Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի բոլոր այն աղջկներին, ովքեր հերոսաբար պայքարեցին եվ կշարունակեն պայքարել, մինչև վերջ, օրինակ դառնալով բոլոր նրանց, ում իրավունքները այսօր շարունակում են ոտնահարվել: Ուզում եմ նաև նշել, որ ամենևին չեմ նեղանում այն երեխաներից, որոնք հանգամանքներից ելնելով իմ դեմ ցուցմունքներ են տվել,հերքել են առկա փաստերը: Մի ամբողջ կրթածնողաիրավահամակարգ դուրս էր եկել այդ նուրբ, անպաշտպան իգական սեռի ներկայացուցիչների դեմ:
Դե պատկերացրեք, ինչ դրության մեջ պետք է երեխաներն հայտնվեն, որ օտար կամավորներին հարազատան և պատմեն իրենց նկատմամբ ամենավերջին բռնությունների մասին:
Ուր? ես ծնող կոչեցյալ, ուր? ես տնօերնի կողմից նշանակված դաստիարակ, մանկավարժ, հոգեբան, բժիշկ, տնօրեն, ուր?
Քանի քանի անգամներ, երեխաները Ձեր դուռն են թակել, Ձեզ օգնության կանչել, փրկություն մուրացել? Իսկ դու’ք հանցագործներ, իմանալով ճշմարտությունը, երեխաներին շարունակել եք այլասեռել, ձեր հասկացմամբ սա է ձեռք մեկնելը? երբ անչափահաս երեխաներին փակի տակ պահելով պղծել եք, շոշափել, համբուրել, բռնացել, արթնացրել եք նրա հասունացումը ժամանակից շուտ ու կա ?որևէ մեկը, որ կարող է ժխտել, որ հենց նմանատիպ “վերաբերմունքն” է հետագայում դառնում թրաֆիքինգի պատճառ:
Երեխան իր իսկ մանկավարժների կողմից տարիներ շարունակ հատուկ բռնասեռական դաստիարակություն ստանալուց հետո, արդեն իր կյանքը միայն փողոցներում կամ այլ երկրներում մարմինը վաճառելուց է պատկերացնում: Այո’ դուք եք կերտում այս երեխաների պղծված ճակատագրերը օվ~ մանկավարժներ, տնօրեններ եվ այդ մանկապիղծներին սատարողներ:
Ու այս փթած, բորբոսնած, արատավորված համակարգում անպաշպան անչափահաս էակը չունի որևէ մեկը ում նա կարող է դիմել եվ դա հերիք չէ,
նա պատժի է ենթարկվում, երբ փորձում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնությունների մասին:
Սա պատահեց աշակերտուհիներից մեկի հետ, երբ ողջ Էրեբունու քննչահանցակազմը, մանկապիղծների դպրոցը` տնօրենի գլխավորությամբ, տուժած երեխու վախվորած մայրը, բոլորը դուրս էին եկել այս աղջկա դեմ:
Ու նրան մնում էր միայն ետ վերցնել իր նախնական ցուցմունքները, ավելին` գրեր, որ այդ ամենը` կամավորներից մեկի`իմ դրդմամբ է եղել, ես եմ նրան հրահրել հանցավոր արարքի, որն է զրպարտություն Լ.Ավագյանի նկատմամբ:
Ահա երեխան բարձրաձայնեց, մենք արձագանքեցին, իսկ այժմ մեզ է պետք փրկել:
Առաջին անգամ, երբ գնացի ոստիկանություն, էնպես էի համակրում ոստիկաններին, ահա, սրանք այն փրկիչներն են, որոնք երեխաներին կազատեն բռնարարների ճանկերից եվ կարգապահություն կհաստատվի դպրոցում:
Առանց փաստաբան մի միամիտ Մարիամ էի այն ժամանակ, երբ պարզվեց, դեռ իմ կաշին է պետք փրկել նրանցից:
Յոթ ժամ շարունակ ոստիկանությունում էի, գիշեր էր հիշում եմ, երբ դուրս եկա այդ տխուր շենքից, ես երբևիցէ որևիցէ տեղ այդպիսի բացասական լիցքերի կուտակում չէի զգացել : Կարծես, բոլոր փոքրագույն, ընչաքաղց կիսահոգիները մի տեղ էին հավաքվել ու իրենց արյունոտ լեզվակները դուրս ցցած լիզում էին բարոյականությունը ու փորձում իրենցով անել:
Ժամեր, ամիսներ, ահա արդեն տարին է լրանում, երբ ինձ մեղադրանք առաջադրեցին սկզբից զրպարտության, հետո` սուտ մատնության հոդվածով/մինչեվ հինգ տարի ազատազրկում, ի դեպ դա ավել է քան Ավագյանի պատիժը/:
Ուր էիր օրենք? ուր էիր խիղճ, ուր էին այդ վեհ գաղափարհների կրողները…?
Էլ ում դուռ ասես չենք թակել, որ երեխաների ահազանգը հնչեցնենք, տեղ հասցնենք…
Եկեղեցի, ՄԱԿ, Հետախուզական կենտրոն, պատգամավոր, հետաքննող լրագրողներ, ամեն ամենին~ բայց երեխաների օգնության կանչը միայն արձագանք գտավ կես տարի հետո քաջ լրագրող Սյուզան Սիմոնյանի կողմից միայն, որն այն ժամանակ աշխատում էր Հ1-ում, և ով այս ռեպորտաժներից հետո արժանացավ էլ այնտեղ չաշխատելուն: Աղմուկը այնքան բարձր էր, այնքան համատարած, որ Հ1-ի տնօրինությունը պատճառաբանելով
- ճգնաժամ է…գումար չկա, կրճատեց այդ հիանալի անձնավորությանը Սյուզան Սիմոնյանին, ով մինչև իր վերջին շունչը պայքարում է արդարության համար:
Ամենից շատ վրդովեցնող է Եկեղեցու վերաբերմունքը, հիշում եմ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում հավաքվել էինք մի քանի կամավորներով և երիտասարդ քրիստոնյաներով, ներկա էր նաւ մի հասուն կին Հ.Օ.Ֆ.-ից կարծես Լիլիթ էր անունը եվ մի սարկավագ:
Երբ հայտնեցինք, որ նման բան ենք լսել նուբարաշենի աղջիկներից, Լիլիթը չզարմացավ, ասեց,
-այո դա իրականություն է, ես գիտեմ եվս մի տուժած աղջկա, որն այժմ Փարաքարում է սովորում, նա նույնպես Ավագյանի կողմից ենթարկվել է բռնությունների, բայց սարսափում է այդ մասին հայտնել, ասելով` միևնույն է Ավագյանը անպատժելի է, իսկ ես չեմ ուզում կորցնել կյանքս….Սա մեզ հաղորդեց քրիստոնյա Լիլիթը բոլորի ներկայությամբ: Հետագայում, երբ ոստիկանություն նրանց կանչեցին ցուցմունքներ տալու, նրանք հրաժարվեցին, ասելով ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ:
Միայն թե հիշեցնեմ, որ իրենց ցուցմունքը կարող էր փոխել շատ շատ բան:
Բայց դե իրենց պատվիրանը երևի այլ է չգիտեմ, այն օտար է մեզ, ես դա չեմ հասկանում, եվ չեմ էլ հասկանա, ներեցե’ք “քրիստոնյաներ” ~~
Եվ այսպես պաշտպանենք պաշտպաններին, սկսեց իմ դեմ քրեական հետապնդումը, ես ստորագրություն տվեցի քաղաքից չհեռանալու մասին:
Գրեթե ամեն շաբաթ ոստիկանությունում էի, ցուցմունքներ, բացարկներ, միջնորդություններ, բողոքներ, նամակներ, հոդվածներ, ցույցեր, խնդրագրեր~
Կյանքս լի էր արկածներով: Բայց կարծես Էրեբունու քննչականը ավելի անակնկալի եկավ, երբ իր նողկալի սցենարով չընթացավ ֆիլմը, որն էր վախեցնել, ճնշել կամավորին այնքան, որ հետո իրենց առաջարկած ցանկացած տարբերակին համաձայնվեի:
Ամիսներ շարունակ ընթացող պայքարը կարծես փորձում էր ավարտվեր, քննչականը առաջարկեց համաներում կիրառել , գործը կարճել ու այդքանով իր գլուխն ազատել այդ աղմուկից, սակայն ես հրաժարվեցի եվ հայտարարեցի, որ շարունակելու եմ պայքարել մինչև դատարան:
Էդպես էլ եղավ հիմա գործը դատարանում է, ես դատի եմ տվել Էրեբունու քննչականին` իմ նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրելու համար:
Էրեբունու քննչականից գործս տեղափոխվեց Երևանի քննչական վարչություն, ավելի պրոֆֆեսիոնալ ոստիկաններ, եթե Էրեբունիում գործը թարս շիտակ բլանդում էին, ծուռ մուռ կարկտում, էստեղ այդ արվում էր բարձր մակարդակով, աննկատ, կոկիկ~
Բայց արդեն ամուր էինք, փորձառու:~ Հունվարին լ.ավագյանի նկատմամբ գործ հարուցվեց, սակայն իմ գործը շարունակում էր բաց մնալ, լարման մեջ պահել ակտիվիստին կարծես բոլորին ձեռք էր տալիս:
Մինչեվ ԱՄՆ դեսպանը չշնորհեց “խիզախ կին” մրցանակը` բնապահպանության եվ երեխաների իրավունքների ոլորտում իմ կատարած աշխատանքների համար: Ուղիղ հաջորդ օրը Երևանի քննչականից զանգ ստացա, որ գործս կարճվել է:
Հիմա արդեն իմ հերթն է գործեր բացելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Ու չնայած դրան, որ ամենինչ արվեց , որ չբացայատվի հանցագործների երկար ցուցակը` (արագացված դատավճիռ կայացվեց, չլսվեց տուժողների , վկաների կարծիքը , անպատժելի մնաց այն հանցակազմը, որը սատարել է ուսուցչին, կլինի դա դպրոցի հանցնակազմ իր վերնախավով, կլինի դա իրավապահ կամ ավելի ավելի բարձր, ում ձեռնտու չէ բացել կծիկը) միևնույն է ճշմարտությունը չռռում է, ամեն ծակ ու ծուկից: Նա եկել է , որ հաստատվի մեր երկրում մեր միջոցով:~
Որպես թարմ նորություն ուզում եմ հայտնել Ձեզ, որ հայց եմ ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իմ անմեղության կանխավարկածը:
Մեջ բերում իմ հայցադիմումից:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով իմ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով իմ մասին, գործածել է «հանցագործ» բառը:
«Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն»,- ասել է Սայաթ Շիրինյանը` ի պատասխան մի շարք կազմակերպությունների այն հայտարարության, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Սուխուդյանի նկատմամբ:
«ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»:
Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»:
Դե ինչ ավարտելով` կասեմ
Կոտրենք ներսի անտարբերությունը: Անտարբեր չլինենք կյանքի, երեխայի, ինքներս մեր նկատմամբ:
Արդարությանը դառնանք ընկեր, օգնենք այն վերահաստատվի մեր մեջ:
Լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում:
Բարով
www/mariamsukhudyan.info
понедельник, 23 августа 2010 г.
սկզբից մինչև.....
Автор: bnamard на 11:19
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий