воскресенье, 1 ноября 2009 г.

մարդիկ վճարում են իրենց առողջությամբ ու հարստությամբ

«Ես երբեք աշխարհի այս մասում չեմ եղել, ցանկանում էի իմ աչքերով տեսնել, թե մարդիկ ինչպես են պայքարում բնության համար: Միջոցներն ու ռեսուրսներն ավելի են սակավանում ժամանակի ընթացքում, այս փառատոնի յուրահատկությունն այն է, որ հենց բնակիչներն են ունեցել իրենց ներդրումը»,- ասաց Տոբիասը (ժյուրիի նախագահ):

Հատուկ մրցանակ է շնորհվել Հայաստանում արտադրված «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմին, որը մեծ ազդեցություն է թողել Տոբիասի վրա:

Նա ասաց, որ Թեղուտի շրջանի խնդիրները վերաբերում են նաև ԱՄՆ-ին:

«Երկխոսությունը, որ տեղի է ունենում հասարակ մարդկանց և կառավարության միջև, տևում է տարիներ, բայց քանի այդ խոսակցությունները փակ դռների հետևում են, արդյունք չեն տա: Հուսով եմ, որ ֆիլմը դեռ շատ անգամներ կցուցադրվի: Սարսափելի է տեսնել Թեղուտի հանքերի մոտ լինելը ջրային ռեսուրսներին: ԱՄՆ-ում նման սխալ արդեն եղել է, արդյունքում` մարդիկ վճարում են իրենց առողջությամբ ու հարստությամբ»,- ասաց նա:

http://www.aysor.am/am/news/2009/10/30/sunchild2/

Комментариев нет: