среда, 24 ноября 2010 г.

Կատարենք գործողություն Այգին կործանումից փրկելու համար

copy paste արեք, ուղարկեք "նամակ նախագահին" meri@president.am հասցեյով

Նամակի տեքստը (քննարկեք, խմբագրեք ձեր հայեցողությամբ, բայց անպայման ուղարկեք, ու ձեր կապերով տարածեք, թող ուրիշներն էլ ուղարկեն).


Մեծարգո պարոն Նախագահ,

Հայցում եմ Ձեր օգնությունը և միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման մի մասնավոր դեպքի հարցում:
Հայաստանում ապրող իմ կոլեգաները բազմիցս բարձրաձայնել են, որ Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, իսկ այգու ծառերը արդեն սկսել էին հատել: Հարակից շենքերի զարմացած և իրենց պուրակը պաշտպանելու եկած բնակիչներին բանվորներն ասել էին, թե տարածքը ինչ-որ մեկը «վերցրել է» և այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու: Անընդունելի է, բայց փաստ է որ հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային Օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ զարհուրում են անօրինությունից ու ցավում որսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը:
Խնդրում եմ միջամտել բարձրաձայնված խնդրին.

* հրահանգել որպեսզի կաշառված չինովնիկները պատժվեն,
* կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով),
* կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ:

Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան այգուց դուրս հանելու ուղղությամբ: Բնության պաշտպանության ակտիվիստները բոլոր պաշտոնապես լիազոր մարմիններին ահազանգել են` Քաղշին, մշակույթի, բնապահպանության նախարարություններ, թաղապետարան, ոստիկանություն, ինչը սակայն արդյունք չի տվել:
Ես դիմում եմ իմ երկրի նախագահին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հայցով.
«Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը», Հողային օրենսգրքի տառի կատարման հայցով, և առհասարակ, որ ես և խնդրով մտահոգ քաղաքացիները հավատանք, որ մեր երկրում օրենքը վերջնականապես չի կորցրել իր ուժը, իր պատշտպանն ու պատասխանատուն:
Կանխավ շնորհակալ եմ։
ՀՀ քաղաքացի

Комментариев нет: