Ըստ երևույթին Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ահազանգեր են ստացվել Դիլիջանի անտառներում մեծածավալ հրդեհների մասին: Մի քանի շաբաթ առաջ նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը: Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին: Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:
Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երևան և Դիլիջանի կենտրոնական կանգառում սպասողների վկայությամբ հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում և նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:
Դիլիջանցիների վկայությամբ գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս նաև Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ և քննարկել էր միտումնավոր կերպով ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը:
Աղբյուրը` բնապահպանական ակտիվիստների էլեկտրոնային նամակ
вторник, 21 декабря 2010 г.
Դիլիջանը միտումնավոր այրում են!!!!!!!!
Автор: bnamard на 11:56
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий