Ինչպես գիտենք, երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին 21.10.09թ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի գործով նախաքննությունն ավարտվել էր և քննիչի կողմից Մ.Սուխուդյանին և նրա պաշտպան Նոնա Գալստյանին տրամադրվել էր 15-օրյա ժամկետ գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանի կողմից 09.11.09թ ներկայացվել էին միջնորդություններ` Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ուսուցչին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու, 24.11.08թ եթեր հեռարձակված Հասմիկ Սինանյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրության, ինչպես նաև կամավորական խմբի անդամ Արման Ղարիբյանի և Դ.Ամիրխանյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրության լազերային սկավառակները գործով ապացույց ճանաչելու վերաբերյալ:
Քննիչի 10.11.09թ. որոշումներով նշված 2 լազերային սկավառակներն էլ ճանաչվել են որպես ապացույց, իսկ առաջին 2 միջնորդությունների քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է, քանի որ վերջինս համայնքի դատախազությունից ցուցում է ստացել գործով մի շարք քննչական գործողություններ կատարելու մասին /ըստ էության, այդ գործողությունները քննիչը պարտավոր էր կատարել մինչև նախաքննության ավարտը/, ինչը նշանակում, որ Սուխուդյանի գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու փոխարեն գործի նախաքննությունը վերսկսվում է:
Ի դեպ պաշտպանի կողմից Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիմքում դրվել էին հետևյալ հանգամանքները Սուխուդյանը նախաքննության ընթացքում զրկված է եղել իր դեմ վկայած Դ.Ամիրխանյանի հետ առերես հարցաքննվելու հնարավորությունից,
գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար առերես հարցաքննություն չի կատարվել Դ.Ամիրխանյանի և տեսանկարահանման մասնակիցների` Հրայր Սավզյանի, Լիլիթ Նուրիջանյանի, Արման Ղարիբյանի և Լենա Նազարյանի միջև, որպիսի պայմաններում առաջադրված մեղադրանքում Մ.Սուխուդյանի մեղքն ապացուցված չէ, ընդհակառակը մի շարք վկաների` մասնավորապես 2-րդ տեսանյութի դպրոցի նախկին աշակերտուհի Հասմիկ Սինանյանի, դպրոցի նախկին տարիների շրջանավարտների Մ.Ժ.-ի, Լ.Ա-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև հենց դպրոցի ուսուցիչներից 2–ի ցուցմուքներով հիմնավորվել է Դ.Ամիրխանյանի կողմից տեսանկարահանման ընթացքում հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը:

Комментариев нет:
Отправить комментарий