суббота, 28 августа 2010 г.

Արգիճի


2010-08-27 00:00

ԷկոԼուր

Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման եւ գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողություններն առաջացրել է հասարակական բողոք:

45 կազմակերպություն միավորող Էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք` Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր մտահոգությունը Արգիճի գետի անօրինական ջրօգտագործման ու շինարարության առումով ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների կապակցությամբ:

Ս.թ. հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ կազմակերպել էին բողոքի ակցիա` փակելով Երևան-Մարտունի մայրուղին և այդպիսով հրավիրելով ՀՀ իշխանությունների ու լրատվամիջոցների ուշադրությունը իրենց իրավունքների ոտնահարման փաստի վրա: Բողոքն ուղղված էր Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀէԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու դեմ, որի արդյունքում մոտ 30 հազար բնակչություն ունեցող 5 համայնք` Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Մադինան, Գեղհովիտը և Վաղաշենը կարող են զրկվել ջրի միակ աղբյուրից:

Տվյալ խնդրի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովի կողմից պարզվեց, որ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացվել էր «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության կողմից և ապօրինի էր: Առայժմ առկա չէ տեղեկատվություն անօրինականությունը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ տարվող գործողությունների մասին: Փոխարենը հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները սկսել են հարցաքննությունների շարք` պարզելու գյուղացիների կողմից ձեռնարկված ակցիայի կազմակերպիչների անունները:

Կարծում ենք, որ Գեղարքունիքի գյուղացիներն իրականացրել են իրենց սահմանադրական`արտահայտվելու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու ազատությունները` բարձրաձայնելու խնդիրը և պաշտպանելու իրենց կյանքի իրավունքը:

Դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ապօրինի գործունեության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն ճնշում են գործադրում և քրեական հետապնդում նախաձեռնում իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ:

Պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից` վերացնել անօրինական կառույցները, պատժել պատասխանատուներին և ապահովել գյուղացիների սահմանադրական իրավունքները»:

Դաշինքի հայտարարությանը միացել են 14 տարածքային Օրհուս կենտրոններ, Հայաստանի տարբեր մարզերի հասարակական կազմակերպություններ, երիտասարդական կանաչ շարժման հասարակական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, առանձին մարդիկ: Նախօրեին «Ժառանգություն» քաղաքական կուսակցությունը հանդես էր եկել Գեղարքունիքի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների դատապարտմամբ և պահանջել էր ՀՀ գլխավոր դատախազությունից պատժել այդ գործողություններն իրականացրած քննիչներին:

Հայտարարության տակ ստորագրել են`
«ԷկոԼուր» տեղեկատվական կազմակերպությունը, «Շողեր» միություն» ՀԿ-ն, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն, «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն, «Սբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ-ն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբ» ՀԿ-ն, «Էկո-Գլոբ» ՀԿ-ն, «Բիոսոֆիա» ՀԿ-ն, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, Դիլնետ-սերվիս կրթական ՀԿ-ն, Լորե ակումբ, Թռչունների պաշտպանության միությունը, Գավառի Օրհուս կենտրոնը, Երեւանի Օրհուս կենտրոնը, Կապանի Օրհուս կենտրոնը, Գորիսի Օրհուս կենտրոնը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը, Իջեւանի Օրհուս կենտրոնը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնը, Ալավերդու Օրհուս կենտրոնը, Վանաձորի Օրհուս կենտրոնը, Եղվարդի Օրհուս կենտրոնը, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը, Գյումրու Օրհուս կենտրոնը, Հրազդանի Օրհուսի կենտրոնը, Ապարանի Օրհուս կենտրոնը, Մարիամ Սուխուդյանը:

Հաղթանակ!

Ես համոզված եմ, որ ցանկացած հասարակական ու ազգային հնչեղության հիմնախնդիր կարելի է հաղթահարել այսպես միաձայն ու միաբան լինելով:

Սա է քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհը:

Յուրաքանչյուրս կոչված ենք տեր կանգնելու մեր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար:
...
Հուսով եմ, որ մեր տարածաշրջաններում յուրաքանչյուր ապօրինի ձեռնարկում
կստանա նման հակահարված, ինչպիսին ստացան Արգիճիի հարցում այն
պաշտոնյաները, որոնք ձգտում էին իրենց անօրինական գործողություններով
ոտնահարել մեր իրավունքները:

/Արարատ Ալիխանյան.Դիլիջան /
http://ecolur.org/hy/news/2010-08-27/1324/

SHNORHAKALUTYUN

Hayastani Hanrapetutyan, Gexarquniqi marzi ev masnavorapes Martunu taracashrjani bnakichneri anunic mer xorin shnorhakalutyunn enq haytnum`

* EAHK Erevani grasenyak-Gohar Ghazinyanin
* Mardu iravunqneri pashtpanin
* Ecolur HK- Inga Zar...afyanin
* Transparensi HK - Sona Ayvazyanin
* Ayn hamaynqapeterin, ovqer irenc bnakchutyany menak chtoxecin
* Jarangutyun,, kusakcutyany
* Ekodashinqi andamnerin
* Ayn ZLM-nerin, ovqer ays ameny chisht lusabanecin
* HH Orhus kentronneri cancin
* Hanrapetutyan bolor Hk-nerin
* Martunecinerin, ovqer pashtpanecin irenc sahmanadrakan iravunqy
Bolor bolorin ovqer ajakcecin mez ays djvarin gorcum, ovqer tekuz mek luma nerdrum unecan, ev ognecin haxtanak tanelu.

Inc tvum e, vor CEZ shnorhakalutyun e haytnum naev SEVANA LICHy, ir prkutyan hamar janq u errand chxnayelu hamar.

Sa iskapes HAXTANAK e, chgitem, miguce jamanakavor,
mez haxtanakac kzgang ajn depqum,
erb aporini karucvac ambartaknery qandvac, ev bnutyany hascvac vnasnery poxhatucvav klinen, bayc amen depqum dzerq bervacic el enq shnorhakal.

SHNORHAKALUTYUN

понедельник, 23 августа 2010 г.

սկզբից մինչև.....


Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի բոլոր այն աղջկներին, ովքեր հերոսաբար պայքարեցին եվ կշարունակեն պայքարել, մինչև վերջ, օրինակ դառնալով բոլոր նրանց, ում իրավունքները այսօր շարունակում են ոտնահարվել: Ուզում եմ նաև նշել, որ ամենևին չեմ նեղանում այն երեխաներից, որոնք հանգամանքներից ելնելով իմ դեմ ցուցմունքներ են տվել,հերքել են առկա փաստերը: Մի ամբողջ կրթածնողաիրավահամակարգ դուրս էր եկել այդ նուրբ, անպաշտպան իգական սեռի ներկայացուցիչների դեմ:
Դե պատկերացրեք, ինչ դրության մեջ պետք է երեխաներն հայտնվեն, որ օտար կամավորներին հարազատան և պատմեն իրենց նկատմամբ ամենավերջին բռնությունների մասին:
Ուր? ես ծնող կոչեցյալ, ուր? ես տնօերնի կողմից նշանակված դաստիարակ, մանկավարժ, հոգեբան, բժիշկ, տնօրեն, ուր?
Քանի քանի անգամներ, երեխաները Ձեր դուռն են թակել, Ձեզ օգնության կանչել, փրկություն մուրացել? Իսկ դու’ք հանցագործներ, իմանալով ճշմարտությունը, երեխաներին շարունակել եք այլասեռել, ձեր հասկացմամբ սա է ձեռք մեկնելը? երբ անչափահաս երեխաներին փակի տակ պահելով պղծել եք, շոշափել, համբուրել, բռնացել, արթնացրել եք նրա հասունացումը ժամանակից շուտ ու կա ?որևէ մեկը, որ կարող է ժխտել, որ հենց նմանատիպ “վերաբերմունքն” է հետագայում դառնում թրաֆիքինգի պատճառ:
Երեխան իր իսկ մանկավարժների կողմից տարիներ շարունակ հատուկ բռնասեռական դաստիարակություն ստանալուց հետո, արդեն իր կյանքը միայն փողոցներում կամ այլ երկրներում մարմինը վաճառելուց է պատկերացնում: Այո’ դուք եք կերտում այս երեխաների պղծված ճակատագրերը օվ~ մանկավարժներ, տնօրեններ եվ այդ մանկապիղծներին սատարողներ:
Ու այս փթած, բորբոսնած, արատավորված համակարգում անպաշպան անչափահաս էակը չունի որևէ մեկը ում նա կարող է դիմել եվ դա հերիք չէ,
նա պատժի է ենթարկվում, երբ փորձում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնությունների մասին:
Սա պատահեց աշակերտուհիներից մեկի հետ, երբ ողջ Էրեբունու քննչահանցակազմը, մանկապիղծների դպրոցը` տնօրենի գլխավորությամբ, տուժած երեխու վախվորած մայրը, բոլորը դուրս էին եկել այս աղջկա դեմ:
Ու նրան մնում էր միայն ետ վերցնել իր նախնական ցուցմունքները, ավելին` գրեր, որ այդ ամենը` կամավորներից մեկի`իմ դրդմամբ է եղել, ես եմ նրան հրահրել հանցավոր արարքի, որն է զրպարտություն Լ.Ավագյանի նկատմամբ:
Ահա երեխան բարձրաձայնեց, մենք արձագանքեցին, իսկ այժմ մեզ է պետք փրկել:
Առաջին անգամ, երբ գնացի ոստիկանություն, էնպես էի համակրում ոստիկաններին, ահա, սրանք այն փրկիչներն են, որոնք երեխաներին կազատեն բռնարարների ճանկերից եվ կարգապահություն կհաստատվի դպրոցում:
Առանց փաստաբան մի միամիտ Մարիամ էի այն ժամանակ, երբ պարզվեց, դեռ իմ կաշին է պետք փրկել նրանցից:
Յոթ ժամ շարունակ ոստիկանությունում էի, գիշեր էր հիշում եմ, երբ դուրս եկա այդ տխուր շենքից, ես երբևիցէ որևիցէ տեղ այդպիսի բացասական լիցքերի կուտակում չէի զգացել : Կարծես, բոլոր փոքրագույն, ընչաքաղց կիսահոգիները մի տեղ էին հավաքվել ու իրենց արյունոտ լեզվակները դուրս ցցած լիզում էին բարոյականությունը ու փորձում իրենցով անել:
Ժամեր, ամիսներ, ահա արդեն տարին է լրանում, երբ ինձ մեղադրանք առաջադրեցին սկզբից զրպարտության, հետո` սուտ մատնության հոդվածով/մինչեվ հինգ տարի ազատազրկում, ի դեպ դա ավել է քան Ավագյանի պատիժը/:
Ուր էիր օրենք? ուր էիր խիղճ, ուր էին այդ վեհ գաղափարհների կրողները…?
Էլ ում դուռ ասես չենք թակել, որ երեխաների ահազանգը հնչեցնենք, տեղ հասցնենք…
Եկեղեցի, ՄԱԿ, Հետախուզական կենտրոն, պատգամավոր, հետաքննող լրագրողներ, ամեն ամենին~ բայց երեխաների օգնության կանչը միայն արձագանք գտավ կես տարի հետո քաջ լրագրող Սյուզան Սիմոնյանի կողմից միայն, որն այն ժամանակ աշխատում էր Հ1-ում, և ով այս ռեպորտաժներից հետո արժանացավ էլ այնտեղ չաշխատելուն: Աղմուկը այնքան բարձր էր, այնքան համատարած, որ Հ1-ի տնօրինությունը պատճառաբանելով
- ճգնաժամ է…գումար չկա, կրճատեց այդ հիանալի անձնավորությանը Սյուզան Սիմոնյանին, ով մինչև իր վերջին շունչը պայքարում է արդարության համար:
Ամենից շատ վրդովեցնող է Եկեղեցու վերաբերմունքը, հիշում եմ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում հավաքվել էինք մի քանի կամավորներով և երիտասարդ քրիստոնյաներով, ներկա էր նաւ մի հասուն կին Հ.Օ.Ֆ.-ից կարծես Լիլիթ էր անունը եվ մի սարկավագ:
Երբ հայտնեցինք, որ նման բան ենք լսել նուբարաշենի աղջիկներից, Լիլիթը չզարմացավ, ասեց,
-այո դա իրականություն է, ես գիտեմ եվս մի տուժած աղջկա, որն այժմ Փարաքարում է սովորում, նա նույնպես Ավագյանի կողմից ենթարկվել է բռնությունների, բայց սարսափում է այդ մասին հայտնել, ասելով` միևնույն է Ավագյանը անպատժելի է, իսկ ես չեմ ուզում կորցնել կյանքս….Սա մեզ հաղորդեց քրիստոնյա Լիլիթը բոլորի ներկայությամբ: Հետագայում, երբ ոստիկանություն նրանց կանչեցին ցուցմունքներ տալու, նրանք հրաժարվեցին, ասելով ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ:
Միայն թե հիշեցնեմ, որ իրենց ցուցմունքը կարող էր փոխել շատ շատ բան:
Բայց դե իրենց պատվիրանը երևի այլ է չգիտեմ, այն օտար է մեզ, ես դա չեմ հասկանում, եվ չեմ էլ հասկանա, ներեցե’ք “քրիստոնյաներ” ~~
Եվ այսպես պաշտպանենք պաշտպաններին, սկսեց իմ դեմ քրեական հետապնդումը, ես ստորագրություն տվեցի քաղաքից չհեռանալու մասին:
Գրեթե ամեն շաբաթ ոստիկանությունում էի, ցուցմունքներ, բացարկներ, միջնորդություններ, բողոքներ, նամակներ, հոդվածներ, ցույցեր, խնդրագրեր~
Կյանքս լի էր արկածներով: Բայց կարծես Էրեբունու քննչականը ավելի անակնկալի եկավ, երբ իր նողկալի սցենարով չընթացավ ֆիլմը, որն էր վախեցնել, ճնշել կամավորին այնքան, որ հետո իրենց առաջարկած ցանկացած տարբերակին համաձայնվեի:
Ամիսներ շարունակ ընթացող պայքարը կարծես փորձում էր ավարտվեր, քննչականը առաջարկեց համաներում կիրառել , գործը կարճել ու այդքանով իր գլուխն ազատել այդ աղմուկից, սակայն ես հրաժարվեցի եվ հայտարարեցի, որ շարունակելու եմ պայքարել մինչև դատարան:
Էդպես էլ եղավ հիմա գործը դատարանում է, ես դատի եմ տվել Էրեբունու քննչականին` իմ նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրելու համար:

Էրեբունու քննչականից գործս տեղափոխվեց Երևանի քննչական վարչություն, ավելի պրոֆֆեսիոնալ ոստիկաններ, եթե Էրեբունիում գործը թարս շիտակ բլանդում էին, ծուռ մուռ կարկտում, էստեղ այդ արվում էր բարձր մակարդակով, աննկատ, կոկիկ~
Բայց արդեն ամուր էինք, փորձառու:~ Հունվարին լ.ավագյանի նկատմամբ գործ հարուցվեց, սակայն իմ գործը շարունակում էր բաց մնալ, լարման մեջ պահել ակտիվիստին կարծես բոլորին ձեռք էր տալիս:
Մինչեվ ԱՄՆ դեսպանը չշնորհեց “խիզախ կին” մրցանակը` բնապահպանության եվ երեխաների իրավունքների ոլորտում իմ կատարած աշխատանքների համար: Ուղիղ հաջորդ օրը Երևանի քննչականից զանգ ստացա, որ գործս կարճվել է:
Հիմա արդեն իմ հերթն է գործեր բացելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Ու չնայած դրան, որ ամենինչ արվեց , որ չբացայատվի հանցագործների երկար ցուցակը` (արագացված դատավճիռ կայացվեց, չլսվեց տուժողների , վկաների կարծիքը , անպատժելի մնաց այն հանցակազմը, որը սատարել է ուսուցչին, կլինի դա դպրոցի հանցնակազմ իր վերնախավով, կլինի դա իրավապահ կամ ավելի ավելի բարձր, ում ձեռնտու չէ բացել կծիկը) միևնույն է ճշմարտությունը չռռում է, ամեն ծակ ու ծուկից: Նա եկել է , որ հաստատվի մեր երկրում մեր միջոցով:~


Որպես թարմ նորություն ուզում եմ հայտնել Ձեզ, որ հայց եմ ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իմ անմեղության կանխավարկածը:

Մեջ բերում իմ հայցադիմումից:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով իմ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:

Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով իմ մասին, գործածել է «հանցագործ» բառը:

«Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն»,- ասել է Սայաթ Շիրինյանը` ի պատասխան մի շարք կազմակերպությունների այն հայտարարության, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Սուխուդյանի նկատմամբ:

«ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»:

Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»:

Դե ինչ ավարտելով` կասեմ
Կոտրենք ներսի անտարբերությունը: Անտարբեր չլինենք կյանքի, երեխայի, ինքներս մեր նկատմամբ:
Արդարությանը դառնանք ընկեր, օգնենք այն վերահաստատվի մեր մեջ:
Լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում:

Բարով

www/mariamsukhudyan.info

суббота, 21 августа 2010 г.

Ինչ Անել? ՋԱՐԴ 2005, 2007, 2010





…Բնություն , հեծանիվներ, Գառնու ձոր, Ազատի կիրճ, քարերի սիմֆոնիա, ֆալշ ակորդներ, քարերով բեռնված առանց պետհամարանիշի բեռնատար… կարծես ծանոթ պատկեր է, չէ՞: Ուղիղ երեք տարի առաջ նույն պատկերն էր, միայն տղաների համազգեստն էր ուրիշ, այն ժամանակ լոմով քարերը ջարդում մանրացնում էին, իսկ այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են քարերը տեղավորում առանց համարների բեռնատարում ու մեր մշակույթը «հորով-մորով» անում:

2007 թվականին, երբ աղմուկ բարձրացվեց, կարծես թե կասեցվեց վանդալիզմը` քարերի ջարդը, բայց մեղավորները մնացին անպատիժ: Պատճառը` Գառնու քարերի հուշարձանն ընդգրկված չէր պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկում եւ ոչ էլ հանքավայրի կարգավիճակ ուներ: Ուստի, որպես այդպիսին, հուշարձանը ջարդելը կամ այն կտոր-կտոր անելն ու վաճառելը քրեորեն պատժելի արարք չէր հանդիսանում:

Մեծ աղմուկից հետո ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի բնության հուշարձանների ցանկը: Երկրաբանական հուշարձանների ցանկում ներառվեց նաեւ Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն»-ը:
Հուշարձանը վնասելն ու կոտրելը քրեական հանցագործություն է. այս անգամ հանցագործն անպատիժ չպիտի մնա և պետք է «ջարդի» գլխավոր պատվիրատուն ՊԱՏԺՎԻ: Եթե սա չբացահայտվի և մեղավորները չպատժվեն, նշանակում է, որ «ջարդի» հովանավորները բարձրաստիճան պաշտոնյաններն են:

Հիշեցնենք, որ`
- Գառնու Քարերի սիմֆոնիայից իր առանձանտունն է կառուցել Երևանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, տես` http://asekose.com/?p=5377
- կառուցվել է վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տուրիստական կենտրոնը (WWF)` http://hetq.am/am/ecology/bazalt/
- Ականատեսների վկայությամբ՝ Գառնու սիմֆոնիայի քարերով բեռնված մեքենաները դեռ 2007-ին հուշարձանի քարերը տեղափոխում էին Արտաշատ, որտեղ “քարի բիզնես” էին սկսել (մեկ քարը վաճառում էին 250-300 դրամով): Քարերի մի մասն էլ ՀՀ պաշտոնյաներից մեկը գաղտնի օգտագործում էր տեղի սուրբ Հովհաննես եկեղեցին եւ իր առանձնատան պատերը կառուցելու համար: http://www.armtown.com/news/am/prm/20071015/26053/
- գուցե այս ցանկը կիսատ է…

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ իրավապահ մարմիններից` բացահայտել ու պատժել բարբարոսության հեղինակներին:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատասխանել, թե ինչո՞ւ մինչև օրս չկա պահակակետ և հուշարձանը չի պահպանվում` ըստ օրենքի: Պահանջում ենք սահմանել հատուկ կարգ այս հուշարձանը պահպանելու համար:


Ականատեսներ` Լեհ եվ Հայաստանցի հեծանվորդներ....093 426 654

пятница, 20 августа 2010 г.

SOS TEGHUT

Президенту Российской Федерации
Г-ну Дмитрию Медведеву
Многоуважаемый господин Президент!
Мы, граждане Армении, приветствуем заявленную Вами политику в отношении безопасности окружающей среды и устойчивого развития. Считаем важным, что Россия, обладая значительными природными ресурсами, осознает ответственность перед будущими поколениями за устойчивое природопользование.
Мы вместе с Вами и российским народом сопереживаем в связи с человеческими и природными потерями в результате масштабных пожаров в центральной части Российской Федерации и уничтожения трудно восстанавливаемых лесных массивов.
Вызовы в отношении потери природных ресурсов стоят и перед нами. В Армении катастрофическими темпами исчезает лес, загрязняются чистейшие водные источники. Эти потери несет не только Армения, но и весь мир.
В связи с этим, обращаем Ваше внимание на деятельность российского Внешторгбанка, который намерен выделить кредит размером около 300 миллионов долларов для эксплуатации медно-молибденового месторождения в Техутском лесу, одном из последних девственных лесов Армении.
Независимые эксперты и общественность неоднократно указывали на несоответствие Техутского проекта национальному и международному законoдательству, на его экономическую несостоятельность, на нарушение принципов экологической безопасности, на риски загрязнения и потерь водных ресурсов, возникновения оползневых процессов в зоне расположения объектов высокой категории опасности – хвостохранилища, отвалов, содержащих токсичные металлы и др.
Руководство ВТБ отказывается вести диалог с общественностью, не отвечает на письма, игнорирует общественный протест, прибегая к силовым методам.

Позвольте обратить Ваше внимание, что политика ВТБ привела к тому, что по призыву общественности, многие организации и частные лица отказываются от услуг ВТБ, что не может не сказаться на имидже этого крупного финансового института.
Мы также хотим поставить Вас в известность, что решение правительства РА о разработке Техутского месторождения и вытекающие из этого другие решения оспариваются в настоящее время как в местных судебных инстанциях, так и в Европейском суде по правам человека.
Многоуважаемый господин Президент, обращаемся к Вам с просьбой убедить российский Внешторгбанк отказаться от финансирования Техутского проекта. Это, по-нашему убеждению, может сыграть положительную роль в укреплении доверия между нашими странами в нынешней непростой ситуации, касающейся социально-экономических отношений.
От имени группы S.O.S. Техут и 5 000 граждан, подписавших письмо против Техутского проекта


1.Мамикон Касабян, Армянское Общество Защиты Птиц (BirdLife in Armenia)
2.Жанна Галян, "Экотуристическая ассоциация"
3. Эдгар Енгибарян, координатор Разданского Орхус-центра
4. Никита Заробян, “Член группы защиты Техутских лесов”
5. Сона Айвазян, “Член группы защиты Техутских лесов”
6. Мариам Сухудян, “Член группы защиты Техутских лесов”
7. Нелли Гургенян, “Член группы защиты Техутских лесов”
8.Самвел Оганнесян, председатель НОО ”Велосипед +”
9.Ваграм Согомонян, инициативное движение ”Мы - хозява нашего города”
10. Манэ Акопян, председатель Союза "Народ - хозяин своей страны "
11. Инга Зарафян, президент информационной НПО «ЭкоЛур»
12. Арман Вермишян, Молодежный природоохранный центр "Бург"
13. Геворг Петросян, президент "БиоСофия", координатор Гюмрийского Орхус-центра
14. Елена Манвелян, НПО «Армянские женщины за здоровье и здоровую окружающую среду»
15.Сильва Адамян, НПО Центр любителей птиц
16. Грета Габриелян, Экологическая академия
17. Асмик Асланян, Союз «Шогер»
18. Левон Мацакян, Детский лагерь
19. Кнарик Оганесян, Союз армянских сейсмологов

вторник, 10 августа 2010 г.


ԿԱՆԱՉԸ ԼՈՒՅՍ Է
ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԸ` ՃԱՆԱՊԱՐՀ
ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԵՐՋԱՆԻԿ ՀԱՋՈՂԱԿ ԿՅԱՆՔ, որն էլ մաղթում եմ քեզ:)

понедельник, 9 августа 2010 г.

SOS KHOSROV



Dear Mr. President,

The socio-ecological alliance, consisting of 45 non-governmental organizations, would like to draw your attention to the issue of extinction of “Khosrov Forest” state natural reserve.
We deem it necessary to review the Government’s resolution (May 24, 2007, N673-N) on creating а state partial reserve of “Gilan” on the territory of “Khosrov Forest” and restore its natural reserve status. By adopting the given resolution a number of Aarhus Convention provisions were deeply violated, the public opinion and that of relevant specialists were ignored.
“Gilan” territory is located in the middle of the natural reserve. The change in its status can become a threatening precedent for the division of the natural reserve, which can lay foundation for the extinction of “Khosrov Forest” natural reserve. Adopting such a resolution without the knowledge of the public can also produce a great risk of corruption.
Having discussed the above resolution with the respective specialists of Botanical Institute of the RA, as well as zoological, hydro-ecological and ichthyologic centres, the working group of the alliance holds that the resolution contradicts the RA and international constitutions, in particular the laws on “Special Protection Areas”, “Vegetation” and “Wild Animals”, the provisions in the RA Red Book on Flora and Fauna, the UN convention on protection of biodiversity, the convention on Protection of World Culture and Natural Heritage, the European convention on protection of wild life and environment, as well as other provisions of international documents ratified or signed by the Republic of Armenia.
The resolution also conflicts with the policy of GEF, UNDP, WWF and a number of other donor organisations and can question their financial support provided to the areas of special protection, specifically the “Khosrov Forest” natural reserve, thus damaging their future preservation and development.
Discontented with the steps taken by the Ministry of Environment, we call for an immediate action regarding the already stated issue.
Dear President,
Being frustrated with the results of the engagement with the Ministry of Environmental Protection, which intentionally avoided and delayed the solution of the problem, as well as expressing the opinion of the majority of citizens of the Republic of Armenia, the alliance demand from the RA Government to give an immediate and positive solution to the problem raised. We also ask you to intervene and back the lawful and patriotic demand.


пятница, 6 августа 2010 г.

SOS KHOSROV

Պարոն նախագահ`

Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարական կազմակերպութոյւններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:

Անհրաժեշտ ենք համարում վերանայել “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տարածքում գտնվող “Գիլան” պետական արգելավայրի ստեղծելու մասին վերաբերյալ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել այդ տարածքի արգելոցային կարգավիճակը: Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով, հաշվի չեն առնվել համապատասխան մասնագետների և հասարակության կարծիքը:
Դաշինքը, ելնելով հանրապետության կայուն զարգացմանը վնասող այս խնդրի կարևորությունից, անհրաժեշտ է համարում վերանայել §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա §Գիլան¦ պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել արգելոցի տարածքի ամբողջականությունը:
Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով` հաշվի չեն առնվել հանրապետության առաջատար մասնագետների և հասարակության կարծիքը:

Նոր հիմնված §Գիլան¦ արգելավայրի տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, և այդ հատվածի կարգավիճակի փոփոխությունը (հսկողության և պահպանման ռեժիմի իջեցումը) վտանգավոր նախադեպ է դառնում ամբողջ արգելոցի մասնատման համար ու սկիզբ է դնում §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի վերացմանը:
Այս խնդրի վերաբերյալ հասարակությունից փակ որոշում կայացնելը կարող է իր մեջ պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:

Դաշինքի աշխատանքային խումբը, քննարկելով վերոնշյալ որոշումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության գիտական կենտրոնների համապատասխան մասնագետների հետ, գտնում է, որ այն հակասում է ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը, մասնավորապես. §Հատուկ պահպանվող տարածքների մասին¦, §Բուսական աշխարհի մասին¦, §Կենդանական աշխարհի մասին¦ ՀՀ օրենքներին, ՀՀ բույսերի §Կարմիր գրքի¦ և ՀՀ կենդանիների §Կարմիր գրքի¦ դրույթներին, Կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի, Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի դրույթներին, որոնք վավերացրել/ստորագրել է ՀՀ-ն:
Այն նաև հակասում է GEF, UNDP, WWF և այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը և կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցությունը ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին, հատկապես §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցին, և վնասել դրանց պահպանմանն ու զարգացմանը:

Բավարարված չլինելով Բնապահպանության նախարարության կատարած քայլերից` պահանջում ենք տալ շուտափույթ լուծում այս հարցին :
Հարգելի նախագահ, Դաշինքը.
- արծածվող խնդրի վերաբերյալ արտահայտելով հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը (հույսով ենք, որ Դուք չեք կասկածի դրանում),
- հիասթափված լինելով վերը նշված հույժ կարևոր խնդրի շուրջ Բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյունքներից` նախարարության կողմից խնդիրը անիմաստ չարչրկելուց ու դրա լուծումը միտումնավոր ձգձգելուց,
ՀՀ կառավարությունից պահանջում է բարձրացված խնդրին տալ շուտափույթ դրական լուծում, և խնդրում է Ձեզ` միջամտել ու սատար կանգնել իր օրինական և հայրենանվեր պահանջին:


Հարգանքներով,

Էկոլոգիական հասարակական դաշինքի
“Սոս Խոսրով” աշխատանքային խումբ.

1. §Էկոլուր¦ ՀԿ` Ինգա Զարաֆյան
2. §Հայ կանայք հանուն …….. Ելենա Մանվելյան
3. §Հայկական բուսաբանական ընկերություն¦ ՀԿ` Գոհար Օգանեզովա
4. §Կայուն ջրային միջավայր¦ ՀԿ` Լիլիթ Բաղդասարյան
5. §Թռչունների պահպանման հայկական ՀԿ¦
''Birdlife in Armenia''` Մամիկոն Ղասաբյան
6. §Տապան¦ էկո-ակումբ ՀԿ` Հրանտ Սարգսյան
7. §Շողեր միություն¦ ՀԿ` Հասմիկ Ասլանյան
8. §Հանուն կայուն մարդկային զարգացման
ասոցիացիա¦ ՀԿ` Կարինե Դանիելյան
9. §Բուրգ¦ Բնապահպանական Երիտասարդական
Կենտրոն” ՀԿ` Արման Վերմիշյան
10. §Ս.Սանդուխտ տիկնանց միություն¦ ՀԿ` Արտեմիս Լեփեջյան
11. §Էկոտուրիզմի ասոցիացիա¦ ՀԿ` Ժաննա Գալյան
12. §Թռչնասերների կենտրոն¦ ՀԿ` Սիլվա Ադամյան
.........
.........
.........
.....

_____________________________________________________________________________

ք.Երևան-14, Պ.Սևակի7, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Էկոլոգիական հասարակական դաշինք Հեռ: (374 10) 24-70-59; 28-15-02; (374 94) 87-40-70 e-mail ecodashinq_ecodashinq@yahoo.com