Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ը գնում է 25 դրամով: Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս գյուղ: Հենց այստեղ այս տարվա մայիսից սկսած` ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը խուճապի մեջ է դրել Ստեփանավանի եւ հարակից գյուղերի բնակչությանը:
Ստեփանավանում տարբեր պատմություններ կարելի է լսել հանքավայրի շահագործումից հետո դեղին անձրեւների, հանքից գետ թափվող ուրանի, պայթյունների, Ձորագետում լողանալու անթույլատրելիության մասին: Բնակչությանը ոչ ոք չի ուզում որեւէ բացատրություն կամ պարզաբանում տալ: Օրենքով նախատեսված հանրային լսումներ չեն կազմակերպվել:«Լոռե» էկոակումբը հարցումներ է ուղղել հանքը շահագործողներին, Ստեփանավանի քաղաքապետին, բնապահպանության նախարարին, բայց ոչ ոք այդպես էլ կամ չի պատասխանել հարցմանը, կամ էլ չի պարզաբանել: Բնապահպանության նախարարությունը ընդհանրապես դարձել է ամենափակ կառույցներից մեկը. մեր մի քանի գրավոր նամակների պատասխանները ամիսներ շարունակ հնարավոր չէ ստանալ այդ գերատեսչությունից: Բոլորն էլ գիտեն, որ նախարար Արամ Հարությունյանը որեւէ առնչություն չունի բնապահպանության հետ, նա բազմաթիվ բիզնեսների տեր է եւ, բնականաբար, օրվա ընթացքում մտածում է իր ռեստորանների, դուռ-պատուհաններ պատրաստող արտադրությունների մասին, հակառակ դեպքում կփորձեր բնապահպանական գոնե մեկ խնդիր լուծել իր պաշտոնավարման ընթացքում: Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից շահագործվող Ախթալայի Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտանետումները առանց պոչամբարի միանգամից լցվում են Դեբեդ գետ: Գետի ջրով տասնյակ գյուղեր ոռոգում են հողամասերը, այգիները, եւ այդ մթերքը հայտնվում է բոլորիս սեղաններին: Այդ մասին գիտի նախարարը, բայց նրա մտքով անգամ չի անցնում, որ ինքը պարտավոր է դադարեցնել այդ ընկերության գործունեությունը: Արմանիսի հանքավայրը շահագործողներն իրենց շինությունների մի մասը կառուցում են բնակավայրի վերջին տան հարեւանությամբ:
Ներքեւում Ձորագետն է: Հենց այստեղ էլ` Ձորագետի գլխին, ըստ գյուղացիների` կառուցվելու է պոչամբարը: Այլ վայր հնարավոր էլ չէ գտնել պոչամբար կառուցելու համար: Արմանիսցիները բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր աշխատանք են գտել հանքավայրում, գոհ են, մնացածները դժգոհում են: Արմանիսցիներին այսօր առաջին հերթին անհանգստացնում են հանքավայրում իրականացվող պայթեցումները. «Չեն զգուշացնում պայթեցումների մասին, պայթյունն էլ շատ ուժգին է` երկրաշարժից ուժեղ է թափ տալիս, էն ա որ կարճ ա տեւում»,- ասաց մի արմանիսցի, ով չուզեց անունը նշել, քանի որ աշխատում է հանքավայրում: «Պայթեցումներից առաջ ոչ էլ զգուշացնում են: Հլա ասում են` էս ոչինչ, մի քիչ որ խորացան, վաբշե ուժեղ կլինի,- ասում է Էլինա Հարությունյանը եւ շարունակում,- գյուղացիներից մի 2-3 հոգի աշխատում են: Հանքն իրանց ինչ-որ բան տալիս է, մեզ` ոչ:
Գիտե՞ք ինչն է լավ, որ ճանապարհները պետք է սարքեն, գազն իրենց քաշեն, մեզ օգուտ է տալու. մենք էլ շուտով գազ կունենանք»: Պայթեցումներից գյուղի մի քանի տների պատեր ճաքել են: Սակայն տանտերերի վնասը ոչ ոք չի ուզում փոխհատուցել: Արմանիսցիների մի մասը հողակտորներ ունի հանքավայրի տարածքում: Նրանց մի մասից սեփակատերերը խաբելով գնել են հողը` 1 հա-ն 250 հազար դրամով: «Հենց հանքի կողքը մեզ սեփական հող ունենք` 3 հա, վերեւի ճանապարհն են քանդել փակել, ներքեւն էլ տնօրենի մեղուների փեթակներն են դրել, ոնց որ դիտավորյալ տեղս նեղեն, որ ես իրանց ուզած գներով էդ հողը վաճառեմ: Արդեն մի քանի հոգուց առել են: Ժողովրդից հեկտարը 250 հազարով են առել, ես էլ էդ գնով չեմ ուզում տամ, խի՞ տամ:
Ասում են` էդ ա, ուզում եք տվեք դատարան:Էստեղ կիսաքանդ վիճակում սեփականաշնորհված շենք ունենք, ասում են` տիրություն արեք, մի բան արեք, թե չէ կքանդենք: Իրանք չգիտեմ` քաղաքապետի հետ ի՞նչ են արել, արենդով են վերցրել: Ասում են` էդ տերիտորիան մենք առել ենք, էդ շենքն էլ դրա մեջ ա մտնում, պիտի քանդենք: Արդեն երեւի մի 20-30 հա գյուղացիներից գնել են, քմ-ը 25 դրամով, բայց մենք գնացել ենք հենց քաղաքապետարանից իմացել ենք, որ 1 հա-ն արժե 5 մլն 280 հազար դրամ: 0,5 տոկոսն էլ չեն տալիս: Դրել ապօրինի մի քանիսինը քանդել են, տվյալ պահին իմ հողից էլ քանդած ա, հենց հանքի պետն ասում ա` գնացեք տվեք դատարան, էդ ա գինը, ուզո՞ւմ եք` տվեք, առնում եմ հողերը, չե՞ք ուզում` գնացեք դատարան տվեք»,- պատմում է Սերգեյ Հունանյանը:
«Ես էլ այնտեղ հող ունեմ, ծախել եմ, այն ժամանակ ես չէի աշխատում, մենք բոլորս գնացել ենք դատարան, ասել ենք` մեր հողերն ա, դատարանն ասաց` գնացեք իրար մեջ որոշեք, էն մարդն էլ ասաց` էսքան եմ տալիս, տալի՞ս եք, մենք էլ տվեցինք, մեկ ա` էդ տարածքում սաղ փոշի ա, ոչ մի բան ցանել չի լինի»,-պատմում է հանքում աշխատողներից մեկը:Հանքը գյուղին ոչ մի բան էլ չի տվել, գուղից աշխատողները շատ քիչ են, հիմնականում քաղաքից են գալիս: Ոչ մի բանից տեղյակ չենք, գոնե պայթյունի ժամանակ տեղեկացնեն. միանգամից պայթեցնում են: Բոլորն էլ վախենում են, մանավանդ փոքրերը: Էս վերջերս մի քիչ ուշ-ուշ են պայթեցնում, բայց ժամանակ կա` օրվա մեջ մի քանի անգամ լինում է:
Շատ ուժեղ է լինում, տունը ցնցվում է, ճաքեր էլ կան: Երկրաշարժից հետո տունս վերանորոգել էի, պատերի հաստությունը 60-70 սմ է, բայց դրանց պայթեցումներից 5 տեղից ճաքել ա: Գնացել եմ տնօրենի` Վարդան Պապյանի մոտ, ասում ա` քեզնից բաներ մի հորինի, ասում եմ` արի նայի, որ պայթեցնում եք, վախից տնից կփախնես: Որտե՞ղ բողոքեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հարցնում է ուսուցչուհի Նունե Գրիգորյանը:Արմանիսի հանքը շահագործում է «Սագամար» ՍՊԸ-ն: Այս ընկերության մասին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որեւէ տեղեկություն չկա: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է այն շահագործվում:
Բայց դրա սեփականատերը նույն Սերոբ Տեր-Պողոսյանն է:
Hetq.am
вторник, 9 сентября 2008 г.
Քմ-ը 25 դրամով հող են գնում ոսկի արդյունահանելու համար
Автор: bnamard на 23:10
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий