понедельник, 29 сентября 2008 г.

Norutyunner Kharabaghic ,

inchpes giteq mot orers veradardzel en 4orya ACP-i qarozarshavic:))mer buheri usanoghnere~~
Vorpes hishecum avelacnem, vor tsragric verjin oreric hanvecin Alaverdi- TEGHUT ertughinere, ev miayn mnac PHAK HANQ DRMBONE Gharabaghum /kareli e krahel INCHU???/,
aha Slavonakan usanoghneric meki tpavorutyunnere~
~Xndrum em Kardaceq

Miayn mer hamalsarann er dem Texuti shahagorcmany, urishnery kam antarber ein kam koxm.
menq haqel einq "prkenq Texuti antary" shapikner!!!
Nranq mez hamozum ein hagnel irenc nvirac shapiknery "vallex group", inchy menq charecinq!!
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
SHAT LURJ ARDYUNQNERI HASANQ
MEz hamar shat anspaseli mez het(miayn Slavonakani usanoneri)cankutyun haytnec zrucelu mi barcrastichan pashtonya, chem hishum ov, vonc vor alaverdu qaxaqapety, kam el loru marzpety, azganumy vonc vor Qochinyan er, inqy amboxch patasxanatvutyamb mez haytararec vor texutum baci napastakneric urish kendaniner chkan, ev arajarkec vor menq berenq mer masnagetnerin(mez ktuylatren shrjel amboxch anrtarum)
ev ete menq ayntex haytnaberenq gone 1 karmir grqum grancvac kendani, na mezanic hraparakayin neroxutyun kxndri!!


Zrucel enq nayev lragroxneri het, masnavorapes Azg terti lragroxneri het, ereqshabti orva hamarum kardaceq!!
Mez amen kerp pordzum ein kasharel, kerakury uxaki tagavorakan er!!
Baci dranic Yuraqanchyur hamalsaranin 100.000 dram pargevatrecin!!!!
Mer timy, bnakanabar hrazharvec ev poxancec ayd gumary Xarabaxi mankapartezneric meki verakangnmany(Valleqsy 1 million dollar er nvirel ayd mankapartezin menq el mer chnchin 100.000 dramy nvirecinq)
Hima gnum em dasi, erekoyan aveli manramasn kpatmem!!!


1.Inchpes giteq Vallex Group ynkerutyuny hravirel er 9 BUHeri usanoxneri Xarabax , canotalu "Base MEtals" kazmakerputyan ashxatanqin, vory shahagorcum e Drmboni hanqavayry, artadrum pxindz-vosku xtanyut.
Sharzvecinq Sseptemberi 26-in zhamy 9.00!
Chanaparhin chashecinq "Vorskan" restoranum, amen inch shat lav er kazmakerpvac, usanoxneri "sirty shahelu" hamar, yntir kerakurner, jerm mtnolort ev ayln
Chanaparhim mez bazhanecin shapikner "Vallex Group"
grarmamb. Menq haytararecin vor chenq hagni ayd shapiknery(naxnakan paymanavorvacutyan mech nranq mez asel ein vor partadir che hagnel shapiknery, cankali) sakayn mez uxaki stipum ein dranq hagnel, nuynisk barcraxosov haytararecin <>


2.Heto asecin, vor da katak er.
Menq aydpes el chhaganq ayd shapiknery ev mnacinq mer shapiknerov.
Spayi tany handipecinq naxagah Bako Sahakyani het, varchapet Ara Harutunyani het ev Valleqsi naxagah valeri Mejlumyani, valleqsy 1 million dollar nvirec karavarutyany mankapartezi verakangnman hamar.
Aynuhet texi unecav chash Edem Restiranum, masnakcecin barcrastichan ayrer. Xnjuyqi yntacqum kazmakerpvec mrcuyt`lavaguyn kenaci hamar 100.000 dram, verjum voroshvec yuraqanchyur hamalsaranin 100 hazar dram tal, menq poxancecinq ayd gumary nuyn mankapartezin!(miayn menq)
Heto veradarcanq Hyuranoc


3.Myus ory aravotyan gnacinq Drmbon, aycelum enq lernahanqayin hamalir, shat goh enq mnum ynkerutyan katarac ashxatanqic, voric heto nranq mez mi himar harc en tlis<<>> Meranq bacatrelov, vor dranq lriv tarber cragrer en, mi tex bac shahagorcum e mi tex voch, mi tex 357 hektar antar e ktrvum mi tex 3 hektar e ktrvum, mi tex karmir grqi kendaniner en bnakvum, mi tex voch!!!!! Isk iranq irancn en pndum!!!!
Aveli ush sksvec himnakan qnnarkumy!!
Qnnarkmany nerka ein mi sharq pashtonya hyurer!!
Arajin harcy vory tvec mi hamalsarani usanox paron Mejluumyanin, verabervum er mer shapiknerin, te inchu enq menq es sahpiknery hagnum!!! Mejlumyany patasxanec, vor da yuraqanchyuris iravunqn e artahaytel sepakan karciqy!! Mer harcerin himnakanum trvecin shrjancox patasxanner!!!

Verjum, i zarmanq boloris, mez motecan(slavonakani usanoxnerin) ev xndrecinq vor menq chherananq!!!
Parzvec mez het uzum er zrucel Henrik Qochinyany, vor mez vstahecrex vor ayd 357 hektari vra yndhanrapes chkan kenadaniner, shat-shat mi 2 hat napastak, ur mnac te karmir grqi kendani. Ev arajarkec vor menq berenq mer masnagetnerin ev pntreq ayntex ayd kendaninerin, ete menq gtnenq, na hraparakav neroxutyun kxndri!!!
Mi xosqov shat mec ushadrutyan arzhanacanq!!!!

среда, 17 сентября 2008 г.

Ամեն մեկին հատիկ հատիկ ուշադրություն

Սիրելինե'ր և հարգելինե'ր,
Ինչպես գիտեք, <<Բնատաճարը>>, կարևորելով բուսաբանական և դենդրոայգիների դերը մեր հանրության էկոգիտակցության արթնացման գործում, որը հիմնական նախապայմանն է <<կանաչ և մաքուր Հայաստանի>> կերտման ճանապարհին, ստանձնել է դրանց աջակցման պատասխանատվությունը:


Զրուցելով այգիների ղեկավար կազմի հետ իրենց խնդիրների շուրջ` ամրագրեցինք, որ յուրաքանչյուրս կարող է նաև իր նյութական ներդրումը կատարել այգիների բարեկարգման մեջ: Տարիների ընթացքում այգիների ծառերի տեսակները նկարագրող ցուցանակներն անհետացել են կամ ենթարկվել բարոյական մաշվածության: Հիմա, յուրաքանչյուրս, հանդիսանալով մեկ կամ մի քանի ցուցանակի հովանավոր, կարող ենք վերականգնել այդ ցուցանակների ամողջ տեսականին:
Մեկ ցուցանակի ինքնարժեքը, որը պատրաստված է օրգանական ապակուց 10X12 չափսով, լազերային տպագրությամբ, կազմում է 500 դրամ: Յուրաքանչյուր ցուցանակի ներքևի մասում տրվում է հովանավորի անուն ազգանունը կամ կազմակերպության անվանումը:

Ցուցանակի հովանավորման կարգը.


Տարբերակ Ա
Էլ. փոստով կամ հեռախոսով հայտնում եք Ձեր` հովանավորման ցանկության մասին, նշում ցուցանակների քանակը, որը կցանկանայիք հովանավորել, որից հետո պատվիրված քանակը փոխանցվում է Ձեզ, որը կարող եք ինքներդ հանձնել այգուն կամ այդ իրավունքը փոխանցել մեզ:


Տարբերակ Բ
Ինքներդ եք Ձեր ընտրած ընկերությունում պատվիրում ցուցանակը` պահպանելով որոշակի չափորոշիչներ, սակայն մեզ հետ համադրելով, թե ո’ր ծառատեսակների ցուցանակներն եք ցանկանում հովանավորել, որպեսզի խուսափենք կրկնություններից
:


Քանի որ այս հոկտեմբերի 5-ին նշվելու է Երևանի բուսաբանական այգու 70-ամյակը, առաջնահերթորեն պատրաստվելու են այդ այգու ցուցանակները:
Ցանկալի կլինի, որ ոչ միայն Դուք հովանավորեք, այլ նաև քաջալերեք Ձեր ընկերներին կամ ընկերություններին, որում աշխատում եք, հովանավորել այդ բնահաճ նախագիծը:
“ Մի’ հարցրեք, թե ինչ կարող է ձեզ տալ Հայաստանը, այլ հարցրեք, թե ինչ կարող եք դուք տալ Հայաստանին” (Ջ. Քենեդին մի փոքր խմբագրված):



Apres Zohrabyan



USHADRUTYUN!!!!

Hargeli bnapahpanner,

de hima ushadir yntherceq bnahushardzanneri CANKE~
u ete duq nshvats marzerum eq aprum, kam patahmamb haytnvel eq bnakan hushardzanneric voreve meki taratsqum, nkatel eq vor mi MAZ e PAKASUM~kam chzarmanaq, vor tesneq orinak "bazalte ergehone" {qareri symphonyan} vorn iharke nshvats e cucakum, noric entharkvum e lomayin JARDI, apa miangamic dzerqi tak unenalov ays pastatughte ev BN. NAXARARUTYAN heraxosahamare 58 07 11~~, ardzaganqum eq~~~ev haytnum katarvatsi masin,
Asem, vor mets masamb nranq teghyak en linum ayd ameni masin~~
bajc amen depqum mets axmuke patasxanatvutyan e berum, vorn el , ir herthin , kberi "vorosh jamanakov" avirman kasecman~

Qani vor mer boloris unecvatsqi vra bazmathiv ACHQER kan ev mets AXORJAKNER EN zarganum /orinak Garnu dzori beranin gtnvogh Paravon Mirzoyani Tun-Arvestanoce der shinanyuti/qareri symphonyayi/ kariq uni~/

Usti ev Petq e aveli zgon linenq, hetevoghakan ev imananq MER ORENQNERE ev IRAVUNQNERE , ays kerpov ardyunqi karogh enq hasnel ..


Tuyl chtanq vor ogtven mer Tgitutyunic~

~ Cankali e depqi vayric unenal Lusankarner~

de sksecinq!!!~~ hetazotman ashxatanqe,
hetaqnnogh lusankarichner zinveceq lusardzaknerov
~ в Путь~

p.s. ha , chmoraq, mez el teghyak pahel:) mer mailing listere gnalov avelanum enn!! right227@gmail.com

вторник, 16 сентября 2008 г.

Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման



Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

Երկրաբանական հուշարձաններ
ՀՀԱնվանումը (նկարագիրը)Տեղադիրքը
1.«Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթԱրագածոտնի մարզ, Արեգ գյուղից 2.0 կմ հվ-արմ
2.«Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ
3.«Տատիկ» քարե բնական քանդակԱրագածոտնի մարզ, Դաշտադեմ գյուղի հվ-արլ եզրին
4.«Փոքր Արտենի» հրաբուխ Արագածոտնի մարզ, Բարոժ գյուղից 2.5 կմ հվ-արմ
5.«Քարե կարկուտ» տեքստուրային առանձնահատուկ ներփակումներ Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից մոտ 3.0 կմ հս-արմ
6.Արայի լեռան խառնարանը Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղից 6 կմ հս-արլ
7.«Անանուն» ժայռ-մնացուկներԱրագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4.5 կմ հվ-արմ, Արայի լեռ, հրաբխի հարավային լանջերին
8.«Անանուն» էրոզիոն աշտարակ Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4 կմ արմ, Արայի լեռան հրաբխի խառնարանում
9.«Չինգիլային դաշտ» քարե կուտակումներԱրագածոտնի մարզ, Քուչակ գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, «Էլոյի բերդ» տանող ճանապարհին 10.«Մեծ Արտենի» էքստրուզիվ կոնԱրագածոտնի մարզ, բնապատմական համալիր Մեծ Արտենի (2047մ) լեռ, քարեդարյան (օլիգոցեն) հասակի եզակի հնագիտական հուշարձաններ
11.«Յախշխան» քարանձավԱրարատի մարզ, Վեդի քաղաքից մոտ 20 կմ հս-արլ, Ուխտուակունք գետի աջ ափին, Դարբանդ գետի հետ միախառնման տեղից 08 կմ հոսանքով վեր, 40 մ գետի հունից բարձր, ծ.մ-ից 2100 մ բարձրության վրա
12.«Դաշտաքար» քարանձավԱրարատի մարզ, Դաշտաքար գյուղից 02 կմ հվ, Անահավատքար լեռան հս լանջին, հիմքից 400 մ բարձրության վրա
13.«Խոր հոր» անձավային համակարգ Արարատի մարզ, Շաղափ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 2200 մ բարձրության վրա
14.«Անանուն» շերտավոր նստվածքներԱրարատի մարզ, Տիգրանաշեն-Պարույր Սևակ գյուղերի ճանապարհի 17-րդ կմ-ի վրա
15. «Անանուն» անտիկլինալ ծալքԱրարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)
16. «Անանուն» ծալքավոր ստրուկտուրաԱրարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)
17. «Անանուն» ծալքագոյացման մերկացումԱրարատի մարզ, Ուրցաձոր գյուղից 4,5 կմ դեպի հս, Վեդի գետի աջ ափին
18.«Հորթունի» բրածո ֆլորա Արարատի մարզ, Զանգակատուն գյուղից 8 կմ հս-արլ
19.«Ջերմանիսի» բրածո ֆլորաԱրարատի մարզ, Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ գետի հոսանքով վեր, նախկին Ջերմանիս գյուղատեղիի մոտակայքում
20.«Վեդի գետի ավազանի» բրածո ֆաունա Արարատի մարզ, Վեդի գետի ավազան, Ուրցաձոր գյուղից 15 կմ հս-արլ
21.«Սևկատար» հրաբուխ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 20 կմ արլ
22.«Աժդահակ» հրաբուխ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 25 կմ հվ-արմ
23.«Անանուն» ծալքավորումԳեղարքունիքի մարզ, Սևանա լճի հս-արլ ափին, երկաթուղու պաստառի հատվածում, Սևան քաղ. մոտ 45 կմ հեռավորության վրա
24.«Քարե ծով» քարացրոններ (չինգիլներ) Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ դեպի խարամային քարհանք
25.«Անանուն» հրաբխային արտահայտված շերտավորություն Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ հվ, հրաբխային խարամների գործող քարհանքի մոտ
26.«Արմաղան» հրաբուխ Գեղարքունիքի մարզ, Մադինա գյուղից 3.5 կմ արմ
27.«Հայրավանք» բրածո ֆաունաԳեղարքունիքի մարզ, Հայրավանք գյուղից 2-3 կմ հս-արլ
28.«Անանուն» զոլավոր դայկաներԼոռու մարզ, Լալվար գետի կիրճ
29.«Անանուն» դայկաների համակարգԼոռու մարզ, Գարգառ գյուղից 5 կմ հվ, Պուշկինի լեռնանցքի մոտ
30.«Գետնազաղա» անձավային թունելԼոռու մարզ, Լոռիբերդ գյուղից 2 կմ հվ-արլ, Ձորագետի ձախ ափին, հունից 40մ բարձրության վրա
31.«Անանուն» խզվածքներ Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից հվ, ավազահանքի մոտ
32.Թագավորանիստ խարամային կոնի պեմզաների և խարամների կոնտակտԿոտայքի մարզ, Եղվարդ քաղաքից 3.5 կմ դեպի հարավ
33.«Թագավորանիստ» խարամային կոնԿոտայքի մարզ, Եղվարդ ավանից 3 կմ հվ, Աշտարակ տանող խճուղու ձախ կողմում 34.«Պեռլիտե փիղ» քարե քանդակԿոտայքի մարզ, Չարենցավան քաղաքից 2 կմ հվ, քարահանքի մոտ
35.«Անանուն» բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտԿոտայքի մարզ, Բջնի գյուղի արևմտյան ծայրամասում
36.«Ծակ քար» բնական թունելԿոտայքի մարզ, Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին
37.«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներԿոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում
38.«Անանուն» քարայր սյունաձև բազալտներումԿոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1,0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում 39.«Անանուն» լանջային էրոզիաԿոտայքի մարզ, Ազատ գետի աջակողմյան ափերին
40.«Անանուն» լավային ծալքեր Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում
41.«Անանուն» խորշերԿոտայքի մարզ, Գողթ գյուղից մոտ 3.0 կմ հս-արլ
42.«Հատիս» հրաբուխ Կոտայքի մարզ, Զովաշեն գյուղից 2.0 կմ արմ
43.«Ավազան» հրաբխային գմբեթԿոտայքի մարզ, Կարենիս (Գյումուշ) գյուղից 1.5 կմ հս-արլ
44.«Գյումուշ» հրաբխային գմբեթ Կոտայքի մարզ, Կարենիս (Գյումուշ) գյուղից 0.5 կմ հս-արլ
45.«Անանուն» ապարների բնորոշ մերկացումԿոտայքի մարզ, Նուռնուս գյուղի և Գյումուշ ՀԷԿ-ի միջև
46.«Անանուն» օբսիդիանի ելքեր Կոտայքի մարզ, Ջրաբեր գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, Երևան-Սևան խճուղու աջ կողմում
47.«Անանուն» քարե կուտակումներ Կոտայքի մարզ, Քաղսի գյուղի հվ-արմ եզրին, Հրազդանի կիրճում
48.«Գութանասար» հրաբուխ Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 3 կմ հվ
49.«Լեռնահովիտ» քարային կուտակումներԿոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 4-5 կմ հվ-արլ, «Թեզխարաբ» գյուղատեղիի մոտ 50.«Ձորաղբյուրի» (Մանգյուսի) բրածո ֆլորա Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր
51.«Ամասիայի» քարանձավՇիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ արլ, Ախուրյան գետի կիրճի աջ ափին, նրա հունից 80 մ բարձրության վրա, ծ.մ-ից 2000 մ բարձրության վրա
52.«Կրիա» քարե բնական քանդակՇիրակի մարզ, Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև
53.«Սատանա» բնական քանդակՍյունիքի մարզ, Գորիս քաղաքից մոտ 1,0 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ խճուղու ձախ կողմում
54.«Անանուն» ժայռ-մնացուկներըՍյունիքի մարզ, Գորիս քաղաքի շրջակայքում
55.«Անանուն» ռելիեֆի փոքր ձևերՍյունիքի մարզ, Սիսիան քաղաքի հս-արլ եզրին
56.«Անանուն» ռելիեֆի փոքր ձևերՍյունիքի մարզ, Քաջարանի հանքային ջրի աղբյուրից հս-արլ, Ողջի գետի ձախ ափին
57.«Մալևի ինտրուզիա» ներժայթուկՍյունիքի մարզ, Մեղրիի ենթատարածք, Ալդարա գյուղից մոտ 1-1,5 կմ հս, լքված Մալև գյուղի մոտ
58.«Անանուն» ապարների մերկացումներՍյունիքի մարզ, Երևան-Սիսիան խճուղու 180-181 կմ-ի ձախ և աջ կողմերում
59.«Խորձոր» V-աձև կիրճՍյունիքի մարզ, Խնածախ գյուղից 1.5-2.0 կմ հս-արլ
60.«Անանուն» էրոզիոն ռելիեֆՍյունիքի մարզ, Խնածախ գյուղից 2,5 կմ հս-արլ, Լաչին տանող ճանապարհի ձախ կողմում
61.«Անանուն» սյունաձև բազալտներ Սյունիքի մարզ, Հալիձոր գյուղից 2 կմ արմ, Որոտանի կիրճում
62.«Անանուն» ապլիտային դայկաներՍյունիքի մարզ, Կապան քաղաքից 30-35 կմ հվ
63.«Հերթ» որմնաքանդակ Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքից 3 կմ հս-արմ, «Շաքի» ջրվեժի մոտ
64.«Փղի ճտեր» որմնաքանդակՍյունիքի մարզ, Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին 65.«Անանուն» սյունաձև բազալտներՍյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին66.«Անանուն» սյունաձև բազալտներՍյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին
67.«Շիշքար ( Բուղաքար)» դայկաՍյունիքի մարզ, Բուղաքար գետի աջ և ձախ կողմերում
68.«Անանուն» բուրգանման մնացուկներՍյունիքի մարզ, Վերիշեն գյուղից 2 կմ հս, Գորիս-Խոզնավար ճանապարհի ձախ կողմում
69.«Սատանի կամուրջ» բնական կամուրջ Սյունիքի մարզ, Տաթև գյուղից 2,5 կմ հս-արլ
70.«Բնական թունել»Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի մոտ, Գորիս-Կապան խճուղու վրա
71.«Ագարակի» բրածո ֆլորաՍյունիքի մարզ, Ագարակ քաղաք
72.«Շամբի» բրածո ֆլորա և ֆաունաՍյունիքի մարզ, Շամբ գյուղից 500 մ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ ափին, 1300 մ բարձրության վրա
73.«Բլրաբերդ» հրաբխային գմբեթՎայոց ձորի մարզ, Եղեգնաձոր-Վայք ճանապարհի աջ կողմում
74.«Սատանայի աշտարակ» սյունաձև բազալտներՎայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում 75.«Բախտի կամար» բնական քարե թունելՎայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Արփա գետի կիրճում
76.«Անանուն» որմնաքանդակներ Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս խճուղու ձախ կողմում, Ջերմուկ տանող ճանապարհից 44 մ դեպի Գորիս
77.«Անանուն» լավային ծալքեր Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 5 կմ հվ-արլ
78.«Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ Վայոց ձորի մարզ, Կեչուտի ջրամբարից 2 կմ հվ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
79.«Ցիցքար» ժայռագագաթՎայոց ձորի մարզ, Վայք քաղաքից 0.5 կմ հս-արմ
80.«Տորք Անգեղ» քարե քանդակՎայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղից 1.5 կմ հվ-արլ «Անապատ» վայրում
81.«Սֆինքս» քարե քանդակՎայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղ, Գրավ գետի կիրճում
82.«Սպիտակ քար» ժայռ մնացուկՎայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 3 կմ հս-արմ, Աղավնաձոր-Ելփին ճանապարհի աջ կողմում
83.«Անանուն» տեկտոնական խախտումՎայոց ձորի մարզ, Արենի գյուղի արլ մասում, Արփա գետի ձախ ափին
84.«Պահակային աշտարակ», էրոզիոն ժայռ-մնացուկ Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց
85.«Անանուն» դայկաՎայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 1-1.5կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
86.«Անանուն» դայկաներՎայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 4 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
87.«Անանուն» սյունաձև անջատմամբ բազալտներՎայոց ձորի մարզ, Գոմք գյուղի հս-արլ մասում, ձորակի աջ կողմում
88.«Անանուն» դայկաՎայոց ձորի մարզ, Ելփին գյուղի հվ եզրին 89.«Անանուն» խզվածքային կառուցվածքՎայոց ձորի մարզ, Ելփին գյուղի արևմտյան ծայրամասում
90.«Անանուն» քարե քանդակներՎայոց ձորի մարզ, Խնձորուտ գյուղից 2.0 կմ հս, Զառիթափ-Խնձորուտ ավտոճանապարհի երկու կողմում
91.«Վայոցսար» (Դալիկ) հրաբուխ Վայոց ձորի մարզ, Կարմրաշեն գյուղից 3.0կմ հվ-արմ
92.«Անանուն» լավային հոսք Վայոց ձորի մարզ, Շատին գյուղից 0.5 կմ արլ
93.«Անանուն» դայկայանման մարմինՎայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղից հս
94.«Ղոթուրվանի» բրածո ֆլորաՎայոց ձորի մարզ, Գետիկվանք գյուղից 3 կմ հս-արլ, 2240 մ բարձրության վրա
95.«Ազատեկի» բրածո ֆլորա Վայոց ձորի մարզ, Ազատեկ գյուղի մոտ
96.«Մոլլաքար» ժայռՏավուշի մարզ, Իջևան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, Իջևան-Երևան խճուղու ձախ կողմում
97.«Անանուն» պլագիոգրանիտներ Տավուշի մարզ, Բերդ ավանից 6.5 կմ հվ-արմ, անտառտնտեսության մոտ
98.«Անանուն» դայկայանման մարմիններՏավուշի մարզ, Բերդ ավանի հս-արմ եզրին
99.«Անանուն» փոխակերպարային (մետամորֆիզացված) թերթաքարերՏավուշի մարզ, Հախում գետի վերին հոսանքում, Բերդ քաղաքից մոտ 20 կմ հվ-արմ
100.«Կալաքար» լեռՏավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 1.5 կմ հվ
101.«Անանուն» սյունաձև էքստրուզիվ մարմին` նեկկՏավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 2 կմ հվ 1
02.«Անանուն» դայկայանման մարմիններՏավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի ձախ վտակի հովտում
103.«Փայտասար» քարանձավների համալիր Տավուշի մարզ, Կողբ գյուղից 4 կմ հարավ
104.«Անանուն» կվարցային դիորիտներ և գաբրո-դիորիտներՏավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի կիրճի աջ լանջին
105.«Անանուն» շերտագրական մերկացումՏավուշի մարզ, Չինչին գյուղի հվ-արլ եզրին
106.«Անանուն» սանդղափուլ քարափներՏավուշի մարզ, Չինչին գյուղից 2.0 կմ հվ-արմ
107.«Օձաքար» լեռնագագաթՏավուշի մարզ, Պառավաքար գյուղից 3 կմ հս-արմ, Վաղաշեն տանող ճանապարհի աջ կողմում
108.«Անանուն» սյունաձև բազալտներՔ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ Սարգիս եկեղեցու մոտ
109.«Անանուն» սյունաձև բազալտներՔ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում մանկական ե)գ տանող թունելի արմ ճակատամուտքի մոտ

Ջրաերկրաբանական հուշարձաններ

1.«Սրբի» կամ «Քառասուն» աղբյուրԱրագածոտնի մարզ, Ապարան քաղաքի կենտրոնում, ծ.մ-ից 1870 մ բարձրության վրա
2.«Քյահրիզ» աղբյուրԱրագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 8.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսի վերի եզրին
3.«Գեղաձոր» աղբյուրԱրագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 7.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսում, 9 մ-ից 3000 մ բարձրության վրա
4.«Ջաղացի» աղբյուրԱրագածոտնի մարզ, Ղազարավան գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1180 մ բարձրության վրա
5.«Սարանց» աղբյուրԳեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, ծ.մ-ից 1937 մ բարձրության վրա
6.«Խաչերի» աղբյուրԳեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի արմ ծայրամասում
7.«Անանուն» աղբյուրԳեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի տարածքում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա
8.«Անանուն» աղբյուրԳեղարքունիքի մարզ, Լճավան գյուղի տարածքում, ծ.մ-ից 2045 մ բարձրության վրա
9.«Անանուն» աղբյուրԳեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր գյուղի հվ-արլ եզրին, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա
10«Վանքի աղբյուր» աղբյուրների խումբԳեղարքունիքի մարզ, Սարուխան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1977 մ բարձրության վրա
11.«Հաղպրտանք» աղբյուրԿոտայքի մարզ, Հրազդան քաղաքի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասի արլ ծայրամասում, 1.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1755 մ բարձրության վրա
12.«Համով» աղբյուր Կոտայքի մարզ, Ակունք գյուղի հվ-արմ ծայրամասում, եկեղեցու մոտ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա
13.«Քաղցր» աղբյուրԿոտայքի մարզ, Արզնի գյուղից 150 մ հվ-արմ, Հրազդան գետի ձախ ափին, ծ.մ-ից 1300 մ բարձրության վրա
14.«Ձորի» աղբյուրԿոտայքի մարզ, Գողթ գյուղից 0.3 կմ հս-արլ, Գողթ գետի աջ ափին, ծ.մ-ից 1580 մ բարձրության վրա
15.«Աուզի» աղբյուրԿոտայքի մարզ, Կաթնաղբյուր գյուղից 0.3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա
16.«Ամասիայի աղբյուր N1»Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1735 մ բարձրության վրա
17.«Ամասիայի աղբյուր N2»Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1750 մ բարձրության վրա
18.«Ամասիայի աղբյուր N3»Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.8 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1745 մ բարձրության վրա
19.«Գոմերի տակի աղբյուր»Շիրակի մարզ, Աշոցք գյուղից հվ-արլ ծայրամասում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա
20.«Աչքասար» աղբյուրՇիրակի մարզ, Բավրա գյուղից 5 կմ հս-արլ, ծ.մ-ից 2430 մ բարձրության վրա
21.«Զուգաղբյուր» աղբյուրՇիրակի մարզ, Զուգաղբյուր գյուղից 200 մ արմ, Աշոցք գետակի աջ ափին, ծ.մ-ից 2015 մ բարձրության վրա
22.«Լուսաղբյուր» աղբյուրՇիրակի մարզ, Հարթաշեն գյուղից 1.2 կմ արլ, Գյումրի-Տաշիր ավտոճանապարհից 150 մ ձախ, ծ.մ-ից 2030 մ բարձրության վրա
23.«Անանուն» աղբյուրՇիրակի մարզ, Հարթաշեն գյուղի դպրոցից 1.8 կմ հս-արլ, ծ.մ-ից 2180 մ բարձրության վրա
24.«Ջրաղացի» աղբյուրներՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հվ-արմ մասում, ծ.մ-ից 1770 մ բարձրության վրա
25.«Զոր-զոր» աղբյուրներՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Զոր-զոր գետի աջ ափին, ծ.մ-ից 1650 մ բարձրության վրա
26.«Վարդանաձորի» աղբյուրներՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 17 կմ հվ-արմ, Սիսիան-Նախիջևան ավտոճանապարհից 160 մ ներքև
27.«Սմբուլի» աղբյուրՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից հվ-արլ մասում, ծ.մ-ից 1740 մ բարձրության վրա
28.«Անապատի» աղբյուրՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա
29.«Ջրաղացի» աղբյուրՍյունիքի մարզ, Բարձրավան գյուղից 0.5կմ հս-արմ, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա
30.«Սևջուր» աղբյուրՍյունիքի մարզ, Գեղի գյուղի հյուսիսային ծայրամասում, Գեղի գետի ձախ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1600 մ բարձրության վրա
31.«Շահբուլաղ» աղբյուրՍյունիքի մարզ, Դավիթբեկ գյուղի հյուսիսային ծայրամասում, Քաշունի գետի կիրճի աջ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1065 մ բարձրության վրա
32.«Քյահրիզ» աղբյուրՍյունիքի մարզ, Նյուվադի գյուղից 1.5 կմ հս-արլ, ծ.մ-ից 670 մ բարձրության վրա
33.Անանուն աղբյուրՍյունիքի մարզ, Շաքի գյուղի հս-արմ ծայրամասում, ծ.մ-ից 1685 մ բարձրության վրա
34.«Մեծ Նովի» աղբյուրՍյունիքի մարզ, Շինուհայր գյուղից 0.5 կմ հս-արմ, ճամփեզրին, խաչքարի մոտ
35.«Որոտան» աղբյուրՍյունիքի մարզ, Որոտան գյուղի հյուսիսային ծայրամասում
36.«Կաթնաղբյուր» աղբյուրՍյունիքի մարզ, Տանձավեր գյուղի հվ-արմ ծայրամասում, անտառի եզրին, Քաշունի գետի աջ ափին, ծ.մ 1570 մ բարձրության վրա
37.«Սպիտակջուր» աղբյուրՍյունիքի մարզ, Տանձատափ գյուղից 1.4 կմ հվ, անանուն գետակի ձախ ափին, ծ.մ 1480 մ բարձրության վրա
38.«Շռան» աղբյուրՍյունիքի մարզ, Քաշունի գյուղից 1.2 կմ հվ-արլ, ծ.մ 1930 մ բարձրության վրա
39.«Անանուն» աղբյուրՍյունիքի մարզ, Քարահունջ գյուղի հվ մասում, սողանքի մարմնի աջ կողմում, ծ.մ 1250 մ բարձրության վրա
40.«Ջերմուկի» աղբյուրներՎայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում, ծ.մ 2140 մ բարձրության վրա
41.«Յոթաղբյուր» աղբյուրՎայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հս-արլ դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծ.մ-ից 2610 մ բարձրության վրա
42.«Գրավի» աղբյուրՎայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 5 կմ հվ, Գրավ գետի հովտում, ծ.մ-ից 1630 մ բարձրության վրա
43.«Պարույր Սևակ» աղբյուրՎայոց ձորի մարզ, Աղավնաձոր գետի վերին հոսանքում, ծ.մ-ից 1985 մ բարձրության վրա
44.«Արտաղբյուր» աղբյուրՎայոց ձորի մարզ, Եղեգիս գյուղից 2.7 կմ հս-արլ, Եղեգիս գետի աջ ափին, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա
45.«Ջրովանք» աղբյուր Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից 3 կմ հվ-արլ, Արփա գետի ձախ վտակ Ջրովանք գետակի ակունքում, ծ.մ-ից 1345 մ բարձրության վրա
46.«Առնետի» աղբյուրՎայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1780 մ բարձրության վրա
47.«Բալախլարի» աղբյուրներՎայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի մոտ, ծ.մ-ից 1508 մ բարձրության վրա
48.«Մոզ» աղբյուրՎայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղից 2.5 կմ արլ, Արփա գետի կիրճի աջ ափին, ծ.մ-ից 1170 մ բարձրության վրա

Ջրագրական հուշարձաններ


1.«Ամբերդ» լիճըԱրագածոտնի մարզ, Բյուրականից մոտ 2.1 կմ հս-արմ, Արագած լեռան հվ-արմ մերձկատարային սարավանդին
2.«Լեսինգ» լիճԱրագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի հս-արլ լանջին
3.«Ումրոյ» լիճԱրագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի արլ լանջին
4.«Գեղարոտի» ջրվեժԱրագածոտնի մարզ, Արագած գյուղից 11 կմ հս-արմ
5.«Այղր» լիճ Արմավիրի մարզ, Տարոնիկ գյուղից մոտ 3 կմ հս-արմ 6.«Թռչկան» ջրվեժԼոռու մարզ, Չիչխան գետի աջակողմյան Թռչկան վտակի վրա
7.«Ղազ» լիճԿոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ հս
8.«Վիշապա» լիճԿոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ արլ
9.«Բիշար» լիճԿոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 3 կմ հս
10.«Զեյնալ» լիճԿոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 7 կմ հս-արլ
11.«Ակնա» լիճԳեղարքունիքի մարզ, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք, Ակնասար լեռան լանջին
12.«Անանուն» լիճՇիրակի մարզ, Արթիկի ենթաշրջան, Ախուրյանի ջրավազանում, 3200 մ բարձրության վրա
13.«Թագավորական» լիճՇիրակի մարզ, Մանթաշ գետի վերին հոսանքում, 3050 մ բարձրության վրա
14.«Ամասիայի» ջրվեժՇիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արևելք
15.«Մանթաշի» ջրվեժներՇիրակի մարզ, Մեծ Մանթաշ գյուղից 16 կմ հվ-արմ, համանուն գետի աջ վտակի վրա
16.«Ծաղկարի» լիճՍյունիքի մարզ, Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային հատվածում, Ծաղկարի գետի վերնամասում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, 3271,5 մ բարձրության վրա 17.«Կապուտան» (Գոգի) լիճՍյունիքի մարզ, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հվ-արմ, 3202 մ բարձրության վրա
18.«Անտակ» լիճՍյունիքի մարզ, Բռնակոթ գյուղի Զարդով ջրամբարից 1 կմ հս-արմ
19.«Գազանա» լիճՍյունիքի մարզ, Գեղի գյուղի ակունքներում, Գեղի գյուղից մոտ 9 կմ հս-արլ, 3111,8 մ բարձրության վրա
20.«Կապույտ» լիճՍյունիքի մարզ, Մեղրի գետի ակունքներում, Լիճք գյուղից մոտ 8 կմ հս-արմ
21.«Խալաշ» լիճՍյունիքի մարզ, Ծղուկ գյուղից 13 կմ հս-արլ, 3005,7 մ բարձրության վրա
22.«Կապուտջուղ» ջրվեժներՍյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 3.0 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա
23.«Շինուհայր» ջրվեժՍյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 0.5 կմ հս-արմ
24.«Աղվան» ջրվեժՍյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի, լքված Մալև գյուղից 2.0 կմ հվ-արլ
25.«Վարդանաձոր» ջրվեժՍյունիքի մարզ, Վարդանաձոր գյուղից 2.5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանաձոր վտակի վրա
26.«Աջիբաջ» ջրվեժՍյունիքի մարզ, Գեղի գետի ձախակողմյան Աջիբաջ վտակի վրա, համանուն գյուղից 4 կմ հս-արմ
27.«Շաքի» ջրվեժՍյունիքի մարզ, Որոտան գետի ձախակողմյան Շաքի վտակի վրա
28.«Պառավաձոր» ջրվեժՍյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 3 կմ հս-արմ
29.«Չոբան» լիճՎայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից մոտ 15 կմ հս, Արփա գետի աջ վտակի վերին հոսանքում
30.«Օբան» լիճՎայոց ձորի մարզ, Բարձրանի գյուղից 3 կմ արլ, 2760 մ բարձրության վրա
31.«Հայելի» լիճՎայոց ձորի մարզ, Արտավան գյուղից 2 կմ արլ, 2100 մ բարձրության վրա
32.«Անանուն» լիճՎայոց ձորի մարզ, Կապույտ գյուղից 3 կմ հվ-արլ, 2150 մ բարձրության վրա
33.«Պիրոս» լիճՎայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ, 1937 մ բարձրության վրա
34.«Մարտիրոս» լիճ (Վերին լիճ)Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արլ, 2145 մ բարձրության վրա
35.«Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժՎայոց ձորի մարզ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա
36.«Քարավազ» ջրվեժՎայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արլ
37.«Հեր-Հեր» ջրվեժՎայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի վրա, համանուն գյուղից 2.5 կմ հս 38.«Գյադիկավանք» ջրվեժՎայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 0.5 կմ արմ

Բնապատմական հուշարձաններ

1.«Մեծ Արտենի» էքստրուզիվ կոնԱրագածոտնի մարզ, Բարոժ գյուղից 2 կմ հվ-արմ

2.«Արտաշավան» բնապատմական համալիրԱրագածոտնի մարզ, Արտաշավան գյուղի արլ եզրին

3.«Աստվածընկալ» հրաբխային տուֆերի ստվարաշերտԱրագածոտնի մարզ, Հարթավան գյուղից մոտ 4 կմ դեպի արլ, Քասախ գետի կիրճի աջ լանջին

4.«Քասախի դարավանդներ» Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղի արլ եզրին

5.«Քասախի կիրճ» Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ

6.«Ողջաբերդ» բնապատմական համալիրԿոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղի հս-արլ մասում

7.Սբ Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիրՍյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արմ, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ

8.Արծվանիկ գյուղի բնական քարանձավներՍյունիքի մարզ, Արծվանիկ գյուղից 3 կմ հվ, Երիցավանքի շրջակայքում

9.«Որոտան» բնապատմական համալիրՍյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին աջ ու ձախ ափերին

10.Հին Գորիսի («Կյորես») հրաբխային ապարներ Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի արևելյան մասում, Վարարակ գետի ձախ ափին

11.«Սմբատասար» բնապատմական համալիրՎայոց ձորի մարզ, Արտաբույնք գյուղից 0.75 կմ արլ

12.Պռոշաբերդի բնապատկերներՎայոց ձորի մարզ, Գլաձոր գյուղից 6 կմ հս

13.«Բերդի գլուխ» ամրոցի հրվանդանՎայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղի հս-արմ եզրին

14.Վարդանես լճի համալիր Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղից 3.5-4 կմ հս-արլ, նախկին Վարդանես գյուղի ավերակների մոտ 1748 մ բարձրության վրա

15.«Սուրբ Գևորգ» աղբյուրների խումբՎայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի հարավային մասում, Հերհեր գետի աջ ափին

16.Մարտիրոս գյուղի բնապատմական համալիրՎայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 2.0 հվ-արլ, Նզար լեռան արմ լանջին

Կենսաբանական հուշարձաններ

1.«Աղակալած ճահճուտ»Արարատի մարզ, քաղաք Արարատ, հանքային աղբյուրների մոտ, ծ.մ-ից մոտ 850 մ բարձրության վրա

2.«Ավազասեր (պսամոֆիլ) բուսականություն»Արմավիրի մարզ, Վաղարշապատ քաղաք, Զվարթնոց տաճարի մոտ

3.«Ջրաճահճային բուսականություն»Արմավիրի մարզ, Այղր լիճ

4.«Ենթալպյան մարգագետին» Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղի մոտ

5.«Մրտավարդ կովկասյան» Լոռու մարզ, Պուշկինի լեռնանցք

6.«Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ» Կոտայքի մարզ, Արտավազդ գյուղի մոտ

7.«Ալպյան գորգ»Կոտայքի մարզ, Մեղրաձոր-Ֆիոլետովո գրունտային ճանապարհի ամենաբարձր մասում (Փամբակ լեռնաշղթայի Ամպասարի գագաթային մասում, 300 մ բարձրության վրա)

8.«Թանթրվենի, Տիգրանի»Կոտայքի մարզ, Արզնի առողջարանի մոտ, Հրազդան գետի ափին, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա

9.«Դողդոջուն կաղամախու ծառուտներ»Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ արմ, 3200 մ բարձրության վրա

10.«Փետրախոտային տափաստան» Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ հս-արմ

11.«Մեղրիի սոսի» Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի

12.«Շիբլյակ»Սյունիքի մարզ, Կապան քաղաք, Առաջաձոր տեղամասում, 800-900 մ բարձրության վրա

13.«Սֆագնումային մամուռներ»Սյունիքի մարզ, Գոռայք գյուղից 5-6 կմ հյուսիս, Որոտանի լեռնանցքի մոտ

14.«Կորնգան եղջյուրավոր» Վայոց ձորի մարզ, Սուլեմայի լեռնանցք, Աղնջաձոր գյուղից 3 կմ հս-արմ

15.«Նոյեմբերյանի սոսի» Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաք, Չինարաձորում

16.«Վարդան Մամիկոնյանի կաղնի»Տավուշի մարզ, Ակնաղբյուր գյուղ, ծ.մ-ից 900 մ բարձրության վրա

17.«Սարի գյուղի սոսի» Տավուշի մարզ, Սարիգյուղ գյուղ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհից աջ, ծ.մ-ից 750 մ բարձրության վրա

18.«Գետահովիտի մամռապատ ժայռ» Տավուշի մարզ, Գետահովիտ գյուղի մոտ, Սառնաջուր գետի ձախ ափին, մոտ 700-800 մ բարձրության վրա

19.«Տանձուտ» Տավուշի մարզ, Աղավնավանք գյուղի մոտ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:


2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2009-2012 թվականների պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի:


3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:


4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետությանվարչապետ
Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 1
Երևան

Armenia: Private Development in National Reserve


Private development is threatening the biodiversity of one of the largest national forests in the former Soviet Union, and a oligarchic lawmaker in Armenia is said to be the violator.

A Facebook message from a member of an Armenian environmental group informs that their group has confirmed an earlier report by Hetq.am that a large area of Armenia’s largest reserve, the Khosrov forest, is underway for private development.

Hetq, while writing about the uncertain state status of a neglected natural area next to the Khosrov reserve on September 8, 2008, also reported that a large acrage of the reserve has been allocated for development:

…տեղաբնակ ադրբեջանցիների կողմից ժամանակին թաղված եւ միայն վերջերս հայտնաբերված հրաշք եկեղեցու հարեւանությամբ, իրազեկ մարդկանց պնդմամբ, Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը հսկա հյուրանոցային համալիրի շինարարություն է նախաձեռնել: Խոսրովի արգելոցի տնօրեն Ս. Շաբոյանը հաստատեց, որ այդ հատվածում 192 հա հող է տրվել վարձակալության, թե ու՞մ` «հստակ» չէր հիշում:…


[According to informed sources, National Parliament member Hovik Abrahamyan has organized construction for an enormous hotel [in the Khosrov resort] next to a newly-discovered church, which had been covered by soil by the former local Azeris [who left Armenia in the late 1980s due to the Nagorno-Karabakh conflict with Azerbaijan].

The director of the Khosrov reserve, S. Shaboyan, confirmed that 192 acres of land have been leased out, but couldn’t “precisely” remember to who…]
Hovik Abrahamyan is a member of Armenia’s ruling Republican party and a close friend of President Serzh Sargsyan. It is rumored that Mr. Abrahamyan may soon become the Speaker of Armenia’s Parliament.

Thanks to Simon Maghakyan /for engl.translation/
http://blogian.hayastan.com/2008/09/16/armenia-private-development-in-national-reserve/

Հարվածներ բնությանը

Բնության հատուկ պահպանվող տարածքներից երեքի համար այս տարին հոբելյանական է.
1958թ. հիմնադրվեցին §Դիլիջան¦, §Խոսրովի անտառ¦ եւ §Շիկահող¦ արգելոցները, վերջինս 2002թ. փոխեց իր կարգավիճակը` վերածվելով ազգային պարկի:
Հոբելյանական` 50-րդ տարեդարձի առթիվ էլ բնապահպանության նախարարությունը երեկ §Անի¦ հյուրանոցում միջոցառում էր կազմակերպել: Ինչպես եւ հարիր է նման տարեդարձներին, փողկապավոր պաշտոնյաների, քաղցր հյուրասիրության, պարգեւատրումների եւ բնության հանդեպ անսահման սիրո մասին հավաստիացումների պակաս չզգացվեց:
Քանի որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը եւս ներկա էր հանդիսավոր արարողությանը եւ ասում էր, որ մեր սերունդներին այնպիսի ժառանգություն պետք է թողնենք, որ նրանք չկաշկանդվեն էկոլոգիական խնդիրներով, հետաքրքրվեցինք, թե հանքարդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը միաժամանակ գերակա ճյուղ ճանաչած կառավարությունն ինչպես է պատկերացնում այս գործընթացը:
§Իսկ դուք գիտե±ք զարգացած մի երկիր, որտեղ տուրիզմը զարգացած է, որ չլինի հանքարդյունաբերություն¦,- հարցին հարցով պատասխանեց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որին, չգիտես ինչու, թվում է, թե Հայաստանը զարգացած երկիր է եւ զարգացած երկրներում էլ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ է:
§Բայց մեզ մոտ հանքարդյունաբերության հետեւանքներն են աղետալի¦,- մեր դիտարկմանն էլ ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց. §Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հանքարդյունաբերությունը այնպես կազմակերպվի, որպեսզի հետեւանքները չլինեն աղետալի, որպեսզի մարդիկ չնկատեն դա, իսկ դա հնարավոր է¦: Վարչապետի համոզմամբ, կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր անում է, եւ կայուն զարգացման հայեցակարգն էլ, որը ենթադրում է տնտեսական աճի եւ էկոլոգիական խնդիրների ներդաշնակություն, դրա վառ ապացույցն է:
Անկեղծ ասած, մինչ այժմ նման միտում Հայաստանում դեռ չի երեւում: Ինչ վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ պետության ուշադրությանը, ապա որոշակի աշխատանքներ, իհարկե, արվել են, թեկուզ կառավարման պլանների հաստատումը, սակայն դժվար է հավատալ, որ այս տարածքներում նորմալ վերահսկողություն է կատարվում, երբ, օրինակ, §Սեւան¦ ազգային պարկում կտրված, վարձակալության տրված եւ կենցաղային աղբով լցված ափեր ես տեսնում:
§Թռչնասերների կենտրոն¦ հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, որը թռչնաշխարհի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով հաճախ է լինում Սեւանում, այստեղ տիրող իրավիճակը բնութագրում է մեկ բառով` բարձիթողի:
Բնապահպանի դիտարկմամբ, Սեւանում համարյա չեն կատարվում ջրածածկ լինող տարածքների մաքրում, պլաստմասե շշերի առատության մասին խոսելն էլ ավելորդ է:
§Վերջերս Վարդենիսի շրջանում, այսիքն` ազգային պարկի տարածքում, ասֆալտի գործարան տեսանք, իսկ §Սեւանի մասին¦ օրենքով այստեղ արգելվում է տնտեսական գործունեություն ծավալելը¦,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ադամյանը:
Եթե §Սեւան¦ ազգային պարկում ափերի մաքրության խնդիրն է հիմնականում առաջնային, ապա §Դիլիջան¦ ազգային պարկի եւ §Խոսրովի անտառ¦ արգելոցի դեպքերում բնապահպաններին մտահոգում է վարձակալությունների հարցը:
Քանի որ §Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին¦ օրենքը բավական ընդհանուր սահմանում է տալիս արգելավայրերի պահպանության ռեժիմի վերաբերյալ, ստացվում է, որ §էկոտուրիզմ¦ զարգացնելու նպատակով շինարարություն ծավալելու լավ նախապայմաններ են ստեղծվում:
§Հանուն մարդկային կայուն զարգացման¦ հկ-ի նախագահ Կարինե Դանիելյանին անհանգստացնում է այն, որ արգելոցի տարածքից արգելավայրեր են ստեղծվում, այսինքն` պահպանության թույլ ռեժիմներ են սահմանվում:
§Մասնագետները մեծ անհանգստություն ունեն հատկապես §Խոսրովի արգելոցի¦ հետ, կտոր-կտոր Խոսրովից հատվածները վերցնում են, կարգավիճակ են փոխում, ինչ-որ բաներ են կառուցվում¦,- նկատում է տիկին Դանիելյանը:
Ի տարբերություն §Խոսրովի անտառ¦ արգելոցի, §Դիլիջան¦ ազգային պարկի տարածքի վերաբերյալ, սակայն, բնապահպաններից տարբեր կարծիքներ կարելի է լսել: Կան տեսակետներ, որ օրինակ, Պարզ լիճը օգտվել է վարձակալությունից, քանի որ հիմա պարբերաբար մաքրվում է, ոմանք էլ պնդում են, որ այն, ինչ Պարզ լճի տարածքում է կատարվում, հեռու է էկոտուրիզմ կոչվելուց: Նշենք, որ 2006թ. Պարզ լիճը 25 տարի ժամկետով տրված է §Օպելա¦ ընկերությանը, որը, ըստ, մեր ունեցած տեղեկությունների, պատկանում է Հայրապետյան եղբայրներին:
Բավական վաղուց շրջանառվում են նաեւ խոսակցություններ §Դիլիջան¦ ազգային պարկի մեկ այլ լճի` Գոշի վարձակալության տալու մասին: §Հայքի¦ հետ զրույցում, սակայն, §Դիլիջան¦ ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հերքեց այս տեղեկությունները. §Գոշ լճի վարձակալության մասին խոսակցություններն ավելորդ են, որովհետեւ Գոշ լճում վարձակալություն չկա¦: Իսկ առաջիկայում հիմնավո±ր կլինեն արդյոք նման խոսակցությունները. այս հարցին պարոն Դավթյանը պատասխանեց.
§Հնարավոր է, դա նույնպես ռեկրեացիոն գոտում է, եւ չի բացառվում, որ հետագայում որեւէ մեկը ցանկություն հայտնի կամ ինքը` ազգային պարկը, կտա վարձակալության, բայց քանի որ այսօր §Դիլիջան¦ ազգային պարկն ունի հնարավորություն իր ուժերով մաքրի եւ բարեկարգի, առաջիկայում նմանատիպ խոսակցություններ լինել չեն կարող¦:

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ
.2008թ.

пятница, 12 сентября 2008 г.

orva mi shunch



Այսօր բուսաբանական այգում էի~ինչ-որ զվարճություն նկատեցի երեխաների մեջ.
մոտեցա տեսնեմ մեծ պարկի մեջ թփրտացող կենդանի է,
հարցնում եմ.
- էս ինչ եք բռնել?...
- արծիվ....
- կարող եմ նայել?.
բացեցի , տեսա, կուչ էր եկել երբեմնի վայրի բնության տիրակալն.
- բա էս ինչ եք պատրաստվում անել?.
- կտանենք ցույց կտանք թաղի տղերքին.
հավանաբար ուզում էր մեծ "հերոս" դառնալ փոքրիկ տղան, բայց ինչպես վերջում կպարզվի, ես զրկեցի նրան հերոսի կոչումից,,,
Ցավոք, որ այս օրերում արծիվ բռնելով են հերոսանում այլ ոչ փրկելով կամ ազատ արձակելով....
- հետո էլ կծախեմ, - բացականչեց նա
- Կառնես? տաս հազար դրամ, ~հմմ, ես էլ արագ փորձեցի ելքեր կգտնել, ինչ անել, ի???նչ անել~
- գիտես ինչ, արծիվը կսատկի, վիրավոր ա~իսկ սենց ոչ -ոք չի առնի~~արի տանենք մասնագետի մոտ, հենց բուսաբանականի մուտքի մոտ է, ինքը կնայի ինչա եղել կբուժի~լավ?
նա արագ համաձայնվեց~
~Գնացինք:
Կենդանաբույժը տեղում էր, նա զննեց, ասեց, որ ճուռակա~և որ բժժածա, շուտով ուշքի կգա և կթռնի:

Դե ուրեմը հետ տվեք, ԵՍ ԵՄ ՏԵՐԸ այս "ԱՐԾՎԻ"
-ո'չ ես եմ , ո'չ էլ դու, ԲՆՈՒԹՅՈՒՆՆ է ՏԵՐԸ~~ուստի էլ կհանձնենք ԲՆՈՒԹՅԱՆԸ~~Նա թռցրեց, բայց ճուղակը մի քանի անգամ թևերը թափահարելուց հետո վայր ընկավ~
Կենդանաբույժը մեզ հրավիրեց դարպասներից դուրս ասելով` գնացեք, նա շուտով ուժեր կհավաքի ու կթռնի:Սակայն տղաները, որսը բաց թողած շան պես, դարպասների ետևում սպասում էին, թե երբ է նա տուն մտնելու, որ ծածուկ մտնեն այգի և գողանան ԿԵՆԴԱՆԻ ՈՐՍԻՆ:
Լավ, է' ~~? , ես հիմա ի?նչ անեմ, ձևացրել եմ թե տղաների ընկերն եմ, բայց հիմա պիտի բղավեմ ձայներ արձակեմ, որ կենդանաբույժը լսի, որ տղաները այգում եմ և գա դուրս հանի մեզ:

Չգիտեմ, եթե տղաները նկատեն, ~~ կկորցնեմ վստահությունս ու էլ ինձ չեն հավատա~.... ,իսկ թե լուռ սպասեմ, մինչև նրանք ճուռակին բռնեն~

~օօօ ոչ, քարով են խփում, որ վայր ընկնի, դե գոռա գոռա - բղավեցի ինքս ինձ վրա, ինչ ես պապանձվել?, ու էտդեղ գոռացի, տղանե'ր դուրս եկեք այգուց նա գալիս է , բայց նա իմ ձայնի վրա դուրս եկավ,,,,այնպես բարկացավվվվվվ, այնպես. որ

...տղաները էլ հույս չունեյին, նայեցին իրար~
"հերոսը" հարցրեց ,
-ինչի գոռացիր, ինչի վառեցիր???...
հմմ...ախր հասկացի, դու ավելի լավ բան արեցիր, դու ազատեցիր, դու փրկեցիր~իսկ որ տանեյիր կտանջեիք, կսատկեր, հասկանում ես? նա երկար չէր ապրի վանդակներում ...

ՄԻ ՏԽՐԻ, ...., ասեցի ես :

ԵՍ ՉՊԻՏԻ ՔԵԶ ԼՍԵՅԻ~~ փնթփնթաց նա...

Լավ եկեք, գնանք հեծանիվ քշենք~~

Տղաների ճիրաններից հաջողվեց "որսը" փրկել:

mnum e հուսալ, որ իրոք կենդանաբույժը ոչ մի շահադիտական նպատակներ չուներ, այլ ընդամենը սովորական նորմալ բնասեր մարդու դրսևորում էր մեր վրա դուռը փակելը`թողեք վայ, նա բժժած է ....մեծ հարված է ստացել, կհանգստանա կթռչի~

Ամեն դեպքում զգոն եղեք , եթե նոր ճուռակ կամ արծիվ հայտնվի կենդանական շուկաներում , ուրեմը...~

շունչ քաշեցի ..մտա նորից այգի` մտորելով, թե ինչի էր վայր ընկել, ինչն էր պատճառը , որ վայրին հայտնվել էր գետնին..~~չգիտեմ, որքանով ինձ հաջողվեց պատճառը գտնել, բայց այգի մտնելուն պես տեսա~~հաստաբուն ծառեր վայր ընկած~
~ԱՌՈՂՋ ԿԱՆԱՉ ՀԱՍՏ, ՊԱՏՄԱԿԱՆ~ՓԱՐԹԱՄ~ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ ՄԻՇՏ ԿԱՆԳՈՒՆ ԾԱՌԱՆԵՐԸ վայր էին ընկած, բայց ոչ ոք չէր պատրաստվում նրանց դիերը պատվավոր կերպով հողին հանձնել,
նրանք շուտով կանհետանան Բուսաբանական այգու տարածքից~և կշարունակեն ծառայել մարդկանց` բայց արդեն բոլորովին այլ կարգավիճակում:

Չգիտեմ, ու?մ կանաչը ավելացավ, բայց իմ ԿԱՆԱՉը ՊԱԿԱՍԵՑ~~
ԼԱՎ ԻՆՉԻ????? ԻՆՉԻԻԻԻԻԻԻԻ???

ՄԱՔՐՈՒՄ ԵՆ, ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՅԳԻՆ- շշնջաց
աշխատողներից մեկը:

Նստեցի թարմ, բայց մահացած կոճղին ու
շունչս կուլ տվի~~

четверг, 11 сентября 2008 г.

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասից 500 մետր հեռավորության վրա գործում է


Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որը շահագործվում է §Սագամար¦ ՍՊԸ-ի կողմից: Հանքի գործունեության ընթացքում հաճախակի դարձած պայթյուները` ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, և հանքում օգտագործվող քիմիական միացությունների պատճառով հարակից տնային տնտեսությունների բնակիչների մոտ առաջացող գլխացավերը և սրտխառնոցը խիստ դժգոհություն ու անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը:


Համաձայն ՀՀ §Շրջակա միջավայրի ազդեցության օրենքի¦` մինչ հանքավայրի շահագործումը անհրաժեշտ էր անցկացնել բնապահպանական փորձաքննություն և կազմակերպել հասարակական լսումներ` շահագրգիռ կողմերին իրազեկելու և նրանց կարծիքներին տեղեկանալու համար, որը չի կատարվել:


§Լոռե¦ Է.Ա. բնապահպանական կազմակերպությունը, օգտվելով §Տեղեկատվության Ազատության Մասին¦ ՀՀ օրենքի դրույթներից և հաշվի առնելով տեղի բնակչության համար բարձրացված խնդրի նշանակությունը, դիմեց բնապահպանության նախարարության պատկան ատյաններին, ինչպես նաև շահագործող ընկերությանը` հուզող հարցերի պարզաբանման խնդրանքով, սակայն ավելի քան երկու ամիս անց էլ ուղղված գրավոր հարցմանը Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի գործադիր տնօրեն Վ.Պապյանն այդպես էլ չի պատասխանել, իսկ 13.06.2008թ. ԲՊՏ պետի պաշտոնակատար Մ.Քամալյանի պատասխան գրությունն ընդհանրապես չի վերաբերվում մեր հարցմանը:


Առ այսօր այդ հարցմանը չի պատասխանել նաև բնապահպանության նախարարը:Հանքի շահագործումը բնակավայրի անմիջական հարևանությամբ, բնակչության իրավացի պահանջների արհամարհումը և, ընդհանրապես, հանքի շահագործումնª առանց հասարակական լսումների կազմակերպման, կոպտորեն ոտնահարում են տեղի բնակչության իրավունքները, խախտում են §Շրջակա միջավայրի ազդեցության օրենքի¦, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից 14.05.2001թ. վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթները:


Պատկան մարմիներրը ոչ միայն ոչինչ չեն ցանկանում նկատել, այլև, ինչպես համոզվեցինք մեր բանավոր զրույցներից, տարբեր մեթոդներով փորձում են քողարկել այս հանքավայրի առաջացրած խնդիրները:
Ուստի, սա է պատճառը, որ դիմում ենք Ձեզ`
այս անօրինականությունը դատապարտելու և սույն տեղեկատվությունը տարածելու համար, որը կընդառաջի մեզ լիարժեք տեղեկատվության ստացմանը, բնապահպանական փորձաքննության արդյունքների և օգտագործվող քիմիական միացությունների մասին տեղեկատվության հրապարակմանը, պատկան մարմինների ներկայացուցիչների բացթողումների պատճառով վերջիններիս պատասխանատվության որոշմանը, ինչպես նաև ուշացված, սակայն անհրաժեշտ հասարակական քննարկումների կազմակերպմանը` տեղաբնակների շրջակա միջավայրի խնդիրներին տեղեկանալու համար:


§Լոռե ¦ Էկո-ակումբ

ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյան

62 Kamo Street, Stepanavan,
Lori, Armenia
Mob.+374 93 31 51 08
Tel/Fax: 374 256 22477
lore@freenet.am
manya_lore@yahoo.com

XOSROVI ARGELOCUM EL CHI ARGELVUM???????????



Orer araj gnacel einq Xosrovi antar`arshavi….
Kusakan . vayri, mogakan antare aylevs ARGELOC CHE~
Te inch tesanq kardaceq xndrum em ~

Kaqavaberdic voch heru, nuyn kusakan antari grkum, dardzyal lqvats bnakavajrum, vor nuynpes aylevs argeloci taratsq e (hamenayndeps, mez ajdpes nerkayacrecin), texabnak adrbejancineri koxmic zhamanakin thaghvats ev miayn verjers haytnabervats hrashq ekexecu harevanutyamb, irazek mardkanc pndmamb, AZH patgamavor Hovik Abrahamyane hska hyuranocayin hamaliri shinararutyun e naxadzernel:
Xosrovi argeloci tnoren S.Shaboyane hastatec, vor ayd hatvatsum 192 ha hogh e trvel vardzakalutyan, te UM? Hstak cher hishum:[http://hetq.am/arm/society/8334]



OV E TUYL TVOGHE?

Aysor` hyuranocayin hamalir, hradzgaran ……..vaghe guce hanq el khaytnaberen?!

OV E PATASXANATU KATARVATSI HAMAR… ?

INCH E KATARVUM MER PAPERIC HASATS JARANGUNNERI HET..?

Inchpes kasecnel~~!!!

Bnapahpanutyan naxararutyan hamarn e 58 07 11~~

Xndrum em arajarkeq, inchpes payqarel~

среда, 10 сентября 2008 г.

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻՆ?................



Արարատի մարզի Բարձրաշեն գյուղը թերեւս չարժանանար մեր ուշադրությանը, եթե պաշտոնական բոլոր տեղեկագրերում սրան կից չնշվեր Կաքավաբերդ անունը: Բարձրաշենը մայրաքաղաքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա է գտնվում, Նուբարաշենի հարեւանությամբ:

Սրան, ինչպես տարածաշրջանի, եւ ընդհանրապես հանրապետության բոլոր գյուղերին, բնորոշ են բազմաթիվ խնդիրներ` մի մասը լուծելի, մյուսներն` առայժմ բավականին բարդ: Սակայն Բարձրաշենը մյուս բոլորից առանձնանում է նրանով, որ այս գյուղի վարչական տարածք է համարվում երբեմնի բնակավայր Կաքավաբերդը, որը Բարձրաշեն գյուղից 25 կմ հեռավորության վրա է գտնվում` Կոտայքի մարզի Գառնի գյուղից մի քանի կմ վերեւ, Ազատ գետի աջ ափին, Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ:

Իրենք` բարձրաշենցիները, բոլորովին անտեղյակ են Կաքավաբերդի գոյության, առավել եւս իրենց գյուղի վարչական սահմանների հետ նրա առնչության մասին: Բարձրաշենի համայնքապետ Կամո Բաբայանը պատմեց, որ Կաքավաբերդը գտնվում է Արարատի մարզի վարչական տարածքում: «Սա հանրապետությունում միակ համայնքն է, որ նման կարգավիճակ ունի, բայց ոչնչից տեղյակ չենք: Չկա մի իրավաբանական փաստաթուղթ, որում արձանագրված լինի, որ դա մեր համայնքի սեփականությունն է: Բարձրաշենը շատ աղքատ վիճակում է, եւ եթե Կաքավաբերդը փաստացի տրվեր գյուղին, դա եզակի հնարավորություն կլիներ գյուղացիների սոցիալական վիճակը փոքրիշատե բարելավելու համար»,- ասում է պրն Բաբայանը: Վերջինիս ներկայացմամբ` սա անասնապահական ընտիր տարածք է Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ եւ վաղուց ի վեր այդտեղ զբաղվել են անասնապահությամբ: 80-ական թվականների սկզբներին այստեղ նույնիսկ ոչխարաբուծական ֆերմա-համալիր է ստեղծվել, որը, սակայն, «իրեն չի արդարացրել» եւ լուծարվել է: Դրանից հետո, արդեն 80-ականների կեսերին, կառավարության որոշմամբ Կաքավաբերդը լուծարվել է, եւ տարածքը տրվել է երեք համայնքների, այդ թվում եւ Բարձրաշենին:

Մինչ այդ այն պատկանելիս է եղել Մխչյան գյուղին: Երկրորդ լուծարումից հետո այստեղ ապրում էին ավելի քան 30 ադրբեջանցի եւ երկու հայ ընտանիք: Իշխան Մարտիրոսյանի ընտանիքը, նրանց ասելով, մինչ օրս էլ շարունակում է ապրել այնտեղ: Իսկ մինչ այդ, սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից մինչեւ հողերի սեփականաշնորհումը, Կաքավաբերդը իրավաբանորեն եւ փաստացի ղեկավարել է Բարձրաշենի գյուղխորհուրդը: «Մենք ամեն շաբաթ մեքենայով գնում էինք այնտեղ, կարգավորում բնակիչներին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու եւ այլ հարցերը: Հայ ընտանիքների տները քարաշեն էին, բավականին լավը: Մնացածը` ոչ այնքան: Տարածքում ընտիր աղբյուրներ կան, այնպես որ ջրի խնդիր չկար: Գյուղը Էլեկտրական հոսանք չուներ, բայց գեներատոր էին աշխատեցնում, եւ այդ հարցն էլ էր լուծված»,- պատմում է ե՛ւ այն օրերի, ե՛ւ այօրվա համայնքապետարանի քարտուղար տիկին Նարվարդը: Սեփականաշնորհման օրերին դրա գոյության մասին կարծես մոռացել էին: 80-ականների վերջերին, պայմանավորված ղարաբաղյան շարժումով, ադրբեջանցիները հեռացել են: Մնացել էին երկու հայ ընտանիքներ: Համայնքապետ Կամո Բաբայանը, ով 1990-92 թթ. Բարձրաշենի գյուղխորհրդի նախագահն էր, պատմում է, որ այն ժամանակ էլ, այսօր էլ գյուղխորհրդում կամ գյուղապետարանում Կաքավաբերդին վերաբերող որեւէ փաստաթուղթ չկար եւ չկա: «Բայց 2004 թ., երբ կադաստրի ներկայացուցիչները եկել էին Բարձրաշեն գյուղի հողերի վերջնական գույքագրման, նրանց քարտեզներում Բարձրաշենի բալանսում 200 հա տարածք էր ամրագրված նաեւ Կաքավաբերդից: Վերջիններս առաջարկեցին գույքագրում անցկացնել նաեւ այդ տարածքներում, բայց հետո անհասկանալի պատճառներով դա չարվեց»,- պատմեց համայնքապետը: Դրանից հետո համայնքապետը սկսում է հետաքրքրվել Կաքավաբերդով: Մարզի գլխավոր հողաշինարարի հետ բոլոր հնարավոր գերատեսչություններում փորձում են ճշտել, թե «ինչն ինչոց է»: Ոչ մի արդյունք: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պաշտոնական ոչ մի հիմք չեն գտնում, ու հարցն այդքանով փակվում է: Մեկ էլ, համայնքապետի ներկայացմամբ, մեկ-երկու տարի առաջ կառավարությունից զանգահարել են համայնքապետարան` թե «Կաքավաբերդին վերաբերող ի՞նչ ունեք ասելու»: Համայնքապետն էլ, թե. «Անունը կա, ինքը չկա, ոչ մի փաստաթուղթ չկա, եւ փաստացի այն մեր համայնքի մաս չի»: Կառավարության հետաքրքրությունը Կաքավաբերդի նկատմամբ այդքանով վերջանում է: Չնայած պաշտոնական որեւէ փաստաթուղթ չկա, բայց տարբեր գերատեսչություններում ոչ պաշտոնապես համայնքապետին փոխանցել են, որ տարածքը միացվել է Խոսրովի արգելոցին: Նույնն ասաց նաեւ մարզի գլխավոր հողաշինարար Արտավազդ Օրդոյանը: Նաեւ` Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանը: Տկն Նորվարդը պատմում էր, որ ադրբեջանցիները հեռացել են 1988 թ. հայտնի դեպքերի պատճառով, իսկ երկու հայ ընտանիքներն այդպես էլ չեն հեռացել տարածքից: Ավելին, նրա ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանը, որ բավականին լուրջ փոխհատուցում պետք է ստանար իր գույքի դիմաց, այդպես էլ չի ստացել: «Անտառապետի» (որ այդ պաշտոնը ստանձնել է միայն 1994 թ.) ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանն ինքն է հրաժարվել գումարից: Հետո անտառապետը մեզ պատմեց, որ Իշխանը, իրոք, ապրել է այդ տարածքում, բայց ընդամենը որպես արգելոցի աշխատակից, շատ լավ իմանալով, որ ինքն այդտեղ ոչ մի գույք չունի: Նրա մահից հետո անտառում են մնացել եղբորորդին ու հարսը, որն աշխատում է արգելոցում: Այդ դեպքում զարմանալի է, թե ինչո՞ւ կառավարությունը Կաքավաբերդը չի հանում Բարձրաշեն գյուղի հաշվեկշռից: Ահավասիկ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի մարզերը թվերով 2004-2006 թթ.» տեղեկագիրը. Կաքավաբերդը դարձյալ Բարձրաշենի տարածքում է: Կաքավաբերդից ոչ հեռու, նույն կուսական անտառի գրկում, դարձյալ լքված բնակավայրում, որ նույնպես այլեւս արգելոցի տարածք է (համենայնդեպս, մեզ այդպես ներկայացրին), տեղաբնակ ադրբեջանցիների կողմից ժամանակին թաղված եւ միայն վերջերս հայտնաբերված հրաշք եկեղեցու հարեւանությամբ, իրազեկ մարդկանց պնդմամբ, Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը հսկա հյուրանոցային համալիրի շինարարություն է նախաձեռնել: Խոսրովի արգելոցի տնօրեն Ս. Շաբոյանը հաստատեց, որ այդ հատվածում 192 հա հող է տրվել վարձակալության, թե ու՞մ` «հստակ» չէր հիշում: Այդքանից հետո մնում է միայն զարմանալ, որ մեկին տարածքում ապրել չի կարելի, մյուսին թույլատրվում է համալիրներ կառուցել` «այն, ինչ չի կարելի եզին, կարելի է Զեւսին» սկզբունքով: Իսկ դա Հայաստանի համար նորություն չէ:
Hetq.am

7 երեխա թունավորվել է

Մամուլում օրերս հաղորդագրություն էր եղել այն մասին, թե իբր Ալավերդի քաղաքի տարածքում 7 երեխա թունավորվել է Դեբեդ գետում լողալիս: Ըստ հաղորդագրության` «թունավորումը հետևանք է այն բանի, որ «Մանես – Վալեքս» պղնձաձուլական կոմբինատի արտադրական թունավոր թափոնները, պատվար չլինելու պատճառով, «գերեզմանից» լցվում են գետը»:

Սրա վերաբերյալ մեկնաբանություն են տվել բնապահպանության նախարարությունից: Ըստ աղբյուրի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարարությամբ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները գործուղվել են Ալավերդի` պարզելու լուրի իսկությունը:

вторник, 9 сентября 2008 г.

Երեւանի հիմնական աղբավայրը շարունակում է աղտոտել մթնոլորտը

Երեւանի կենցաղային աղբը հիմնականում տեղափոխվում է Նուբարաշենի աղբանոց: Քաղաքին շատ մոտ տեղակայված աղբավայր են տեղափոխվում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն համայնքների աղբը` օրական 420-450 տոննա: Այժմ աղբանոցում կուտակված է 7 մլն տոննա աղբ:

Աղբի թափոնների պահեստավորման ժամանակ տեղի է ունենում բնական խմորում, որի հետեւանքով քայքայվում են օրգանական նյութերը, ու սկսվում են քիմիական ռեակցիաներ: Առաջանում են կենսագազեր, որոնք ցածր կոնցենտրացիայի դեպքում մթնոլորտ են տարածվում, իսկ բարձրի դեպքում` բռնկվում, ինքնայրվում:«Աղբանոցում ինքնայրման պրոցեսների արդյունքում արտանետված թունավոր գազերը քամու միջոցով հասնում են Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում ապրող մարդկանց ու թունավորում»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:52.3 հա տարածք զբաղեցնող Նուբարաշենի աղբանոցում, թունավոր արտանետումները նվազեցնելու նպատակով, Կիոտոյի արձանագրության (Հայաստանը դրան միացել է 2002 թ.) Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում ծրագրվում էր «Երեւան քաղաքի Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման եւ էլեկտրական էներգիայի արտադրության» հայ-ճապոնական ծրագրի իրականացումը: Ծրագրի իրականացման համար քննարկումները ծավալվել էին դեռեւս 2002 թ. սկզբին, մինչեւ Հայաստանի միանալը արձանագրությանը: Ծրագրի պաշտոնական կողմերն են Երեւանի քաղաքապետարանը եւ ճապոնական «Շիմիձու» կորպորացիան: Նախատեսվում է տեղադրել 1.4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատի աղբավայրից որսվող մեթանով: Առաջնային համարելով էկոլոգիական մաքրության ապահովումը` Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը ծրագիրը «իդեալական» է համարում:«Աղբավայրը ամբողջովին արտաքին միջավայրից կմեկուսացվի, ու էն բոլոր թունավոր գազերը, որ հիմա դուրս են գալիս ինքնայրման հետեւանքով, այլեւս չեն լինի, հերմետիկ միջավայրում դուրս կգա միայն մեթան գազ ու կաշխատացնի էլեկտրակայանը, դրա միջոցով էներգիա կստանանք»,- ասում է Ա. Գաբրիելյանը:Նա կարծում է, որ դրանից Հայաստանը կշահի ոչ միայն էկոլոգիական առումով, այլեւ սեփական հումքից էներգիա կստանա: Ըստ ծրագրի` ստացված էլեկտրաէներգիան վաճառվելու է բաշխիչ ցանցին: Դրանից ստացված եկամուտը հավասար բաշխվելու է երկու երկրների միջեւ: Հայաստանի տարեկան մաքուր շահույթը կկազմի 300 000 հազար դոլար:Ծրագրի մշակման եւ մոնիտորինգի անցկացման համար արդեն ծախսվել է 1 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի իրագործման համար ճապոնացիները ներդնելու են 8 մլն դոլար: Էլեկտրակայանի կառուցումը կտեւի 7-8 ամիս, դրանից հետո կսկսվի շահագործումը: Վերջնական պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել, քանի որ քննարկումների ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որոշակի վերապահումներ է ունեցել ծրագրի իրականացման նպատակահարմարության առնչությամբ:Ըստ ծրագրի` Հայաստանը պետք է ապահովի օրգանական նյութերի կուտակումը Նուբարաշենում, իսկ ճապոնական ընկերությունը պետք է շահագործի այն` ունենալով մենաշնորհային դիրք: Էկոնոմիկայի նախարարության համար դա ընդունելի չէ, քանի որ, ըստ նրանց, աղբահանության բնագավառում մեկ այլ օպերատորի ներգրավման հնարավորություն չի լինի, որը կզբաղվի ոչ միայն Նուբարաշենի շահագործմամբ, այլեւ կլուծի ամբողջ քաղաքի աղբահանության խնդիրը: Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը սեպտեմբերից խորհրդատվական օժանդակության ծրագիր է սկսելու, որն իրականացնելու է գերմանական «Ֆիխտներ» կազմակերպությունը:«Նրանք ուսումնասիրություն են կատարելու եւ խորհրդատվություն տալու, թե ինչպես ճիշտ աղբահանության հավաքագրում կատարվի եւ սանիտարահիգիենիկ մաքրություն ապահովվի Երեւանում, հետո, ըստ այդ եզրակացության, ծրագիր կառաջարկեն, մրցույթ կհայտարարենք, ու ցանկացած օպերատոր կարող է գալ եւ իրականացնել այդ ծրագիրը»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ Արմեն Միրզոյանը:Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է համագործակցություն ապահովել ճապոնացիների եւ Համաշխարհային բանկի միջեւ եւ փորձի փոխանակման միջոցով լուծել աղբահանության ողջ խնդիրը: Նախարարությունում պնդում են, որ ծրագիրը տնտեսապես էլ շահավետ չէ, քանի որ ստացված եկամուտը հազիվ ծածկի շահագործման ծախսերը:Քաղաքապետարանը սպասում է, թե ինչ եզրակացություն կտա Համաշխարհային բանկը: Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը բացատրում է. «Քանի որ սա միջազգային պայմանագիր է, պետք է միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրության ենթարկվի, մենք դիմել ենք կառավարության լիազոր մարմնին` Էկոնոմիկայի նախարարությանը, նա դիմել է Համաշխարհային բանկին, եւ եթե Համաշխարհային բանկը դրական եզրակացություն տա, որ այս ծրագիրն ընդունելի է, մենք համապատասխան որոշում կկայացնենք»:Գ. Խաչատրյանը, սակայն, համաձայն չէ Էկոնոմիկայի նախարարության այն փաստարկի հետ, որ եթե սրանով չի լուծվում ամբողջ աղբահանության խնդիրը, ուրեմն ավելի լավ է սպասել. «Մենք ջերմոցային արտանետումները կրճատելու խնդիր ենք դրել, եւ ոչ աղբահանության եւ աղբի մշակման խնդիր, սակայն եթե լինի ծրագիր եւ արտանետումների կրճատման, եւ աղբի տեսակավորման ու վերամշակման, միանշանակ ընդունելի կլինի այդ ծրագիրը»,- ասում է Գ. Խաչատրյանը:Էներգախնայողության եւ մթնոլորտի պահպանության տարեկան աշխատանքային պլանի կառավարիչ Դիանա Մնացականյանը կարծում է, որ չի կարելի հետաձգել ծրագրի իրագործումը, քանի որ անիմաստ ժամանակ է կորչում: Կիոտոյի արձանագրութւյունը կնքված է 2008-2012 թթ. համար, դրանից հետո արձանագրությունը ստորագրած երկրները, այդ թվում եւ Հայաստանը, նոր պարտավորություններ պիտի ստանձնեն:«Թող նոր օպերատորը գա, իր ուսումնասիրությունը կատարի, աղբամանները դնի, տեսակավորում կատարի, գործարան կառուցի, դժվար այդ բոլոր աշխատանքները շուտ ավարտվեն: Ինչու՞ չանել այս ծրագիրը ճապոնացիների հետ. մինչեւ 2016 թ. պայմանավորվածություն կա նրանց տալու աղբավայրի օրգանական նյութերը, որոնք ոչ մի երկրում չեն վերամշակվում, մնացածը` թուղթ, մետաղ, ապակի, կարող է մեկ այլ օպերատոր շահագործել»,- ասում է Գ. Խաչատրյանը: Նախնական պայմանավորվածության համաձայն` եթե ծրագիրը հաջողվի, ապա ճապոնական «Շիմիձու» կորպորացիան պատրաստ է նմանատիպ ծրագիր իրականացնել նաեւ Վանաձորում եւ Գյումրիում: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը կողմ է ծրագրի իրականացմանը, բայց գտնում է, որ այդ ծրագիրը վերջնական լուծում չէ. պետք է աղբի վերամշակման գործարան կառուցել. «Մեր աղբի մեջ 20-30% են կազմում օրգանական նյութերը, մնացած 70 %-ը տարբեր տեսակի նյութեր են` թուղթ, ապակի, մետաղ, որոնք գազ չեն դառնում եւ շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը»,- ասում է Լ. Սիմոնյանը: Նա հիշում է, որ շատ կազմակերպություններ են մոնիտորինգ ու ուսումնասիրությյուններ կատարել Հայաստանում, բայց դրանից գործը տեղից չի շարժվել. «Մոնիտորիգը շատ փող ու ժամանակ է խլում, բայց միշտ չի, որ արդյունք է տալիս»,- եզրափակեց նա:




hetq.am

Քմ-ը 25 դրամով հող են գնում ոսկի արդյունահանելու համար

Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ը գնում է 25 դրամով: Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս գյուղ: Հենց այստեղ այս տարվա մայիսից սկսած` ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը խուճապի մեջ է դրել Ստեփանավանի եւ հարակից գյուղերի բնակչությանը:

Ստեփանավանում տարբեր պատմություններ կարելի է լսել հանքավայրի շահագործումից հետո դեղին անձրեւների, հանքից գետ թափվող ուրանի, պայթյունների, Ձորագետում լողանալու անթույլատրելիության մասին: Բնակչությանը ոչ ոք չի ուզում որեւէ բացատրություն կամ պարզաբանում տալ: Օրենքով նախատեսված հանրային լսումներ չեն կազմակերպվել:«Լոռե» էկոակումբը հարցումներ է ուղղել հանքը շահագործողներին, Ստեփանավանի քաղաքապետին, բնապահպանության նախարարին, բայց ոչ ոք այդպես էլ կամ չի պատասխանել հարցմանը, կամ էլ չի պարզաբանել: Բնապահպանության նախարարությունը ընդհանրապես դարձել է ամենափակ կառույցներից մեկը. մեր մի քանի գրավոր նամակների պատասխանները ամիսներ շարունակ հնարավոր չէ ստանալ այդ գերատեսչությունից: Բոլորն էլ գիտեն, որ նախարար Արամ Հարությունյանը որեւէ առնչություն չունի բնապահպանության հետ, նա բազմաթիվ բիզնեսների տեր է եւ, բնականաբար, օրվա ընթացքում մտածում է իր ռեստորանների, դուռ-պատուհաններ պատրաստող արտադրությունների մասին, հակառակ դեպքում կփորձեր բնապահպանական գոնե մեկ խնդիր լուծել իր պաշտոնավարման ընթացքում: Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից շահագործվող Ախթալայի Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտանետումները առանց պոչամբարի միանգամից լցվում են Դեբեդ գետ: Գետի ջրով տասնյակ գյուղեր ոռոգում են հողամասերը, այգիները, եւ այդ մթերքը հայտնվում է բոլորիս սեղաններին: Այդ մասին գիտի նախարարը, բայց նրա մտքով անգամ չի անցնում, որ ինքը պարտավոր է դադարեցնել այդ ընկերության գործունեությունը: Արմանիսի հանքավայրը շահագործողներն իրենց շինությունների մի մասը կառուցում են բնակավայրի վերջին տան հարեւանությամբ:

Ներքեւում Ձորագետն է: Հենց այստեղ էլ` Ձորագետի գլխին, ըստ գյուղացիների` կառուցվելու է պոչամբարը: Այլ վայր հնարավոր էլ չէ գտնել պոչամբար կառուցելու համար: Արմանիսցիները բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր աշխատանք են գտել հանքավայրում, գոհ են, մնացածները դժգոհում են: Արմանիսցիներին այսօր առաջին հերթին անհանգստացնում են հանքավայրում իրականացվող պայթեցումները. «Չեն զգուշացնում պայթեցումների մասին, պայթյունն էլ շատ ուժգին է` երկրաշարժից ուժեղ է թափ տալիս, էն ա որ կարճ ա տեւում»,- ասաց մի արմանիսցի, ով չուզեց անունը նշել, քանի որ աշխատում է հանքավայրում: «Պայթեցումներից առաջ ոչ էլ զգուշացնում են: Հլա ասում են` էս ոչինչ, մի քիչ որ խորացան, վաբշե ուժեղ կլինի,- ասում է Էլինա Հարությունյանը եւ շարունակում,- գյուղացիներից մի 2-3 հոգի աշխատում են: Հանքն իրանց ինչ-որ բան տալիս է, մեզ` ոչ:

Գիտե՞ք ինչն է լավ, որ ճանապարհները պետք է սարքեն, գազն իրենց քաշեն, մեզ օգուտ է տալու. մենք էլ շուտով գազ կունենանք»: Պայթեցումներից գյուղի մի քանի տների պատեր ճաքել են: Սակայն տանտերերի վնասը ոչ ոք չի ուզում փոխհատուցել: Արմանիսցիների մի մասը հողակտորներ ունի հանքավայրի տարածքում: Նրանց մի մասից սեփակատերերը խաբելով գնել են հողը` 1 հա-ն 250 հազար դրամով: «Հենց հանքի կողքը մեզ սեփական հող ունենք` 3 հա, վերեւի ճանապարհն են քանդել փակել, ներքեւն էլ տնօրենի մեղուների փեթակներն են դրել, ոնց որ դիտավորյալ տեղս նեղեն, որ ես իրանց ուզած գներով էդ հողը վաճառեմ: Արդեն մի քանի հոգուց առել են: Ժողովրդից հեկտարը 250 հազարով են առել, ես էլ էդ գնով չեմ ուզում տամ, խի՞ տամ:

Ասում են` էդ ա, ուզում եք տվեք դատարան:Էստեղ կիսաքանդ վիճակում սեփականաշնորհված շենք ունենք, ասում են` տիրություն արեք, մի բան արեք, թե չէ կքանդենք: Իրանք չգիտեմ` քաղաքապետի հետ ի՞նչ են արել, արենդով են վերցրել: Ասում են` էդ տերիտորիան մենք առել ենք, էդ շենքն էլ դրա մեջ ա մտնում, պիտի քանդենք: Արդեն երեւի մի 20-30 հա գյուղացիներից գնել են, քմ-ը 25 դրամով, բայց մենք գնացել ենք հենց քաղաքապետարանից իմացել ենք, որ 1 հա-ն արժե 5 մլն 280 հազար դրամ: 0,5 տոկոսն էլ չեն տալիս: Դրել ապօրինի մի քանիսինը քանդել են, տվյալ պահին իմ հողից էլ քանդած ա, հենց հանքի պետն ասում ա` գնացեք տվեք դատարան, էդ ա գինը, ուզո՞ւմ եք` տվեք, առնում եմ հողերը, չե՞ք ուզում` գնացեք դատարան տվեք»,- պատմում է Սերգեյ Հունանյանը:

«Ես էլ այնտեղ հող ունեմ, ծախել եմ, այն ժամանակ ես չէի աշխատում, մենք բոլորս գնացել ենք դատարան, ասել ենք` մեր հողերն ա, դատարանն ասաց` գնացեք իրար մեջ որոշեք, էն մարդն էլ ասաց` էսքան եմ տալիս, տալի՞ս եք, մենք էլ տվեցինք, մեկ ա` էդ տարածքում սաղ փոշի ա, ոչ մի բան ցանել չի լինի»,-պատմում է հանքում աշխատողներից մեկը:Հանքը գյուղին ոչ մի բան էլ չի տվել, գուղից աշխատողները շատ քիչ են, հիմնականում քաղաքից են գալիս: Ոչ մի բանից տեղյակ չենք, գոնե պայթյունի ժամանակ տեղեկացնեն. միանգամից պայթեցնում են: Բոլորն էլ վախենում են, մանավանդ փոքրերը: Էս վերջերս մի քիչ ուշ-ուշ են պայթեցնում, բայց ժամանակ կա` օրվա մեջ մի քանի անգամ լինում է:


Շատ ուժեղ է լինում, տունը ցնցվում է, ճաքեր էլ կան: Երկրաշարժից հետո տունս վերանորոգել էի, պատերի հաստությունը 60-70 սմ է, բայց դրանց պայթեցումներից 5 տեղից ճաքել ա: Գնացել եմ տնօրենի` Վարդան Պապյանի մոտ, ասում ա` քեզնից բաներ մի հորինի, ասում եմ` արի նայի, որ պայթեցնում եք, վախից տնից կփախնես: Որտե՞ղ բողոքեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հարցնում է ուսուցչուհի Նունե Գրիգորյանը:Արմանիսի հանքը շահագործում է «Սագամար» ՍՊԸ-ն: Այս ընկերության մասին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որեւէ տեղեկություն չկա: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է այն շահագործվում:
Բայց դրա սեփականատերը նույն Սերոբ Տեր-Պողոսյանն է:
Hetq.am





HUG A TREE~

Ուրբաթ երեկոյան մի խումբ երիտասարդներ Երեւանի կենտրոնական փողոցներում մաքրում էին ծառերի շրջակայքը, ապա... գրկում ծառերը£ §Գրկիր ծառ¦ ակցիան նորույթ էր ոչ միայն անցորդների համար, այլեւ` ակցիայի մասնակիցներից շատերի:

Նրանք վստահ են, որ բնությունը նախ պետք է մաքուր պահել, ապա նաեւ սեր ու ջերմություն փոխանցել բույսերին:


Անին բնապահպանական ակցիաների շատ է մասնակցել, բայց ծառ առաջին անգամ էր գրկում:


Ինձ մանկուց են ասել, որ չի կարելի աղտոտել, ու ես գերադասում եմ աղբը ձեռքումս պահած կիլոմետրեր քայլել, քան այն թափել փողոցում: Երբ իմացա, որ այսպիսի հետաքրքիր բան է նախատեսվում` մաքրել ծառերի շրջակայքը ու ծառ գրկել, որոշեցի գալ:


Իսկ ինչու? միայն ծառ, կարելի է նաեւ ծաղիկներ գրկել, միայն թե հարկավոր է դա նուրբ անել, որ չվնասեք¦,-խորհուրդ տվեց նա: Վարդանը, ով միջոցառման նախաձեռնողներից է, նկատեց, որ մարդիկ աղբը հենց մայթերին, ծառերի շուրջն են նետում. Այդպիսով մարդիկ խանգարում են ծառերի նորմալ աճին: Մի?թե այդքան դժվար է աղբը հասցնել մինչեւ աղբաման¦:

Հելենն էլ, ծառերը ոչ միայն գրկում էր, այլեւ համբուրում: Կատակով նշում էր, որ բարակ ծառ գրկելն ավելի հեշտ է. Հաստաբուն ծառ գրկելիս այնպիսի զգացողություն է, որ ոչ թե դու ես իրեն գրկում, այլ ինքը քեզ¦:

Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես¦,-նշեց մեկ այլ մասնակից` Տաթեւիկը:


Իսկ Արմանը, ով էկոլոգ է մասնագիտությամբ, բացատրեց, որ ծառ գրկելը նույնիսկ օգտակար է:

Երբ ծառ ես գրկում, այն կլանում է ողջ բացասական էներգիան եւ քեզ դրական լիցքեր տալիս: Հենց բնության մեջ եմ լինում, անպայման ծառեր եմ գրկում:

Առհասարակ բնության հետ ձուլվելը հրաշալի է¦,-ասաց նա: Հավաքված 10-15 երիտասարդները Ավ. Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Նալբանդյանի փողոց, ապա` Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Զարմացած անցորդներից քչերն էին հետաքրքրվում, թե ինչու են երիտասարդները ծառ գրկում:


Բայց մի ոստիկան, ճշտելով, թե ինչ նախաձեռնություն է, ասաց. Լավ է, որ երիտասարդները կուսակցական չեն ու զբաղվում են իրենց քաղաքի մաքրությամբ¦ Իսկ հարցին, թե ինքը ծառ գրկած կա, պատասխանեց` սիրուն աղջիկ լիներ, կգրկեի: Երիտասարդներին միացել էր նաեւ Լոս Անջելեսում ապրող Ադրիադեն.


Նա զարմացել էր, որ փողոցներն այդքան կեղտոտ են, եւ մարդիկ ամեն տեղ աղբ են նետում£:

Մեզ մոտ էլ են կազմակերպվում նման ակցիաներ, ասենք` պաշտպանենք այս կամ այն անտառը: Բայց էնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ ծխախոտի մեկ գլանակ գետնին նետեն, կտուգանվեն մոտ 1000 դոլարի չափով ու շատ զգույշ են¦,- պատմեց Ադրիադեն` առաջարկելով Հայաստանում եւս տուգանել շրջապատը աղտոտողներին:

http://media.am/students/text.asp?n=173

Ի՞նչ կտա ձեռնարկության սեփականատիրոջ փոփոխությունը


Ըստ համաշխարհային վիճակագրության՝ մինչ օրս երկրագնդում արդյունահանվել է 150—ից 155 հազար տոննա ոսկի, իսկ ոսկու պաշարները, ըստ որոշ մասնագետների, կարծես թե նվազում են, եւ հետազոտված հանքավայրերում առկա պաշարները կբավականացնեն ընդամենը 10—11 տարի։


1976 թվականից, երբ մեր երկրում սկսվեց այս թանկարժեք մետաղի արդյունահանումը, մինչ օրս արդյունահանվել է ավելի քան 125 տոննա ոսկի։


1998 թվականին, երբ հնդկական «First Dynasty Mines Armenia» ընկերությունը 3.5 մլն դոլարի դիմաց 25 տարի իրավունք ձեռք բերեց կովկասյան տարածաշրջանում ոսկու ամենից մեծ հանքերը շահագործելու համար, 2002 թ. հնդկական ընկերությունը ձեռք բերեց նաեւ «Հայոսկի» ՊՁ—ին պատկանող բաժնեմասի 50 տոկոսը։ Այդ ընկերությունը մեր երկրում իր գործունեության տարիներին հանքերից կարողացավ կորզել ավելի քան 13 տոննա մաքուր ոսկի։
1.5 տարի առաջ հնդկական ընկերությունն իր բաժնետոմսերը վաճառեց, այսօր Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) նոր տերը «Մադնեուլի» բաժնետիրական ընկերությունն է, որը մաս է կազմում «Geo Prom Mining» միջազգային հոլդինգի։
«Մենք հրավիրել ենք օտարերկրյա մասնագետներին, որպեսզի իրենք գնահատեն Սեւանա լճի տարածքներում շրջակա միջավայրի վիճակը։ Այս առումով այժմ որեւէ տեղեկություն չունենք, թե այս շրջանը այս պահին բնապահպանական ինչ վիճակում է գտնվում։ Մինչ շրջակա միջավայրի պահպանելու կամ բարելավելու մասին խոսելը, նախ պետք է իմանանք, թե ինչ ունենք, որպեսզի նախ պահպանենք, հետո բարելավենք»,–ասաց «Գեո ՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կալանդաձեն՝ օգոստոսի 28–ին Սոտք այցելության ժամանակ, հավելելով, որ այդ իսկ պատճառով իրենք գնահատման նպատակով հրավիրել են այս ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկին, իսկ աշխատանքները կտեւեն մոտ մեկ տարի. «Մեկ տարի հետո մենք կարող ենք իմանալ, թե իրականում այստեղ ինչ կա»։
Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենը հայտնեց. «Մեր նպատակն է գտնել ոսկե միջինը եւ այնպես անել, որ ապահովվի այս տարածքի մարդկանց բարեկեցությունը՝ չանտեսելով շրջակա միջավայրը։ Աշխարհում բազմաթիվ են այն երկրները, որոնք տնտեսությունը զարգացնելու նպատակից ելնելով՝ ոչնչացրել են բնությունը եւ հետո վերականգնման փորձեր կատարել»։
Այդ իսկ պատճառով հանքի սեփականատերը որոշում է կայացրել վերագործարկել հանքը որոշակի չափով, որպեսզի ստացվի որոշակի հասույթ, որն էլ կուղղվի պատճառված բնապահպանական վնասի վերացմանը։
«Golders Associate» ընկերության էկոլոգ Ռոբերտ Ջեսսոպը հայտնեց, որ ներկա պահին ինքն ունի առկա հանքավայրի վերաբերյալ նախնական եզրակացությունը. «Վայրը բարոյապես եւ ֆիզիկապես քայքայված է, ենթակառույցները շատ հին են եւ քայքայվում են։ Իսկ հանքափոսը եւ հանքարդյունաբերության գործընթացները բնապահպանական տեսակետից շատ աղքատիկ են եղել»։
«Մենք օբյեկտիվ ընկերություն ենք եւ չենք եկել Հայաստան, որ այս հանքավայրի սեփականատերերի գովքը անենք»,–ասաց Ռոբերտ Ջեսսոպը։
«Fraser Alexander Tailings» ընկերության փորձագետ Հարի Վագների խոսքերով՝ իրենք մտադիր են, որ այսօր գոյություն ունեցող պոչամբարը, որը կառուցվել է խոնավահողերի վրա, վերամշակել եւ նորից այն ամբարել նույն տեղում, ինչպես արդեն արվել է աշխարհի մի շարք երկրներում։
«Այսօր հանքից տարեկան դուրս է բերվում եւ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա է հասցվում 25 հազար տոննա հանքաքար»,–ասաց Դ. Կալանդաձեն, նկատելով, որ իրենք ցանկանում են, որ առկա պոչամբարի հումքը նույնպես գումարվի հանքաքարին եւ վերամշակվի գործարանում. «Հետագայում առաջացած պոչերը կթաղվեն արդեն վերականգնված նույն պոչամբարում այնպես, որպեսզի վնաս չհասցնենք շրջակա միջավայրին»։
Պրն Կալանդաձեն նաեւ հայտնեց, որ իրենց այլ պոչամբար էլ է հարկավոր, իսկ թե դա որտեղ կլինի, դեռ հայտնի չէ։ Բնապահպանները հայտնեցին, որ «Սեւանի մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում Սեւանա լճի ավազանում իրականացնել լճի գոյությանը սպառնացող գործունեություն։
Նշենք, որ հիմնական սպառնալիքը ամենաթունավոր նյութերի դասին պատկանող ցիանիդներն են, որոնք օգտագործվում են ոսկու արտադրության տեխնոլոգիաներում։ Հիշեցնենք, որ ԱՈԱՁ—ի նախկին տերերի՝ հնդկական «Vedanta Resources» ընկերության նախագիծը մերժվել է պետական բնապահպանական փորձաքննության կողմից, չնայած այն հավաստիացումներին, թե ցիանիդների համար կկառուցվի անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող գերեզմանոց։
Հ. Գ. Դիմիտրի Կալանդաձեին մտահոգում էր նաեւ երկաթուղու հարցը. «Մենք երբ եկանք Հայաստան, երկաթուղին պետությանն էր, իսկ այսօր այն արդեն սեփական է։ Ես համոզված էլ չեմ, որ բեռնափոխադրման գները կմնան նույնը, ինչը կարող է հավելյալ խոչընդոտ հանդիսանալ մեր հետագա գործընթացին։ Ռելսերը նորմալ վիճակում չեն, չկան նաեւ համապատասխան բարվոք վագոններ»։
«ՀՀ»—ն գլխավոր տնօրենին հիշեցրեց, որ երկաթուղին ոչ թե սեփական է, այլ տրված է կոնցեսիոն կառավարման, այն էլ ընդամենը 30 տարով։ Իսկ եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ—ի տնօրինությունը ցանկանա բարձրացնել բեռնափոխադրման գները ներհանրապետական երթուղիներում, ապա նախ պետք է համաձայնության գա ՀՀ կառավարության հետ։ Ինչ վերաբերում է վատ ռելսերին, որի երկարությունը Սոթքից մինչեւ Արարատ կազմում է 268 կմ, դրանք նույնպես պետք է վերանորոգվեն ըստ համաձայնագրի, ինչը կարժենա մոտ 140 մլն դոլար։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

пятница, 5 сентября 2008 г.

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ՞ ԱՅԳՈՒՆ

Կառավարությունը դեռ աջակցություն չի տրամադրել Բուսաբանական այգուն, թեեւ Բնապահպանության նախարարության պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի այգի կատարած ստուգայցերից հետո պարզ դարձավ, որ այգին պահպանության խնդիր ունի: Հուլիսին Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատար Մարզպետ Քամալյանին տրամադրած զեկույցում տեղ էր գտել հետեւյալ առաջարկը. ՚Դիմել ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ ՀՀ կառավարությանը` բուսաբանական այգում պատշաճ հսկողություն իրականացնելու համար միջոցներ տրամադրելուՙ:
Զանգահարեցինք Մարզպետ Քամալյանին` պարզելու, թե նա այս զեկույցից հետո այգու պահակության խնդիրը փորձե՞լ է լուծել: Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատարն ասաց, թե նա չի զբաղվում այդ գործով, թեեւ այգուն աջակցություն տրամադրելու առաջարկը հենց նրան էր ուղղված: Զրուցեցինք Բուսաբանության ինստիտուտի եւ բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ: Վերջինիս տեղեկություններով` Կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից մի քանի միլիոն ավելի գումար տրամադրել այգուն: Այդ գումարը, իհարկե, այգում պատշաճ հսկողություն չի ապահովի, բայց Ժիրայր Վարդանյանի խոսքերով` որոշ տեղաշարժ կլինի: ՚Բայց դա կլինի միայն հունվարինՙ,- վերջում հիշեցրեց այգու տնօերենը:
Նշենք, որ բացի պահպանության խնդրից, Բուսաբանական այգին նաեւ ոռոգման ջրի խնդիր ունի:
Ի դեպ, այս տարի լրանում է Բուսաբանության ինստիտուտի 70 ամյակը
:
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
՚Տարիներ շարունակ մեզ ծառայած Բուսաբանական այգին այսօր մեր օգնության կարիքն ունի, ուստի բնասերներին, բնապահպաններին եւ պարզապես ոչ անտարբեր ու չհոգնած հայերին սիրով կսպասենք շաբաթ օրը ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտՙ,- ակտիվ քաղաքացիներին կոչ է անում ՚Բնատաճարՙ հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրեսը: Վերջինս ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում ասաց, որ Բուսաբանական այգու տնօրինությունը խոստացել է կամավորների համար այգում աշխատանքի ճակատ ապահովել: Հատվելու են չորացած ծառերը եւ մաքրվելու է այգու մի հատվածը: ՚Վստահեցնում եմ, որ բնության հետ շփումը եւ հանրօգուտ աշխատանքը մարդկանց կազդուրի, ներքին հրճվանք ու ժպիտ կպարգեւիՙ,- ասում է Ապրեսը:
Նշենք, որ Բուսաբանական այգին մաքրելու համար արդեն պատրաստակամություն են հայտնել 30 կամավորներ, սակայն Ապրեսի խոսքերով` եթե նրանց թիվն ավելանա, կարելի է այգում ամեն շաբաթ աշխատանքներ կազմակերպել: ՚Հետագայում նպատակ կա ծառերի վրա ցուցանակներ փակցնել, որտեղ նշված կլինի ծառատեսակի անվանումըՙ,- ասում է Ապրեսը:
Նշենք, որ ՚Բնատաճարՙ հասարակական նախաձեռնությունն արդեն նման մի ակցիա իրականացրել է Իջեւանի դենդրոպարկում, որտեղ կամավորների աշխատանքի միջոցով կարգավորել են այգու մի հատվածի ոռոգման ենթակառուցվածքը:

четверг, 4 сентября 2008 г.

Միացե'ք




Արդեն իսկ 58 հասարակական կազմակերպություն հանդես են եկել Սևանից լրացուցիչ բացթողումների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի որոշման մասին խիստ քննադատությամբ http://freenet.am/~teghut : Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն միանալու հայտարարությանը թող տեղյակ պահեն ինձ հետևյալ հեռախոսահամարով 093 36 24 66:

АРМЕНИЯ-GPM-СОТК-ФАБРИКА-ОТКРЫТИЕ-ВОЗМОЖНОСТЬ

Компания GeoProMining поставила экологов перед “экономической необходимостью” строительства новой обогатительной фабрики в районе севанского бассейна

Ереван, 01.09.08. АрмИнфо. Компания GeoProMining поставила армянских экологов перед “экономической необходимостью” строительства новой обогатительной фабрики вблизи Сотского золотоносного месторождения. «Я не скрою: мы думаем о строительстве фабрики и здесь, и в Гагарино», - заявил на прошедшей близ Сотка встрече с армянскими экологами директор GPM Дмитрий Каландадзе.

Он отметил, что компания готова рассматривать перенос в район севанского бассейна хотя бы часть производства (к примеру, процесс дробления). В тоже время Д.Каландадзе видимо «забыл», что подобная деятельность запрещена законом РА о «Севане». Мотивация готовности построить фабрику, несмотря на возможность нанесения озеру непоправимого вреда, проста как божий день: финансовая выгода. По словам Д.Каландадзе, пока что компания ежемесячно теряет $500 тыс. Он отметил, что GPM приобрела месторождения в Армении, уже имея в планах строительство новой фабрики «Без нее будущего у нашей компании нет», - заявил Д.Каландадзе. И, как видно, GeoProMining уже определились с ее новым адресом. “В Арарате – ужасный завод, даже Берлин так не выглядел после Второй Мировой войны. Однако, если я построю фабрику в Арарате – как я буду возить руду? Чтобы получать прибыль, нам необходимо в год обрабатывать 2 млн. т. руды. Однако пропускная возможность железной дороги не дает нам возможность получать 1000 тонн руды в день. Получается, что помимо $300 млн. на строительство нового хвостохранилища в Арарате и новой фабрики, GPM должна вложить на ремонт участка железной дороги $140 млн. Таким образом, нам не рентабельно вкладывать в строительство фабрики в Арарате и Гагарино», - заявил Д.Каландадзе.

По его словам, GPM приобрела месторождения в Армении не для того, чтобы «заниматься гуманитарной деятельностью: лишь охраняя природу и выдавая зарплаты». «Компания должна зарабатывать деньги!», - отметил он. Д.Каландадзе тем не менее, заверил экологов о том, что без их разрешения фабрика в Сотке построена не будет. Пока же, как было отмечено, компания готова вложить десятки миллионов долларов в природоохранные мероприятия, и построить новое хвостохранилище в Арарате при участии всемирно известной консалтинговой компании Fraser Alexander. Кроме того, в течение года компания Golder Associates будет работать над оценкой экологической ситуации в районе севанского бассейна после хищнической, как выразился Д.Каландадзе, деятельности индийской компании AGRC.

«Нас подталкивают к очень серьезным изменениям в законе», - отметила в беседе с корреспондентом АрмИнфо президент ОО “Эколур” Инга Зарафян, комментируя итоги встречи. «Малейшее изменение в законе грозит очень большой опасностью для Севана. Нельзя забывать, что это водосборный бассейн для всего Кавказского региона. Кроме того, здесь формируются реки и подземные источники. Мы не имеем права рисковать», - отметила она. Подобного мнения придерживается и председатель Ассоциации “Во имя стабильного развития” Карине Даниелян. «Мы против попыток пересмотреть закон о «Севане». Когда в НС РА обсуждалась возможность увеличения попусков воды из озера, эта идея уже прозвучала. Боюсь, что изменения могут быть в двух направлениях: разрешить переработку руды в севанском бассейне, и пересмотреть минимальный уровень, необходимый для того, что бы озеро восстановило свой экологический баланс (в законе зафиксировано 1903.5 м. Над уровнем моря)», - сказала она. К.Даниелян подчеркнула, что несмотря на то, что «экономические» аргументы Д.Каландадзе могут быть справедливы, в первую очередь необходимо уделять внимание природоохранным аспектам. «Нужно найти компромисс. Ради экономической выгоды поступаться судьбой озера мы, безусловно, не можем», - подчеркнула она.

Напомним, что в августе 2007 году индийская группа Vedanta Resources подписала договор о продаже 82,4% акций в канадской компании Stеrlitе Gold, основным активом которой выступает Араратская золотоизвлекательная компания (AGRC) компании GeoProMining, входящей в группу "Промышленные инвесторы". Общая сумма продажи пакета составляет $86 млн. Кроме того, компания GeoProMining взяла на себя обязательства погасить долг Stеrlitе Gold перед Vedanta на сумму $25 млн. Продать индийцев акции вынудило правительство Армении. Собственно основные противоречия между компанией и правительством были связаны именно с экологическими проблемами. Индийцы хотели вблизи с Сотским месторождением построить новую обогатительную фабрику. Опасность проекта в том, что отходы могут просачиваться в озеро Севан. --мкэ-


Arminfo