вторник, 18 октября 2011 г.

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության
արագ արձագանքման ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ

Զանգահարեք և ՊԱՀԱՆՋԵՔ պատասխանատուներից

Բնապահպանության նախարարության տեսչություն (Երևան)
266172

Երևանի դենդրոլոգ 514188
/միայն նրա թույլտվությամբ կարող են ծառեր հատվել կամ ձևափոխվել/

Երևանի քաղաքապետարանի ՇԻՆ վերահսկողություն (տեսուչներ)
521252

Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչություն
514263, 514264

Բնապահպանության նախարարության բնապահպ. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
220218

Բնապահպանության նախարարության ԹԵԺ ԳԻԾ
523835, 519182

Բնապահպանության նախարարության ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ
516326

среда, 12 октября 2011 г.

Բնապահպանական Օրհուս կենտրոններ մարզերում

Հասցե` 375002 Երևան, Չարենց 46, ՀՀ Բնապահպանության նախարարության, 2-րդ մասնաշենք:
Համակարգող` Սիլվա Այվազյան
Հեռ.` /37410/ 55 13 64; /374 91/81-60-55
Email: info@aarhus.am


Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Լուսավորիչ 36
Համակարգող` Լիանա Ասոյան, Մարինե Մազմանյան
Հեռ.` /374 264/ 6 15 11; /091/ 76 46 41
Ֆաքս` /374 264/ 2 34 29
Email: info_gavar@aarhus.am, asliza28@rambler.ru


Հասցե` 3103, ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գարեգին Նժդեհ 12ա
Համակարգող` Գևորգ Պետրոսյան
Հեռ.` /+ 374 312/ 3 29 13, /+ 374 093/ 71 45 33
Ֆաքս` /+ 374 312/ 3 29 13
Email: info_gyumri@aarhus.am, aarhuscenter@gyumri.am


Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Մաշտոցի 3
Համակարգող` Նվեր Պողոսյան, Լիանա Սահակյան
Հեռ.` /374 284/ 2 47 34, /374 94/ 81 50 52; /374 91/ 86-03-74
Ֆաքս` /374 284/ 2 47 34
Email: info_goris@aarhus.am


Հասցե` Տավուշ, Դիլիջան 3901 Միասնիկյան փ., 55
Համակարգող` Արարատ Ալիխանյան
Հեռ.` / 374 268/ 2-31-38; / 374 91/ 72 79 41
Email: info_dilijan@aarhus.am, dilararat@rambler.ru


Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Իջևան Ուսանողական փ. 3
Համակարգող` Արմեն Շահնազարյան
Հեռ.` /374 77/ 451606
Email: info_idjevan@aarhus.am, youngtavush@yandex.ru


Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Կապան , Գ. Նժդեհի 1
Համակարգող` Աշոտ Ավագյան
Հեռ.` /0285/ 2-22-63, /374 93/ 79 59 21
Ֆաքս` / 0285 / 2-22-63
Email: info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն Վարչական շենք


Համակարգող` Էդգար Ենգիբարյան, Անուշ Վարդանյան
Հեռ.` /374 0223/ 2 65 70, /374 093/ 43 13 47
Ֆաքս` /374 223/ 3 22 33
Email: info_hrazdan@aarhus.am, edgaryeng@yahoo.com


Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 23, Թիվ 4 միջնակարգ դպրոցի 2-րդ ուսումնական մասնաշենք
Համակարգող` Պերճ Բոջուկյան
Հեռ.` 077 72 33 88
Email: info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru
Հասցե` Եղեգնաձոր, Շահումյան 5
Համակարգող` Արամ Մաթևոսյան
Հեռ.` /374 281/ 2 32 81, /374 77/ 77 22 02
Email: Info_eghegnadzor@aarhus.am, aramm@mail.ru


Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 1
Համակարգող` Մարի Չաքրյան
Հեռ.` /374 224/2-29-33; /374 93/ 99 12 12
Email: info_yeghvard@aarhus.am, mchakryan@yandex.ru


Հասցե` ք. Ապարան, Բաղրամյան 26
Համակարգող` Նատալի Մանուկյան, Արկադի Կարապետյան
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26, /374 93/ 31 83 28
Email: info_aparan@aarhus.am


Հասցե` ք. Ստեփանավան, Երիտասարդական 46
Համակարգող` Մանյա Մելիքջանյան
Հեռ.` /374 93/ 31 51 08
Email: info_stepanavan@aarhus.am, manya_lore@yahoo.com


Հասցե` ք. Ալավերդի Զորավար Անդրանիկ 8ա, քաղաքապետարան, վարչական շենք 403 սենյակ
Համակարգող` Ռուզաննա Միրզոյան, Անուշ Էվոյան
Հեռ.` /374 253/ 2 41 12; /374 91/ 76 12 13/; /374 91/ 19 93 24
Email: info@laverdi@aarhus.am, mirzoyan_ruzanna@mail.ru, anushevoyan@rambler.ru

пятница, 7 октября 2011 г.

Մեծ ճանապարհը սկսում է փոքր քայլից

Եթե խախտվել են ձեր իրավունքները ու դուք ցանկանում եք ԳՈՐԾԵԼ,
ինչ-որ բան անել սայլակը տեղից շարժելու համար,
կարող ենք առաջարկել Ձեզ հետևյալ քայլերը, որն կարող է անել մեզանից յուրաքանչյուրը անկախ սեռից, տարիքից, դրամապանակում գտնվող գումարի չափից կամ էլ նրա բացակայությունից:



Ստեղծեք խմբեր սոցիալական ցանցերում խնդիրը ներկայացնող վերնագրերով, տեղադրեք լուսանկարներ, տեսանյութեր և տեքստ, թե ինչու է ստեղծվել խումբը, որն է նպատակը

Աշխատեք լրատվամիջոցների հետ,`տեղեկություն ուղարկելով ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին` թողեք նաև ձեր հետադարձ կապը` ապագայում քաղաքացի – լրագրող կապերն էլ ավելիամրապնդելու համար, մասնակցեք հեռուստահաղորդումներին` հետաքրքրվողների շրջանակը մեծացնելու, հասարակության լայն շերտեր ներգրավվելու համար:

• Կազմակերպեք ստորագրահավաք, ինչպես համացանցում այնպես էլ իրական կյանքում: Վերցնում եք A4 ֆորմատ, ներկայացնում խնդիրը համառոտ ու Ձեր պահանջը, տեղ թողնում ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ համար և գործի անցնում:Արդյունքները ուղարկում եք պատասխանատուներին

• Թռուցիկների պատրաստում և տարածում: Շատ մարդիկ տեղյակ չեն Ձեր բարձրացրած խնդրին և չեն օգտվում համացանցից, շատ լավ միջոց է թռուցիկը, որտեղ կարճ կոնկրետ զետեղված կլինի խնդիրը և կոչը, որ ընթերցողը կարդալուց ընկալի հաղորդագրությունը ու որ դա հենց իրեն է ուղղված: Մարդկանց հետ անմիջական շփման միջոցով շատ ավելի էֆֆեկտիվ են դառնում արդյունքները :Նշեք հիշվող վերնագիր և ձեր հետադարձ կոնտակտները /էլ.հասցե, հեռ.համար/ թռուցիկում: Կարող եք թռուցիկները փակցնել մարդաշատ վայրերում:

• Օնլայն գրոհների կազմակերպում: Ձևակերպեք ձեր ահազանգը, թե ինչու եք մտահոգ տվյալ խնդրով և Ձեր պահանջը, այնուհետ ուղղեք հասցեատիրոջը`պատասխանատուին/ դա կարող է լինել նրա ֆեյսբուքյան էջը, բլոգը, էլեկտրոնային հասցեն/: Գրոհին երբ շատ մարդ է մասնակցում և միառժամանակ տարբեր հասցեներից միևնույն ահազանգն է հնչեցվում տասնյակ, երբեմն հարյուրավոր մարդկանց կողմից հաճախ արդյունք է տալիս և պատասխանատուն ստիպված է լինում հաշվի նստել ու չանտեսել Ձեր մտահոգոթյունը: Նախապես նույն ահազանգը և սպասվող գրոհի մասին տեղեկացրեք լրատվամիջոցներին:

• Ահազանգե’ք թեժ գծեր :Սա նույնպես խմբով ահազանգելու դեպքում էֆֆեկտ է տալիս, որ խնդրով մտահոգ է, ոչ թե մեկ մարդ այլ հանրության լայն շերտեր: Թեժ գծեր զանգահարելիս ձեր իսկ ապահովության համար կարող եք ձայնագրել խոսակցությունը,տեղեկացե’ք թե ում հետ եք զրուցում /անուն, ազգանուն, պաշտոնը/ և դա էլ իր հերթին փոխանցեք լրատվամիջոցներին, արձանագրեք ձեր սեփական էջերում, խմբերում, եղե’ք հետևողական

• Կազմակերպեք հավաքներ, ցույցեր,ցուցահանդես, համերգ, թատրոն, բողոքներ, երթերակցիաներ, և այլ տարբեր տիպի միջոցառումներ: Պաստառների վրա նշեք խնդիրը պատկերների կամ գրության տեսքով` սուր հումորային տարբերակը միշտ խորն է ընկալվում և արագ է տարածվում: Ծանր իրավիճակներում անգամ մի կորցրեք հումորը: Երթերի ժամանակ օգտագործեք դմդմփիկներ, երաժշտական գործիքներ, թմբուկներ, զուռնա, դուդուկ, գիթառ, բարձրախոս, հագուստի մեջ օգտագործեք խնդիրը խորհրդանշող պարագաներ: Մինչև 100 հոգի երթը համարվում է արտոնված, կարիք չկա թույլտվություն հարցնելու քաղաքապետարանից, իսկ թե ոստիկանները փորձեն միջամտել, միշտ ձեռքի հետ ունեցե’ք տպած հետևյալ օրենքը: Կանչեք լրատվամիջոցներին

• Հաճախ հանդիպեք իրական կյանքում խնդրով մտահոգ մարդկանց հետ, ամրապնդեք թիմային ոգին, վստահությունը իրար նկատմամբ, փորձեք աշխատանքի ճիշտ բաժանում անել և ճշտապահ եղեք ձեր ընտրած պարտականությունների մեջ:
• Կազմակերպեք կոնֆերանսներ, քննարկումներ հրավիրեք մասնագետներին, շահագրգիռ քաղաքացիներին և պատասխանատու կողմերին: Փորձեք կլոր սեղանի շուրջ պարզել խնդրի դրդապատճառները, եզրեր գտնել համագործակցության, հասկացնել ձեր մտահոգությունը պատասխանատուներին և միասին փորձեք լուծում գտնե'լ այդ իրավիճակից

• Համագործակցե’ք ՀԿ սեկտորի հետ, հանդիպեք գործող ՀԿ-ների հետ` լայնացնելով համագործակցության շրջանակը:
• Կազմակերպեք մամլո ասուլիսներ` հրավիրելով մասնագետներին, խնդրով շահագրգիռ անձանց, ձեր հետ ունեցեք հաղորդագրություն տպված վիճակումկամ CD-ներով ու ասուլիսի հենց սկզբից փոխանցեք այն բոլոր ներկա լրատվամիջոցներին: Մամուլի ակումբներ շատ կան, որոնք անվճար կտրամադրեն ձեզ տարածք, նախապես պետք է կապվել նրանց հետ ու իրենք ձեր փոխարեն ամբողջը կկազմակերպեն:
• Կառավարությանը, ազգային ժողովի պատգամավորներին, քաղ կուսակցություններին բաց նամակներ գրեք, փորձեք հանդիպել և ազգային ժողովի ամբիոնից հնչեցնել ձեր հարցը
• Կապեր հաստատե’ք միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների, դեսպանատների հետ , նրանք էլ իրենց հերթին թող գործեն հանուն ընդհանուր նպատակի: Իրավունքը սահմաններ չի ճանաչում
• Ձեր փորձը փոխանցեքնոր անդամներին
>• Կարող եք օգտվել մեր տվյալների բազայից , այն թարմացնել և ավելացնել նորերով
• Ասենք, եթե խնդիրը հրատապ է ու այլևս սպասել հնարավոր չէ, օրինակ խախտվում է ձեր առողջ և անվտանգ ապրելու իրավունքը և թունավորվում ձեր և ձեր երեխաների շրջակա միջավայրը, որն էլ իր հերթին խաթարում է ձեր գոյությունը, կամ թե բռնության են ենթարկվում երեխաները կարող եք հենց տեղում կազմակերպել բունտեր, վրանային ճամբարներ, ձայնադուլ, հացադուլ և չհեռանալ այդ վայրից մինչև հարցը չլուծվի, ձեր ուղերձը լսելի չդառնա….
• Իրավական խախտումների դեպքում ցանկալի է չմոռանալ իրավական ճանապարհի մասին: Գտե’ք կամավոր փաստաբան իրավապաշտպան կազմակերպություններից կամ սպոնսորներ վարձատրվող փաստաբանի համար: Սպոնսոր ի դեպ կարող է հանդիսանալ հենց ինքը` ժողովուրդը, ամեն մեկն իր չափով ներդրում կկատարի փաստաբան վարձելու համար: Ամեն մեկն իր ներդրումով ավելի սերտ կկապվի խնդրին ու կարմատանա նրա վճռականությունը: Եղե’ք առավելագույնս թափանցիկ և ճկուն, դրամական հոսքերը ներկայացրե’ք հանրությանը որ չկորցնեք վստահությունը: Հնարավորինս շատ հայցվորներ ներգրավվեք դատական հայցին: Հայտնի հայերին նույնպես մի մոռացե'ք ներգրավել շարժմանը

понедельник, 3 октября 2011 г.