• Արմավիրում թունավորվել է 7 մարդ, որոնցից մեկը մահացել է
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հովտամեջ գյուղի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Յուրիկ Նավասարդյանը, 1962 թ. ծնված Գևորգ Ն.-ն, 1973 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1964 թ. ծնված Խորեն Ն.-ն, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, 1990 թ. ծնված Սուրեն Ն.-ն և Վարդան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Յուրիկ Նավասարդյանն իր ջերմոցում աշխատելիս թունավորվել է, որին օգնության հասած վերը նշված անձինք նույնպես թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ Յուրիկ Նավասարդյանը մահացել է:
Թունավորման պատճառները պարզվում են։
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Nune Sarukhanyan, PhD
President of ,,Green Lane,,
Agricultural Assistance NGO
Republic of Armenia
# 16 Heraci Street, Yerevan
phone, fax (37410) 57 57 79
mobile: (37491) 438225
e-mail: nune@greenlane.am
office@greenlane.am
www.greenlane.am
Հարգելի գործընկերներ
Ես` որպես մասնագետ և Գյուղատնտեսության աջակցության “Կանաչ արահետ” ՀԿ-ի նախագահ, խիստ անհանգստացած եմ ներքոհիշյալ լրատվությամբ. Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում նույն ընտանիքից ջերմոցում մահացել է 1, թունավորվել` 6 մարդ:
Որքան էլ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածը, այնուամենայնիվ պատճառն ակնհատ է` թունանյութերի չափից շատ օգտագործում: Իսկ քանի-քանի դեպքեր կան, որոնք չեն բացահայտվում:
Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորիդ, աջակցենք ու խրախուսենք օրգանական մթերքների արտադրությանը: Թեկուզ մենք մի փոքր ավելի շատ ֆինանսներ ենք ծախսում, սակայն փոխարենը նպաստում ենք առողջ հասարակության ձևավորմանը:
Այսօր մի շարք ֆերմերներ, ովքեր արդեն գտնվում են անցումային փուլում և շատ շուտով պիտի ստանային համապատասխան սերտիֆիկատ, ճգնաժամի հետ կապված արդեն իսկ հրաժարվում են: Պատճառը մեկն է, մենք չենք ցանկանում նրանց վճարել մի փոքր ավելի գումար և նրանք, եկամուտ չստանալով, ընտրում են իրենց համար ավանդական դարձած թունայութերի ճանապարհը:
Բոլորս ձգտում ենք իդեալկան` ապրանքային տեսքով, գեղեցիկ, փայլուն մթերք: Եվ եթե նկատում ենք մի փոքր վնասված կամ բծավոր խնձոր, հետ ենք վերադարձնում մթերքը: Բայց մենք մոռանում ենք, որ վնասատունները շատ “խելացի են” և երբևէ չեն մոտենում այն մթերքին, որի մեջ թեկուզ չնչին քանակով թունանյութ է օգտագործվել:
Որն է ելքը: ?
Ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին և շահագրգիռ անհատներին, ովքեր անհանգստացած են այս խնդրով: Եկեք միասին մտածենք ու փորձենք լուծում տալ այս խնդրին` հաշվի առնելով մի շարք գործոններ… Մեր մոտեցումներն անպայման պիտի արդարացված լինեն սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսակետից:
Մենք չենք կարող ֆերմերին զրկել օրվա հացից: Ուրեմն, եկեք օգնենք նրան` արտադրելու օրգանական, առանց թունայութերի մթերք:
Հավանաբար 2011թ. հունվար ամսին Կանաչ արահետը կկազմակերպի կլոր սեղան, որին հրավիրված կլինեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները:
Հարգանքով`
Նունե Սարուխանյան
понедельник, 20 декабря 2010 г.
Ինչ ենք ուտում
Автор: bnamard на 17:28
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий