пятница, 24 декабря 2010 г.

Save the trees

Save the trees

Այսուհետ կարող եք sms հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով, ինչպես նաև օգտվելով www.kanach.am կայքի հնարավորություններից` ահազանգել, տեղյակ պահել ծառերի, կանաչ տարածքների, այգիների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, ոտնձգությունների մասին: Միացյալ ուժերով կարող ենք կասեցնել սպանդը:

Ինչպես Ահազանգել

1. Ուղարկելով կարճ հաղորդագրություն հետևյալ հեռախոսահամարին` 098062092
2. Ուղարկելով էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին`kanachaygi@gmail.com
3. Լրացնելով Web ֆորման

среда, 22 декабря 2010 г.

Երևանի կանաչ տարածքների ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ



Մեր փոքրաթիվ ռեսուրսներով արված վիճակագրության համաձայն 2010 թ.-ին հատվել և ոչնչացվել է.

1. Շենգավիթ համայնքի Ս. Տարոնցի նրբանցքի 12 շենքի բակում՝ անօրինաբար ցանկապատված տարածքի ներսում հատել են 1 կանաչ ծառ: Հետքերը (ծառի բունը և ճյուղերը) դեռ կան, կա նաև տեսանկարահանում, թե ինչպես են հատում ծառը.
2. Երիտասարդական մետրոյի հարևանությամբ 2 ծառ է չորացվել (ամենայն հավանականությամբ արմատներին ժավել են լցրել) և հոկտեմբերի 14-ին՝ կտրվել.
3. Կոմիտաս փողոցի գիշերով կտրել են 3 ծառ.
4. Ազատության պողոտային հարող տարածքում այրվել է 5000 քմ. խոտ եւ 30 ծառ. տեղեկացրել են փրկարար ծառայությունից.
5. Խանջյան փողոց՝ 3 ծառ .
6. Կոմիտաս 30 հասցեում ծառահատում է իրականացվել: Զոհերի թիվը`1 ծառ .
7. Ապրիլի 27-ին Խանջյան 27 հասցեում` Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից տարածքում
բարբարոսաբար կտրվել է 4 հսկա ծառ.
8. 1 այլ ծառ ահատում `Կոմիտաս 58 հասցեում.
9. Արդեն մոտ 50 ծառ ոչնչացվել է Դուրյան թաղամասին հարող տարածքում. գնացինք հետքերով, արդեն պարիսպ էր կառուցված. զինվորներից մեկը չհերքեց, որ կտրվել է և որ էլի կկտրվի...
10. Բենզալցակայան 21 ծառ-ի փոխարեն՝ Կոմիտաս 60 հասցեում.
11. Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան բնակիչ Տիգրան Պապոյանը հատել է 80 սմ տրամագծով 1 բարդի
12. Մոլդովական 13 հասցեում հատվել է 3 պտղատու ծառ.
13. Վիշապների պուրակում 6-10 ծառ է հատվել, չորացվել և այրվել.
14. Ծիծեռնակաբերդի այգում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում գտնվող ռեստորանի մոտ 1 բարդի է հատվել.
15. Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ Նովա պողոտայով պարփակված տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը պիտի քանդվի և բարձրահարկ շենք կառուցվի. արդեն հատվել է 3 ծառ.
16. Ավան հատված թխկենի
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մայթեզրին հատված թխկենու մասին հայտնեց «Կանաչապատոում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրիկ Ծովանյանը...
17. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 72 շենքի բակում ապօրինաբար հատել են պտղատու ծառերից կազմված փոքրիկ այգին.
18. Կոմիտասի անվան այգու մի ողջ տարածք ծառահատվել է և տրվել կառուցապատման` դելֆինարիում կառուցելու համար: Այգին կորցրել է իր երբեմնի պատմամշակութային նշանակությունը.
19. Ուսանողական այգում իրականացվել է ծառահատում՝ սրճարանառեստորանային համալիրի համար./մոտ 30 ծառ/
20. Բուլդոզերներով ծառեր են արմատախիլ արվել Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի հետնամասում: Բնակիչներից ստացված թարմ տեղեկությունների համաձայն՝ տարածքն ամբողջությամբ քարով պարսպապատել են: Հավանաբար ուզում են սրճարան կառուցել: Ներսում ծառերը դեռ կան.
21. Կոմիտասի 5ա-ում ծառերի փոխարեն ուզում էին էլեկտրակայան կառուցել: Արդյունքում վնասվել մի քանի ծառ, սակայն բնակիչների բարձրացրած աղմուկի և հանրության արագ արձագանքի շնորհիվ դադարեցվեց այդ ապօրինի ծրագիրը.

Ըստ մեր համեստ վիճակագրության` 1+2+3+30+3+1+4+1+50+21+1+3+10+1+3+30= 164 + …?

Աղբյուրը` www.kanach.am, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր դեպքին, ընթերցել հոդվածներ, դիտել լուսանկարներ և տեսաձայնագրություններ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

вторник, 21 декабря 2010 г.

Դիլիջանը միտումնավոր այրում են!!!!!!!!

Ըստ երևույթին Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ահազանգեր են ստացվել Դիլիջանի անտառներում մեծածավալ հրդեհների մասին: Մի քանի շաբաթ առաջ նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը: Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին: Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:

Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երևան և Դիլիջանի կենտրոնական կանգառում սպասողների վկայությամբ հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում և նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:

Դիլիջանցիների վկայությամբ գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս նաև Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ և քննարկել էր միտումնավոր կերպով ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը:

Աղբյուրը` բնապահպանական ակտիվիստների էլեկտրոնային նամակ

ՑՈՒՅՑ!!!!!!!!!!!!!!!!

Հարգելի գործընկերներ Ինչպես հայտնեցին լրատվամիջոցները, դեկտեմբերի 24-ին կայանալու է դելֆինարիումի բացումը: Կոչ եմ անու Ձեզ բոլորիտ միանալ մեր բողոք ակցիաին ՈՉ քաղաքապետարանի անօրինական որոշումներին, ոչ կենդանիների շահագործմանը: Մինջև երբ մեր կառավարական այրերը պետ քէ անտեսեն հասարակության կարծիքը: Միացեք ցույց տանք, որ մենք մի բռունցք ենք:

Regards,
Silva Adamyan
Central Asia and Caucasus NGO Forum on ADB
Work group coordinator in Armenia
Coordinator "Environmental public alliance"

Republic of Armenia Yerevan P. Sevak str.7 Institute Hidroecology and Zoology NAS Armenia
Mobile:+374(094874070)
Phone:+37410(281 502)
E-mail: birdlovers@rambler.ru,ecodashinq_ecodashinq@yahoo.com

понедельник, 20 декабря 2010 г.

Ինչ ենք ուտում

• Արմավիրում թունավորվել է 7 մարդ, որոնցից մեկը մահացել է

Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հովտամեջ գյուղի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Յուրիկ Նավասարդյանը, 1962 թ. ծնված Գևորգ Ն.-ն, 1973 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1964 թ. ծնված Խորեն Ն.-ն, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, 1990 թ. ծնված Սուրեն Ն.-ն և Վարդան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Յուրիկ Նավասարդյանն իր ջերմոցում աշխատելիս թունավորվել է, որին օգնության հասած վերը նշված անձինք նույնպես թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ Յուրիկ Նավասարդյանը մահացել է:
Թունավորման պատճառները պարզվում են։
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:



Nune Sarukhanyan, PhD
President of ,,Green Lane,,
Agricultural Assistance NGO
Republic of Armenia
# 16 Heraci Street, Yerevan
phone, fax (37410) 57 57 79
mobile: (37491) 438225
e-mail: nune@greenlane.am
office@greenlane.am
www.greenlane.am


Հարգելի գործընկերներ

Ես` որպես մասնագետ և Գյուղատնտեսության աջակցության “Կանաչ արահետ” ՀԿ-ի նախագահ, խիստ անհանգստացած եմ ներքոհիշյալ լրատվությամբ. Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում նույն ընտանիքից ջերմոցում մահացել է 1, թունավորվել` 6 մարդ:
Որքան էլ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածը, այնուամենայնիվ պատճառն ակնհատ է` թունանյութերի չափից շատ օգտագործում: Իսկ քանի-քանի դեպքեր կան, որոնք չեն բացահայտվում:

Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորիդ, աջակցենք ու խրախուսենք օրգանական մթերքների արտադրությանը: Թեկուզ մենք մի փոքր ավելի շատ ֆինանսներ ենք ծախսում, սակայն փոխարենը նպաստում ենք առողջ հասարակության ձևավորմանը:
Այսօր մի շարք ֆերմերներ, ովքեր արդեն գտնվում են անցումային փուլում և շատ շուտով պիտի ստանային համապատասխան սերտիֆիկատ, ճգնաժամի հետ կապված արդեն իսկ հրաժարվում են: Պատճառը մեկն է, մենք չենք ցանկանում նրանց վճարել մի փոքր ավելի գումար և նրանք, եկամուտ չստանալով, ընտրում են իրենց համար ավանդական դարձած թունայութերի ճանապարհը:
Բոլորս ձգտում ենք իդեալկան` ապրանքային տեսքով, գեղեցիկ, փայլուն մթերք: Եվ եթե նկատում ենք մի փոքր վնասված կամ բծավոր խնձոր, հետ ենք վերադարձնում մթերքը: Բայց մենք մոռանում ենք, որ վնասատունները շատ “խելացի են” և երբևէ չեն մոտենում այն մթերքին, որի մեջ թեկուզ չնչին քանակով թունանյութ է օգտագործվել:

Որն է ելքը: ?

Ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին և շահագրգիռ անհատներին, ովքեր անհանգստացած են այս խնդրով: Եկեք միասին մտածենք ու փորձենք լուծում տալ այս խնդրին` հաշվի առնելով մի շարք գործոններ… Մեր մոտեցումներն անպայման պիտի արդարացված լինեն սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսակետից:
Մենք չենք կարող ֆերմերին զրկել օրվա հացից: Ուրեմն, եկեք օգնենք նրան` արտադրելու օրգանական, առանց թունայութերի մթերք:
Հավանաբար 2011թ. հունվար ամսին Կանաչ արահետը կկազմակերպի կլոր սեղան, որին հրավիրված կլինեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները:
Հարգանքով`
Նունե Սարուխանյան



среда, 15 декабря 2010 г.

Մեզ պետք են աշխարհով մեկ հայտնի հայերի իմեյլ կոնտակտներ, կայքեր, Facebook-յան էջեր`...ՕԳՆԵՔ....լինկեր ուղարկեք activismarmenia@gmail.com հասցեյով կամ հենց ստեղ պատիս ծեփեք: Սըրչ տվեք ինտերնետով, օգնեք....գտնենք....

1, 10, 100, 100000, լիքը շատ լիքը պետքա BOOOOOOOOOOM...
mail BOMBING....սենց չի լինի, մեր քնած ուժերը չեն բավականացնում....WAKE UP!!!!!!!!!!!! ՍԱՂԻՆ...ԲՈԼՈՐԻՆ....
Դավայյյյյյյյյյյյյ~~~~ Դերասան, գործարար, սպորտսմեն, արվեստագետ բոլոր բոլորին ...աշխարհին արթնացնելա պետք...
Հայաստանը կործանվում ա....Շուտ արեք

понедельник, 13 декабря 2010 г.

Թույլ չենք տալու

Հայաստանի Հանրապետության hարգելի մտահոգ քաղաքացիներ, նոր ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեց շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրենքը, հանձնաժողովը առաջարկություն արեց 15 օրը թոխարինել 40 օրի, այսօրվա գործող օրենքով սահմանված է 120 օր, բացի այդ կառավարությունը նաեւփոխում է իր որոշումը 1000 քմ պարտադիր փորձաքննությունը փոխարինելու 1500 ով, պետք է աղմուկ բարձրացնենք եւ թույլ չտանք Երեւանի Կենտրոնից անցել են ծայրամասերի կանանչ տարածքների եւ հանրապետության այլ քաղաքներին` Ջերմուկ, Դիլիջան եւ այլն. Խնդրում եմ գրեք ձեր առաջարկների մասին ինչպիսի բողոք կազմակերպենք, որ թույլ չտանք.... Սրանք սա հատուկ հրատապությամբ ցանկանում են ընդունել



Բացի վերը նշվածից շատ լավ պայմաններ են ստեղծում, որ եթե այդ 15 օրվա մեջ չստանան պատասխան, ապա փորձաքննության եզրակացությունը համարվում է դրական:

Այս նախագիծը հնարավոր է քննարկեն վաղը ԱԺ ում, իսկ կառավարության որոշումը կընդունի մոտակա նիստի ժամանակ, եթե դեմը չառնենք ապա շատ վատ է լինելու

Ճակատագրական նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ


ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հավանություն տալ "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:


Զեկուցող` ՀՀ բնապահպանության նախարար
Արամ Հարությունյան


ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 4.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
"Հոդված 4.1 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վրա:
2. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերն ստանալուց առնվազն 15-օրյա ժամկետում: Uույն կետով uահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
3. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: >>:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Սույն նախագծի նպատակն է, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության /այսուհետ` փորձաքննություն/ իրականացման ընթացակարգը: Ելնելով նշվածից` նախագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն:
Միաժամանակ, նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, որը հնարավորություն կտա պարզեցված կարգով և առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրել փորձաքննական եզրակացություն: ՀՀ կառավարության հիշյալ կարգում կարող է հաշվի առնվել նաև հետագայում, ելնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, էլեկտրոնային համապատասխան համակարգի ներդրմամբ խնդրո առարկա ոլորտը կանոնակարգել նաև պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմամբ և փորձաքննական եզրակացության էլեկտրոնային տրամադրմամբ, ինչն էապես կնպաստի քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության բարելավմանը:



ՏԵՂԵԿԱՆՔ
"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

"Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

четверг, 2 декабря 2010 г.

ԻՆՉ ԱՆԵԼ , ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ ԾԱՌ ԵՆ ԿՏՐՈՒՄ



Ինչպես տեղեկանալ քաղաքաշինական որոշումների մասին և ինչպես մասնակցել այդ որոշումների ընդուման գործընթացին:

понедельник, 29 ноября 2010 г.

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովը, որի նստավայրը գտնվում է Ժնեւում, քննելով Թեղուտի հարցի վերաբերյալ Հայաստանի երեք հ/կ-ների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» դիմումները` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության եւ պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաեւ` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը:


Վարչական դատարանը սկզբում հրաժարվում էր քննել նրանց հայցադիմումը` պատճառաբանելով, որ նրանք պատշաճ հայցվոր չեն: Այնուհետեւ, Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո վերադաս դատարանի ցուցումով քննելով հայցը մերժեց այն հիմքով, որ ՙվերջինս իրավասու չէ հարցականի տակ դնելու իրավասու մարմինների կայացրած բնապահպանական որոշումները:


«Այսուհետ դատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ՀՀ-ում խախտվել են»:



Հանձնաժողովը անդրադառնալով ՀՀ-ի ներկայացրած առարկություններին դիմողների ներկայացրած փաստարկների վերաբերյալ, հայտնել է.

1. Կոմիտեն գտնում է, որ մասնակից պետությունը չի ապահովել հստակ, թափանցիկ եւ միասնական դաշտ հանրության մասնակցության առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների եւ պահանջների կատարման համար:


2. Կոմիտեն գտնում է, որ հանքարդյունահանման ծրագրին առնչվող ՇՄԱՓ փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեկշաբաթյա ժամկետը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վաղ ծանուցում չէ, քանի որ այն շահագրգիռ հանրությանը տեխնիկական բնույթի մեծածավալ փաստաթղթերին ծանոթանալու եւ արդյունավետորեն մասնակցելու համար բավականաչափ ժամանակ չի ընձեռում եւ այլն:

Կոմիտեն գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման մասով հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը:

ՇՄԱՓ-ի մասին ՀՀ օրենքի համաձայն շրջակա միջավայրի փորձաքննության մասնագիտական եզրակացությունները պետք է հրապարակվեն, եւ շահագրգիռ կողմերը պետք է ծանուցվեն:

«Չկան փաստական ապացույցներ առ այն, որ 2006 թ. ապրիլի 3-ի դրական եզրակացությունը ՇՄԱՓ-ի փաստաթղթերի վերաբերյալ կամ 2006 թ. նոյեմբերի 7-ի դրական եզրակացությունը նախագծի աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ հրապարակվել են կամ որ շահագրգիռ հանրությունը համապատասխան կարգով տեղեկացվել է` Հայաստանի օրենքի եւ Կոնվենցիայի պահանջներին համահունչ: Բնապահպանության նախարարության ինտերնետայի կայքը պարունակում է ծանուցումներ հանրային լսումների անցկացման վայրի մասին, սակայն չի պարունակում տեղեկություններ նախարարության կայացրած որոշումների մասին: Կոմիտեն գտնում է, որ Մասնակից պետությունը չի կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը»,- եզրակացրել է Հանձնաժողովը:

среда, 24 ноября 2010 г.

Կատարենք գործողություն Այգին կործանումից փրկելու համար

copy paste արեք, ուղարկեք "նամակ նախագահին" meri@president.am հասցեյով

Նամակի տեքստը (քննարկեք, խմբագրեք ձեր հայեցողությամբ, բայց անպայման ուղարկեք, ու ձեր կապերով տարածեք, թող ուրիշներն էլ ուղարկեն).


Մեծարգո պարոն Նախագահ,

Հայցում եմ Ձեր օգնությունը և միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման մի մասնավոր դեպքի հարցում:
Հայաստանում ապրող իմ կոլեգաները բազմիցս բարձրաձայնել են, որ Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, իսկ այգու ծառերը արդեն սկսել էին հատել: Հարակից շենքերի զարմացած և իրենց պուրակը պաշտպանելու եկած բնակիչներին բանվորներն ասել էին, թե տարածքը ինչ-որ մեկը «վերցրել է» և այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու: Անընդունելի է, բայց փաստ է որ հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային Օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ զարհուրում են անօրինությունից ու ցավում որսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը:
Խնդրում եմ միջամտել բարձրաձայնված խնդրին.

* հրահանգել որպեսզի կաշառված չինովնիկները պատժվեն,
* կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով),
* կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ:

Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան այգուց դուրս հանելու ուղղությամբ: Բնության պաշտպանության ակտիվիստները բոլոր պաշտոնապես լիազոր մարմիններին ահազանգել են` Քաղշին, մշակույթի, բնապահպանության նախարարություններ, թաղապետարան, ոստիկանություն, ինչը սակայն արդյունք չի տվել:
Ես դիմում եմ իմ երկրի նախագահին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հայցով.
«Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը», Հողային օրենսգրքի տառի կատարման հայցով, և առհասարակ, որ ես և խնդրով մտահոգ քաղաքացիները հավատանք, որ մեր երկրում օրենքը վերջնականապես չի կորցրել իր ուժը, իր պատշտպանն ու պատասխանատուն:
Կանխավ շնորհակալ եմ։
ՀՀ քաղաքացի

вторник, 23 ноября 2010 г.

GREEN ACTIVISTS INTEND TO HOLD A LARGE-SCALE FOR PROTECTION OF TEGHUT


The green activists intend to hold a large-scale action for protection of Teghut.

As it has become known to ArmInfo correspondent, it is envisaged to hold the action in various countries simultaneously. The green activists will hold posters "Let's Save Teghut Forest!" in the central streets. The action will last 30 minutes.

By copper reserves, the Teghut deposit is the second biggest deposit in Armenia after the Kajaran deposit. According to the preliminary estimations, the ore reserves in the deposit make up 450 mln tons, copper reserves - 1,6 mln tons, molybdenum reserves - 99 thsd tons. According to ecologists, development of the deposit will not only have a destructive effect on the environment of the region, but will also have a negative effect on the health of residents of the nearby populated areas.

It should be noted that 55 species of mammals live in Teghut forest (21 of them are included in the Red Book), as well as 86 species of birds, 29 species of scutals (11 of them are in the Red Book), and 191 sorts of plants (9 of them are included in the Red Book).

The ACP company's project on exploitation of Teghut copper-molybdenum deposit was approved by the Armenian government in November 2007. It has been repeatedly said that the environmental risks were reduced several times in the ACP project submitted for consideration of the government. Moreover, development of the Teghut deposit runs counter to the Armenian legislation and international conventions.

пятница, 19 ноября 2010 г.

ՊԱՀԱՆՋԱՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ




Հունվարի 25-ին ժամը 14:30 ՀՀ վարչական դատարանում /ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/ կկայանա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի բողոքի քննումը:Մերուժան Ենգիբարյանը բողոքարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, որով դադարեցվել էին իր լիազորությունները:

Նիստը հայտարարված է դռնբաց, և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:
Ո'չ մանկապղծությանը

Գործով որպես վկա անցնող թիվ 11 դպրոցի նախկին սաները նախաքննության մարմնին պատմել էին նաեւ տնօրենի կողմից բռնությունների մասին

Այժմ կարդացեք որոշ դրվագներ տնօրենի կենսագրությունից....

Ինչ վերաբերվում է տնօրեն Ենգիբարյանին, առաջին դասարանից մինչեւ ավարտելը, նա առանց պատճառի, որտեղ որ պատահեր՝ ինչպես ննջասենյակում, այնպես էլ դասի ժամանակ, ծեծում էր ինձ: Եթե Ենգիբարյանը երեխա չէր ծեծում, ձեռքերը դողում էին: Իսկ Ավագյանը նստ...ում էր սուրճի, ալարում էր տեղից վեր կենալ: Մեզ՝ երեխաներիս, իրար հետ կռվացնում էր եւ ասում էր. "Մինչեւ իրար արյուն չհանեք, չեք նստելու": Եթե մենք իրար չէինք ծեծում, ինքը անձամբ էր վեր կենում եւ մեզ ծեծում: Իսկ Հրեշ-Ենգիբարյանը մեզ՝ մի քանի հոգու, կանգնացնում էր պատի տակ եւ ինչքան ուժ ուներ, հարվածում էր մեր փորին: Մենք վատանում էինք, ընկնում էինք
http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=5074




երկու տարի առաջ, երբ Էրեբունու ոստիկանությունում թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ նոր-նոր նյութեր էին նախապատրաստվում, Ենգիբարյանը նույն համառությամբ հայտարարում էր, որ Լեւոն Ավագյանը մեղավոր չէ, եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ......ի մասին խոսակցությունները այդ հիվանդ երեխաների հիվանդ երեւակայության ծնունդն են: Հետագայում հարցաքննված երեխաները պատմեցին, որ մի քանի անգամ դայակների եւ դաստիարակների, նաեւ Ենգիբարյանի կնոջ՝ Սուսաննա Ենգիբարյանի միջոցով փորձել են հայտնել տնօրենին իրենց ստորացումների մասին, բայց ապարդյուն՝ աղջիկներին ոչ ոք չի հավատացել: Գործում կան նաեւ հատուկ դպրոցի նախկին սաների վկայությունները, որոնք պնդում էին, որ Մերուժան Ենգիբարյանը երիտասարդ տարիներին սիրել է երեխա ծեծել եւ նույնիսկ հաճույք է ստացել այդ պրոցեսից:



Ամենամեծ աբսուրդն այն է, որ Մերուժան Ենգիբարյանը, նրա կին Սուսաննա Ենգիբարյանը, որը 11-րդ դպրոցի մյուս մանկավարժների նման իմացել, բայց կոծկել է մանկապղծության բազմաթիվ դեպքեր եւ փաստորեն, մասնակցել է երեխաների փչացման գործին, այսօր էլ անպատ......իժ են: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները հովանավորում են մանկապիղծներին: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ դպրոցի տնօրենը ազատության մեջ է և ինձ հասած տեղեկությունների համաձայն վերականգնվելու է աշխատանքի, մի մարդ, որի սադիստության եւ մանիակալ հատկությունների մասին բազմաթիվ վկայություններ կան դատարանում բարձրաձայնված:



Տնօրեն Ենգիբարյանը ծեծի իր ձեռագիրն ուներ

Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր:
Սենց կանգնում էր ու նենց էր բոքսով խփում փորիս, որ ընկնում էի պոլին:
Հետո ...ասում էր հելի-իջի, հելի-իջի: Մի օր ինձ նենց խփեց, մի շաբաթ չէի կարողանում քնել, նստած էի գիշերում

Եթե դասատուները մուտիտներ էին անում (այսինքն, երեխաներից դժգոհում էին), Ենգիբարյանը գալիս էր եւ, օրինակ, ինձ հետ խոսում էր, բոքսում էր Ժ.-ին, Ժ.-ի հետ խոսում էր, ինձ էր բոքսում: Ես դա կարող եմ իրա երեսին ասեմ, վերեւն Աստված կա, վախենալու ոչինչ չունեմ:



Թե ոնց էին Ենգիբարյանն ու Ավագյան Լյովան քացիներով տշում իրեն, ու էլի կրկնում էր. "Թող իրանց բերեն իմ դեմը, ես կասեմ"

Վեդրոներով տալիս էին գլխիս, արյուն էր, որ չռռում էր, մահից եմ պրծել: Ձեռներից, ոտերից բռնում էին, խփում էին պառավոներին: Գլ...ուխս ճղել էին, խորը բացել էին, տարել էին գցել էին մաշկավեներական, սիֆիլիստների տեղն էին տարել: Բժիշկները վախեցել էին:
Ասում էին էս ով ա արել: Պատասխանում էինք, որ ընկել ենք: Մեզ էլ զգուշացրել էին. Եթե ասել եք, տեսեք, թե ձեզ հետ ինչ կկատարվի: Վախից ձեն չէինք հանում.............

четверг, 18 ноября 2010 г.

Վիշապի պուրակ






Ես զբոսնել ու խաղացել եմ մի այգում, որ այսօր որոշ մարդկանց մեծատիրական ցանկությունների պատճառով ոչնչացման եզրին է: Ես իմ մանկությունն եմ պահ տվել այդ այգում և ամեն անգամ նրա կողքով անցնելիս հիշել եմ պայծառ ու լուսավոր օրերը, հպարտացել եմ այգով, որ վկայում էր կանաչ ու առողջ քաղաքի մասին, հպարտացել եմ նաև վիշապաքարերով, որոնք ապացույց են ազգի ուժեղ ու հպարտ անցյալի: Իսկ հիմա այգին ու վիշապաքարերը վտանգի տակ են, ինչ-որ մեկի քմահաճույքի տակ են, ախորժակի ու ատամի տակ են:
Մենք` մեր քաղաքը, մեր այգիները, մեր ծառերն ու պատմությունը, անցյալը, ներկան ու ապագան սիրող ու գնահատող երևանցիներս պետք է փակենք այդ ագահ ճաշակը, որպեսզի չկործանի մեր մանկությունը, չվերանա մեր ծնողների հիշողությունը, չսպառվի մեր քաղաքի շնչառությունը:
Վստահ եմ, որ միասին կլինենք ու կհասնենք հաջողության:


Շենքի բնակչուհի` Էնդի

понедельник, 15 ноября 2010 г.

ԵՂԻՐ ՀԵՆՑ ԱՅԴ ՄԵԿԸ !!!!!!!!!!!

Նախապատմություն.

Մեր Հայաստան երկրի հյուսիսում ոչնչանում է մի հսկայական անտառ` պղնձի և մոլիբդենի հանքահանության անվան տակ:

Մասնագետների հավաստմամբ ոչնչանալու է ավելի քան 2000 հեկտար անտառածածկ տարածք իր հազվագյուտ բուսական և կենդանական տեսակներով, որոնք ընդգրկված են Հայաստանի և համաշխարհային կարմիր գրքում:

Անտառի հետ միասին վերանալու են գետերը, խմելու աղբյուրները: Ծանր տեխնիկայի տակ են անցնելու
հնադարյա հուշարձանները, ուրարտական ժամանակաշրջանի կոթողները`մեր պատմությունը:

Հանքահանության հետևանքով գոյանալիք 500 մլ տոննա թունավոր թափոնները լուրջ խնդիրներ են առաջացնելու շրջակա միջավայրի վրա`մարդկանց առողջությանը հասցնելով անդառնալի վնասներ:

Հանքահանության հետևանքով Հայաստանը արդեն իսկ ԱՊՀ երկրների շարքում գտնվում է երկրորդ
տեղում անոմալ ծնունդների թվով, իսկ կրծքի քաղցկեղով զբաղեցնում է առաջին տեղը:

Մեր երկիրը այլևս չի կարող իրեն թույլ տալ նոր էկոլոգիական աղետ:Հայաստանից ընդամենը մնացել է 6% անտառածածկ տարածք և երկրով մեկ ձգված պոչամբարներ:

Իսկ մենք այն սերունդն ենք, ով ուզում է ապրել առողջ ու ներդաշնակ` չվնասելով շրջակա միջավայրը, պահպանել իրեն ժառանգած հարստությունը, հարուստ կենսաբազմազանությունը:

Չնայած արդեն կառավարությունը տվել է անտառի վերացման թույլտվություն, սակայն
անկոտրում պայքարով տարբեր խմբեր շարունակում են պայքարել Թեղուտի անտառների փրկության համար:

Բոլորովին վերջերս Ժնևում Օրհուսի կոմիտեն արձանագրեց, որ, այո', ՀՀ-ը խախտել է Օրհուսի կոնվենցիան: Այս հակաբնական նախագիծը դեմ է բնությանը, երկրագնդին, մարդու լինելիությանը
արդեն հավաստում են միջազգային կենտրոնները:

Այժմ շատ կարևոր և որոշիչ պահ է: ՎՏԲ բանկը, որն պատրաստվում էր ֆինանսավորել այս ծրագիրը, փաստի առաջ է կանգնել:Հասարակական մեծ ճնշումները կարող են ազդել նրա հետագա գործունեության վրա: Ուստի մենք պետք է պահանջենք, որ նա վերջնականապես հրաժարվի ֆինանսավորել այս աղետալի ծրագիրը:

Մենակ չթողնե'նք Մայր Երկրագնդին, կուսական անտառներին:

Միացեք ակցիային հանուն երկրագնդի այս գողտրիկ բիբլիական վայրի փրկության:

Ակցիայի նկարագրությունը:

Հարկավոր է մեկ կամավոր, ով նշված օրը կկանգնի պաստառը ձեռքին իր երկրի` քաղաքի մարդաշատ վայրում կես ժամ շարունակ:Այս ակցիան տեղի կունենա աշխարհի ամենատարբեր մասերում:
Որքան շատ երկիր` քաղաք`մարդ մասնակցի այս նախաձեռնությանը, այդքան ավելի արդյունավետ կլինի ակցիան, իսկ հաղթանակն` ավելի մոտ:




Ինչ է պետք անել

1.Տպել արդեն պատրաստի պաստառը վատմանի վրա կամ պատրաստել նոր , հետաքրքիր մոտեցումներով ձեր նախընտրած տարբերակը, ուր նշված կլինի Ձեր կամ անգլերեն լեզվով
հետևյալը`

Փրկենք Թեղուտի Անտառը
Բնությունը Սահմաններ Չի' Ճանաչում
Ստորագրեք պահանջագիրը

2. Տպել և բաժանել այս մեկ տողը, ուր նշված է կոնկրետ լինկը, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց հաղորդագրությունը և ստորագրվել
http://www.gopetition.com/petitions/save-teghut-forest.html

3.Ընտրել մարդաշատ մի վայր, դա կարող է լինել հայտնի աշտարակ, հրապարակ,
կառավարության շենք, հանգստի գոտի /տեղը ըստ ձեր ընտրության, կարևորը շատ
մարդկանց ուշադրությունը գրավելն է/

4. Անհրաժեշտ է լուսանկարվել և ուղարկել մեզ հետևյալ իմայլով` Activismarmenia@gmail.com:

Հետագայում մենք բոլորի նկարները կտեղադրենք մեր խմբերում, կտարածենք մամուլով մեկ, որ

ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴ ՄՈԼՈՐԱԿԻ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ:

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ:

Ուշադրություն:
Անհրաժեշտ են աշխարհի տարբեր ծագերում ապրող բնասեր մարդիկ, եթե դու ճանաչում ես նման անձնավորության, խնդրում ենք տեղեկացրու այս նախաձեռնության մասին կամ եթե ՀԵՆՑ ԴՈՒ ԵՍ ԲՆԱԿՎՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ԱՐՁԱԳԱՆՔԻ'Ր

вторник, 9 ноября 2010 г.

Ալիկ Սարգսյան, Մարիամ Սուխուդյան, Սայաթ Շիրինյան

Iravaget
Posted November 8, 2010 at 12:47 PM

Անձին հանցագործ անվանել կարող է միայն դատարանը, այն էլ միայն դատավճռի օրինական ուժ ստանալուց հետո: Այդ մասին է վկայում քրեական ֆատավարության օրենսգիրքն ու սահմանադրությունը: Անմեղության կանխավարկած – անձն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Սայադ Շիրինյանը շատ խորհուրդներ կարող էր տալ ոստիկանապետին, բայց այս անմեղության կանխավարկածի պարզ ինստիտուտը հայտնի է նույնիսկ քիչ թե շատ նորմալ առաջադիմություն ունեցող դպրոցականին: Եթե Սայադ Շիրինյանին աշխատանքից ազատում են սխալ խորհուրդ տալու համար, ապա ոստիկանապետին ընդհանրապես պետք է իրավապահ համակարգից անվերադարձ հեռացնել, քանի որ ինքը լինելով ոստիկանապետ հավանաբար որևէ անգամ չէր լսել այս ինստիտուտի մասին: Ի դեպ այդ մասին է վկայում նաև ոստիկանության 02 հաղորդաշարը, որտեղ անդադար անտեսվում է անմեղության կանխավարկածը: Ամեն դեպքում զոհաբերել Սայադ Շիրինյանին մեղմ ասած թուլամորթություն է, իսկ մեր ոստիկանապետը, ցավո, աչքի չի ընկնում տղամարդկային որժեքներով:

http://asekose.com/?p=9190

четверг, 4 ноября 2010 г.

ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ...


Ի՞ՆՉ ԱՆԵԼ
երբ տեսնում ես, որ
ընդհանուր օգտագործման
տարածքում կտրում են ծառեր.
դիտավորյալ չորացնում են ծառերի
արմատները, վնասում են ծառի բունը ….

ՀԻՇԵՔ, ՈՐ

Ծառերի, թփերի ոչնչացումը կամ վնասումն արգելված է օրենքով և ենթակա է
վարչական տուգանքի.
Ծառերի, թփերի հատումն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում կարող է
կատարվել միայն «Կանաչապատում» ՓԲԸ կողմից.
Ծառերի, թփերի հատումն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում կարող է
կատարվել միայն Երևանի գլխավոր դենդրոլոգի գրավոր թույլվության դեպքում.
Ծառերի էտումը կարող է կատարվել միայն «Կանաչապատում» ՓԲԸ կողմից.

ՁԵՌՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՔԱՅԼԵՐԸ.
1. Պարզեք, թե ում կողմից է կատարվում ծառերի ու թփերի հատումը և/կամ էտումը.
2. Պարզեք, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է կատարվում ծառերի ու թփերի
հատումը և/կամ էտումը. Անհրաժեշտ փաստաթղթերն են:

- ծառերի ու թփերի հատման համար գլխավոր դենդրոլոգի թույլտվություն.
- ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության և/կամ
քանդման թույլտվություն, եթե նախապատրաստվում է կառուցապատում:

3. Փաստաթղթերի տրամադրման դեպքում ստուգեք տեղեկությունների ճշգրտությունը.
Օրինակ` արդյոք տարածքը նկարագրված է որպես ծառածածկ տարածք, արդյոք
կառուցապատման աշխատանքներն իրականացվում են տրամադրված հողամասի
սահմաններում:

4. Լուսանկարեք կամ տեսանկարահանեք ծառահատումը, հատումներ
իրականացվողներին, արդեն հատված ծառերը, դրանցով բեռնվող կամ հատումներ
իրականացնող անձանց մեքենաների համարանիշները, տրամադրվող փաստաթղթերը:

5. Զանգահարեք հետևյալ թեժ գծեր և հայտնեք հատումների մասին`

• Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչություն` 514263, 514264
• ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն`
266172, 519182, 523835
• ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական տեսչություն` 532201
• Երևան քաղաքի ոստիկանության տարածքային վարչություն` 58-02-02

6. Հայտնեք անօրինականության մասին լրատվամիջոցներին հետևյալ
հեռախոսահամարներով` hetq.am 580219, azatutyun.am 544047, lragir.am 574986, a1+.am
585427, panorama.am 547275, news.am 226621, report.am 539122, ecolur.org 527003:

7. Արձանագրեք ահազանգը kanach.am ինտերնետային կայքում, գրեք համացանցի
բլոգերում, ֆորումներում, տարածեք խմբերով:

8. Ձեր հավաքագրված տեղեկատվության հիման վրա մենք կարող ենք համատեղ
ուժերով դիմել իրավական պաշտպանության հանրային կանաչ տարածքների
պահպանության համար: Խնդրում ենք դեպքերի մասին գրել kanachaygi@gmail.com:

среда, 3 ноября 2010 г.

Բնություն ազատություն





Փրկենք Դելֆիններին Հայերի Ձեռքերից

Dear Friends,

I have just read and signed the petition: "Keep Dolphin Tanks out of Armenia".

Please take a moment to read about this important issue, and join me in signing the petition. It takes just 30 seconds, but can truly make a difference. We are trying to reach 2000 signatures - please sign here: http://www.thepetitionsite.com/1/keep-dolphin-tanks-out-of-armenia/

Once you have signed, you can help even more by asking your friends and family to sign as well.

Thank you! Mariam


http://www.care2.com/go/z/e/VdK7/qM../AEG3n

суббота, 30 октября 2010 г.

Կապիկը մահանում է


Երևան քաղաքի Քաջազնունի - Ե. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում, այգու տարածքում գտնվող սրճարաններց մեկի կենտրոնում վանդակի մեջ տառապում է մի կապիկ:

Կապիկը ժամանակին "զվարճացնում էր" սրճարանի այցելուներին, անցորդներին` երիտասարդներին, տատիկ/պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք անցնելով մոտենում, նայում, ժպտում, լուսանկարներ էին անում...

Սեզոնի հետ կապված սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է...
Մենակ
Սառած
Առանց սնունդ
Առանց ջուր
Լքված իր վանդակի մեջ:

Այժմ մարդիկ նույնպես անցնում, մոտենում են: Մեկ մեկ ել մի կտոր հաց կամ կգցեն կամ ոչ.. Նա էլ գազանի պես հարձակվում է այդ կտորների վրա:
Շրջակայքում աղբ է, դատարկ շշեր: .

Երեկ անցնելով նկատեցի, որ նա անկյունում կծկված նստած է, գլխով խրված մարմնի մեջ: Մոտեցել եմ: Դանդաղ գլուխը բարձրացրեց, նայեց մի պահ աչքերիս մեջ և կախեց գլուխը...

Նրա այդ անշարժ դիրքը, այդ հայացքը, նույնիսկ վանդակը գոռում էին: Գոռում էին և դա արդեն նույնիսկ օգնության կանչ չէր...
Նա մահանում է..........................

Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք, այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար:

Ում դիմել, երբ ազատ և վայրի բնության խորհրդանիշը մարդու կողմից բանտարկված վանդակում մահանում է?


“Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները” .

четверг, 28 октября 2010 г.

ԽՈՍՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ


29 հոկտեմբերի, 2010թ. ժամը 14:00

Ողջույն!

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է "Խոսրովի անտառ" պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք, մասնավորապես, ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007թ.ընդունված մի շարք որոշումների արդյունքում: Այս որոշումների համաձայն, պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակն իջեցվել է և հիմնվել "Գիլան" պետական արգելավայր (ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշում), որի 118 հա տարածքը 60 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության (ՀՀ կառավարության 18.11.2007թ. N1203-Ն որոշում):

Արգելավայրի տարածքում իրականացվում են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման, առանց համաձայնեցնելու շահագրգիռ հասարակայնության հետ: Չնայած որ տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ, ՀՀ կառավարության որոշումները համաձայնեցված չեն նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով` բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի իջեցման մասին նշված որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև` միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ամրագրված սկզբունքներին ու պարտավորություններին:

Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպում է աշխատանքային բաց քննարկում "Խոսրովի անտառ" պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա Երևանի "Կոնգրես" հյուրանոցի մեծ դահլիճում ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-17:30: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու աշխատանքային քննարկմանը, ներկայացնելու Ձեր գնահատականը տվյալ խնդրի վերաբերյալ և առաջարկությունները` դրա լուծման ուղղությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Լենա Նազարյանին 569910 հեռախոսահամարով:

среда, 27 октября 2010 г.

Chanaparh depi dzhoxq



Արդեն մի քանի օր է` Լեռնաձորի վերեւի հատվածում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների համար նոր ճանապարհ են կառուցում: Գյուղ մեր այցելության ժամանակ աշխատող տեխնիկան արդեն չկար:

Լեռնաձորցի Բորիկ Արզումանյանը մեզ ուղեկցեց դեպի գյուղի այդ հատվածը: Մոտ 400 մետր երկարությամբ նոր բացված նեղ ճանապարհի ոլորաններում հողի շերտեր էին կուտակված:

«Հորդառատ անձրեւների ժամանակ էս ամբողջ հողը անձրեւաջրերի հետ միասին լցվելու են մեր տների վրա: Իմ տունը հենց էս ճանապարհի ներքեւի հատվածում է, ես չգիտեմ` ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անենք, ոչ մի անգամ չեն խորհրդակցել մեզ հետ: Գոնե մի հատ պաշտպանական միջոց, մի պատնեշ կառուցեին, նոր էդ աշխատանքները սկսեին: Հեսա քանի օր ա` տրակտորը ճանապարհ է բացում, երեւի էդ հորատող սարքերը, որ կարողանան տանեն վերեւ: Չգիտեմ` մեր վերջը ինչ է լինելու, ոչ մեր բողոքներն են հաշվի առնում, ոչ էլ փող են տալիս, գնանք ուրիշ տեղ տուն առնենք: 64 տարի ա` ծնված օրիցս, ստեղ եմ ապրում ընտանիքիս հետ, գնալու ոչ մի տեղ չունեմ»,- ասաց Բորիկ Արզումանյանը:

Նոր կառուցվող ճանապարհի ներքեւում 10-ից ավելի տներ կան, որոնց նույնպես նույն վտանգն է սպառնում: Այստեղ է գտնվում նաեւ Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի տունը:

«Այս հողում մենք ենք ապրում, սա մեր երկիրն է, ես չեմ լքի իմ տունը, չգիտեմ, ի վերջո, ո՞վ է պաշտպանելու իմ իրավունքները: Ավելի լավ է էդ հանքը չբացեն: Գյուղում այս տարի առաջին դասարան չկա, ծնունդ չկա: Երեք հոգի ամուսնացել են, երեխա չեն կարողանում ունենալ, հիվանդանում են, բոլոր հիվանդությունների պատճառն առկա ճառագայթումներն են: Էդ ճառագայթումներից բավականին փոփոխություններ են եղել նաեւ կենդանական ու բուսական աշխարհում, այլակերպված շատ բուսատեսակների կարող եք հանդիպել, շատ բույսեր էլ վերացել են, էլ չեմ ասում, որ մեր էս ձորում մի մարդ չես գտնի, որ առողջական խնդիրներ չունենա», – ասում է Ռ. Գրիգորյանը:

Իսկ Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց գտնել գյուղում: Նախապես նա տեղյակ էր, որ, գյուղացիների բողոքներին արձագանքելով, լրագրողները եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի ու «Ազատամարտ» կոմիտեի ներկայացուցիչները գյուղ են այցելելու


http://hetq.am/am/society/uran-12/

понедельник, 25 октября 2010 г.

Ոտնահարվում են վկայի իրավունքները




Շաբաթ օրը կանչվել էինք Գուգարքի ոստիկանություն հարցաքննության որպես վկա, հիշեցնենք, որ գործ էր հարուցվել անհայտ անձանց կողմից Եղեգնուտի և Վահագնու անտառպետություններից ապօրինի անտառհատումներ կատարելու դեպքի առթիվ:

Առավոտյան 10:30 ճանապարհ ընկանք, եկանք տուն 22:30: Հարցաքննությունը սկսեց 15:00-ին, տևեց հինգ ու կես ժամ :Երկու վկա էինք: Մենք տեղում դիմում ներկայացրեցինք, որ ճանապարհածախսը պարտավոր են հոգալ ըստ քր.դատ 167-րդ հոդվածի : Սակայն հարցաքննության վերջում մեր ժպտերեսիկ քննիչը հաջողություն հայտնեց ու ասեց, որ ճանապարհածախսը կհոգանք դատավճիռ կայացնելուց հետո` փաստորեն մեղավորից տուգանած փողը կհատուցեն մեզ իբրև ճանապարհածախս: Սակայն չի բացառվում նաև որ գործը կարճվի և չգնա դատարան: Իսկ մինչ այդ մենք վկաներս պարտավոր ենք բազմաթիվ անգամ մեր սեփական գրպանից ծախսեր անել հասնել Գուգարքի ոստիկանություն, որն գտնվում է սարերում, իսկ քննիչը մինչև ուշ երեկո հարցաքննելուց հետո միայն կժպտա ու կասի, բարի երեկո, իմ գրպանում կոպեկներ են....Թե մենք ինչպես կհասնենք տուն` Երևան, այդ ուշ ժամին, երբ չեն աշխատում երթուղայինները արդեն նրանց հետաքրքրությունների շրջանակներում չէ: Այդ օրը մենք հասանք Երևան տաքսիով, որն մեզ վրա նստեց 7000 դրամ: Ինչու , եթե կա օրենք այն չի գործում: Դիմում եմ պատկան մարմիններին: Իսկ եթե Գուգարքի ոստիկանությունը օրենքից դուրս բան է անում, համապատասխան պատժի ենթարկել":
Մենք հայտարարում ենք և հրաժարվում այլևս ցուցմունքներ տալու , ինչպես նաև չենք գնալու Գուգարք մինչև չստանանք արդեն իսկ կատարած ճանապարհածախսը:
Ու թող քննիչը նեղություն քաշի ու գա Երևան մեզ հարցաքննելու: Իրենց խելքից դուրս` օրենքից դուրս բաներ են անում:
Փաստորեն ամեն կերպ խոչընդոտում են, որ մենք վկաներս, որոնք ականատես ենք եղել ապօրինի անտառհատումներին և պատրաստ ենք պայքարել, որ պատժվեն մեղավորները, փրկի անտառը, իսկ նրանք փոխարենը առավելագույն բարենպաստ միջոցներ ձեռնարկեն ցուցմունքներ տալու, մեղավորներին պատժելու համար, հակառակը` ոտնահարում են վկայի իրավունքները"
Իրավական մանրամասների և պարզաբանումների համար կարող եք դիմել Հելսինկյան կոմիտեյի իրավաբանին Արայիկ Զալյանին (077651647)



Փոքր ինչ հարցաքննության մասին:
Գրվեց բացառապես ամեն ինչ, հիշեցինք, թե Մարտուն Մատևոսյանի խելակորույս հայտարարությունները, թե բնապահպանության նախարարության թիվ 11-ը, թե մոնիթորինգի խմբի "-լավ էլի 88-ը հանի"-ն, թե ոստիկանների բարոյախրատական հոգեվերլուծությունները` - ամենինչ չափի մեջ է գեղեցիկ, մտեք դիմացիններիդ դրության մեջ և այլն և այլն.... Քանի որ ըստ մեզ սա մի մեծ բանդա է, ոստիկանություն, բնապահպանության նախարարություն, պետական անտառային մոնիթորինգի խումբ, Հայ Անտառ և այլն և այլն, ուստի ՄԵՂԱՎՈՐ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԵՆ ԲՈԼՈՐԸ


Մարիամ Սուխուդյան

воскресенье, 24 октября 2010 г.

STOP URANIUM MINING!!!!!!STOP KILLING ARMENIA...

24.10.2010թ.

Հարգելի գործընկերներ

Ինչպես գիտեք "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման նպատակով ընդերքաօգտագործման հատուկ թույլտվություն է ստացել ՀՀ կառավարությունից և օրենքի պահանջի համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ 04.08.2009 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հասարակական լսումներ անցկացրեցին "ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման" նախագծի վերաբերյալ:

04.08.2009 թվականի իրականացված հասարակական լսումների արձանագրությունը կեղծվեց և արձանագրությունը չի համապատասխանում իրականությանը:Դրանից հետո Կապան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Կապանի քաղաքային և Լեռնաձորի գյուղական համայնքների ավագանուն, որն իր հերթին որոշում կայացրեց և դիմեց ՀՀ կառավարությանը, որպիսի կառավարությունը չեղյալ համարի իր կաղմից կայացրած այն որոշումները, որոնք վերաբերվում են ՀՀ տարծքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը:

Բայց հասարակության կարծիքը առ այսօր ՀՀ կառավարությունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ հաշվի չեն առնում և շարունակում են իրենց կողմից որդեգրած ուղին:

ՈՒստի "Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման" հասարակական կազմակերպությունը ելնելով իրավիճակից պատրաստվում է դիմել դատարան և բղոքարկել 04.08.2009 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ անցկացրած հասարակական լսումների արդյունքները կապված "ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման" նախագծի վերաբերյալ և շարունակական արդեն ՀՀ Կառավարության այն որոշումները, որոնք վերաբերվում են ՀՀ տարծքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը:
Ովքեր ցանկանում են միանալ դատական գործըթացին խնդրում ենք դիմել մինչև 2010 թվականի նոյեմբերի 20-ը:

Հարգելի գործընկերներ ակնկալում ենք Ձեր աջակցությունը:
"Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և
Ժողովրդավարության Զարգացման" հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյան



Ecology and Democracy

ecolodemo@gmail.com

вторник, 12 октября 2010 г.

понедельник, 11 октября 2010 г.