суббота, 28 ноября 2009 г.


Զանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեյից:
 
- Մարի~շ, մեր բակում ծառ են կտրում, 
- Ինչ ծառ, ոնց , երբ: Աղմուկ բարձրացրա, հարևաններին կանչի, որ արգելեն, մինչև մասնագետ չբերենք, չտեսնի ենթակա է հատման, թե ոչ, ոչ մի ճյուղ անգամ չթողեք:
- Մարիշ, հարևանները դուրս չեն գալիս, իսկ իրանք շարունակում են կտրել, ինչ անեմ,- լացակումած ասում է Գայանեն…
Ես արագ աշխատանքի վայրից սլանում եմ մորս հետ դեպի մեր բակ…
 
Այն տեսարանը, որ ես տեսա, քիչ էր տարբերվում սպանդից….
 
Դուրս քցեցի ինձ ավտոյից, ով եք, ինչ եք անում, թույլտվություն ունե՞ք:
 
- Երիտասարդացնում եմ ծառերը,- կացինը ձեռքը պատասխանեց մի տարեց մարդ:
 
Ես սկսեցի նկարահանել, իմ առջև բացվում էին աննկարագրելի տեսարաններ… ոչ միայն խորը էտ, նաև մեր հատաբուն առողջ ծառը չկար, նա վայր էր նետված, առողջ, կյանքով լի երբեմնի այդ ծառը, որի շուրջ նա շատ հաճախ համախմբում էր մեզ` բնապահպանական խմբի անդամներիս, իր շվաքը շռայլում մեզ, իր բերքը հյուրասիրում, հիմա նա անդառնալի վայր էր ընկած:
Գայանեն լուռ էր, միայն նկատելի էին նրա հոսող արցունքները….
 
- Ո՞վ եք դուք:
- Ես շենքի բնակիչ եմ:
 
Փոքր ինչ հետո, երբ սկսեցի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը ներկայացնել և պահանջեցի բացատրել, թե ինչով կբացատրի քոքից այս ծառը կտրելու փաստը, նա արդեն փոխեց երիտասարդացնելու վարկածը և ասեց, որ ամռանը ոջիլ է բաց թողնում:
 
- Փաստորեն եթե ոջիլ է բաց թողնում, պետք է գլուխը կտրե՞լ, մարմնահատե՞լ, դուք այդպե՞ս եք վարվում կյանքում: Չե՞ք մտածել բուժելու մասին:
 
Նա չպատասխանեց….
 
Չէինք հասկանում ինչն է դրդել այս կացնապաշտին ավիրել, գետնին հավասարեցնել, կանաչասպանդ անել մեր բակը…
 
Մի փոքր անց իմացանք, որ նա ոմն ՀԱՄԼԵՏԻ կամակատարն է, նա հրամայել է որոշ ծառեր մաքրել բակից` իրեն խանգարելու պատրվակով:
 
Երբ մենք հարցրեցինք, ով է այդ Համլետ կոչեցյալը, մենք ուզում ենք իրեն տեսնել, նա խոսք տվեց, որ կփոխանցեն:
 
Ես ապշում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարդն իր արմատն է չորացնում, չեմ հասկանում այս ինքնակործանման պաշտամունքը:
 

Комментариев нет: