среда, 22 декабря 2010 г.

Երևանի կանաչ տարածքների ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ



Մեր փոքրաթիվ ռեսուրսներով արված վիճակագրության համաձայն 2010 թ.-ին հատվել և ոչնչացվել է.

1. Շենգավիթ համայնքի Ս. Տարոնցի նրբանցքի 12 շենքի բակում՝ անօրինաբար ցանկապատված տարածքի ներսում հատել են 1 կանաչ ծառ: Հետքերը (ծառի բունը և ճյուղերը) դեռ կան, կա նաև տեսանկարահանում, թե ինչպես են հատում ծառը.
2. Երիտասարդական մետրոյի հարևանությամբ 2 ծառ է չորացվել (ամենայն հավանականությամբ արմատներին ժավել են լցրել) և հոկտեմբերի 14-ին՝ կտրվել.
3. Կոմիտաս փողոցի գիշերով կտրել են 3 ծառ.
4. Ազատության պողոտային հարող տարածքում այրվել է 5000 քմ. խոտ եւ 30 ծառ. տեղեկացրել են փրկարար ծառայությունից.
5. Խանջյան փողոց՝ 3 ծառ .
6. Կոմիտաս 30 հասցեում ծառահատում է իրականացվել: Զոհերի թիվը`1 ծառ .
7. Ապրիլի 27-ին Խանջյան 27 հասցեում` Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից տարածքում
բարբարոսաբար կտրվել է 4 հսկա ծառ.
8. 1 այլ ծառ ահատում `Կոմիտաս 58 հասցեում.
9. Արդեն մոտ 50 ծառ ոչնչացվել է Դուրյան թաղամասին հարող տարածքում. գնացինք հետքերով, արդեն պարիսպ էր կառուցված. զինվորներից մեկը չհերքեց, որ կտրվել է և որ էլի կկտրվի...
10. Բենզալցակայան 21 ծառ-ի փոխարեն՝ Կոմիտաս 60 հասցեում.
11. Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան բնակիչ Տիգրան Պապոյանը հատել է 80 սմ տրամագծով 1 բարդի
12. Մոլդովական 13 հասցեում հատվել է 3 պտղատու ծառ.
13. Վիշապների պուրակում 6-10 ծառ է հատվել, չորացվել և այրվել.
14. Ծիծեռնակաբերդի այգում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում գտնվող ռեստորանի մոտ 1 բարդի է հատվել.
15. Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ Նովա պողոտայով պարփակված տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը պիտի քանդվի և բարձրահարկ շենք կառուցվի. արդեն հատվել է 3 ծառ.
16. Ավան հատված թխկենի
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մայթեզրին հատված թխկենու մասին հայտնեց «Կանաչապատոում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրիկ Ծովանյանը...
17. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 72 շենքի բակում ապօրինաբար հատել են պտղատու ծառերից կազմված փոքրիկ այգին.
18. Կոմիտասի անվան այգու մի ողջ տարածք ծառահատվել է և տրվել կառուցապատման` դելֆինարիում կառուցելու համար: Այգին կորցրել է իր երբեմնի պատմամշակութային նշանակությունը.
19. Ուսանողական այգում իրականացվել է ծառահատում՝ սրճարանառեստորանային համալիրի համար./մոտ 30 ծառ/
20. Բուլդոզերներով ծառեր են արմատախիլ արվել Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի հետնամասում: Բնակիչներից ստացված թարմ տեղեկությունների համաձայն՝ տարածքն ամբողջությամբ քարով պարսպապատել են: Հավանաբար ուզում են սրճարան կառուցել: Ներսում ծառերը դեռ կան.
21. Կոմիտասի 5ա-ում ծառերի փոխարեն ուզում էին էլեկտրակայան կառուցել: Արդյունքում վնասվել մի քանի ծառ, սակայն բնակիչների բարձրացրած աղմուկի և հանրության արագ արձագանքի շնորհիվ դադարեցվեց այդ ապօրինի ծրագիրը.

Ըստ մեր համեստ վիճակագրության` 1+2+3+30+3+1+4+1+50+21+1+3+10+1+3+30= 164 + …?

Աղբյուրը` www.kanach.am, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր դեպքին, ընթերցել հոդվածներ, դիտել լուսանկարներ և տեսաձայնագրություններ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Комментариев нет: