Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որը շահագործվում է §Սագամար¦ ՍՊԸ-ի կողմից: Հանքի գործունեության ընթացքում հաճախակի դարձած պայթյուները` ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, և հանքում օգտագործվող քիմիական միացությունների պատճառով հարակից տնային տնտեսությունների բնակիչների մոտ առաջացող գլխացավերը և սրտխառնոցը խիստ դժգոհություն ու անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը:
Համաձայն ՀՀ §Շրջակա միջավայրի ազդեցության օրենքի¦` մինչ հանքավայրի շահագործումը անհրաժեշտ էր անցկացնել բնապահպանական փորձաքննություն և կազմակերպել հասարակական լսումներ` շահագրգիռ կողմերին իրազեկելու և նրանց կարծիքներին տեղեկանալու համար, որը չի կատարվել:
§Լոռե¦ Է.Ա. բնապահպանական կազմակերպությունը, օգտվելով §Տեղեկատվության Ազատության Մասին¦ ՀՀ օրենքի դրույթներից և հաշվի առնելով տեղի բնակչության համար բարձրացված խնդրի նշանակությունը, դիմեց բնապահպանության նախարարության պատկան ատյաններին, ինչպես նաև շահագործող ընկերությանը` հուզող հարցերի պարզաբանման խնդրանքով, սակայն ավելի քան երկու ամիս անց էլ ուղղված գրավոր հարցմանը Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի գործադիր տնօրեն Վ.Պապյանն այդպես էլ չի պատասխանել, իսկ 13.06.2008թ. ԲՊՏ պետի պաշտոնակատար Մ.Քամալյանի պատասխան գրությունն ընդհանրապես չի վերաբերվում մեր հարցմանը:
Առ այսօր այդ հարցմանը չի պատասխանել նաև բնապահպանության նախարարը:Հանքի շահագործումը բնակավայրի անմիջական հարևանությամբ, բնակչության իրավացի պահանջների արհամարհումը և, ընդհանրապես, հանքի շահագործումնª առանց հասարակական լսումների կազմակերպման, կոպտորեն ոտնահարում են տեղի բնակչության իրավունքները, խախտում են §Շրջակա միջավայրի ազդեցության օրենքի¦, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից 14.05.2001թ. վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթները:
Պատկան մարմիներրը ոչ միայն ոչինչ չեն ցանկանում նկատել, այլև, ինչպես համոզվեցինք մեր բանավոր զրույցներից, տարբեր մեթոդներով փորձում են քողարկել այս հանքավայրի առաջացրած խնդիրները:
Ուստի, սա է պատճառը, որ դիմում ենք Ձեզ`
այս անօրինականությունը դատապարտելու և սույն տեղեկատվությունը տարածելու համար, որը կընդառաջի մեզ լիարժեք տեղեկատվության ստացմանը, բնապահպանական փորձաքննության արդյունքների և օգտագործվող քիմիական միացությունների մասին տեղեկատվության հրապարակմանը, պատկան մարմինների ներկայացուցիչների բացթողումների պատճառով վերջիններիս պատասխանատվության որոշմանը, ինչպես նաև ուշացված, սակայն անհրաժեշտ հասարակական քննարկումների կազմակերպմանը` տեղաբնակների շրջակա միջավայրի խնդիրներին տեղեկանալու համար:
§Լոռե ¦ Էկո-ակումբ
ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյան
62 Kamo Street, Stepanavan,
Lori, Armenia
Mob.+374 93 31 51 08
Tel/Fax: 374 256 22477
lore@freenet.am
manya_lore@yahoo.com
Lori, Armenia
Mob.+374 93 31 51 08
Tel/Fax: 374 256 22477
lore@freenet.am
manya_lore@yahoo.com
1 комментарий:
Շնորհակալ ենք մեր ձայն տեղ հասցնելու համար, հարգելի Մանյա. Հուսանք մեր անտեր երկրում փոփոխություններ հնարավոր են, մարդկանց ձայնը կարող է լսվել
Հասմիկ Մարգարյան
Отправить комментарий