пятница, 20 ноября 2009 г.


Այսօր երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հարցաքննվել է Էրեբունու քննչական վարչությունում: «Քննիչը իմ նախկին ցուցմունքների վերաբերյալ որոշ մանրամասներ էր ճշտում, նա միայն հիմա էր հետաքրքրվում այն տեղեկություններով, որ ես տվել էի մեկ տար առաջ»,- «Հետքին» հայտնեց Մարիամ Սուխուդյանը:

«Զրպարտության» մեջ մեղադրվող երիտասարդը նշեց, որ քննիչի հարցադրումներում առանձնապես փոփոխություններ չի նկատել: «Նույն ոճն էր, դարձյալ իմ անձի շուրջ էր ընթանում հարցաքննությունը, իսկ սեռական ոտնձգությունների մասով այդքան էլ չէր հետաքրքրվում»,- իր տպավորություններով է կիսվում Մարիամը:

Ի դեպ, քննիչը հարցաքննության ընթացքում դարձյալ հետաքրքրվել է Մարիամի բնապահպանական գործունեությունով. «Ես «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկով էի գնացել, Մեսրոպյանն էլ հարցրեց, թե այսօր քանի ծառ եմ տնկել: Եթե նա այդքան մտահոգված է շրջակա միջավայրով, կարելի է նրան մեր հաջորդ ակցիաներից մեկին հրավիրել»,- ասում է Մարիամը:

http://hetq.am/am/society/mariam-sukhudyan-6/

Комментариев нет: