воскресенье, 8 ноября 2009 г.

Մարիամ Սուխուդյանն ու բազար բլոտը


Ես որ երրորդ դասարան էի, մամայիս ու ախպորս հետ գնացինք Կիրովական հանգստանալու: Վարձով մնում էինք մի պառավի տանը: Էս պառավը մեն-մենակ էր ապրում ու տանն էլ ոչ տելեվիզր կար ու ոչ էլ դաժե ժամացույց: Ու իրիկունները, որ չէինք իմանում ինչ անեինք (էն վախտ հիմիկվա կլուբներն ու կաֆեները չկային), ախպերս ստիպված ինձ բլոտ խաղալ սովորացրեց, որ ժամանակը կարճեինք:


Էդ բլոտի մեջ, եթե գիտեք խաղալ, սենց ա. փաստորեն երկու հոգի կամ երկու խումբ՝ նայած սովորական բլոտ ա, թե բազար, հակառակորդները խաղում են, փաստորեն: Շուտվանից գլխի եմ, որ Ամերիկան չհայտնագործեցի: Ուղղակի հարցն էն ա, որ էդ սկզբունքով կյանքում էլ են խաղում. էրկու հոգի կամ թմով, պարզ ա, որ իրար դեմ:

Ու բլոտի մեջ՝ կախված ունեցած ղոզերի քանակից ու մնացած թղթերից, մի կողմն ասում ա, որ ասենք մաստը՝ 180, օրինակի համար: Սաղ էլ գիտեն, որ 180-ը բլոտի մեջ փոքր թիվ չի, ու, եթե դիմացինը էդ թիվն ասում ա, ուրեմն էդ օյինը կրելը էնքան էլ հեշտ չի լինելու: Էդ դեպքում դիմացինը 3 խոդ անելու հնարավորություն ունի.

1. Բազարը շարունակի, եթե վստահ ա իրա վրա ու շուստրի, դիմացինին ավելի թասիբի քցելու կամ ուղղակի օիյնը իրանով անելու նպատակով, որովհետև իրան էլ ա լավ թղթեր հասել:

2. Համաձայնվի խաղալ հակառակորդի հետ՝ պաշտպանվելով ու աշխատելով հնարավորինս շատ աչոկներ պոկել հակառակորդից՝ թաքուն, շատ թաքուն հույս փայփայելով, որ հակառակորդը կարող ա լավ չխաղա ու տակ տա, իսկ ինքը՝ հույսը դրած իրա մանր-մունր թերզերի վրա, լավ խաղա, ազնիվ պայքարի ու կրի:

3. Ասի, որ չի հավատում:

Մարիամի թիմն ընտրել ա 2-րդ տարբերակը:

Ես բլոտ լավ չեմ խաղում, ուղղակի կանոնները գիտեմ: Հնարավոր ա, որ էս խաղի վախտ Մարիամի թիմը հաշվարկ ա արել ու գտել, որ էս տարբերակը գոյություն ունեցածների մեջ լավագույնն ա ու խաղում ա սենց: Հնարավոր ա, որ իրանք էս ամեն ինչին ուրիշ պրիզմայով են նայում, ու էդ պրիզմայի մեջ մենակ էդ տարբերակը կա: Չեմ պնդում, բայց տեսականորեն դա հնարավոր տարբերակ ա:

Բայց ես համարձակ մտքերի, համարձակ քայլերի ու ընդհանրապես համարձակ ու վճռական լինելու կողմնակից եմ. «кто ни рискует, тот не пьет шампанское»:

Կարելի էր, չէ՞ ընտրել 3-րդ տարբերակն ու ասել, որ չէ՜, չենք հավատում, ու հակընդեմ հայց առաջադրել:

Այսինքն պաշտպանվելու փոխարեն հարձակվեին:

Ռուսները ֆրանսիացիքի հետ որ կռվել են՝ Կուտուզովի վախտով, գիտե՞ք Կուտուզովն ի՞նչ ա ասել: Ասել ա .«Хуйна война, главное маньевры»: Էդ նշանակում ա. «Умереть- так с улыбкой»: Էդ նշանակում ա մանրակրկիտ մշակված մարտավարություն՝ ճկուն մարտավարություն, որ կարա պահի տակ փոխվի, կախված լիքը հանգամանքներից, սկսած նրանից, թե հակառակորդը ոնց ա խաղում, վերջացած նրանով, թե դու ինչ քայլեր կարաս մշակես, որին հակառակորդդ բոլորովին չի սպասում, այսինքն անակնկալի բերես: Այսինքն մանյովրես:

Համոզված եմ, որ փաստաբանի ինստիտուտը էսօր Հայաստանում էնքան ա կայացած, որ կարելի ա գտնել էն կերկապորտը, որի վրով էդ հայցը առաջադրեին ու դրանով ասեին, որ մաստի 180-ին չեն հավատում:

Ու դրա համար կյանքի շկոլան հազար ու մի հնարներ ու ձևեր ա սովորացնում մարդուն: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, ուղղակի մարդիկ էդ մասին չգիտեն, կամ ուղղակի չեն ուզում իմանան: Ռիչարդ Բախն ասում է. «Утверждая, что ты чего-то там не можешь, ты лишаешь себе всемогущественности»:

Կերկապորտը Ստեփան Ցվեյգի «Կերկապորտ. մոռացված դուռը» պատմվածքից է: Երբ թուրքական սուլթանը հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա, մարտերից մեկի ժամանակ դեմ է առնում անառիկ ամրոցի: Բազմաթիվ կորուստներ ունենալով նա արդեն մտածում էր, որ մարտը տանուլ է տվել, երբ հանկարծ թուրք ենիչերիներից մեկը տեսնում է, որ ամրոցի փոքր դռներից մեկը, որ կոչվում էր կերկապորտ և խաղաղ ժամանակ ծառայում էր հետիոտնի համար իբրև անցուդարձի միջոց, բաց է: Բյուզանդացիք անփութորեն, լրիվ մոռացության էին մատնել այն, որի միջոցով թուրքերը ներթափանցեցին ու հաղթեցին: Կարծեմ պատմվածքի համաձայն, էդ կերկապորտի միջոցով հենց բյուզանդական կայսրությունը փլվեց: Այսինքն, էդ անփութությունը ճակատագրական եղավ նրանց համար:

Ու ի՞նչ: Ասեմ ինչ:

Էդ մարդիկ, որ գնացել են հարցի էս կարգի հրապարակայնության, ու Մարիամենց ասել են մաստը՝ 180, հաստատ կամ ցածր բոյի չորս թուղթ ունեն, կամ էլ 100, որի բոյը կառոլից պակաս չի: Ու դրա դեմ մանր մունր թերզերով խաղալն անիմաստ ա: Հասարակական ու հանրային աջակցություն- մաջակցություն, բան-ման: Հեռախոսային զապիս-բան, որը քննիչի տանձին էլ չի: Էն օրն էլ ասին ԵԽ, Համերբերգ-բան: Համերբերգն ընդե՝ իրա Եվրոպայում, Մարիամն ստե՝ իրա մեղադրականով: Հա՜, հետո ի՞նչ, որ Համերբերգը տուզ ա, բայց էտի էսօրվա համար նիսյա, ավելի ճիշտ ՝օդի մեջ խոսակցություն ա:

Ես ամեն ինչի մեջ կոնկրետություն եմ սիրում: Կոնկրետ բան՝ կարու՞մ եք անեք: Էդ եվրոպացիք սաղ օրը ժողովրդավարության մասին հեքիաթներ են պատմում, առանց հասկանալու, որ էսի՜՝ ախպեր ջան, Հայաստան ա, որ ստեղ ձեր եվրոպական օրենքները նույն բանն ա, ոնց որ աբորիգենի ոտին նուրբ կոշիկ հագցնես: Հարցնում եմ ի՞նչ կըլնի. կոշիկը իրա ոտին չի ըլնի: Ստիպված էդ ոտի համար հատուկ կոշիկ պիտի զակազ տաս, ու էդ աբորիգենն էլ էնքան պիտի իրա վրա աշխատի, մինչև որ ոտը դեֆորմանա ու հարմարվի էդ կոշիկին: Բաա՜այց, ստեղ կա մի հատ բայց: Ինչքան էլ էդ ոտը դեֆորմանա, մեկ ա, բնակլիմայական պայմաններ կան, որի պարագայում մեկ ա. էդ կոշիկը չի լինելու եվրոպական ստանդարտներով կարված կոշիկ, էտի լինելու ա տեղական պայմաններին հարմարացված կոշիկ: Բա՞: Խի ձեզ թվում ա էդ պարզ բանը եվրոպացիք չե՞ն հասկացել, որ ժողովրդավարությունը ու ոչ միայն ժողովրդավարությունը պիտի սպոնտան ձևով առաջանա ու չի կարելի էտի բերել ու պրոյեկտել ստեղ: Էդ նույն բանն ա, որ Հայաստանում բանան աճացնելու համար պայմաններ ստեղծեն: Շատ, որ փող լվան, կարող ա ստեղծեն. Էդ պայմանները, բայց դե կարող ա չգիտե՞ն, որ էդ բանանը ոչ բանանի տեսք կունենա, ոչ էլ՝բանանի համ: Լավ էլ գիտեն: Իրանք դրա համար պատճառներ ունեն, բայց էդ ուրիշ խոսակցության թեմա ա:

Ասեմ, որ էդ թերզի գաղափարն էլ լավ ռասկրուտկա արած չի, այսինքն Մարիամի գործին հրապարակայնություն հնչեղություն հաղորդելը: Էն օրը գնացել էի ԳԱԱ հարցազրույցի, ընդ որում նախագահություն չէ, այլ իրանց ենթակա ինստիտուտ: Ըտեղի կարկառուն դեմքերից մեկը էդ գործի մասին գաղափար չուներ, իսկ ԳԱԱ-ն էս երկրի էն կառույցներից ա, որտեղ հավաքված ա էս երկրի գիտական կաճառը: Էլ չեմ ասում, որ նույն տեղում մի տղա ռաստվեց, որի ազգանունն էլ էր Սուխուդյան, ու ինքը ինձ ասեց, որ էս երկրի սաղ Սուխուդյանները իրանց բարեկամներ են, բայց էդ գործի մասին բան չգիտեր: Զանգեց տուն, ճշտվեց, որ հա՜ էլի՜, Մարիամը իրանց բարեկամ ա ու իրանք էդ գործի մասին չգիտեին:

Ու եթե Մարիամենք գնացել են պաշտպանվելու ճանապարհով, ուրեմն Էս գործի մասին սաղ պտի իմանան, ու ամեն մեկը իրա չափով պիտի լումա ներդնի էդ գործում: Ու պիտի մեծ կամպանիա ծավալել էս գործը հասարակության ամենալայն շերտերի ամենածայրագույն մասերի գիտակցությանը հասցնելու համար: Որովհետև էս հասարակությանը մարիամներ են պետք: Ու Մարիամը մեզ ավելի շատ ա պետք, քան թե մենք՝ Մարիամին:

շարունակելի
http://taisha48.livejournal.com/16575.html

Комментариев нет: