четверг, 7 октября 2010 г.

Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար

2010թ. նոյեմբերի 5-8
350.org և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունները հայտարարում են Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբարի անցկացման մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-8-ը: Չորս օր տևողությամբ ճամբարը նպատակ ունի միավորելու հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող փորձառու և այդ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողներին: Ճամբարի լեզուներն են հայերենն ու անգլերենը:
Դուք 18-35 տարեկան եք, և Ձեզ հետաքրքրում է շրջակա միջավայրի պահպանման և Հայաստանի բնության պահպանման խնդիրները, կլիմայի փոփոխությունը և դրանց զարգացումներն ու ազդեցություննրը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային շարժման պատմությունը: Փնտրու՞մ եք ավելի արդյունավետ միջոցներ արտահայտելու Ձեր ասելիքը: Ուզու՞մ եք օգտագործել օն-լայն արշավներ կազմակերպելու նոր տեխնոլոգիաներ տեղի կազմակերպչական ջանքերի հետ: Այդ դեպքում միացեք մեզ և մասնակցեք քառօրյա բնապահպանական ճամբարին, նոր համագործակցություն և կապեր հաստատելու հնարավորություններին և ապագային համար առավել մեծ ծրագրեր կազմելուն: Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2010թ. Հոկտեմբերի15-ը:
- Դուք հնարավորություն կունենաք աշխատել 350.org արշավի հիմնադիր անդամների ինչպես նաև հասակակից բնապահպան ակտիվիստների հետ:
- Կիմանաք, թե ինչպես օգտագործել իրական պահը արդյունավետ արշավ կազմակեչպելու, կծանոթանաք կլիմայի փոփոխության ամենավերջին գիտական գաղափարներին և քաղաքականությանը, և կտիրապետեք վիրտուալ և իրական արշավներ անցկացնելու նոր հմտությունների:
- Որպես ճամբարի ուղղակի արդյունք դուք հնարավորություն կունենաք նոր ընկերների հետ մեկտեղ համախմբել և իրականացնել Ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները:
Եթե դուք Հայաստանի քաղաքացի եք և ուզում եք մասնակցել մեր ճամբարին, այցելեք ստորև նշված կայքերը և դիմեք հենց այսօր.
Կայք http://www.350.org/aelc2010
Դիմումների հանձնում http://www.350.org/aelc2010apply
Մանրամասներ
Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար
2010թ. նոյեմբերի 5-8
Վայրը` կհստակեցվի
Դիմելու վերջնաժամկետն է 2010թ. հոկտեմբերի 15-ը
Ուսումնական դասընթացի մասնակիցները պետք է հանձնառեն մասնակցել ճամբարին ամբողջությամբ, ներառյալ նյութի ներկայացման, և գործնական խմբային աշխատանքներին: Կազմակերպիչները կհոգան ուսումնական դասընթացին առնչվող բոլոր ծախսերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել.

Մարիա Աղաջանյանին, Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու ; Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան;
Հեռախոս. (374 10) 53-38-62 (374 10) 53-38-62 53-67-58,
Էլ-փոստ. maria[at]osi.am կամ 350 աշխատակիցներին workshops[at]350.org.

Комментариев нет: