական գործառույթների վրա` վերարտադրության (ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց), եւ ժառանգականության»:

Աշխարհի փորձով կարելի է ասել, թե ինչ ազդեցություն ունի ծանր մետաղներով աղտոտվածությունը. լինում է անեմիա, շատ երեխաներ անգամ տեսանելի է, որ թերահաս են: «Մենք չենք հետաքրքրվել վիճակագրությամբ, բայց Կապանի շրջանում մի քանի հասարակական կազմակերպություններ բողոքում են, որ չարորակ ուռուցքները շատ են»:

Հետազոտությունը հանձնվել է Կապանի քաղաքապետարանին, որտեղ նշվել է, թե ինչ է պետք անել` փրկելու հողերը լրացուցիչ աղտոտումից: «Կան ինժեներային լուծումներ, որոնք սովետական ժամանակ գործել են»: Սաղաթելյանի խոսքերով, հանքարդյունաբերությունը եղել է նաեւ խորհրդային տարիներին, բայց նման վիճակ չի եղել, քանի որ ավելի բարձրից մաքուր ջուր էր հասցվում ոռոգման համար: Հանքային ջրերը լցվում էին Ողջի, որտեղ, ջրի հետ միախառնվելով, առանձնակի չէր զգացվում:

«Միեւնույնն է, անգամ ինժեներական այդ լուծումները կարող են միայն կանգնեցնել հողերի լրացուցիչ աղտոտումը, իսկ հիմնականըՙ չպետք է հոսող գետերի մեջ լցվեն հանքային ջրեր, այլ կուտակել, մաքրել, ինչը չի արվել վերջին տասից ավելի տարիներին: Չպետք է թույլ տրվի, որ հանքային ջրերը լցվեն Թեջադին, Սյունիք կամ Բարաբաթում գետերի մեջ»:

«Ոռոգում են» ծանր մետաղներով ու գոնե կանաչի վաճառում Կապանում

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանի համար մտահոգիչ է, եթե հետազոտությունները հավաստի լինեն:

«Որպես Սյունիք համայնքի բնակիչ նշեմ, որ, այո, լինում է աղտոտվածություն, երբ լինում են վթարներ, ոռոգման ջրերի աղտոտում երբեմն: Բայց հիմա անցկացվել է այլընտրանքային ոռոգման համակարգ` Գեղի գետից: Այս տարի բնական ճանապարհով ոռոգման համակարգը` առուն չի գործել, ջուր չի եղել ու ոռոգումն հիմնականում արվել է Գեղի գետից»:

Մարզպետարանի աշխատակիցը հավաստիացնում է, թե նախկինում եղել են ահազանգեր վթարների հետեւանքով աղտոտման առնչությամբ, ու «հիմնական աղտոտողի` Կապանի կոմբինատի կողմից եղել են վնասի վերականգնում, աղտոտված հատվածների մաքրում»:

Ծանր մետաղներով աղտոտվածության պարագայում հողերի` այլ ցանցից ոռոգումն արդեն առանձնակի ոչինչ չի փոխում: Սակայն ոռոգումն էլ, ըստ գյուղացիների, չի իրականացվում միայն «մաքուր աղբյուրներից»:

Ռազմիկ Դավիթյանը 60 տարեկան է, ապրում է Կապանում, մոր` 85-ամյա Բարուշկայի հետ շաբաթ-կիրակի գալիս է Սյունիք գյուղ` մորաքրոջ հողը մշակելու: 500 մետր հողի վրա ցանում են բանջարեղեն, կանաչի, լոբի, միայն իրենց համար:

«Ոռոգում ենք Նորաշենիկի ձորի ջրով: Պատահում է, որ ջուրը դեղին է լինում, պղտոր, մի քիչ սպասում ենք, մաքրվում է ու էլի ոռոգում ենք, քանի որ ոռոգման ուրիշ աղբյուր չունենք», իր մտահոգությունն ու անճար վիճակն այսպես է ներկայացնում Դավիթյանը: Լսել են, գիտեն, որ այդ հողերը աղտոտված են, ու ոռոգման ջուրն էլ ավելացնում է աղտոտումը, բայց այլընտրանք չունեն:

«Մի քանի տարի առաջ ավելի վատ էր, հիմա ջուրն ավելի մաքուր է թվում», ինքն իրեն հուսադրում է վաթսունամյա Ռազմիկը: Առվի ջրից, որից, ըստ մարզպետարանի աշխատակից Սեյրան Ավետիսյանի, Սյունիք համայնքի բնակիչները չեն օգտվում, իր 800 մետր տնամերձն է ոռոգում նաեւ Անահիտ Սարգսյանը : 47-ամյա կնոջ ընտանիքը վեց հոգուց է բաղկացած: «Բոլորով տանն ենք, հողի վրա ենք չարչարվում: Մրգատու ծառեր ունենք, կանաչի, լոբի, բանջարեղեն ենք ցանում», ասում է Անահիտը:

Առվի ջրով, որ Արծվանիկի պոչամբարի տակից է գալիս, ոռոգում են հողը: Անահիտը դժգոհելու առիթ ու պատճառ ունի. «Հասկանալի է, որ դա մաքուր չէ: Առաջ ջուրը մաքուր էր, մեջը լիքը ձուկ կար, հիմա պղտորվել է, մեջը հատուկենտ է ձուկ պատահում: Լսել ենք, որ այդ ջրով ոռոգելը վտանգավոր է, բայց մեզնից ինչ է կախված, սա է մեր ապրուստը, ուրիշ ի՞նչ անենք»:

Թե ինչ ծավալ ունի Սյունիք համայնքի գյուղմթերքը Կապանի շուկայում, Սյունիքի մարզպետարանի աշխատակից Սեյրան Ավետիսյանի խոսքերով, լուրջ չէ. «Ցավոք, չէի ասի, թե հիմա Սյունիք համայնքը սպասարկման լուրջ ծավալներ ունի Կապանի շուկայում, տարեցտարի նվազում է, քանի որ, նախ, մարդիկ հեռացել են, չեն զբաղվում հողագործությամբ: Բացի դրանից, հիմնականում բանջարեղենը ներկրվում է դրսից: Չէի ասի, թե դա էկոլոգիական խնդիր է, զուտ շուկայական է: Ես չէի ասի նաեւ առողջապահական առումով, որ Սյունիք համայնքը կամ Կապանը տարբեր են մյուս համայնքներից»:

Կապանի գյուղմթերքների շուկայում բանջարեղեն ու միրգ վաճառողները հավաստիացնում էին, թե պոմիդորն ու վարունգը Արարատի մարզից, Արմավիրից են բերված, թեեւ գնային առաջարկը այդքան հեռվից բերված ապրանքին համապատասխան չէր: Միայն լոբին, կանաչին, եգիպտացորենն էր, որ այլ տեղից բերված չէր ներկայացվում, այլ տեղական, հենց Սյունիք համայնքից: Իսկ անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, թեկուզ Սյունիք համայնքի մասնավոր տնտեսություններում աճեցված կանաչեղենում մոլիբդենի, նիկելի, քրոմի, ցինկի, պալադիումի առկայությունը թույլատրելի սահմանային կուտակումը գերազանցված է մի քանի անգամ: Նմանապես լոբին ու եգիպտացորենը հսկայական չափով աղտոտված են ծանր մետաղներով:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի տեղակալ Ավո Ծատրյանը հավաստում է շուկայի դիտարկման արդյունքները: Նրա խոսքերով. «Նախկինում բանջարեղենի արտադրության 80 տոկոսը Սյունիք համայնքի վրա էր, եւ տարեկան մոտ հազար տոննա բանջարեղեն էր արտադրվում ու մատակարարվում Կապան քաղաքի բնակչությանը: Միաժամանակ, նաեւ կանաչեղենը: Հիմա բանջարեղենի քիչ արտադրություն կա այնտեղ, բայց կանաչեղենի հիմնական մատակարարը էլի մնում է Սյունիք համայնքը»:

«Հողերի աղտոտվածություն կա, հիմնականում դա թափուկատարի վթարների պատճառով է, որ անցնում է Խալաչ գետի վերին հատվածից Նորաշենիկի ձորով, բարձրանում նորից Խալաչի վերին հատված ու թափվում Արծվանիկի պոչամբար, որը Հայաստանում ամենամեծն է», պարզաբանում է Ծատրյանը:

«Այդ խողովակների հաճախակի վնասվածքների հետեւանքով թափուկատարների նստվածքները նստում էին նաեւ այն առուների մեջ, որոնցով սնվում են Սյունիք համայնքի տարածքի հողատարածքները: Բնականաբար, նման դեպքերում ջրօգտագործողները օգտագործում են ոռոգման համար ոչ պիտանի ջուր, որն էլ առաջացնում է էկոլոգիական խնդիրներ ու մարդկանց առողջության վրա ազդեցություն է ունենում», նշում է մասնագետը:

Քանի որ թափուկատարների նստվածքները մնում են թափված տեղերում, իսկ առուն էլ այս տարի չի մաքրվել, ինչքան էլ ջուրը մաքուր լինի, շփվելով առկա նստվածքի հետՙ նորից աղտոտում է հողերը: Ավո Ծատրյանի ներկայացմամբ. «Նախկինում առուն սնող հատվածը կառուցվել է թափուկատարից վերեւ` սնվելու Նորաշենիկի գետի մաքուր ջրով: Բայց հետագայում վթարի է ենթարկվել, եւ այդ ջուր հավաքող ջրամբարը լցվել է տիղմով, առայժմ չի գործում: Դրա պատճառով ջուրը վերցվում է ոչ թե խողովակաշարներից վերեւ գտնվող հատվածից, այլ Թեջադինի հատվածից, թափուկատարից եկած ջրերը խառնվում են ոռոգման ջրին»:

Վերահսկում են, ու... «առավոտներն այստեղ խաղաղ են»

Հայկազ Համբարձումյանը վաթսունութ տարեկան է, մենակ է ապրում, Սյունիք համայնքի բնակիչ է արդեն 58 տարի, 5000 քառակուսի մետր հող ունի` եւ տնամերձ, եւ ծխաբաժին: Իր համար է օգտագործում, եթե ուզում են, առանց շահույթի տալիս է օգտագործելու: Այգի ունի, նաեւ բանջարեղեն ցանում է այնքան, որ իրեն ու Երեւանում ապրող երեխաներին բավարարի:

Հայկազ պապի խոսքերով, ինքը ոչինչ չի աճեցնում այնտեղ, որտեղ այդ ծանր մետաղները մտնում են: «Այդ հատվածում 2000 մետր հող ունեմ: Մյուս հողերս Գեղի գետի մաքուր ջրից եմ օգտագործում: Խալաչ գետից օգտվողների վիճակն առաջ սարսափելի էր, բայց հիմա ոչինչ: Ծանր մետաղները խառնվում էին ջրին, դա անգամ նկատելի էր, բայց հիմա որակը լավացել է, թեեւ դա արդեն նշանակություն չունի, քանի որ հողի մեջ այդ նստվածքները կան»:

«Արդեն երկրորդ տարին է, որ ջրի վիճակը մոտ 70 տոկոսով լավացել է: Հիմա երեւի կարելի է օգտագործել: Դեռ շատերը կան, որ այդ հողերի վրա ցանում են ու բերք հավաքում», պատմում է Հայկազ պապը: Նրա ներկայացմամբ, Սյունիք գյուղի հողերը քիչ են, ուղղակի հարեւան գյուղերն էլ ավելի քիչ ունեն հող, որ կարող են այդտեղ բանջարաբոստանային կուլտուրաներ ցանել, միայն հացահատիկ: «Կապանի շրջակայքի մյուս գյուղերի համեմատ այստեղ ավելի լավ են ապրում հենց այդ բանջարեղենի ու միրգ աճեցնելու հաշվին: Ու վաճառքն էլ հեշտ է, «մարշրուտկաները» աշխատում են: Շատ մթերք ունեցող էլի գյուղեր կան, բայց հեռու են, չեն կարողանում հասցնել Կապան: Այստեղից շատերն անգամ ոտքով են ապրանք տանում Կապան վաճառելու: Շրջակայքի գյուղերի մեջ ամենալավը Սյունիք գյուղն է ապրում», Սյունիք համայնքի գյուղմթերքի սպառման առումով սրանք են Հայկազ Համբարձումյանի տվյալները:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության համայնքի ու հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի խոսքերով, Dandee Precious Metals կանադական ընկերությանը պատկանող «Դինո գոլդ մայնինգ քամփնին» էլ չի օգտագործում Արծվանիկի պոչամբարը: «Ըստ պայմանագրի, մենք օգտագործում էինք Արծվանիկի մի մասը, որի մասով էլ անելու ենք ռեկուլտիվացիա: Գեղանուշի պոչամբարում օգտագործվում է փակ ջրի ցիկլը, որ շատ ավելի անվտանգ է: Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման առումով կա նախագիծ, որ քննարկվել է, ստացել ենք առաջարկներ նաեւ հանքերից դուրս եկող ջրերի վերաբերյալ», ընկերության գործունեությունը կանադական բնապահպանական պահանջներին անգամ համապատասխանության գնահատականով է ներկայացնում Տեր-Մարտիրոսյանը:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը հավաստիացնում է, որ իրենք վերահսկում են ջրային օբյեկտ համարվող պոչամբարները, որպիսին գործում է Սյունիք համայնքի հարեւանությամբ: Պետրոսյանի ներկայացմամբ. ««Դինո գոլդ մայնինգ» ընկերության պոչամբարը Արծվանիկից մեկ տարուց ավելի հանված է, եւ ընկերությունը Սյունիք համայնքի տարածքում որեւէ գործունեություն չի իրականացնում, ստեղծվել է Գեղանուշի պոչամբարը, որտեղ շրջանառու համակարգ է ստեղծված, ու ջուրը արտամղվում է նորից կոմբինատ: Նրանք այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չունեն Սյունիք համայնքի հետ կապված»:

Ներկա դրությամբ Զանգեզուրի կոմբինատն է օգտագործում Արծվանիկի պոչամբարը, որից հեռացվող կեղտաջրերն անցնում են Սյունիք համայնքի տարածքով: Հողերի աղտոտումը միայն պոչամբարի հետ կապելով` Լեւոն Պետրոսյանը նշում է. «Լինում են վթարներ խողովակաշարի մաշվածության պատճառով, որոնց հետեւանքով նախնական ընդունման ավազանում են նստվածք տալիս ջրերը, որոնք հետո հեռացվում են Կաչավան գետ: Եղել են դեպքեր, երբ կոմբինատների նկատմամբ հաշվարկվել են վնասներ, բայց հիմնականում, եթե վթարներ տեղի չեն ունենում, պոչամբարը աշխատում է արդյունավետ: Արծվանիկի պոչամբարը պատկանում է Զանգեզուրի կոմբինատին, բայց մի քանի տարի առաջ որոշակի տարածք տրամադրվեց նաեւ «Դինո գոլդ մայնինգին»: Հատկացված էր մեկ մլն տոննա տարողությամբ տարածք, եւ երբ այն լցվեց, «Դինո գոլդը» հասցրեց կառուցել Գեղանուշի պոչամբարը, եւ, փառք Աստծո, նորմալ է հիմա»:

Պոչամբարի տնօրենին վարչական տուգանքներ են նշանակվել, վերջին անգամ նաեւ հաշվարկվել է մեկ միլիոն դրամ վնասի հատուցում: Տուգանքների առումով տվյալների համատեղ Լեւոն Պետրոսյանը նշում է. «Դինո գոլդ մայնինգը» պոմպերով մղում էր թափոնները պոչամբար, ու արտահոսք էր լինում դեպի Աճանան գետ: 2008-ին ընկերությունը տուգանվել է երեք միլիոն դրամ հողի վերին շերտի փչացման համար: Այդպիսի տուգանքներ եղել են 2007-ին եւ 2005-ին, երբ «Դինո գոլդ մայնինգը» տուգանվել է էլի պոչամբարի թափոններով հողի աղտոտման համար: 2006-ին նման տուգանքի է ենթարկվել նաեւ Զանգեզուրի կոմբինատը»:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի խոսքերով, 38 կմ հոսքագծի վրա վթարները հիմա պակասել են, տարեկան երկու-երեք անգամ է լինում: Թե ինչ ջրի ծավալ է հայտնվում վթարի ժամանակ բաց ջրային ավազանում, Պետրոսյանը նշում է, թե «վթարները հիմնականում տեւում են մոտ կես ժամ, այդ ընթացքում 1200 տոննա ջուր կարող է հոսել»:

Բեզարել եմ, այնքան եմ բողոքել

«Պատահում է, որ թափոնատար խողովակաշարը շարքից դուրս է գալիս, վթարները լինում են գիշերային ժամերին, այդ ժամանակ էլ մասնագետ չի լինում, որ կարգավորի ու մինչեւ առավոտ հարցը կշտկեն, թափոնները հայտնվում են առվում ու հողերի վրա: Վնասի փոխհատուցում լինում է երկու կոմբինատների կողմից էլ, ասենքՙ այս տարի արդեն 7 մլն դրամի չափով արձանագրություն է կազմվել, բայց դա հարցի լուծում չէ: Աղտոտումը կա, ունենք 337 հա վարելահող, որից 60 հա գտնվում է այդ առվի տակ», իրավիճակը Սյունիքի համայնքի տեսանկյունից այսպիսին է ներկայացնում Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը :

Նրա խոսքերով, համայնքի հողերը նոր չեն աղտոտվել, այլ 1974-իցՙ Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ներկայիս «Դինո գոլդ մայնինգին» պատկանող կոմբինատ) թափոնավայրը Սյունիք տեղափոխելուց հետո: Նախկինում Խալաչ եւ Սյունիք համայնքները (Սյունիք համայնքը ներառում է Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր, Բարգուշատ գյուղերը) ջուր էին վերցնում Արծվանիկի պոչամբարի թափոնատարի վերեւից:

«Իմ համայնքի գյուղերից չորսը օգտվել են այդ ջրից: Աղտոտումն այն ժամանակ սկսվել ու մինչեւ հիմա շարունակվում է», սրտնեղում է համայնքապետը: «Կապան քաղաքի բանջարեղենի արտադրության 40 տոկոսը տալիս էր մեր գյուղը, հիմա նախկինի համեմատ մի 10 տոկոս բանջարեղեն է արտադրվում: Նախ, հողերը շատ աղտոտված են, մարդիկ էլ տեղեկացված են, որ Սյունիք համայնքում, հատկապես առվի տակ եղած հողակտորները խիստ աղտոտված են ծանր մետաղներով, եւ դրանց օգտագործումը վնասակար է հատկապես երեխաների համար»:

94-ից Սյունիքի գյուղական համայնքը ղեկավարող Սամվել Սարգսյանի ներկայացմամբՙ ոռոգման ջրի հարցի կարգավորումը միշտ առաջնային է եղել: «Մոտ 60 հա վարելահող գտնվում է առվի տակ, ու օգտագործվում է, բայց մենք այն մաքրելու ի վիճակի չենք», իրավիճակը ներկայացնում է համայնքապետը: Նրա խոսքերով, այսօր հողակտորներ կան, որտեղ մոտ 20-30 սմ հաստությամբ թունավոր թափոնները նստվածք են տվել:

Սարգսյանի ներկայացրած տվյալներով. «Այդ հողերի վրա խոր վար ենք կատարում, որ թափոնը նստի ավելի խոր շերտում, ու բանջարեղեն հնարավոր լինի աճեցնել: Ես այդ հողերի վրա դաշտավարության բանջարաբուսական բրիգադի բրիգադիր եմ աշխատել: 80-ականների սկզբին միշտ էլ թափոններ են լցվել մեր հողակտորների վրա»:

7 կմ երկարությամբ ջրատար կա, որ կառուցվել է 1972-ին, որը շարքից դուրս է եկել, եղածն էլ կիսով չափ թափոններով է լցվել: Համայնքապետը դժգոհ է հնարավորություններից. «Որտեղ ձեռքով հնարավոր է, մաքրել ենք, բայց դա քիչ է: Համայնքը որեւէ միջոց չի տնօրինում, որ բնապահպանական միջոցառումներ իրականացնի: Որոշ մաքրում կատարվում է համայնքի հաշվին, բայց նորմալ մաքրման համար մեծ գումարներ են պետք` մոտ 150 մլն դրամ այն դեպքում, երբ համայնքի վարչական բյուջեն 24 մլն է»:

«Աղտոտումը շարունակվում է հանքավայրերի ջրերով, թափոնատարի վթարներից առաջացած ջրերով, Կապանի կոմբինատի գործունեության փոշով: Մինչեւ 1981թ. հեկտարից մինչեւ 40 տոննա վարունգ էինք հավաքում, հիմա բոլորը միասին 10 տոննա չեն արտադրում: Օդում բավականին միկրոտարրեր կան, որ նստում են բույսերի վրա ու հերն անիծում», ասում է Սամվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է առողջապահական հարցերին, ապա, համայնքապետի խոսքերով, համայնքում իրոք վերջերս կանացի ուռուցքային հիվանդություններն են շատացել: «Դիմել եմ նամակով կոմբինատին, որ իրենց վնասը նաեւ ունի կանցերոգեն բնույթ, ապագայում է արտահայտվում, որ մարդիկ հիվանդանում են: Այսօր դեռ առողջության համար ճգնաժամային վիճակ չէ, բայց ես համոզված եմ, որ ապագայում դա զգալ է տալու: Այսօր թեկուզ Կապանի կոմբինատը Արծվանիկի թափոնավայրից չի օգտվում, բայց իր կեղտաջրերը մաքրվում են մեր տարածքում, բաց են թողնում գետ, կենդանական աշխարհն է վերանում, ջրից օգտվելն էլ դարձել է հանցագործություն: Բեզարել եմ, այնքան եմ բողոքել»:

Առողջապահական տվյալները «լուռ են»

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Նունե Գեւորգյանի մատուցմամբՙ Կապանի բժշկական կենտրոնը, որ սպասարկում է Կապանը, նաեւ Սյունիք համայնքը, որեւէ ահազանգ չի տվել: «Սյունիքի մարզում ըստ մահացության օնկոլոգիական հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, ինչը համաշխարհային առողջապահական կազմակերպության ցուցանիշներին նման է: Սակայն 2006-ի համեմատ օնկոլոգիական հիվանդացությամբ մահացությունը մի քիչ աճել է` 0,4 տոկոսով, ընդ որում, աշխատունակ տարիքի կանանց մոտ», հարցի առնչությամբ այսքանով է սահմանափակվում Նունե Գեւորգյանը:

Կապանի պոլիկլինիկայի վարիչ, ուռուցքաբան Գոհար Իսրայելյանը չի համարում, թե ուռուցքային հիվանդությունների աճի միտում կա: Մինչդեռ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի խոսքերով. «Ուռուցքային հիվանդությունների աճ մեր տարածաշրջանում կա: Այդպիսի աճ դիտվում է ողջ հանրապետությունում, բայց մեր տարածաշրջանում մի քիչ ավելի շատ է: Սրա պատճառը կոնկրետ որն է` չեմ կարող ասել»:

«Ծանր մետաղներն ընդհանրապես մարդու օրգանիզմում ամենատարբեր պաթոլոգիաների պատճառ կարող են դառնալ, խրոնիկ հոգնածությունից մինչեւ երիկամների անբավարարություն, պոլիօրգանային ախտահարումներ: Ամենավտանգավորը ծանր մետաղների ախտահարումից սնդիկայինն է», պարզաբանում է Սմբատ Օրբելյանը, ցավ հայտնելով, որ առողջապահական իրենց հաստատությունները տեղյակ չեն էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի անցկացված ուսումնասիրությանը:

Վիճակագրական որեւէ տվյալ Սյունիքի մարզի առնչությամբ չունի նաեւ հանրապետության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը :

Այնուամենայնիվ, 2008-ի Հայաստանի վիճակագրական տարեգրքում, առանց մարզային առանձնացման, ներկայացվող չարորակ նորագոյացություններով հիվանդացության տվյալների համաձայն, առաջին անգամ բացահայտված ախտորոշումով գրանցված հիվանդների թվաքանակը 2003-ին կազմել է 5951 մարդ, որ 2007-ին հասել է 7294-ի, մինչդեռ բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներում հաշվառման կանգնած հիվանդների թվաքանակը նույն տարիների ընթացքում փոխվել է 25580-ից 28439-ի: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով էլ, 2009թ. հունվար-սեպտեմբերին 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մահացության պատճառական կառուցվածքում մահվան դեպքերի աճ է արձանագրվել նորագոյացություններից (1.7%):

Վիճակը շտկել է պետքՙ մինչ մեղավորին գտնելը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանի մեկնաբանմամբ, Արծվանիկի պոչամբարում ծանր մետաղներ չկան: «Մեր ծննդավայրերում (հանքավայր) ծանր մետաղները շատ փոքր քանակությամբ են, որը ոչ մի տեղ չի հավաքվում: Եթե կան էլ մեր պոչամբարում ծանր մետաղների թափոններ, ապա շատ փոքր քանակությամբ: Ծանր մետաղները շատ են Կապանի ծննդավայրում», շտապող Մարգարյանի արձագանքը հեռախոսային զրույցում ավելին չէր:

Կապանի քաղաքապետարանի բնապահպանության հարցերով մասնագետ Հենրիկ Պետրոսյանը հակառակն է պնդում. «Երկու` Արծվանիկի եւ Գեղանուշի պոչամբարներն էլ ծանր մետաղներով հագեցած են` անկախ ամեն ինչից»:

Ինչ վերաբերում է հողերի ու գյուղմթերքի աղտոտվածության առնչությամբ ուսումնասիրությանը, ապա այն չի պահպանվել Կապանի նոր կազմով աշխատող քաղաքապետարանում: «Այնուամենայնիվ, աղտոտված գնահատված տարածքներից մեկում` Կավարտի հատվածում գտնվում է «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կենտրոնական հանքը, որ այսօր շահավետ չի համարվում: Հանքից ջրերի դուրս գալու հարցը ընկերությունից պարզաբանել են, թե տրանսպորտային հանքուղով ջրերը անցնում են «Դինո գոլդի» տարածք, այդտեղից էլ իրենց գծերով թափվում Ողջի գետը, որը գտնվում է քաղաքի բնակելի տարածքից մեկուկես կմ հեռավորության վրա»:

Բնապահպան Պետրոսյանը չի կարող ասել, թե թեկուզ Ողջին վնաս չի բերի մարդկանց: «Հանքերը փակվելիս ջրերը կուտակվում են ու հեղեղներից ու անձրեւաջրերից կարող են դրսում հայտնվել: «Դինո գոլդը» հանքը կոնսերվացնում է, որից հետո պետությունն է պատասխանատու դրա համար: Ուսումնասիրության մեջ նշվող ձորերում «Դինո գոլդն» է աշխատել, 2006-ի լիցենզիայով սկսել է շահագործումը, 2008-ի օգոստոսից չի շահագործում, դադարեցրել է, իսկ հիմաՙ ներկայացրել կոնսերվացիայի: «Դինո գոլդը» իր աշխատանքները հիմա կատարում է պոչամբարներում եւ հենց իր տարածքում, հրաժարվելով Կավարտի եւ Բարաբաթումի ձորերի հանքերի շահագործումից», այսպիսի տվյալներ է ներկայացնում Հենրիկ Պետրոսյանը:

Մաքուր ջուրը` անուժ գործոն

53 տարեկան Գառնիկ Սարգսյանի տունը հենց Արծվանիկի պոչամբարի ներքեւում է, քանիցս թափոններով ջրահոսքերի տակ հայտված հողերի վրա: Ինքն է, կինն ու որդին, ում հետ նա այս տարի տուն է կառուցում: «3000 մետր հող ունեմ, ամեն ինչ աճեցնում եմ, ավելացվածը տանում եմ Կապան վաճառելու, բանջարեղեն ու միրգ: Ոռոգում ենք Գեղի գետի ջրից, որ մաքուր է», ասում է հողագործ Գառնիկը, կրկնելով, թե մեծ մասն իր ընտանիքի համար է աճեցնում:

Ընդհանրապես Սյունիք համայնքում, տասնյակ քառակուսի մետրերի վրա միայն կանաչեղեն է աճեցվում, շատ տեղերում էլ ցելոֆանով ծածկված, բայց գյուղացիները պնդում են, թե դա միայն իրենց համար է, թերեւս համայնքապետի ասածի տրամաբանությամբ, որ մարդիկ գիտեն ծանր մետաղներով աղտոտվածության մասին: Չնայած, օրինակ, Գառնիկ Սարգսյանը չգիտեր, որ արդեն իսկ աղտոտված հողումՙ այդուհետեւ համեմատաբար մաքուր ջրով ոռոգելու դեպքում անգամ, աճեցված բանջարեղենը թունավոր է, եւ հավաստիացնում էր, թե մաքուր ոռոգման ջուր է օգտագործում:

«Խալաչի գետի մեջ հնարավոր է, որ աղտոտում լինի, իսկ Գեղին մաքուր է, այդտեղից էլ ոռոգում եմ»: Ոռոգում է 3000 քառակուսի մետր արդեն իսկ աղտոտված հողատարածքը, յուրաքանչյուր թիզ հող մշակում ու բերք ստանում, բայց, իր ասելով, Կապանում չի վաճառում:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop):


Պիտի պարտադրե՞ն, որ կատարենք

  
Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է բնապահպանական ՀԿ-ներին Թեղուտի հանքավայրի գործում ոչ պատշաճ հայցվոր ճանաչելու ու հայցի քննությունը մերժելու վարչական դատարանի վճիռը, բայց պարզվում է՝ ոչ իր բարի կամքով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բնապահպանական խնդիրներով զբաղվող երեք հասարակական կազմակերպություն դիմել էին դատարան՝ վիճարկելով այն վարչական ակտերը, որոնց արդյունքում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հանձնվել էր շահագործման "Արմենիան քափր պրոգրամ" ընկերությանը՝ "Վալեքսին": Դատարանում ՀԿ-ների հայցը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանն ասում է. "Սկզբից եւեթ ակնհայտ էր, որ իշխանական ճնշումներ լինելու էին դատարանի վրա, որպեսզի հայցը մերժվի: Մենք պատրաստ էինք հստակ փաստարկներով կոտրել դիմադրությունը եւ հուսով էինք, որ կշահենք, բայց վարչական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց ու 2009-ի հուլիսի 9-ին մերժեց հայցադիմումի ընդունումը, պատճառաբանելով, թե ՀԿ-ները պատշաճ հայցվոր չեն: Վարչական դատարանի հայցից ազատվելու ձեւից պարզ երեւում էր, որ վճիռը նախապես կայացված էր, հավանական չէր, որ դատավոր Արթուր Առաքելյանը սեփական կամքով նման վճիռ կայացներ: Ինչեւէ, վճիռը բողոքարկեցինք: Վարչական դատարանը արդեն երեք դատավորի կազմով քննեց բողոքը եւ որոշեց վճիռը թողնել անփոփոխ": Կան գործեր, որոնց վերաբերյալ վճիռները կայացվում են ոչ միայն դատական եռաստիճան բուրգի գագաթում, այլեւ դրանից էլ վեր կանգնած ուժերի թելադրանքով՝ համոզված է փաստաբանը. "Մեզ համար այլեւս պարզ էր, որ սա այդ դեպքն էր, ու որոշեցինք վճռաբեկ դատարան դիմելուն զուգահեռ դիմել նաեւ Օրհուսի կոնվենցիայի նորմերի համապատասխանության կոմիտեին": Դիմումում բնապահպանները նշել էին, որ իրենք զրկվել են բնապահպանական հարցերով դատարան դիմելու հնարավորությունից: Օրհուսի կոմիտեն քննարկման է ընդունել հաղորդումը: Հայկ Ալումյանը պարզաբանում է, որ դա նշանակում է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային մակարդակով Օրհուսի կոնվենցիան խախտող պետություն՝ արդարության մատչելիության սկզբունքը խախտելու իմաստով: 
"Ես համոզված եմ՝ դա էր պատճառը, որ մինչեւ կոմիտեի որոշում կայացնելը վճռաբեկ ատյանը բեկանեց վճիռը, որպեսզի հիմք չթողնի կոմիտեին Հայաստանին ճանաչելու Օրհուսի կոնվենցիան խախտող երկիր",- ասում է Ալումյանը


http://hraparak.am/hodvac.php?h_id=3888


Պայքարը 1000ամյա ծառի համար դարձրեց աղջնակին հայտնի: 

60 մետր բարձրությամբ ծառի վրա նա պատրաստեց իր համար ապրելավայր և այնտեղ նա ապրես 738 օր ` հակառակվելով ոստիկանների փորձերին դուրս քշել նրան այդտեղից:

Նա հանդուրժեց ցուրտն ու անձրևը, ձյունն ու մենակությունը, որպեսզի փրկի ծառի կյանքը և նրան դա ՀԱՋՈՂՎԵՑ:

Այդ դեպքից հետո սկսվեցին երիտասարդական շարժումները "ապրել ծառի մեջ" ի օգուտ ծառերի, ի փրկություն նրանց կտրվելուց:

Տեքստը թարգմանեց Ձեզ համար բնապահպանական խմբի անդամ 11-այա Գայանեն


Սա էլ երեկվա ազատությունը, վերջին զարգացումների մասին...
Եթե չեք լսել, լսեք
http://www.azatutyun.am/audio/program/119656.html

среда, 18 ноября 2009 г.

http://news.am/am/news/8941.html

Մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս~

Կրկին ծանուցագիր էրեբունու քննչականից....
Նոյեմբերի 20-ին, վաղը չէ մյուս օրը, ժամը 12-ին հրավիրել են հարցաքննության ...,
Հասցեն`ք.Երևան, Մ.Խորենացու 162, 2-րդ հարկ, 25 սենյակ :}~

Բարով էկար...


понедельник, 16 ноября 2009 г.

Օրվա ինտրիգը



ArmInfo. The Court of Cessation of Armenia recalled the judgment of the Administrative Court on the case of Teghut, a lawyer Hayk Alumyan told ArmInfo. To recall, the public organizations Ecodar, Vanadzor Helsinki office and Transparency International anti-corruption Center filed a claim to the Administrative Court against the government of Armenia in summer, 2009. The claim was conditioned b the fact that the country's legislation, as well as international conventions and articles of 
Armenia's Constitution were violated during approval of the project of development of Teghut copper-molybdenum deposit. However, the Administrative Court of Armenia has twice denied the defenders of Teghut: in the claim on cessation of implementation of the project of exploitation of Teghut copper-molybdenum deposit, as well as in appeal of this claim.

According to the lawyer, the decision was made by the Court of Cessation on October 30, however, the text of the decision was received only on November 14. 'Now, the Administrative Court has to initiate proceedings in the case of Teghut and consider it on merits', Alumyan said. Speaking of the specific terms, the lawyer said there is just a formulation "reasonable terms" in the legislation . 'So, it will depend on the state of mind of a specific person', he said.

et depi vostikanutyun :D


Ինչպես գիտենք, երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին 21.10.09թ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի գործով նախաքննությունն ավարտվել էր և քննիչի կողմից Մ.Սուխուդյանին և նրա պաշտպան Նոնա Գալստյանին տրամադրվել էր 15-օրյա ժամկետ գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար:

Գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանի կողմից 09.11.09թ ներկայացվել էին միջնորդություններ` Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ուսուցչին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու, 24.11.08թ եթեր հեռարձակված Հասմիկ Սինանյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրության, ինչպես նաև կամավորական խմբի անդամ Արման Ղարիբյանի և Դ.Ամիրխանյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրության լազերային սկավառակները գործով ապացույց ճանաչելու վերաբերյալ:  

Քննիչի 10.11.09թ. որոշումներով նշված 2 լազերային սկավառակներն էլ ճանաչվել են որպես ապացույց, իսկ առաջին 2 միջնորդությունների քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է, քանի որ վերջինս համայնքի դատախազությունից ցուցում է ստացել գործով մի շարք քննչական գործողություններ կատարելու մասին /ըստ էության, այդ գործողությունները քննիչը պարտավոր էր կատարել մինչև նախաքննության ավարտը/, ինչը նշանակում, որ Սուխուդյանի գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու փոխարեն գործի նախաքննությունը վերսկսվում է: 
Ի դեպ պաշտպանի կողմից Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիմքում դրվել էին հետևյալ հանգամանքները Սուխուդյանը նախաքննության ընթացքում զրկված է եղել իր դեմ վկայած Դ.Ամիրխանյանի հետ առերես հարցաքննվելու հնարավորությունից,
գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար առերես հարցաքննություն չի կատարվել Դ.Ամիրխանյանի և տեսանկարահանման մասնակիցների` Հրայր Սավզյանի, Լիլիթ Նուրիջանյանի, Արման Ղարիբյանի և Լենա Նազարյանի միջև, որպիսի պայմաններում առաջադրված մեղադրանքում Մ.Սուխուդյանի մեղքն ապացուցված չէ, ընդհակառակը մի շարք վկաների` մասնավորապես 2-րդ տեսանյութի դպրոցի նախկին աշակերտուհի Հասմիկ Սինանյանի, դպրոցի նախկին տարիների շրջանավարտների Մ.Ժ.-ի, Լ.Ա-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև հենց դպրոցի ուսուցիչներից 2–ի ցուցմուքներով հիմնավորվել է Դ.Ամիրխանյանի կողմից տեսանկարահանման ընթացքում հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը:  


Shat karevor mi haghtanak!!!

Believe in Green

& the Light will Shine


Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի այն որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Սա նշանակում է, որ Վարչական դատարանը ստիպված է քննել մեր հայցադիմումը, մինչդեռ իրենք ամեն ինչ անում էին, որ գործը դատանար չմտնի»,- ասաց փաստաբանը:

Ըստ Հայկ Ալումյանի` եթե Թեղուտի պաշտպանության խումբը չդիմեր «Օրհուսի» կոնվենիցայով նախատեսված բոլոր միջազգային ատյաններին, Վճռաբեկ դատարանն իրենց օգտին որոշում չէր կայացնի: Հիշեցնենք, որ հայցվոր հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարությունից պահանջում են դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Թեղուտի հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունների խնդիրը հնչեցրել է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում եւ ԵԽԽՎ պատգամավորներին կոչ է արել նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը:


via hetq http://www.facebook.com/l/4c6d1;hetq.am/am/court/teghut-17/


В прошлую субботу ребята пошли, пообщались, передали собранные вещи, продукты, памперсы и все такое. Но этим все не заканчивается, и если есть люди, у которых тоже есть желание помочь, то пожалуйста дайте нам знать, и мы расскажем как можно организовать процесс сбора одежды, памперсов, продуктов, игрушек и всего-того, что мы сможем собрать для жителей Лампового.

А здесь вы можете посмотреть фоторепортаж от hovulika, сделанный в общежитии за 14.11.09.

Кстати там наша старая знакомая Гаяне из Нубарашенской школы N11. Всегда улыбается, когда ее снимают.

Ждем ваших откликов

http://blogs.radiovan.am/nubarashencam-nuzhna-pomoshh/