Վերջին անգամ Գուգարքի անտառտնտեսությունում պետական ստուգումներ են անցկացվել 2010-ի մայիսին։ Արդյունքների վերաբերյալ Բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզային բաժնից որևէ տեղեկատվություն չտրամադրեցին՝ պատճառաբանելով, թե նման տվյալներ չունեն: Սակայն հայտնեցին, որ Եղեգնուտի անտառպետության «Մադան» կոչվող տեղանքում, որտեղ օրերս 116 հատված ծառ է հայտնաբերվել, վերջին ապօրինի ծառահատումը գրանցվել է 2010-ի ապրիլին։
Նշանակում է, որ նշված տարածքում 116 ապօրինի ծառահատումը կատարվել է վերջին 3-4 ամիսների ընթացքում, եւ դրանից տեսչության աշխատակիցները տեղյակ չեն եղել։ «էս կողմը (Եղեգնուտի անտառպետությունում – հեղ.), ճիշտն ասած, հատումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել։ 116-ը հայտնագործություն է ձեր միջոցով»,- հավաստիացնում է Բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը։
Բայց մինչև 116-ի «հայտնագործումը» 11 ապօրինի հատված ծառեր իրենք՝ պետական տեսչության աշխատակիցներն են հայտնաբերել մոնիթորինգի խմբից ընդամենը մի քանի օր առաջ, այդ նույն «Մադան» տեղանքում։
Ինչպե՞ս եղավ, որ մնացած 105 ծառերը դուրս մնացին նրանց տեսադաշտից, թե՞ դրանք նրանց կատարած ուսումնասիրությունից հետո են հատվել, մի քանի օրվա ընթացքում։ «Չէ, ո՞վ ա ասում՝ դրանից հետո ա եղել։ Կան և թարմ հատումներ, և 3-4 ամսվա հատումներ»,- ասում է Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչ Արմեն Ղարագյոզյանը։
Նա չի ժխտում, որ 11-ից բացի` նշված տարածքում ուրիշ հատված ծառեր են եղել։ Բայց փաստ է, որ տեսչության աշխատակիցները սահմանափակվել են 11-ով։
«Էդ պահին Էդքանը արձանագրել ենք ու ետ ենք եկել։ Արձանագրելու իրավասությունն այլ բան ա, բնապահպանական վերահսկողություն իրականացնելը` այլ բան»,-ասում է Արմեն Ղարագյոզյանը։
Ի դեպ, 11 ապօրինի հատումն էլ է դժվարությամբ արձանագրվել. «11-ի» վերաբերյալ Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանի վարկածն արդեն հայտնի է. նրա ասելով՝ սկզբում հայտնաբերվել է 5 ծառ, հետո՝ 2-ը, հետո՝ ևս 4-ը։
Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն այլ կերպ են պատմում եղելությունը: Ըստ նրանց՝ ապօրինի ծառահատման հեղինակը սկզբում մատնացույց է արել իր կողմից հատված 5 ծառը, այնուհետև, նրանց ասելով, ավելացրել է ևս 6-ը։
«Ինքը մատնացույց արեց, մենք էլ արձանագրեցինք»,- հաստատում է Արմեն Ղարագյոզյանը։
Այսինքն՝ արձանագրելիս հիմք է ընդունվել միայն օրինախախտի խոսքը։ Չի բացառվում, որ նա իրականում հատած լինի ոչ թե 11, այլ, ասենք, 12 ծառ, չէ՞ որ վառելափայտի մի մասն այդպես էլ չի հայտնաբերվել։ Օրինախախտն էլ, Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանի խոսքով, «կարող ա դաժե ուրախացել ա, որ 11-ով ա պրծնում»։
Ուրեմն, 5-ից բացի ուրիշ հատված ծառեր են եղել, իսկ պետական տեսչությունը, որ գնացել էր արձանագրելու 5 ծառ, փոխարենը արձանագրեց 11-ը, որովհետև օրինախախտը որոշել էր ոչ թե 5, այլ 11 ծառի «մեղքի տակ ընկնել»։
Իսկ եթե իր վրա մեղքի ավելի մեծ բաժին վերցներ, պետական տեսչությունը ստիպված ավելի շատ ծառահատում կարձանագրեր։ Բայց օրինախախտը սահմանափակվեց 11-ով, տեսչության աշխատակիցներն էլ ավելին չարձանագրեցին, որովհետև, իրենց ասելով, այդ պահին այլ գործառույթ էին իրականացնում։
Բայց հո կարող էին իրենց տեսած կոճղերի մասին հետո ահազանգել, ինչը, փաստորեն, չեն արել։
«Ահազագը էսպես ա. եթե տեսնում ենք, որ կան թարմ հատումներ, համապատասխան զեկուցագրով ներկայացնում ենք բաժնի պետին, եթե անհրաժեշտություն կա, բաժնի պետը ներկայացնում է տեսչության պետին կամ Բնապահպանության նախարարին, որը համապատասխան հանձնարարական է իջեցնում տվյալ տարածքում ստուգում իրականացնելու համար»,- բացատրում են պետական տեսչության աշխատակիցները։
Տեսչության աշխատակիցների կողմից ահազանգ չի եղել, նշանակում է` չի եղել վերադասներին այդ մասին հայտնելու «անհրաժեշտություն»։ Ահա այսպես էլ հատվում են Հայաստանի անտառները:
пятница, 1 октября 2010 г.
Պետական տեսչությունը ծառահատումների մասին չի տեղեկացրել վերադասին
Автор: bnamard на 15:20
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий