Արդեն մի քանի օր է` Լեռնաձորի վերեւի հատվածում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների համար նոր ճանապարհ են կառուցում: Գյուղ մեր այցելության ժամանակ աշխատող տեխնիկան արդեն չկար:
Լեռնաձորցի Բորիկ Արզումանյանը մեզ ուղեկցեց դեպի գյուղի այդ հատվածը: Մոտ 400 մետր երկարությամբ նոր բացված նեղ ճանապարհի ոլորաններում հողի շերտեր էին կուտակված:
«Հորդառատ անձրեւների ժամանակ էս ամբողջ հողը անձրեւաջրերի հետ միասին լցվելու են մեր տների վրա: Իմ տունը հենց էս ճանապարհի ներքեւի հատվածում է, ես չգիտեմ` ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անենք, ոչ մի անգամ չեն խորհրդակցել մեզ հետ: Գոնե մի հատ պաշտպանական միջոց, մի պատնեշ կառուցեին, նոր էդ աշխատանքները սկսեին: Հեսա քանի օր ա` տրակտորը ճանապարհ է բացում, երեւի էդ հորատող սարքերը, որ կարողանան տանեն վերեւ: Չգիտեմ` մեր վերջը ինչ է լինելու, ոչ մեր բողոքներն են հաշվի առնում, ոչ էլ փող են տալիս, գնանք ուրիշ տեղ տուն առնենք: 64 տարի ա` ծնված օրիցս, ստեղ եմ ապրում ընտանիքիս հետ, գնալու ոչ մի տեղ չունեմ»,- ասաց Բորիկ Արզումանյանը:
Նոր կառուցվող ճանապարհի ներքեւում 10-ից ավելի տներ կան, որոնց նույնպես նույն վտանգն է սպառնում: Այստեղ է գտնվում նաեւ Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի տունը:
«Այս հողում մենք ենք ապրում, սա մեր երկիրն է, ես չեմ լքի իմ տունը, չգիտեմ, ի վերջո, ո՞վ է պաշտպանելու իմ իրավունքները: Ավելի լավ է էդ հանքը չբացեն: Գյուղում այս տարի առաջին դասարան չկա, ծնունդ չկա: Երեք հոգի ամուսնացել են, երեխա չեն կարողանում ունենալ, հիվանդանում են, բոլոր հիվանդությունների պատճառն առկա ճառագայթումներն են: Էդ ճառագայթումներից բավականին փոփոխություններ են եղել նաեւ կենդանական ու բուսական աշխարհում, այլակերպված շատ բուսատեսակների կարող եք հանդիպել, շատ բույսեր էլ վերացել են, էլ չեմ ասում, որ մեր էս ձորում մի մարդ չես գտնի, որ առողջական խնդիրներ չունենա», – ասում է Ռ. Գրիգորյանը:
Իսկ Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց գտնել գյուղում: Նախապես նա տեղյակ էր, որ, գյուղացիների բողոքներին արձագանքելով, լրագրողները եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի ու «Ազատամարտ» կոմիտեի ներկայացուցիչները գյուղ են այցելելու
http://hetq.am/am/society/uran-12/
среда, 27 октября 2010 г.
Chanaparh depi dzhoxq
Автор: bnamard на 20:08
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий