пятница, 12 сентября 2008 г.

orva mi shunch



Այսօր բուսաբանական այգում էի~ինչ-որ զվարճություն նկատեցի երեխաների մեջ.
մոտեցա տեսնեմ մեծ պարկի մեջ թփրտացող կենդանի է,
հարցնում եմ.
- էս ինչ եք բռնել?...
- արծիվ....
- կարող եմ նայել?.
բացեցի , տեսա, կուչ էր եկել երբեմնի վայրի բնության տիրակալն.
- բա էս ինչ եք պատրաստվում անել?.
- կտանենք ցույց կտանք թաղի տղերքին.
հավանաբար ուզում էր մեծ "հերոս" դառնալ փոքրիկ տղան, բայց ինչպես վերջում կպարզվի, ես զրկեցի նրան հերոսի կոչումից,,,
Ցավոք, որ այս օրերում արծիվ բռնելով են հերոսանում այլ ոչ փրկելով կամ ազատ արձակելով....
- հետո էլ կծախեմ, - բացականչեց նա
- Կառնես? տաս հազար դրամ, ~հմմ, ես էլ արագ փորձեցի ելքեր կգտնել, ինչ անել, ի???նչ անել~
- գիտես ինչ, արծիվը կսատկի, վիրավոր ա~իսկ սենց ոչ -ոք չի առնի~~արի տանենք մասնագետի մոտ, հենց բուսաբանականի մուտքի մոտ է, ինքը կնայի ինչա եղել կբուժի~լավ?
նա արագ համաձայնվեց~
~Գնացինք:
Կենդանաբույժը տեղում էր, նա զննեց, ասեց, որ ճուռակա~և որ բժժածա, շուտով ուշքի կգա և կթռնի:

Դե ուրեմը հետ տվեք, ԵՍ ԵՄ ՏԵՐԸ այս "ԱՐԾՎԻ"
-ո'չ ես եմ , ո'չ էլ դու, ԲՆՈՒԹՅՈՒՆՆ է ՏԵՐԸ~~ուստի էլ կհանձնենք ԲՆՈՒԹՅԱՆԸ~~Նա թռցրեց, բայց ճուղակը մի քանի անգամ թևերը թափահարելուց հետո վայր ընկավ~
Կենդանաբույժը մեզ հրավիրեց դարպասներից դուրս ասելով` գնացեք, նա շուտով ուժեր կհավաքի ու կթռնի:Սակայն տղաները, որսը բաց թողած շան պես, դարպասների ետևում սպասում էին, թե երբ է նա տուն մտնելու, որ ծածուկ մտնեն այգի և գողանան ԿԵՆԴԱՆԻ ՈՐՍԻՆ:
Լավ, է' ~~? , ես հիմա ի?նչ անեմ, ձևացրել եմ թե տղաների ընկերն եմ, բայց հիմա պիտի բղավեմ ձայներ արձակեմ, որ կենդանաբույժը լսի, որ տղաները այգում եմ և գա դուրս հանի մեզ:

Չգիտեմ, եթե տղաները նկատեն, ~~ կկորցնեմ վստահությունս ու էլ ինձ չեն հավատա~.... ,իսկ թե լուռ սպասեմ, մինչև նրանք ճուռակին բռնեն~

~օօօ ոչ, քարով են խփում, որ վայր ընկնի, դե գոռա գոռա - բղավեցի ինքս ինձ վրա, ինչ ես պապանձվել?, ու էտդեղ գոռացի, տղանե'ր դուրս եկեք այգուց նա գալիս է , բայց նա իմ ձայնի վրա դուրս եկավ,,,,այնպես բարկացավվվվվվ, այնպես. որ

...տղաները էլ հույս չունեյին, նայեցին իրար~
"հերոսը" հարցրեց ,
-ինչի գոռացիր, ինչի վառեցիր???...
հմմ...ախր հասկացի, դու ավելի լավ բան արեցիր, դու ազատեցիր, դու փրկեցիր~իսկ որ տանեյիր կտանջեիք, կսատկեր, հասկանում ես? նա երկար չէր ապրի վանդակներում ...

ՄԻ ՏԽՐԻ, ...., ասեցի ես :

ԵՍ ՉՊԻՏԻ ՔԵԶ ԼՍԵՅԻ~~ փնթփնթաց նա...

Լավ եկեք, գնանք հեծանիվ քշենք~~

Տղաների ճիրաններից հաջողվեց "որսը" փրկել:

mnum e հուսալ, որ իրոք կենդանաբույժը ոչ մի շահադիտական նպատակներ չուներ, այլ ընդամենը սովորական նորմալ բնասեր մարդու դրսևորում էր մեր վրա դուռը փակելը`թողեք վայ, նա բժժած է ....մեծ հարված է ստացել, կհանգստանա կթռչի~

Ամեն դեպքում զգոն եղեք , եթե նոր ճուռակ կամ արծիվ հայտնվի կենդանական շուկաներում , ուրեմը...~

շունչ քաշեցի ..մտա նորից այգի` մտորելով, թե ինչի էր վայր ընկել, ինչն էր պատճառը , որ վայրին հայտնվել էր գետնին..~~չգիտեմ, որքանով ինձ հաջողվեց պատճառը գտնել, բայց այգի մտնելուն պես տեսա~~հաստաբուն ծառեր վայր ընկած~
~ԱՌՈՂՋ ԿԱՆԱՉ ՀԱՍՏ, ՊԱՏՄԱԿԱՆ~ՓԱՐԹԱՄ~ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ ՄԻՇՏ ԿԱՆԳՈՒՆ ԾԱՌԱՆԵՐԸ վայր էին ընկած, բայց ոչ ոք չէր պատրաստվում նրանց դիերը պատվավոր կերպով հողին հանձնել,
նրանք շուտով կանհետանան Բուսաբանական այգու տարածքից~և կշարունակեն ծառայել մարդկանց` բայց արդեն բոլորովին այլ կարգավիճակում:

Չգիտեմ, ու?մ կանաչը ավելացավ, բայց իմ ԿԱՆԱՉը ՊԱԿԱՍԵՑ~~
ԼԱՎ ԻՆՉԻ????? ԻՆՉԻԻԻԻԻԻԻԻ???

ՄԱՔՐՈՒՄ ԵՆ, ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՅԳԻՆ- շշնջաց
աշխատողներից մեկը:

Նստեցի թարմ, բայց մահացած կոճղին ու
շունչս կուլ տվի~~

Комментариев нет: