вторник, 2 сентября 2008 г.

inchu e ? -el Debete

Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս:





Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի բնակիչներ, դպրոցականների խմբեր, սակայն, այնուամենայնիվ, առատ



Նոյեմբերյանի արեւահամ պտուղը գնացքներով եւ ինքնաթիռներով առաքվում էր խորհրդային երկրի տարբեր ծայրեր: Պտղի մի մասն էլ վերամշակվում էր Այրումի պահածոների գործարանում: 1990-ական թվականներին, երբ հանրապետությունում վառելիքա-էներգետիկ ճգնաժամ էր, Այրումի ոռոգման քառաստիճան պոմպակայանն անգործության մատնվեց, անջրդի մնացած դեղձի այգիները գրեթե ամբողջությամբ չորացան:

Սկսած 2000 թվականից՝ ԻՖԱԴ կազմակերպության աջակցությամբ Դեբեդի հովտում սկսվեց դեղձի այգիների վերականգնումը: 2005-ին գործարկվեց Այրում ՀԷԿ-ից սկիզբ առնող ոռոգման ջրատարը, որն ինքնահոս եղանակով շուրջ 1000 հա տարածք է ջրարբիացնում: Այժմ Նոյեմբերյանի տարածաշրջանում մոտ 400 հա դեղձի այգիներ բերքատու են: Այս տարի էլ լավ բերք է եղել:

Այրումի պահածոների գործարանը, որը խորհրդային տարիներին վերամշակում էր դեղձի բերքը, տարիների թմբիրից հետո վերսկսեց ակտիվ գործունեությունը: Գործարանը նոր սեփականատեր ունի` Արտաշատի պահածոների գործարանի տնօրեն Սերգեյ Կարապետյանը, ով այստեղ արդեն 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել: Ձեռնարկությունում վերագործարկվել է արտադրական երկու հոսքագիծ, գործարանը հնարավորություն ունի օրական ընդունել 200 տոննա բերք: Պրն Կարապետյանի վկայությամբ՝ այս տարի իրենք կարող են պտղաբույծներից ընդունել 1500-2000 տոննա դեղձ: Նրա խոսքերով՝ հետագայում վարկավորման միջոցով աջակցություն կցուցաբերեն գյուղացիներին: Սերգեյ Կարապետյանը վստահեցնում է, որ երկուսուկես տարի անց Այրումի պահածոների գործարանն Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա: Պահածոների գործարանն արդեն սկսել է դեղձի ընդունումը եւ վերամշակումը: Թվում է` նոյեմբերյանցի այգեգործների դժվարությունները հետեւում են մնացել, եւ Դեբեդի հովիտը վերագտել է զարգացման հեռանկարը:

Սակայն հողագործները մտահոգված են:

Պտղավանցի Գեղամ Ջիլավյանը դժգոհում է, որ առավոտները Դեբեդը սպիտակավուն է դառնում: Գետի սպիտակ հոսքը սկսվում է գիշերով եւ սովորաբար շարունակվում մինչ առավոտյան ժամը 11-ը:

Պտղագործները բողոքում են, որ գետի աղտոտված ջրով դեղձենիները ոռոգելուց հետո դրանք չորանում են: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հ/կ-ի նախագահ Սպարտակ Զաքարյանն ասում է, որ գետի սպիտակելու հետեւանքով չորացել են ձմերուկի ցանքերը:

Այգեգործները վկայում են, որ անցած տարի էլ նման դեպքեր են եղել, սակայն այժմ գետի աղտոտման դեպքերն անհամեմատ շատ են:

Պտղաբույծները կասկածում են, որ Դեբեդը ծանր մետաղներով հագենում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կամ Ախթալայի լեռնահարստացման ձեռնարկության կողմից: Պտղավանցիներն այս կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնեցին հուլիսի 29-ին այգիներ այցելած գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին:

Օգոստոսի 22-ին Պտղավանի այգիներ էր եկել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետն այցելել էր ժամը 15-ի սահմաններում, սակայն այդ օրը Դեբեդի սպիտակ հոսքը սովորականից երկարատեւ էր, եւ փոխվարչապետը տեսավ մոխրագույն ջուրը: Գետի աղտոտվածության մասին մեր հարցին փոխվարչապետ Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Երկու օր առաջ հանձնարարական է տրված գյուղատնտեսության նախարարությանը: Նախարարությունը Դեբեդի ջրից նմուշներ է վերցել, Երեւանում փորձաքննություն է կատարվում: Պայմանավորվածություն եմ ձեռք բերել նաեւ բնապահպանության նախարարի հետ, եւ այս նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդ գետի երկայնքով տեղակայված գործարանների կողմից Դեբեդ արտանետումների նկատմամբ: Հարկ է գնահատել գետի աղտոտվածության աստիճանը: Եթե պարզվի, որ ջուրը թույլատրելի սահմանից ավելի աղտոտված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար: Ես կարծում եմ, որ շատ սեղմ ժամկետում մենք կգտնենք այդ հարցի լուծումը»: Նոյեմբերյանցի այգեգործները կարծում են, որ Դեբեդի սպիտակ գույնը Լոռու մարզի գործարանների կողմից Դեբեդ արտանետվող անագից է առաջանում:

Ամեն անգամ այգիները ջրելուց հետո ծառերի բները մի տեսակ կարծրանում, «բետոնե» են դառնում:

Այգեգործները լոկ մխիթարվում են, որ Դեբեդի ձկները զանգվածաբար չեն ոչնչացել, ուրեմն գետի աղտոտվածությունը դեռ ծայրահեղ կետին չի հասել:

Սակայն շուտով կգործարկվի Թեղուտի բազմամետաղ հանքավայրը` իր հսկա պոչամբարով: Դա նոր սպառնալիք կլինի Դեբեդի էկոհամակարգի համար: Մինչդեռ Դեբեդի ջուրը միայն ոռոգման նպատակով չի օգտագործվում:

Գետի երկայնքով Լոռու եւ Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրեր են: Ամռան տապին այստեղ երեխաներ են լողում, գյուղացները ջրում են անասուններին: Այրում, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերում խմելու նպատակով վերցնում են գետի ափին փորված հորերի ջուրը: Ավազի շերտի միջով անցնելով` որքանո՞վ է մաքրվում ծանր մետաղներով հարստացած ջուրը:


Комментариев нет: