вторник, 2 сентября 2008 г.

Սիրելիներ և հարգելիներ,

Այս տարի լրանում է Երևանի Բուսաբանական Այգու հիմնադրման 70 ամյակը, որը այգու տնօրինությունը ցանկանում է նշել հոկտեմբեր ամսին:

Այն բացի գիտական հաստատություն լինելուց, տարիներ շարունակ ծառայել է որպես հաճելի զբոսատեղի և իր կնիքն է դրել բազմաթիվ սերունդների էկոգիտակցության ձևավորման վրա:
Այսօր տարիներ շարունակ մեզ ծառայած այգին մեր օգնության կարիքն ունի, և Բնատաճար, որը հետամուտ է առողջ կենսաձևի արմատավորմանը հանրության մեջ, սկսում է բուսաբանական և դենդրոայգիների աջակցման նախաձեռնություն, որի հաջող փորձը ունենք Իջևանի դենդրոպարկում, երբ Բնատաճարի արշավական կամավորների աննկուն աշխատանքի միջոցով կարողացանք այգու մի հատվածի ոռոգման ենթակառուցվածքը կարգավորել` արժանանալով այգու տնօրինության գովքին և պապակ դաշտերի ու ծառերի օրհնանքին:


Բուսաբանական այգու տնօրինությունը խոստացել է մեզ համար այգում աշխատանքային ճակատ ապահովել: Մեր առաջին հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտ:

Բնատաճարը վստահեցնում է, որ Երևանում բնության այդ կղզյակի հետ շփումը և հանրօգուտ աշխատանքը Ձեզ կկազդուրի և անսահման ներքին հրճվանք ու ժպիտ կպարգևի:
Այսպիսով, <<Կանաչ և մաքուր Հայաստանի>> տեսլականով ապրող և կերտմանը պատրաստ բնասերներին, բնապաշտներին, բնապահպաններին և պարզապես ոչ անտարբեր և չհոգնած հայերին սիրով և կարոտով կսպասենք սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտ:


Ցանկալի է, որ Ձեր մասնակցելու մտադրության մասին մեզ տեղեկացնեք գրելով bnatachar@yahoo.com կամ զանգելով 091/094 318-335:


<<Մի հարցրեք, թե ինչ է տալիս Ձեզ Հայաստանը, այլ հարցրեք, թե ինչ կարող եք Դուք տալ Հայաստանին>>

2 комментария:

Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.