понедельник, 29 ноября 2010 г.

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովը, որի նստավայրը գտնվում է Ժնեւում, քննելով Թեղուտի հարցի վերաբերյալ Հայաստանի երեք հ/կ-ների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» դիմումները` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության եւ պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաեւ` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը:


Վարչական դատարանը սկզբում հրաժարվում էր քննել նրանց հայցադիմումը` պատճառաբանելով, որ նրանք պատշաճ հայցվոր չեն: Այնուհետեւ, Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո վերադաս դատարանի ցուցումով քննելով հայցը մերժեց այն հիմքով, որ ՙվերջինս իրավասու չէ հարցականի տակ դնելու իրավասու մարմինների կայացրած բնապահպանական որոշումները:


«Այսուհետ դատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ՀՀ-ում խախտվել են»:



Հանձնաժողովը անդրադառնալով ՀՀ-ի ներկայացրած առարկություններին դիմողների ներկայացրած փաստարկների վերաբերյալ, հայտնել է.

1. Կոմիտեն գտնում է, որ մասնակից պետությունը չի ապահովել հստակ, թափանցիկ եւ միասնական դաշտ հանրության մասնակցության առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների եւ պահանջների կատարման համար:


2. Կոմիտեն գտնում է, որ հանքարդյունահանման ծրագրին առնչվող ՇՄԱՓ փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեկշաբաթյա ժամկետը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վաղ ծանուցում չէ, քանի որ այն շահագրգիռ հանրությանը տեխնիկական բնույթի մեծածավալ փաստաթղթերին ծանոթանալու եւ արդյունավետորեն մասնակցելու համար բավականաչափ ժամանակ չի ընձեռում եւ այլն:

Կոմիտեն գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման մասով հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը:

ՇՄԱՓ-ի մասին ՀՀ օրենքի համաձայն շրջակա միջավայրի փորձաքննության մասնագիտական եզրակացությունները պետք է հրապարակվեն, եւ շահագրգիռ կողմերը պետք է ծանուցվեն:

«Չկան փաստական ապացույցներ առ այն, որ 2006 թ. ապրիլի 3-ի դրական եզրակացությունը ՇՄԱՓ-ի փաստաթղթերի վերաբերյալ կամ 2006 թ. նոյեմբերի 7-ի դրական եզրակացությունը նախագծի աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ հրապարակվել են կամ որ շահագրգիռ հանրությունը համապատասխան կարգով տեղեկացվել է` Հայաստանի օրենքի եւ Կոնվենցիայի պահանջներին համահունչ: Բնապահպանության նախարարության ինտերնետայի կայքը պարունակում է ծանուցումներ հանրային լսումների անցկացման վայրի մասին, սակայն չի պարունակում տեղեկություններ նախարարության կայացրած որոշումների մասին: Կոմիտեն գտնում է, որ Մասնակից պետությունը չի կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը»,- եզրակացրել է Հանձնաժողովը:

Комментариев нет: