среда, 17 сентября 2008 г.

Ամեն մեկին հատիկ հատիկ ուշադրություն

Սիրելինե'ր և հարգելինե'ր,
Ինչպես գիտեք, <<Բնատաճարը>>, կարևորելով բուսաբանական և դենդրոայգիների դերը մեր հանրության էկոգիտակցության արթնացման գործում, որը հիմնական նախապայմանն է <<կանաչ և մաքուր Հայաստանի>> կերտման ճանապարհին, ստանձնել է դրանց աջակցման պատասխանատվությունը:


Զրուցելով այգիների ղեկավար կազմի հետ իրենց խնդիրների շուրջ` ամրագրեցինք, որ յուրաքանչյուրս կարող է նաև իր նյութական ներդրումը կատարել այգիների բարեկարգման մեջ: Տարիների ընթացքում այգիների ծառերի տեսակները նկարագրող ցուցանակներն անհետացել են կամ ենթարկվել բարոյական մաշվածության: Հիմա, յուրաքանչյուրս, հանդիսանալով մեկ կամ մի քանի ցուցանակի հովանավոր, կարող ենք վերականգնել այդ ցուցանակների ամողջ տեսականին:
Մեկ ցուցանակի ինքնարժեքը, որը պատրաստված է օրգանական ապակուց 10X12 չափսով, լազերային տպագրությամբ, կազմում է 500 դրամ: Յուրաքանչյուր ցուցանակի ներքևի մասում տրվում է հովանավորի անուն ազգանունը կամ կազմակերպության անվանումը:

Ցուցանակի հովանավորման կարգը.


Տարբերակ Ա
Էլ. փոստով կամ հեռախոսով հայտնում եք Ձեր` հովանավորման ցանկության մասին, նշում ցուցանակների քանակը, որը կցանկանայիք հովանավորել, որից հետո պատվիրված քանակը փոխանցվում է Ձեզ, որը կարող եք ինքներդ հանձնել այգուն կամ այդ իրավունքը փոխանցել մեզ:


Տարբերակ Բ
Ինքներդ եք Ձեր ընտրած ընկերությունում պատվիրում ցուցանակը` պահպանելով որոշակի չափորոշիչներ, սակայն մեզ հետ համադրելով, թե ո’ր ծառատեսակների ցուցանակներն եք ցանկանում հովանավորել, որպեսզի խուսափենք կրկնություններից
:


Քանի որ այս հոկտեմբերի 5-ին նշվելու է Երևանի բուսաբանական այգու 70-ամյակը, առաջնահերթորեն պատրաստվելու են այդ այգու ցուցանակները:
Ցանկալի կլինի, որ ոչ միայն Դուք հովանավորեք, այլ նաև քաջալերեք Ձեր ընկերներին կամ ընկերություններին, որում աշխատում եք, հովանավորել այդ բնահաճ նախագիծը:
“ Մի’ հարցրեք, թե ինչ կարող է ձեզ տալ Հայաստանը, այլ հարցրեք, թե ինչ կարող եք դուք տալ Հայաստանին” (Ջ. Քենեդին մի փոքր խմբագրված):



Apres Zohrabyan



Комментариев нет: