суббота, 30 октября 2010 г.

Կապիկը մահանում է


Երևան քաղաքի Քաջազնունի - Ե. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում, այգու տարածքում գտնվող սրճարաններց մեկի կենտրոնում վանդակի մեջ տառապում է մի կապիկ:

Կապիկը ժամանակին "զվարճացնում էր" սրճարանի այցելուներին, անցորդներին` երիտասարդներին, տատիկ/պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք անցնելով մոտենում, նայում, ժպտում, լուսանկարներ էին անում...

Սեզոնի հետ կապված սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է...
Մենակ
Սառած
Առանց սնունդ
Առանց ջուր
Լքված իր վանդակի մեջ:

Այժմ մարդիկ նույնպես անցնում, մոտենում են: Մեկ մեկ ել մի կտոր հաց կամ կգցեն կամ ոչ.. Նա էլ գազանի պես հարձակվում է այդ կտորների վրա:
Շրջակայքում աղբ է, դատարկ շշեր: .

Երեկ անցնելով նկատեցի, որ նա անկյունում կծկված նստած է, գլխով խրված մարմնի մեջ: Մոտեցել եմ: Դանդաղ գլուխը բարձրացրեց, նայեց մի պահ աչքերիս մեջ և կախեց գլուխը...

Նրա այդ անշարժ դիրքը, այդ հայացքը, նույնիսկ վանդակը գոռում էին: Գոռում էին և դա արդեն նույնիսկ օգնության կանչ չէր...
Նա մահանում է..........................

Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք, այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար:

Ում դիմել, երբ ազատ և վայրի բնության խորհրդանիշը մարդու կողմից բանտարկված վանդակում մահանում է?


“Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները” .

Комментариев нет: