пятница, 7 октября 2011 г.

Մեծ ճանապարհը սկսում է փոքր քայլից

Եթե խախտվել են ձեր իրավունքները ու դուք ցանկանում եք ԳՈՐԾԵԼ,
ինչ-որ բան անել սայլակը տեղից շարժելու համար,
կարող ենք առաջարկել Ձեզ հետևյալ քայլերը, որն կարող է անել մեզանից յուրաքանչյուրը անկախ սեռից, տարիքից, դրամապանակում գտնվող գումարի չափից կամ էլ նրա բացակայությունից:



Ստեղծեք խմբեր սոցիալական ցանցերում խնդիրը ներկայացնող վերնագրերով, տեղադրեք լուսանկարներ, տեսանյութեր և տեքստ, թե ինչու է ստեղծվել խումբը, որն է նպատակը

Աշխատեք լրատվամիջոցների հետ,`տեղեկություն ուղարկելով ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին` թողեք նաև ձեր հետադարձ կապը` ապագայում քաղաքացի – լրագրող կապերն էլ ավելիամրապնդելու համար, մասնակցեք հեռուստահաղորդումներին` հետաքրքրվողների շրջանակը մեծացնելու, հասարակության լայն շերտեր ներգրավվելու համար:

• Կազմակերպեք ստորագրահավաք, ինչպես համացանցում այնպես էլ իրական կյանքում: Վերցնում եք A4 ֆորմատ, ներկայացնում խնդիրը համառոտ ու Ձեր պահանջը, տեղ թողնում ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ համար և գործի անցնում:Արդյունքները ուղարկում եք պատասխանատուներին

• Թռուցիկների պատրաստում և տարածում: Շատ մարդիկ տեղյակ չեն Ձեր բարձրացրած խնդրին և չեն օգտվում համացանցից, շատ լավ միջոց է թռուցիկը, որտեղ կարճ կոնկրետ զետեղված կլինի խնդիրը և կոչը, որ ընթերցողը կարդալուց ընկալի հաղորդագրությունը ու որ դա հենց իրեն է ուղղված: Մարդկանց հետ անմիջական շփման միջոցով շատ ավելի էֆֆեկտիվ են դառնում արդյունքները :Նշեք հիշվող վերնագիր և ձեր հետադարձ կոնտակտները /էլ.հասցե, հեռ.համար/ թռուցիկում: Կարող եք թռուցիկները փակցնել մարդաշատ վայրերում:

• Օնլայն գրոհների կազմակերպում: Ձևակերպեք ձեր ահազանգը, թե ինչու եք մտահոգ տվյալ խնդրով և Ձեր պահանջը, այնուհետ ուղղեք հասցեատիրոջը`պատասխանատուին/ դա կարող է լինել նրա ֆեյսբուքյան էջը, բլոգը, էլեկտրոնային հասցեն/: Գրոհին երբ շատ մարդ է մասնակցում և միառժամանակ տարբեր հասցեներից միևնույն ահազանգն է հնչեցվում տասնյակ, երբեմն հարյուրավոր մարդկանց կողմից հաճախ արդյունք է տալիս և պատասխանատուն ստիպված է լինում հաշվի նստել ու չանտեսել Ձեր մտահոգոթյունը: Նախապես նույն ահազանգը և սպասվող գրոհի մասին տեղեկացրեք լրատվամիջոցներին:

• Ահազանգե’ք թեժ գծեր :Սա նույնպես խմբով ահազանգելու դեպքում էֆֆեկտ է տալիս, որ խնդրով մտահոգ է, ոչ թե մեկ մարդ այլ հանրության լայն շերտեր: Թեժ գծեր զանգահարելիս ձեր իսկ ապահովության համար կարող եք ձայնագրել խոսակցությունը,տեղեկացե’ք թե ում հետ եք զրուցում /անուն, ազգանուն, պաշտոնը/ և դա էլ իր հերթին փոխանցեք լրատվամիջոցներին, արձանագրեք ձեր սեփական էջերում, խմբերում, եղե’ք հետևողական

• Կազմակերպեք հավաքներ, ցույցեր,ցուցահանդես, համերգ, թատրոն, բողոքներ, երթերակցիաներ, և այլ տարբեր տիպի միջոցառումներ: Պաստառների վրա նշեք խնդիրը պատկերների կամ գրության տեսքով` սուր հումորային տարբերակը միշտ խորն է ընկալվում և արագ է տարածվում: Ծանր իրավիճակներում անգամ մի կորցրեք հումորը: Երթերի ժամանակ օգտագործեք դմդմփիկներ, երաժշտական գործիքներ, թմբուկներ, զուռնա, դուդուկ, գիթառ, բարձրախոս, հագուստի մեջ օգտագործեք խնդիրը խորհրդանշող պարագաներ: Մինչև 100 հոգի երթը համարվում է արտոնված, կարիք չկա թույլտվություն հարցնելու քաղաքապետարանից, իսկ թե ոստիկանները փորձեն միջամտել, միշտ ձեռքի հետ ունեցե’ք տպած հետևյալ օրենքը: Կանչեք լրատվամիջոցներին

• Հաճախ հանդիպեք իրական կյանքում խնդրով մտահոգ մարդկանց հետ, ամրապնդեք թիմային ոգին, վստահությունը իրար նկատմամբ, փորձեք աշխատանքի ճիշտ բաժանում անել և ճշտապահ եղեք ձեր ընտրած պարտականությունների մեջ:
• Կազմակերպեք կոնֆերանսներ, քննարկումներ հրավիրեք մասնագետներին, շահագրգիռ քաղաքացիներին և պատասխանատու կողմերին: Փորձեք կլոր սեղանի շուրջ պարզել խնդրի դրդապատճառները, եզրեր գտնել համագործակցության, հասկացնել ձեր մտահոգությունը պատասխանատուներին և միասին փորձեք լուծում գտնե'լ այդ իրավիճակից

• Համագործակցե’ք ՀԿ սեկտորի հետ, հանդիպեք գործող ՀԿ-ների հետ` լայնացնելով համագործակցության շրջանակը:
• Կազմակերպեք մամլո ասուլիսներ` հրավիրելով մասնագետներին, խնդրով շահագրգիռ անձանց, ձեր հետ ունեցեք հաղորդագրություն տպված վիճակումկամ CD-ներով ու ասուլիսի հենց սկզբից փոխանցեք այն բոլոր ներկա լրատվամիջոցներին: Մամուլի ակումբներ շատ կան, որոնք անվճար կտրամադրեն ձեզ տարածք, նախապես պետք է կապվել նրանց հետ ու իրենք ձեր փոխարեն ամբողջը կկազմակերպեն:
• Կառավարությանը, ազգային ժողովի պատգամավորներին, քաղ կուսակցություններին բաց նամակներ գրեք, փորձեք հանդիպել և ազգային ժողովի ամբիոնից հնչեցնել ձեր հարցը
• Կապեր հաստատե’ք միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների, դեսպանատների հետ , նրանք էլ իրենց հերթին թող գործեն հանուն ընդհանուր նպատակի: Իրավունքը սահմաններ չի ճանաչում
• Ձեր փորձը փոխանցեքնոր անդամներին
>• Կարող եք օգտվել մեր տվյալների բազայից , այն թարմացնել և ավելացնել նորերով
• Ասենք, եթե խնդիրը հրատապ է ու այլևս սպասել հնարավոր չէ, օրինակ խախտվում է ձեր առողջ և անվտանգ ապրելու իրավունքը և թունավորվում ձեր և ձեր երեխաների շրջակա միջավայրը, որն էլ իր հերթին խաթարում է ձեր գոյությունը, կամ թե բռնության են ենթարկվում երեխաները կարող եք հենց տեղում կազմակերպել բունտեր, վրանային ճամբարներ, ձայնադուլ, հացադուլ և չհեռանալ այդ վայրից մինչև հարցը չլուծվի, ձեր ուղերձը լսելի չդառնա….
• Իրավական խախտումների դեպքում ցանկալի է չմոռանալ իրավական ճանապարհի մասին: Գտե’ք կամավոր փաստաբան իրավապաշտպան կազմակերպություններից կամ սպոնսորներ վարձատրվող փաստաբանի համար: Սպոնսոր ի դեպ կարող է հանդիսանալ հենց ինքը` ժողովուրդը, ամեն մեկն իր չափով ներդրում կկատարի փաստաբան վարձելու համար: Ամեն մեկն իր ներդրումով ավելի սերտ կկապվի խնդրին ու կարմատանա նրա վճռականությունը: Եղե’ք առավելագույնս թափանցիկ և ճկուն, դրամական հոսքերը ներկայացրե’ք հանրությանը որ չկորցնեք վստահությունը: Հնարավորինս շատ հայցվորներ ներգրավվեք դատական հայցին: Հայտնի հայերին նույնպես մի մոռացե'ք ներգրավել շարժմանը

Комментариев нет: