Նոյեմբերի 25-ը համարվում է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանում Կանանց ռեսուրսային կենտրոնը այդ օրը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրականացնել: Կենտրոնի ծրագրերի օգնական Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը իրենք նախատեսում են իրականացնել կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի 16-օրյակ:
«Ամսի 25-ին մենք երթ ենք իրականացնելու: Այնուհետև Կինոմոսկվայի դիմաց մոմավառություն է իրականացվելու: Դեկտեմբերի 5-7-ը Կինոմոսկվայում տեղի կունենա ցուցահանդես, իսկ 5-6-ը` ֆիլմերի ցուցադրություն` ուղղված կանանց նկատմամբ բռնությունների պայքարին»,- ասաց նա:
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003թ-ին: Արդեն չորրորդ տարին է, որ նոյեմբերի 25-ին Հայաստանում նմանատիպ միջոցառում է իրականացվում:
Տ. Աղաբեկյանը նշեց, որ իրենք ունեն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ծառայությունը, որն արդեն մեկ տարի է` գործում է:
«Այն կանանց, ում հանդեպ բռնություն է իրականացվել, մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն` հոգեբանական, իրավաբանական: Դիմողները շատ ավելի քիչ են, քան իրականում բռնության ենթարկվածները: Կանայք չեն զանգում, առավել ևս` սեռական բռնության համար»,- ասաց նա:
Комментариев нет:
Отправить комментарий