вторник, 10 ноября 2009 г.

antarber mi eghir..qo nerdrumn unecir









Շաբաթ օրը գնացել էինք լամպերի գործարանի հանրակացարան` նորածին երեխային և մորը օգնություն տանելու: Լուսինեն եթե չեմ սխալվում մանկատանն է մեծացել... մանկատնից հետո հայտնվել է հանրակացարանում և վերջերս մի հրաշք աղջիկ է ունեցել! Օգնության կարիքն էլ պարզ է, որ ուներ...

Առանց չափազանցության երբեք այդպիսի բան չէի տեսել... երբ մոտեցանք հանրակացարանին մտածեցի, որ քչից շատից նորմալ շենք է... շենք մտնելու պես լեզուս կծեցի... և այս պայմաններում ապրում են ընտանիքներ, երեխաներ են մեծանում, որոնք կարծես թե նույն իրավունքը պիտի ունենան անհոգ ու բարի մանկության...





Բայց ինչ տեսակի ու կարգի մանկության մասին կարող է խոսք գնալ նման պայմաններում? Ճիշտ է մի քանի սենյակ մտանք որոնք շատ շատ ավելի լավ վիճակում էին.. բայց սենյակից ոտքդ հանելուն պես առնչվում ես դաժան իրականությանը... երբ պատմում եմ սրա մասին ուրիշներին ասում են, թե ինչ գիտես էտ երեխեքը շատ ավելի առողջ կարողա մեծանան... մի քիչ Այզեք Ազիմովից ա էտ մոտեցումը... բայց դե.. 10 օրեկան էս պուճուրը մենակ նրանով ա երևի բախտավոր, որ հանրակացարանում ապրող մի քանի կանայք պատրաստ են ամեն ինչով օգնեն Լուսինեին...




Այս աղջկա մայրն էլ ասեց, որ երեխան շատ լավ է սովորում.. 6րդ դասարան~ պարզապես մեկ մեկ դպրոց չի գնում, քանի որ կոշիկ չունի...



Այ սենց էլ ապրում են...ձեռ ձեռի տված ու իրար օգնելով... ու ոչ մեկից չլսեցի թե ինչ վատ ու ահավորնա իրանց կյանքը.. ասեցին որ բժիշկի կարիք ունեն, որ երեխեքին նայեն... որ ջուրնա անընդհատ հոսում... բայց տենց, խոսքի մեջ: Իսկ որ այս մարդկանց մասին, որոնք ապրում են մեր հետ նույն քաղաքում ու որոնց մասին մեր կառավարությունը շաաա~տ շուտվանից մոռացել ա, երևի մենք մտածենք... գոնե մեկ մեկ.. չլինի չլինի, խոսալու, կիսվելու ու մարդկային վերաբերմունքի կարիք բոլորս էլ ունենք...

Комментариев нет: