Director of the schoolKids
Մեկ տարի առաջ երեւանցի մի օրիորդ՝ դեռեւս անհայտ Մարիամ Սուխուդյան անուն-ազգանունով, "Հայլուրին" հայտնեց հատուկ դպրոցի ուսուցչի անառակ վարքի մասին: Ռեպորտաժի նյութերով հետաքննություն սկսվեց, եւ երկու ամիս անց քրեական գործ հարուցվեց սուտ մատնության, հետո նաեւ զրպարտության մեղադրանքով, իսկ անչափահասների դեմ սեռական ոտնձգության պատմությունը հանրությանը հայտնի դարձավ որպես Մարիամ Սուխուդյանի գործ:
Մեկ տարուց ավելի քննվող գործը հանրության աչքի առաջ էր: Նախաքննության ընթացքը լայնորեն լուսաբանվում էր մամուլում, Մարիամ Սուխուդյանի ընկերները բազմաթիվ ակցիաներ էին անում, հատուկ դպրոցում կրթության նախարարությունը մի քանի անգամ ստուգումներ անցկացրեց: Չնայած այս ամենին, գործը մինչ այժմ էլ բազմաթիվ մութ անցքեր ունի, ինչն օրերս ընդունեց նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների վերահսկող դատախազը եւ այն հետ ուղարկեց քննիչներին: Ըստ Մարիամ Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստյանի, նախաքննությունն իրականացվել էր օրենքի կոպիտ եւ բազմակի խախտումներով:
- Որո՞նք են դրանք, եւ ինչո՞ւ այնուամենայնիվ 1 տարուց ավելի քննված այս գործը ոչ մի կերպ ավարտին չի հասնում:
- Նախ, ոստիկանության Էրեբունու բաժինն այս գործը հարուցելու եւ քննելու իրավասություն չուներ, քանի որ, այսպես կոչված, "զրպարտությունը" տեղի է ունեցել Նորք-Մարաշ համայնքում, որտեղ գտնվում է Հանրային հեռուստատեսությունը: Երկրորդ, նյութերի նախապատրաստումը սահմանված առավելագույն ժամկետի՝ 10 օրվա փոխարեն տեւել է շուրջ երեք ամիս: Երրորդը՝ Մ. Սուխուդյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն "Հայլուրով" 13.11.08 հեռարձակված Դ. Ա.-ի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը: Նշված սյուժեից 9 օր անց նույն "Հայլուրը" եթեր տվեց երկրորդ տեսանյութը, որում դպրոցի նախկին աշակերտուհի Հ. Ս.-ն պատմել է նույն ուսուցչի կողմից իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: Վերջապես, ձեր թերթի սեպտեմբերի 1-ի համարում "Էլի մեկ զոհ" վերտառությամբ հոդվածում զետեղված էր հարցազրույց 11-րդ դպրոցի եւս մի նախկին աշակերտուհու՝ Մ.Ժ.-ի հետ, որում նա հայտնում էր, որ նույն գործողությունը կատարվել է նաեւ իր նկատմամբ: Աղջիկներն իրենց ցուցմունքները պնդել են նաեւ առերես հարցաքննությունների ժամանակ, սակայն համարվել են անարժանահավատ:
- Ի՞նչ պատճառաբանությամբ:
- Նրանք պատճառաբանում են, որ դպրոցի սաները չեն կարող ճիշտ ընկալել եւ վերարտադրել օբյեկտիվ իրականությունը: Սակայն նրանց նկատմամբ չի նշանակվել նման դեպքերում պահանջվող դատահոգեբանական փորձաքննություն:
- Ճի՞շտ է, որ Դ. Ա.-ն հետագայում քննիչներին ցուցմունք է տվել, թե ստել է "Հայլուրին", իսկ Սուխուդյանի խմբի երիտասարդներից մեկին հեռախոսով ասել է, որ իրավապահներին ստիպված է լինելու ստել:
- Ձեր ասած հեռախոսազրույցն իրոք եղել է, այն ձայնագրված է, սակայն այդ ձայնագրությունը որպես ապացույց չի ճանաչվել, ավելին, կեղծվել է այս ձայնագրության վերծանությունը: Այլ խախտումներ էլ կան: Դ. Ա.-ն առերես չի հարցաքննվել ուսուցչի հետ, նրա ցուցմունքներում կան բազմաթիվ չպարզաբանված հակասություններ: Դպրոցի այն սաները, որոնք նախաքննության ընթացքում հերքել են իրենց նկատմամբ բռնություններ եւ ոտնձգություններ կատարելու հանգամանքները, հարցաքննվել են բացառապես մանկավարժների ներկայությամբ:
воскресенье, 22 ноября 2009 г.
Սեռասանձարձակ ուսուցիչը "տուժո՞ղ"
Автор: bnamard на 20:44
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий