ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2009-2012 թվականների պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետությանվարչապետ
Տ. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 1
Երևան
1 комментарий:
http://kornelij.livejournal.com/432114.html
Отправить комментарий