Երեվի ձեզնից շատերը արդեն տեղյակ են հանրակացարանում ապրող մանկատունն ավարտած Լուսինեի երեխա ունենալու մասին, և որ օրեր առաջ Մարիամ Սուխուդյանի նախաձեռնությամբ հավաքվեցին որոշ իրեր և տարվեցին հանրակացարան: Ես ինքս այդ օրը գնացի, և այստեղ ունեմ հանրակացարանի որոշ նկարներից, նույնիսկ փոքրիկ Մոնիկայի նկարը:
Ցավով պետք ե նշեմ, որ փոքրիկ Մոնիկայի սենյակը բավականին ցուրտ էր, քանի որ մայրը ի վիճակի չէ լույսի գումարը մուծել, երեխան ուներ խնդիր մաշկի հետ կապված, իսկ դա տակդիր չունենալուց էր, և կային շատ ու շատ այլ և ավելի լուրջ խնդիրներ:Ես պատրաստվում եմ այս շաբաթ նորից այցելել հանրակացարան և որոշակի օգնություն տանել, արդեն զանգեր եմ ստացել մի քանի հոգուց, որ ցանկանում են միանալ իմ նախաձեռնությանը:
Ժողովուրդ ջան, պարզապես խնդրում եմ ձեզ, ով կարող է թող մեզ մինա; Հավաքում ենք այն, ինչ կարողանանք --- տակդիր, ձմեռային հագուստ, և ամենա գլխավորը` ԳՈՒՄԱՐ, ով ինչքան կարող է նվիրաբերել փոքրիկին, նույնիսկ չնչին չափսի, հավատացաց եղեք, որ եթե ամեն մեկս մի փոքրիկ ներդրում ունենանք, ապա նորածինը այլևս ստիպված չի լինի զոհ գնալ այդ ցրտին և մյուս բոլոր բացասական բաներին, որում գտնվում է հիմա:
ԵԿԵՔ ՄԻԱՆԱՆՔ ԵՎ ՉԹՈՂՆԵՆՔ ՈՐ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ, ՄԻԱՆԱՔ ԵՎ ՕԳՆԵՆՔ ՄԱՆԿԱՏՈՒՆՆ ԱՎԱՐՏԱԾ ԼՈՒՍԻՆԵԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ՍՏԻՊՎԱԾ ՉԼԻՆԻ ԻՐ ԵՐԵԽԱՅԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՀԱՆՁՆԵԼ:im heraxoshamar@ 093-92-00-71,
Նախկին այցը կարող եք տեսնել այստեղ http://mna990.livejournal.com
Комментариев нет:
Отправить комментарий