четверг, 18 ноября 2010 г.

Վիշապի պուրակ






Ես զբոսնել ու խաղացել եմ մի այգում, որ այսօր որոշ մարդկանց մեծատիրական ցանկությունների պատճառով ոչնչացման եզրին է: Ես իմ մանկությունն եմ պահ տվել այդ այգում և ամեն անգամ նրա կողքով անցնելիս հիշել եմ պայծառ ու լուսավոր օրերը, հպարտացել եմ այգով, որ վկայում էր կանաչ ու առողջ քաղաքի մասին, հպարտացել եմ նաև վիշապաքարերով, որոնք ապացույց են ազգի ուժեղ ու հպարտ անցյալի: Իսկ հիմա այգին ու վիշապաքարերը վտանգի տակ են, ինչ-որ մեկի քմահաճույքի տակ են, ախորժակի ու ատամի տակ են:
Մենք` մեր քաղաքը, մեր այգիները, մեր ծառերն ու պատմությունը, անցյալը, ներկան ու ապագան սիրող ու գնահատող երևանցիներս պետք է փակենք այդ ագահ ճաշակը, որպեսզի չկործանի մեր մանկությունը, չվերանա մեր ծնողների հիշողությունը, չսպառվի մեր քաղաքի շնչառությունը:
Վստահ եմ, որ միասին կլինենք ու կհասնենք հաջողության:


Շենքի բնակչուհի` Էնդի

3 комментария:

Unknown комментирует...

Ես հասկանում եմ ձեզ: Ես ահավոր հիասթափվել եմ արդեն նմանատիպ բաներից: Բայց ես պատրաստ եմ պայքարել այնքան, մինչև վերջնականապես չդադարեցնեն այդ պատմական այգում շինարարությունը: Ես հիմա տարբեր սոցիալական ցանցերում տարածում եմ այս մասին: Խնդրում եմ, դուք նույնպես հետևյալ link-երը տարածեք: Ինչքան շատ մարդ իմանա այս մասին, այնքան մենք կուժեղանանք...
http://www.azatutyun.am/content/article/2223869.html

http://www.azatutyun.am/video/12596.html

http://tert.am/am/news/2010/11/18/ecology/?sms_ss=facebook&at_xt=4ce509ce0de4239a%2C0

http://news.am/arm/news/38264.html

http://news.am/arm/news/38439.html

Վստահ եմ, որ միասին կհասնենք հաջողության:
Նաև ունեմ մի առաջարկ: Առաջարկում եմ հավաքել մի ամբոխ, հավաքվել Վիշապի պուրակում, եվ քանդել ամբողջ այդ թիթեղները, որոնցով փակել են այդ տարածքը.Նրանք իրավունք չունեն թիթեղապատել ՄԵՐ այգին

bnamard комментирует...

Կտաս? քո իմայլը, հեռ/համարը/
Իսկ Ֆեյբուքում չես ուզում բացել մի խումբ, ուր կհավաքենք ողջ ինֆոն

Unknown комментирует...

Ես Ձեզ նամակ կգրեմ հիմա.