четверг, 28 октября 2010 г.

ԽՈՍՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ


29 հոկտեմբերի, 2010թ. ժամը 14:00

Ողջույն!

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է "Խոսրովի անտառ" պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք, մասնավորապես, ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007թ.ընդունված մի շարք որոշումների արդյունքում: Այս որոշումների համաձայն, պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակն իջեցվել է և հիմնվել "Գիլան" պետական արգելավայր (ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշում), որի 118 հա տարածքը 60 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության (ՀՀ կառավարության 18.11.2007թ. N1203-Ն որոշում):

Արգելավայրի տարածքում իրականացվում են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման, առանց համաձայնեցնելու շահագրգիռ հասարակայնության հետ: Չնայած որ տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ, ՀՀ կառավարության որոշումները համաձայնեցված չեն նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով` բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի իջեցման մասին նշված որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև` միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ամրագրված սկզբունքներին ու պարտավորություններին:

Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպում է աշխատանքային բաց քննարկում "Խոսրովի անտառ" պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա Երևանի "Կոնգրես" հյուրանոցի մեծ դահլիճում ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-17:30: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու աշխատանքային քննարկմանը, ներկայացնելու Ձեր գնահատականը տվյալ խնդրի վերաբերյալ և առաջարկությունները` դրա լուծման ուղղությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Լենա Նազարյանին 569910 հեռախոսահամարով:

1 комментарий:

Unknown комментирует...

Կտրականապես դեմ եմ մեկ ամիս հետաձգելու այդ հարցի քննարկումը, երբ թափով պղծելով իրենք այս տաք օրերն օգտագործելով կարող են մեզ կանգնեցնել փաստի առջև։ Արդեն քանի անգամ է, որ բնապահպանները դանդաղեցնում են կարևոր հարցերի բարձրաձայնումը։ Ինչ է, անպտուղ զրույցի փոխարեն վե՞րջ տամ կյանքիս` կանեմ, այնտեղ խոսելու բան չկա, այդ տարածքն իմ ՀԱՅՐԵՆԻՔՆ է, կանեմ։